Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 01.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ելք»-ի հանրահավաքը՝ լուսանկարներով Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար Վարդենիսում բախվել են տրակտորը եւ «Մազդան» ԵՄ-ում հունիսի տասնհինգից կվերանա ներքին ռոու... «Սիլաչի» հյուրանոցի պատից սալիկները ընկել են ... ԵՄ-ն իր կազմում կընդգրկի միավորված Իռլանդիայի... Սերժ Սարգսյանի ընտանիքը զանգում ասում է՝ Տարո... Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման... Տղերքը մեզ նվիրեցին հպարտ մայիս, մենք էլ Երևա... ԱՄՆ-ում ուսուցչուհուն մեղադրում են աշակերտներ... Մեծ մասը կատարվել է գրանտներով ու վարկերով, դ... Եթե փող չունենաք դպրոցի ծախսերը հոգալու համար... Ավտովթար Հայֆայում, կա մեկ զոհ Միջին չինովնիկներն իրենք էլ հոգնել են իրենց բ... Փողոցների անվանումներն արտացոլում են տվյալ ժա... Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է գլուխը «Ելք» դաշինքի հանրահավաքը Շենգավիթում․ ուղիղ Ավիավթար Կուբայում. կործանվել է զինվորականներ... Հարցի գինը
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար Վարդենիսում բախվել են տրակտորը եւ «Մազդան» ԵՄ-ում հունիսի տասնհինգից կվերանա ներքին ռոու... «Սիլաչի» հյուրանոցի պատից սալիկները ընկել են ... ԵՄ-ն իր կազմում կընդգրկի միավորված Իռլանդիայի... Սերժ Սարգսյանի ընտանիքը զանգում ասում է՝ Տարո... Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման... Տղերքը մեզ նվիրեցին հպարտ մայիս, մենք էլ Երևա... ԱՄՆ-ում ուսուցչուհուն մեղադրում են աշակերտներ... Մեծ մասը կատարվել է գրանտներով ու վարկերով, դ... Եթե փող չունենաք դպրոցի ծախսերը հոգալու համար... Ավտովթար Հայֆայում, կա մեկ զոհ Միջին չինովնիկներն իրենք էլ հոգնել են իրենց բ... Փողոցների անվանումներն արտացոլում են տվյալ ժա... Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է գլուխը «Ելք» դաշինքի հանրահավաքը Շենգավիթում․ ուղիղ Ավիավթար Կուբայում. կործանվել է զինվորականներ... Հարցի գինը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չհաղթեց. Մխիթարյանը խ... Երևանում տեղադրվել է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ ... Պանրի չարաշահումը կարող է բերել քաղցկեղի Ժողովուրդը կընտրի Զարուհուն, բայց իշխանությու... Մոսուլում ամերիկացի զինվորական է զոհվել Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվ... «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը «Սո... Կորած քաղաքացուն շարունակում են որոնել Հասան Ռոուհանին կոչ է արել ընտրողներին չընտրե... Ինչու՞ է վարչապետը նյարդային դարձել․․․ Տարոն Մարգարյանին կոչ եմ անում, որ ավելի արագ... «Իսրայել Խա-Յոմ» պարբերականի գլխավոր խմբագիրը... Պետք չէր ապրիլի 2-ը դարձնել գրպանահատների խրա... Դոնալդ Թրամփը խախտել է հարյուրամյա ավանդույթը... Մեր քաղաքն այնպիսի խնդիրներ ունի, որ մեզ այդ ... Իրադրությունն առաջնագծում Օրվա խաղերի անոնս Սպասվում են հոսանքազրկումներ Մարզերում կիրականացվի հակակարկտային պիլոտային... Մեկ օր ջուր չի լինելու ՀԲ-ն Վրաստանին 47.2 մլն եվրո վարկ կհատկացնի բ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ ապրիլի 30-ի համար «Բավարիան» ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնի կոչո... Պակիստանում ԻՊ գրոհայինները «Թակիբանի» բարձրա... Կուբայում ռադարներից անհետացած ինքնաթիռը կործ... Brexit-ի հարցով բարդ բանակցություններ են սպաս... Թուրքիայում աշխատանքից ազատել են մոտ 4 հազար ... Գերմանիայի արտգործնախարարը քննադատել է Թրամփի... Ինտերպոլը մերժել է Արսենի Յացենյուկի նկատմամբ... ԵՄ գագաթաժողովում ընդունվել են Brexit-ի հարցո...
Հարցում

Թուրքիայից վտանգավոր մթերք է արտահանվում. ԳԱԱ-ն զգուշացնում է

Թուրքիայից վտանգավոր մթերք է արտահանվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել:

Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից հասարակությանը չեն տրվել սպառիչ պատասխաններ առ այն, թե ինչ քայլեր են իրականացվել ներմուծված ապրանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաեւ առկա չէ տեղեկատվություն առ այն, թե արդյոք Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը ենթարկվում է առողջական ռիսկի գնահատման թե ոչ, եւ ինչ ռիսկեր են առկա ազգաբնակչության համար, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական – վերլուծական կենտրոնի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ հնարավոր վտանգների բացահայտման եւ ռիսկի շրջանակի հատկորոշման նպատակով:

Կենտրոնի կողմից կապ է հաստատվել սննդամթերքի ռիսկերի գնահատման եվրոպական գործընկերների հետ՝ պարզելու, թե ընթացիկ տարում հայտնաբերվել են արդյոք վտանգներ թուրքական բուսական ծագման մթերքներում: Արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, այդ թվում՝ առողջության համար բարձր ռիսկ պարունակող մթերքներ, ինչի արդյունքում ԵՄ սահմանային հսկիչ մի շարք կետերում կասեցվել են Թուրքիայից արտահանված մի շարք բուսական ծագման մթերքներ, եւ բոլոր խախտումները ծանուցված են նաեւ սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալում (RASFF):

Բացի այդ ուսումնասիրվել է գիտական գրականություն՝ պարզելու արդյոք առկա են հետազոտություններ թուրքական բանջարեղենում, այդ թվում լոլիկում թունաքիմիկատների պարունակության եւ վերջիններիս թունավորության գնահատման վերաբերյալ: Ռիսկի շրջանակի որոշման համար ուսումնասիրվել են ինչպես սննդի եւ անասնակերի արագ արձագանքման համակարգում առկա տեղեկատվությունը, այնպես էլ գիտական գրականությունը, համադրվել են ստացված տվյալները, եւ փաստվել, որ Թուրքիայում բույսերի հիվանդությունների պայքարում օգտագործվող թունաքիմիկատները հաճախ պարունակում են բարձր ռիսկ՝ սպառողների առողջության հետ կապված:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում իսկապես լայն տարածում է գտել թունաքիմիկատների ինտենսիվ կիրառությունը բանջարեղենի, այդ թվում լոլիկի արտադրության մեջ: Գիտական ուսումնասիրության արդյունքները, որոնք իրականացվել են Թուրքիայում եւ հրապարակվել 2016թ. Ագրոնոմիայի ժողովածուի LIX հատորում, փաստում են, որ ացետամիպրիդի, էնդոսուլֆան բետայի եւ քլորպիրոֆոսի կոնցենտրացիաները լոլիկում գերազանցում են առավելագույն թույլատրելի շեմը, մասնավորապես՝ դեկտեմբեր ամսին, իսկ քլորպիրոֆոսը՝ հունվարին: Բացի այդ, արգելված պեստիցիդների պարունակություններ են հայտնաբերվել լոլիկում, մասնավորապես էնդոսուլֆան (ալֆա եւ բետա) եւ տետրադիֆոն, հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված պարունակությունները սպառողների առողջության վրա կարող են թողնել թունավոր ազդեցություն: Արդյունքում առաջարկվել է մշակել պեստիցիդների մոնիթորինգի համակարգ՝ սպառողների առողջական ռիսկը նվազեցնելու նպատակով:

RASFF համակարգում եւս առկա է տեղեկատվություն թուրքական բուսական ծագման մթերքում քիմիական վտանգների բարձր մակարդակների հետ կապված, ինչի արդյունքում Թուրքիայից արտահանվող բուսական ծագման մթերքը, այդ թվում՝ թարմ-պտուղ բանջարեղենը, մերժվել են: Միայն 2017 թ. ապրիլի 4-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է քիմիական վտանգների հետ կապված 10 դեպք, ինչի արդյունքում թուրքական ապրանքները կասեցվել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսպանիայի եւ Բուլղարիայի սահմաններում: Թունաքիմիկատներից հայտնաբերվել է պրոքլորազի, ացետամիպրիդի եւ տուբեկոնազոլի բարձր պարունակություններ տարբեր բանջարեղեններում՝ քաղցր պղպեղ, նուռ: Հայտնաբերվել են նաեւ այլ տիպի քիմիական վտանգներ՝ աֆլատոքսին Բ1, օխրատոքսին Ա եւ սուլֆիդներ՝ չրեղենում եւ քիշմիշի չամիչում:

Պետք է շեշտել, որ առանց քիմիական ռիսկերի գնահատման հնարավոր չէ պարզել՝ երաշխավորվել է արդյոք սպառողների անվտանգության ապահովումը:

Լիազոր մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից շրջանառվել է նաեւ վարկած, որ իրենց տվյալներով Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել:

Այս հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում ստեղծված իրավիճակը, քանզի իրացման ցանցում, բացառությամբ վերջին երկու շաբաթի, թուրքական լոլիկ իրացվել է այսօրվա շուկայական գնից էականորեն էժան գնով: Դա է վկայում նաեւ բավականին մեծ թվով թուրքական լոլիկի արկղերի առկայությունը իրացման ցանցում:

Ստացվում է, որ լիազոր մարմինը չի վերահսկել իրացման ցանցը, ինչից կարելի է ենթադրել, որ իրացվող խմբաքանակը չի ենթարկվել փորձաքննության որեւէ ցուցանիշի նկատմամբ:

Հաշվի առնելով, որ սահմանային անվտանգության ապահովումը կարեւորվում է կենսաահաբեկչության կանխարգելման եւ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, անհրաժեշտ է նշված դեպքը դիտարկել նաեւ այս համատեքստում:

Դիտվել է 325 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan