Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 29.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Չիլին՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ե... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 29-ի համար Լիբիայում առևանգված ՄԱԿ առաքելության աշխատակի... Մենք պետք է խոսենք Ասադի հետ. Գերմանիայի արտգ... Լավրովը արժանի հակահարված է խոստացել ԱՄՆ-ին՝ ... Վարշավա-Բեռլին գնացքը կանգնեցվել է ռումբի մաս... ՄԱԿ առաքելության աշխատակիցների առևանգիչները պ... Ես էլ եմ երջանիկ, Վիգեն․․․ Հայտնաբերվ է բնակչի դին Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել դատարանի նկ... ՀՀԿ ԳՄ նիստում ապագա վարչապետի հարց չի քննարկ... Թաիլանդը խոստացրել է օտարերկրացիների հետ կապվ... Նավթը համաշխարհային շուկայում կրկին էժանացել ... Մոսկվան պատրաստվում է հակադարձել Օբամայի սահմ... Կոնգրեսի առաջարկից մինչև սպառազինությունների ... Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկ... Սուդան մեկնած բժիշկները պարգևատրվեցին Ֆրիտյոֆ... Կոլումբիայում ձերբակալել են կոռուպցիայի դեմ պ... Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարել...
Ամենաընթերցված լուրերը
Չիլին՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ե... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 29-ի համար Լիբիայում առևանգված ՄԱԿ առաքելության աշխատակի... Մենք պետք է խոսենք Ասադի հետ. Գերմանիայի արտգ... Լավրովը արժանի հակահարված է խոստացել ԱՄՆ-ին՝ ... Վարշավա-Բեռլին գնացքը կանգնեցվել է ռումբի մաս... ՄԱԿ առաքելության աշխատակիցների առևանգիչները պ... Ես էլ եմ երջանիկ, Վիգեն․․․ Հայտնաբերվ է բնակչի դին Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել դատարանի նկ... ՀՀԿ ԳՄ նիստում ապագա վարչապետի հարց չի քննարկ... Թաիլանդը խոստացրել է օտարերկրացիների հետ կապվ... Նավթը համաշխարհային շուկայում կրկին էժանացել ... Մոսկվան պատրաստվում է հակադարձել Օբամայի սահմ... Կոնգրեսի առաջարկից մինչև սպառազինությունների ... Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկ... Սուդան մեկնած բժիշկները պարգևատրվեցին Ֆրիտյոֆ... Կոլումբիայում ձերբակալել են կոռուպցիայի դեմ պ... Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարել... Գրոհայինները Լիբիայում ՄԱԿ առաքելության աշխատ... Ավարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության ... Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը՝ կո... Թուրքմենստանում հրապարակայնորեն այրում են ծխա... Ինչու՞ ոստիկանությունը ժամանակին դեղորայք չի... Միասնական քննությունների ամփոփ արդյունքներն ո... Նպատակն առանց ինձ դատավարություն անցկացնելն է... Փաստաբանների նկատմամբ բռնություններ են կիրառվ... Քննչական բաժինը նմանվում էր «դիսկոտեկի», զվար... Ստեփանակերտում մեկնարկել է «Բարձրագույն կրթու... Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և... Պատահար Սևանա լճում (լրացված) Կյանքի կանոններ Ալեքսանդր Գրինից Սեւանա լճում մարդ է խեղդվել «Գազպրոմը» հեռանո՞ւմ է թուրքական շուկայից ՀՏ Հայկոն վիրահատվել է Կիբերհարձակումներին Միացյալ Թագավորությունը կ... Չեչնիայում կպայքարեն շիա մահմեդականության տար... Կապանում վթարային ջրանջատում կիրականացվի Պաշտոնյաների տղաները փեթակի բոռերն են, ովքեր ... Հետախուզում է հայտարարվել 21-ամյա երիտասարդի ... «Երեւան Մոլի» մոտ ավտոմեքենա է այրվել ԱՄՆ-ում գազային հեղափոխություն են հայտարարել ... «Սասնա ծռերի» գործով նիստը սկսվեց եւ անմիջապե... Արամ արք. Աթեշյանը պաշտոնազուրկ է արվել Կիեւը մեղարդել է Մոսկվային հատուկ նշանակությա... Սաուդյան Արաբիան չի մասնակցի Քաթարի հետ բանա... ՄԻՊ ներկայացուցչներն այցելել են ոստիկանությա... Մութ գործարք՝ խուլ ու համրերի շենքի բակում ... ՎԵՆՁԸ
Հարցում

Քաղաքի՛ քաղաքապետը

Գուցե Երեւան քաղաքի քաղաքապետն ավելին պիտի իմանա իր ղեկավարած քաղաքի մասին, քան շարքային քաղաքացին, որի համար հարազատ քաղաքը պիտի դառնա այն հարմարավետ, հաճելի ու դյուրամոտ վայրը, այն հոգետունը, ուր ապրելը պատվաբեր է եւ անչափ ցանկալի։ 

Մինչ հիմա Երեւանի քաղաքապետի, այսպես ասած՝ կուսակցությունը քաղաքը չի եղել, նաեւ քաղաքի հոգսերը, ծագած հիմնախնդիրներն ու հույժ կարեւոր առիթները գլխավոր թիրախ չեն դարձել։ Քաղաքագլուխը պարզապես եղել է իշխանական ռեսուրսի, կառավարման համակարգի ոլորտների տնօրինումն ապահովող կարեւորագույն օղակ, ով երբեւէ չի եկել, կոչված չի եղել վերակերտելու մի նոր, ուրույն միջավայր, որ կվերաբերեր հենց քաղաքին, քաղաքաբնակների կենցաղավարությանն ու կյանքի բնականոն ընթացքի կազմակերպմանը։

Մինչ հիմա Երեւանը ծառայեցվել ու ծառայել է իշխանական վերնախավին եւ ուրիշ ոչինչ։ Քաղաքի ռեսուրսների, ճարտարապետության, համայնապատկերի հաշվին տասնյակ մարդիկ հարստացել են, զարգացրել իրենց բիզնեսները՝ ուղղակիորեն գրավելով բակերն ու փողոցները, թաղերն ու արվարձանները, ամայացնելով պուրակներն ու կանաչ տարածությունները, փոշիացնելով ու վատնելով Խորհրդային Հայաստանից ակնթարթում ժառանգած կառույցներն ու հանրային գոտիները։ Անգամ շատ քիչ ընդարձակ մայթեր են մնացել, որոնցով կարելի է կողք կողքի քայլել եւ մարդկայնորեն խոսքուզրույցի բռնվել։ Հարյուրավոր շենքերի սերտաճած, կցկցված տարատեսակ, անճոռնի շինություններն ու օբյեկտները մեզ պարզապես մայթերից փողոցներ են շպրտել, արտաքսել մեր բնակավայրերից։

Այն, ինչ կատարվել է եւ շարունակում է կատարվել Երեւանի հետ, բնորոշ է միայն քաոսին։ Ոչ մի կերպ չի ստացվում վերջապես ըմբռնել, որսալ, թե մեր քաղաքն այսօրինակ տեսքով եւ կեցությամբ դեպի ուր է շարժում, ո՞ւնի արդյոք հստակ նպատակադրություններ, քաղաքաշինական նոր գաղափարներ, թե՞ սա մի վայր է, որը մինչեւ վերջ շահագործվելու է, մինչեւ վերջ ծառայելու է քրեաօլիգարխիկ վերնախավի հաճությանը։
Այս պահի դրությամբ Երեւան քաղաքը կարիք ունի մի այնպիսի քաղաքապետի, ով ունակ է պայքարել տարասեռ չինովնիկների անհագ ցանկությունների դեմ, ով ունակ է վերջնականապես կարգավորել քաղաքային տրանսպորտի, էկոլոգիայի օրակարգային հարցերը։ Ուշ թե շուտ, եթե չվերականգնվեն կանաչ գոտիները, լքված ու փլուզված հանրային պուրակները, մենք ունենալու ենք կիսանապատային, հետամնաց ու գարշադեմ մի քաղաք, որտեղ ոտք դնելով՝ մարդիկ շտապում են անհապաղ հեռանալ։ Թերեւս վաղուց մենք չենք տեսել մի քաղաքապետի, որի համար այդ աթոռը աթոռից ավելին լիներ, քաղաքի հոգսը՝ համահավասարազոր սեփական հոգսին, մի քաղաքապետի, որի տունը հենց Երեւանն է։

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 237 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan