Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժողովուրդ». Սա է այս իշխանությունների կերտած... «Ժամանակ». Գոռ Վարդանյանի գլխավերեւում շարուն... Խոշոր հրդեհ Արա լեռան վրա. հրդեհաշիջմանը մասն... «Ժողովուրդ». Հարուցված գործը կարճվել է. դատավ... «Ժողովուրդ». Առաջիկա ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-... Եղանակը Հայաստանում Զգուշացեք օձերից Աստղագուշակ՝ սեպտեմբերի 22-ի համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Լավրովի հետ քննարկե... Սահակաշվիլին ԿՀՎ ծրագրի մաս է. Բուրջանաձե Պորոշենկոն խուսափել է ԱՄՆ-ից ռազմական օգնությ... Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը Սիրիական Դերաայում մարդասիրական օգնություն է ... Մանրամասներ Շերամի փողոցում տեղի ունեցած ավտո... Ուկրաինայի կանանց հավաքականին քննադատել են սե... Իրենք ասել են՝ մե՛նք ենք Հայաստանը եւ հրավիրե... Մանվել էդ դու՞զ ա, որ 8 հատ կնիկ ունես (Քաղա... Չէի ասի, թե ապրելու համար Ուկրաինան ամենահեշտ... Քաղաքացիական գվարդիան լքել է Կատալոնիայի տեղա... Դոնի Ռոստովում հերթական խոշոր հրդեհն է գրանցվ...
Ամենաընթերցված լուրերը
«Ժողովուրդ». Սա է այս իշխանությունների կերտած... «Ժամանակ». Գոռ Վարդանյանի գլխավերեւում շարուն... Խոշոր հրդեհ Արա լեռան վրա. հրդեհաշիջմանը մասն... «Ժողովուրդ». Հարուցված գործը կարճվել է. դատավ... «Ժողովուրդ». Առաջիկա ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-... Եղանակը Հայաստանում Զգուշացեք օձերից Աստղագուշակ՝ սեպտեմբերի 22-ի համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Լավրովի հետ քննարկե... Սահակաշվիլին ԿՀՎ ծրագրի մաս է. Բուրջանաձե Պորոշենկոն խուսափել է ԱՄՆ-ից ռազմական օգնությ... Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը Սիրիական Դերաայում մարդասիրական օգնություն է ... Մանրամասներ Շերամի փողոցում տեղի ունեցած ավտո... Ուկրաինայի կանանց հավաքականին քննադատել են սե... Իրենք ասել են՝ մե՛նք ենք Հայաստանը եւ հրավիրե... Մանվել էդ դու՞զ ա, որ 8 հատ կնիկ ունես (Քաղա... Չէի ասի, թե ապրելու համար Ուկրաինան ամենահեշտ... Քաղաքացիական գվարդիան լքել է Կատալոնիայի տեղա... Դոնի Ռոստովում հերթական խոշոր հրդեհն է գրանցվ... Հրդեհ Սյունիքի մարզում (թարմացված) Ինչու է Երևանի փոխարեն ցույց տալիս Բաքու Հրդեհ Արա լեռան վրա Պեկինը կոչ է արել Սեուլին լուրջ վերաբերվել TH... Բիշքեկը օգնություն է խնդրել ԽՍՀՄ տարիների ուր... «Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովը վերածվ... Մանախի գործը դատարանում է Շերամի փողոցում վթարի է ենթարկվել 35 երթուղու... Հայաստանին շնորհավորում են պետական կարեւորագո... Քաղաքագրություն. Երևանի պաշտպանությունը Հարստության համար նրան կոչում են շնորհում. Ազ... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրես... Համաժողովը որոշում է ապագայի տեսլականը․ Լյուդ... Սեուլը սննդամթերք եւ դեղամիջոցներ կուղարկի Փհ... Անկախության օրը Գյումրիում՝ առանց քաղաքապետի,... Ովքեր են պարգեւատրվել մշակույթի ոլորտում (լու... Դուք չմտածեք, թե մենք ամեն ինչ հալած յուղի նմ... Երբ պետությունը մշակույթի գործչին չի գնահատու... Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության փոխնա... «Վաստակավորի» կոչում ստացած լրագրողներն ու մա... Նկատողությունն ու կեղծ դիպլոմը չխանգարեցին գե... Կյանքով ու գործնեությամբ են մտավորական, ոչ թե... Իրանը կատարում է Միջուկային համաձայնագիրը. «Վ... Հայտնիները՝ իրենց վաստակավոր կոչման մասին Եթե առաջադրվեմ, միանշանակ ՀՀԿ-ից. Գնթունիկի ս... Թուրք հասարակական-մշակութային գործիչները կայց... Իշխանական եւ հոգեւոր էլիտան՝ Եռաբլուրում․ Ֆոտ... Անդրբայկալյան շրջանում հանքափորները հացադուլ ... Աշխարհով մեկ 7 հարյուր եկեղեցի հազիվ թե ունեն... Ուժեղ քամի Հրազդանում
Հարցում

Ես ի՞նչ կապ ունեմ ՀՀԿ-ի հետ, ես անկուսակցական մարդ եմ, ճանաչված մարդ

Հարցազրույց կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի հետ

- Պարոն Երզնկյան, Դուք ընդգրկված եք ՀՀԿ-ի ավագանու ցուցակում, այդ առաջարկն ո՞ւմ կողմից ստացաք։

- Նախ ասեմ, որ ես 2 տարի առաջ ստացա Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում, եւ պարզ է, որ շատ եմ առնչվում քաղաքապետարանի հետ՝ ոչ միայն անձնական հարցերով, այլ շատ է օգտագործվում իմ նվագախումբը տարբեր միջոցառումներում՝ լինի Երեւանի օր, թե Ջազի օր, մենք անպայման նվագում ենք։ Եվ քանի որ Տարոն Մարգարյանն ինձ դիմեց, ասաց՝ ի՞նչ կլինի, խնդրում եմ դառնաս ավագանի, ես ասացի՝ կմտածեմ, ու մտածեցի, քանի որ քաղաքապետի ու ավագանու ընտրությունները չեմ համարում քաղաքական հարց, համաձայնությունս տվեցի։ Ես անկուսակցական մարդ եմ, միշտ եղել եմ անկուսակցական, Սովետի ժամանակ էլ կոմունիստ չեմ եղել, չնայած ղեկավարել եմ նվագախումբ, ու դա եզակի դեպք էր։ Եթե ուրիշ կուսակցությունից ինչ-որ մեկն ինձ առաջադրեր, միգուցե համաձայնեի, բայց ոչ մի ուրիշ մարդ ինձ չի առաջարկել այդ բանը, ու քանի որ երեւանցի եմ հոգով ու ամեն ինչով, եթե դառնամ ավագանի, պիտի փորձեմ մեր քաղաքի համար կարեւոր հարցերի վրա իմ ազդեցությունն ունենալ։

- Որպես ավագանու անդամ, Ձեր ուշադրության կենտրոնում ի՞նչ խնդիրներ եք պահելու։

- Այն խնդիրները, որոնք այսօր լուծված չեն։ Վատ է տրանսպորտի վիճակը, չնայած մի կողմից լավ է, որ ավելի շատ չի թանկացել, բայց ես, քանի որ 2 բարձրագույն կրթություն ունեմ՝ համ Պոլիտեխնիկ ինստիտուտն եմ ավարտել՝ կիբեռնետիկա, համ երաժիշտ եմ, համ էլ մեծ նվագախումբ եմ ղեկավարում, ինքս ինձ ղեկավարելու մասնագետներից եմ համարում։ Տրանսպորտի մասին ես կոնկրետ հարցրեցի քաղաքապետին եւ ստացա այն պատասխանը, որ արդեն տրանսպորտի հետ կապված շատ հարցեր ընթացքի մեջ են, եւ դա գրված է իրենց ծրագրի մեջ։ Տրանսպորտից բացի էլի հարցեր կան, օրինակ՝ աղբը, որ պիտի վերամշակեն ու գործարան սարքեն, այդ ամեն ինչն ընթացքի մեջ է, եւ դա ինձ ուրախացնում է, կարծում եմ՝ այդ կարեւոր հարցերը պետք է լուծվեն։ Եվ քանի որ ես անկուսակցական եմ ու անկախ մարդ, հենց այնպես ձեռք բարձրացնողներից չեմ։

- Այսինքն՝ եթե մի բան Ձեզ դուր չգա, կասե՞ք։

- Անպայման կասեմ, ու եթե ինչ-որ բան իմ դուրը չի գալիս, հիմա էլ եմ ասում, ոչ այնպես բորբոքվելով, որ ստեղծեմ լարված իրավիճակ, բայց խոսում եմ, բացատրում եմ եւ ոչ միայն այս հարցերում, այլեւ առհասարակ։ Ես սուսուփուս մարդ չեմ, չնայած թվում է, որ այդպես եմ։

- Ամեն դեպքում՝ հանգիստ բնավորություն ունեք։

- Չէ, ես հանգիստ բնավորություն չունեմ, ես կարողանում եմ ինձ նորմալ կառավարել եւ շատ հարցերի նայել հումորով եւ շատ հարցերի վերաբերվել փիլիսոփայորեն։

- Պարոն Երզնկյան, չնայած ավագանին եւ ավագանու անդամ լինելը քաղաքական պաշտոն չէ, բայց այն, որ քաղաքական կուսակցության կողմից եք առաջադրված, իր մեջ արդեն ունի որոշակի քաղաքական երանգ։

- Իսկ ինչո՞վ է դա քաղաքական, որ ՀՀԿ-ի ցուցակո՞ւմ եմ... ես ի՞նչ կապ ունեմ ՀՀԿ-ի հետ, ես անկուսակցական մարդ եմ եւ ճանաչված մարդ եմ, իրենք էլ, հարգելով իմ վաստակը, ընդգրկել են այդ ցուցակի մեջ։ Ես մի անգամ էլ եմ ասում, եթե ինձ առաջարկեին ուրիշ մի կուսակցությունից, միգուցե այստեղից չառաջադրվեի ու համաձայնեի, որովհետեւ ամենակարեւորն այն չէ, թե ով է քեզ առաջադրում, այլ կարեւորն այն է, որ դու կարողանում ես ինչ-որ բանով՝ թեկուզ շատ քիչ, բայց ազդել իրավիճակի վրա։ Եվ քանի որ բավականին մեծ վաստակ ունեմ, մենակ 31 տարի ղեկավարում եմ էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, 20 տարուց ավել է՝ ղեկավարում եմ Կոնսերվատորիայի ջազի եւ էստրադայի ամբիոնը, կարծում եմ՝ իրավունք ունեմ ինչ-որ մի բան ասել, եւ եթե ինչ-որ մի բան ինձ դուր չգա, ես անպայման ասելու եմ։

- Ապօրինի շինարարությունները, ծառահատումները դեռ շարունակվում են, չնայած քաղաքապետը պարբերաբար դատապարտում է նման քայլերը, չե՞ք կարծում, որ գուցե պետք է մեկ անգամ խստորեն պատժել, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, որ նման բաներ այլեւս չկրկնվեն։

- Իհարկե, այդ հարցերը բարձրացվում են, իմ ընկեր Մարտին Վարդազարյանն արդեն հին ավագանի է, եւ ինքն ինձ շատ բաներ պատմում է, թե նիստերին ոնց եւ ինչ են ասում։ Պարզ է, որ այդ հարցերը հնուց եկող հարցեր են եւ այդքան հեշտ չէ կտրել ու լուծել, դա աստիճանաբար է արվում։ Բայց աստիճանաբար արվում է համ էլ նրա համար, որ արդեն տեղ չի մնացել ապօրինի շինություն անելու, մյուս կողմից էլ՝ արդեն տեղ չկա, որ ծառ կտրեն։

- Դավթաշենում, փաստորեն, դեռ տեղ ու ծառ կա, որ օրեր առաջ մի քանի տասնյակ ծառ հատեցին։

- Բայց տեսնո՞ւմ եք, որ այդ մարդուն դատի են տվել։ Դավթաշեն եք ասում, ես հիմա կարող եմ ասել, որ մաշկաբանական կլինիկայի բակում, որն իմ աչքով եմ տեսել, մի 15 հատ բարդի լավ կտրել են, թողել են երեւի 2-3 մետր, մնացածը կտրել են, ասում են՝ էտում են, բայց գնացեք նայեք ու տեսեք, թե ինչ էտելու մասին է խոսքը։ Դա հիմա չեն արել, այլ ձմեռը...։ Հիմա այդ մարդը՝ Տարոն Մարգարյանը, բավականին փորձ ունեցող մարդ է, եւ իր թիմը բավականին բանիմաց մարդիկ են, իհարկե, միանգամից ամեն ինչը չեն կարող փոխել։ Ես կարող եմ ասել, որ, օրինակ, շատ բանիմաց մարդ է իր տեղակալը՝ Արամ Սուքիասյանը, շատ դրական մարդ է, մեծ ու փոքր հարգող, արվեստից հասկացող, դա ինձ ուրախացնում է, եւ պետք է ասեմ, որ ահագին լավ բաներ են արել։

- Օրինակ կնշե՞ք։

- Օրինակ՝ ես ներկա էի, երբ քաղաքապետարանում հավաքվել էին բոլոր երաժշտական դպրոցների տնօրենները, աշակերտները եւ 40 մլն. դրամի երաժշտական գործիքներ էին առել ու նվիրել դպրոցներին։ Դրանք ստից գործիքներ չէին, այլ ամեն մեկը լավ որակի։ Բոլոր երաժշտական դպրոցները վերանորոգել են, դպրոցները ջեռուցվում են՝ ձրի, մանկապարտեզները նույնպես վերանորոգված են, ջեռուցվում են, դա քիչ բան չէ, ուրեմն մարդն ինչ-որ բան անում է։ Ես Տարոն Մարգարյանի հորն էլ եմ ճանաչել, մենք միասին Պոլիտեխնիկում ենք սովորել, շատ դրական մարդ էր։ Հետո, գիտե՞ք, ես ինքս ինձ մարդ եմ, եւ իմ վրա հնարավոր չէ որեւէ ազդեցություն ունենալ։ Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ։ Հիմա ես ի՞նչ գարանտիա ունեմ, որ ուրիշը կգա ու աշխատանքային փորձ չունենալով՝ ավելի լավ կաշխատի կամ, լավագույն դեպքում, կարող է նույն ձեւ աշխատել։ Ուզում եմ ասել, որ մեր երկրի վիճակն այնպիսին է, որ ամեն ինչ կախված է ֆինանսներից։ Օրինակ՝ այսօր ես տեսել եմ իրեն, եւ նա ինձ ասաց, որ տրանսպորտի մեծ փոփոխություն է արվելու, քաղաքի տրանսպորտը պետք է լրիվ փոխեն, արդեն պայմանավորվել են եւ ինչ-որ վարկ են վերցնում, որը միանգամից շեշտակի կփոխի այդ ամեն ինչը։ Դե՝ հավատանք։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 645 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan