Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 01.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ելք»-ի հանրահավաքը՝ լուսանկարներով Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար Վարդենիսում բախվել են տրակտորը եւ «Մազդան» ԵՄ-ում հունիսի տասնհինգից կվերանա ներքին ռոու... «Սիլաչի» հյուրանոցի պատից սալիկները ընկել են ... ԵՄ-ն իր կազմում կընդգրկի միավորված Իռլանդիայի... Սերժ Սարգսյանի ընտանիքը զանգում ասում է՝ Տարո... Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման... Տղերքը մեզ նվիրեցին հպարտ մայիս, մենք էլ Երևա... ԱՄՆ-ում ուսուցչուհուն մեղադրում են աշակերտներ... Մեծ մասը կատարվել է գրանտներով ու վարկերով, դ... Եթե փող չունենաք դպրոցի ծախսերը հոգալու համար... Ավտովթար Հայֆայում, կա մեկ զոհ Միջին չինովնիկներն իրենք էլ հոգնել են իրենց բ... Փողոցների անվանումներն արտացոլում են տվյալ ժա... Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է գլուխը «Ելք» դաշինքի հանրահավաքը Շենգավիթում․ ուղիղ Ավիավթար Կուբայում. կործանվել է զինվորականներ... Հարցի գինը
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար Վարդենիսում բախվել են տրակտորը եւ «Մազդան» ԵՄ-ում հունիսի տասնհինգից կվերանա ներքին ռոու... «Սիլաչի» հյուրանոցի պատից սալիկները ընկել են ... ԵՄ-ն իր կազմում կընդգրկի միավորված Իռլանդիայի... Սերժ Սարգսյանի ընտանիքը զանգում ասում է՝ Տարո... Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման... Տղերքը մեզ նվիրեցին հպարտ մայիս, մենք էլ Երևա... ԱՄՆ-ում ուսուցչուհուն մեղադրում են աշակերտներ... Մեծ մասը կատարվել է գրանտներով ու վարկերով, դ... Եթե փող չունենաք դպրոցի ծախսերը հոգալու համար... Ավտովթար Հայֆայում, կա մեկ զոհ Միջին չինովնիկներն իրենք էլ հոգնել են իրենց բ... Փողոցների անվանումներն արտացոլում են տվյալ ժա... Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է գլուխը «Ելք» դաշինքի հանրահավաքը Շենգավիթում․ ուղիղ Ավիավթար Կուբայում. կործանվել է զինվորականներ... Հարցի գինը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չհաղթեց. Մխիթարյանը խ... Երևանում տեղադրվել է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ ... Պանրի չարաշահումը կարող է բերել քաղցկեղի Ժողովուրդը կընտրի Զարուհուն, բայց իշխանությու... Մոսուլում ամերիկացի զինվորական է զոհվել Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվ... «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը «Սո... Կորած քաղաքացուն շարունակում են որոնել Հասան Ռոուհանին կոչ է արել ընտրողներին չընտրե... Ինչու՞ է վարչապետը նյարդային դարձել․․․ Տարոն Մարգարյանին կոչ եմ անում, որ ավելի արագ... «Իսրայել Խա-Յոմ» պարբերականի գլխավոր խմբագիրը... Պետք չէր ապրիլի 2-ը դարձնել գրպանահատների խրա... Դոնալդ Թրամփը խախտել է հարյուրամյա ավանդույթը... Մեր քաղաքն այնպիսի խնդիրներ ունի, որ մեզ այդ ... Իրադրությունն առաջնագծում Օրվա խաղերի անոնս Սպասվում են հոսանքազրկումներ Մարզերում կիրականացվի հակակարկտային պիլոտային... Մեկ օր ջուր չի լինելու ՀԲ-ն Վրաստանին 47.2 մլն եվրո վարկ կհատկացնի բ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ ապրիլի 30-ի համար «Բավարիան» ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնի կոչո... Պակիստանում ԻՊ գրոհայինները «Թակիբանի» բարձրա... Կուբայում ռադարներից անհետացած ինքնաթիռը կործ... Brexit-ի հարցով բարդ բանակցություններ են սպաս... Թուրքիայում աշխատանքից ազատել են մոտ 4 հազար ... Գերմանիայի արտգործնախարարը քննադատել է Թրամփի... Ինտերպոլը մերժել է Արսենի Յացենյուկի նկատմամբ... ԵՄ գագաթաժողովում ընդունվել են Brexit-ի հարցո...
Հարցում

Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է. ՊԵԿ պարզաբանումը

«Ժամանակ» թերթը գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային մարմինների ուշադրությունը սեւեռել է «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնների վրա: «Հարկայինի աշխատակիցները գնում են այս առեւտրի կենտրոններ եւ տեղի-անտեղի անհանգստացնում աշխատողներին, սպառնում, թե կտուգանեն: Այս ամենի պատճառն այն է, որ վարչապետը փորձում է հիշյալ առեւտրի կենտրոնների աշխատակիցներին բերել իր եւ Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցվող նոր առեւտրի կենտրոն, որը գործելու է «Փեթակ» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ՝ նախկին հաստոցաշինական գործարանի տարածքում»,-գրել էր թերթը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ:

Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ: Եվս մեկ անգամ շեշտենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին: Չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում: Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը:

Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը»:

Դիտվել է 171 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan