Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ՌԴ ՊՆ-ն տարածել է ԻՊ դիրքերին «Կալիբր»-ով հար... Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի ... Երեկվանից Գորիսում արտակարգ իրավիճակ է /լուսա... ՀՀ վարչապետն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը ... Եվս մեկ քրգործ` ընտրախախտումների փաստով Աշոտ Ղահրամանյանի եւ ՄԱՊ-ի Ալիկի հարաբերությո... Մարդիկ պայքարի միջոց ընտրել են արտագաղթը Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստա... Կոմին եւ Մյուլլերը բարեկամներ են. Դոնալդ Թրամ... Խոսք եմ տալիս, որ հեշտ ու հանգիստ չեն իրականա... Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էինք... Վարչապետի սրտաճմլիկ դեմքը խոսուն է (ֆոտոշարք) Կերչի քաղաքապետը հրաժարական է տվել Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիները կարող են մնալ ... Այս ամռան ոչ աշխատանքային օրերը Սողանք Կապանում. հողը սահել է մոտ 35 մ լայնու... Ալիկ Սերգեյիչին եւ Ֆելիքս Ցոլակյանին վերջապես... Ֆրանսիայում դատարանը ազատազրկման է դատապարտել... Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյան... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ...
Ամենաընթերցված լուրերը
Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի ... Երեկվանից Գորիսում արտակարգ իրավիճակ է /լուսա... ՀՀ վարչապետն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը ... Եվս մեկ քրգործ` ընտրախախտումների փաստով Աշոտ Ղահրամանյանի եւ ՄԱՊ-ի Ալիկի հարաբերությո... Մարդիկ պայքարի միջոց ընտրել են արտագաղթը Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստա... Կոմին եւ Մյուլլերը բարեկամներ են. Դոնալդ Թրամ... Խոսք եմ տալիս, որ հեշտ ու հանգիստ չեն իրականա... Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էինք... Վարչապետի սրտաճմլիկ դեմքը խոսուն է (ֆոտոշարք) Կերչի քաղաքապետը հրաժարական է տվել Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիները կարող են մնալ ... Այս ամռան ոչ աշխատանքային օրերը Սողանք Կապանում. հողը սահել է մոտ 35 մ լայնու... Ալիկ Սերգեյիչին եւ Ֆելիքս Ցոլակյանին վերջապես... Ֆրանսիայում դատարանը ազատազրկման է դատապարտել... Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյան... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ... Պատահար Ավանի ճանապարհին 4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակ... Պակիստանում պայթյունից զոհերի թիվը հասել է վե... Արայիկ Խանդոյանին պատժախուց են տեղափոխել՝ գու... էս կաշառակե՞րն էլ է կոռուպցիայից խոսում․ ո՞ւմ... Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիակա... Ոլորտները կարող է ասել, անունները՝ ոչ Իրադրությունը Սիրիայում վերջին քսանչորս ժամեր... Արձանագրումներ (լրագրային շանսոն) Երբ շենքը փլուզվել է, ներսում քնած մարդ է եղե... Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է ... ԱԺ-ն հուլիսի 4-ին արտահերթ նիստ կգումարի Հայ եւ շվեդ հայրիկների ցուցահանդեսը՝ Մետրոյի ... Հայաստանի Հանրապետություն իրականացված ուղերթե... Գերմանական հատուկ ծառայությունները գաղտնի հետ... Մենք դուրս ենք գալիս «Երկիր Ծիրանի» խմբակցութ... Ուկրաինայում մի շարք կուսակցություններ Պորոշե... Մայրաքաղաքում մայթերի բարեկարգման աշխատանքներ... 2013թ վիրավորված զինծառայողին 4 տարի անց գում... Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական ... Փլուզված շենք վերադառնալը չեմ ողջունում. ԱԻ ն... Արթիկում շենքի արտաքին պատը փլուզվել է. տարհա... Վարչապետը հանձնարարեց «ռեստարտ» անել Անի Հովհաննիսյանի գործով հարցաքննվել է Տիգրան... Երևանում և որոշ մարզերում լույս չի լինելու ... ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել ռուսական ... «Պադյեզդներում» կամ «դալաններում» ծեծելու, «շ... Ինչ են պահանջում արաբական պետությունները Քաթա... «Ժողովուրդ». 40 դատավորի կանչում են հարցաքննո... «Հայկական ժամանակ». ԱԺ-ի ծառայողական մեքենանե...
Հարցում

Պետք է առնվազն չմերժել ընտրվածների լեգիտիմացվելու իրավունքը. Լյուդմիլա Հարությունյան

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունները, որոնցով անցում կատարվեց խորհրդարանական կառավարման համակարգին, կարիք ունեն լուրջ եւ համակողմանի վերլուծության։ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ընտրություններին, ասաց․ «Ընտրողն ընտրել է։ Ես կուզենայի, որ ընտրություններն անհրաժեշտ դատական գործընթացներից հետո որակվեին «օրինական» լեգիտիմ։ Ընտրությունների լեգիտիմության խնդիրը շատ լուրջ խնդիր է: Այդ մասին արժե խոսել։ Ընտրությունները տեղի են ունեցել, դիտորդները տվել են իրենց գնահատականը։ Դրանում թեեւ ընդգծել են թերությունները, սակայն որակումները դրական են։ Դիտորդներն ընդգծել են, որ իշխանությունները փորձել են հաղթահարել տեխնիկական խոչընդոտները։ Եղել է կոռուպցիա․ ընտրողին փող են առաջարկել, եւ ընտրողը փող է վերցրել իր քվեի դիմաց»։

-Տիկին Հարությունյան, իսկ հնարավո՞ր էր, որ ընտրողը չվերցներ փող։
- Այդ հարցը բոլորին է հետաքրքրում, փորձեմ պատասխանել։ Նախ՝ համակարգը նոր էր ու շատ բարդ: Ընտրողը սովոր չէր այդ համակարգին։ Ընտրության նոր համակարգում մեծամասնական ընտրության փաստը իրականում թաքցված էր։ Ռեյտինգային ընտրությունն այն հիմնական հնարքն էր, որ պետք է հաջողություն բերեր իշխող կուսակցությանը։ Ընտրողը քիչ բան գիտեր նոր կարգի մասին, հետևաբար խճճված էր, ժամանակը չհերիքեց, որ ընտրողը մինչեւ վերջ հասկանար, թե ինչ է կատարվում։ Ընտրվողն հին սովորույթով եկավ ընտրատեղամաս ընտրելու, այստեղ նա տեսավ մի անհասկանալի նոր համակարգ, բազում տեխնիկական սարքերով, որոնց դերը իր համար հասկանալի չէր, բայց պետք էր ընտրել ու ընտրողը ընտրեց… Անհասկանալի ընտրություն՝ սպասելի արդյունքով։ Մեզանում ավանդույթն այնպիսին է, որ ընտության ժամանակ ընտրողը ծառայություն է մատուցում ընտրվողին։ Արդյունքում ընտրվողը մտնում է քաղաքական ընտրախավ, ապա դրա շնորհիվ ձեռք է բերում զանազան բարիքներ։ Այս իրողությունը ընտրողին բարոյական իրավունք է տալիս իր ծառայության դիմաց հատուցում ակնկալել, նաև փող վերցնել։ Ընտրողի տրամաբանությամբ ծառայության դիմաց հատուցում ակնկալելը և ստանալը արդար է։ Ինձ ամենաշատը զարմացրեց այն, որ բոլոր ընդդիմադիր ուժերը ասում էին՝ գնացեք, փողը վերցրեք, բայց ընտրեք նրան, ում ուզում եք։ Այսինքն՝ քարոզվում էր անազնվություն, անբարոյականություն։ Զարմանալի էր տեսնելը, թե ինչպես առաջադեմ, եվրոպամետ ուժերը քարոզում են, որ քաղաքացին կարող է փող վերցնել։ Սակայն փողը տրվում է ծառայության դիմաց։ Եղան այնպիսի ընտրողներ, որոնք փողը վերցրեցին եւ՛ իշխող կուսակցությունից, եւ՛ «Ծառուկյան» դաշինքից։ Գյուղերը կիսվել էին, եւ իրար մեջ պայմանավորվել, որ գյուղի կեսը մեկին պետք է ընտրեր, մյուս կեսը՝ մյուսին։ Մշակվել էին խաղի որոշակի կանոններ ընդհանուր քաոսի պայմաններում։ Ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքերի մի մասն աշխատեց, մյուս մասը տեխնիկայով հագեցված ընտրությունների պատրանք ստեղծելու համար ծառայեցին, սակավ էին բռնությունները ընտրատեղամասերում եւ ընտրատարածքներում քանզի հարցերը լուծված էին մինչ ընտրատարածք գալը։ Ընտրությունը թվում է, թե ազատ էր եւ թափանցիկ, եւ այդ առումով այն ժողովրդավարության որոշ պահանջներին համապատասխանեց։ Եթե այսքանը հասկանանք, ապա ժողովրդին չենք մեղադրի այն բանում, որ փող է վերցրել։ Ծառայություն մատուցողը ստացել է իր ծառայության վճարը։ Ուրիշ բան է, որ նա չի կարող պահանջել, որ գործարքը միանվագ չլինի կամ մնայուն լինի` ծառայություն գնողը իրեն ծառայություն մատուցի պարգամավոր լինելու ժամանակահատվածում։ Պետք է ընդունենք մի ճշմարտություն եւս․ աշխատողը ստացավ իր արդար քվեն։ Դա «Ելք» դաշինքն էր։ Ինչպե՞ս կարող էր այդքան կարճ ժամանակ գործող դաշինքը քվեարկվեր եւ մուտք գործեր խորհրդարան։ Դա քրտնաջան աշխատանքի արդյունք է։

-«Ելք»-ի նախընտրական քարոզարշավում նկատելի չէի՞ն պոպուլիզմի տարրեր։
-Պոպուլիզմի տարրեր նկատելի էին բոլոր կուսակցությունների եւ ԱԺ պատգամավորի բոլոր հավակնորդների ընտրարշավներում։ Պոպուլիզմը ընտրության գործիք է եւ քաղաքական տեխնոլոգիա։ Հասարակությանը պետք է հասունացնել, որ նա տուրք չտա պոպուլիզմին եւ պահանջի տրված խոստումների կատարում։ Դա հասարակության հասունության աստիճանով է որոշվում։ Եթե արդար վերլուծենք իրավիճակը, ապա կարող ենք ասել, որ եթե մեղավորները, որոնք բռնացել են, պատժվեն, ապա այս կլինի մեզանում առաջին ընտրությունները, որոնք կարելի է որակել որպես օրինական ու ազատ։ Երբ Սահմանադրական դատարանը արդար և համակողմանի քննության ենթարկի ընտրությունների վերաբերյալ հայցը, որը ներկայացրել է ՀԱԿ-ը ու կգտնի, որ հիմքեր չկան այդ հայցը բավարարելու, բոլոր քաղաքական ուժերը պետք է ճանաչեն այս ընտրությունները լեգիտիմ։

-Բայց ՍԴ-ն, հայտնի է, որ 1996 թվականից սկսած, գործել է իշխանությունների հրահանգով։
- Որպես քաղաքացի Դուք իրավունք ունեք այդ «բայց»-ն ասելու։ Սակայն նկատի ունենալով , թե ինչ կործանիչ ուժ ունի «ոչ լեգիտիմություն» կոչվող սոցիալական պաթոլոգիան Դուք, համոզված եմ, կգերադասեիք լեգիտիմը։ «Ոչ լեգիտիմությունը» շատ ավելի սարսափելի դրսեւորումներ ու հետևանքներ ունի:  Եթե ընտրությունները ճանաչվեն ոչ օրինական, ապա ԱԺ-ն էլ կհամարվի ոչ օրինական, վարչապետն էլ կդառնա ոչ օրինական։ Եվ ոչ օրինականության այդ ախտը մենք չենք կարողանա հաղթահարել։ կարծում եմ, որ եթե կա նվազագույն հնարավորություն, ապա հասարակության առաջընթացի համար անհրաժեշտ է, որ որեւէ մի ընտրություն ճանաչվի օրինական։ Քաղաքական ուժերը պետք է գան համաձայնության եւ ասեն, որ ընտրությունները եղել են օրինական: Առավել ևս, եվրոպացիները ընտրությունները ոչ լեգիտիմ չեն համարում, որովհետեւ գումարը իրենք էին տվել, սարքավորումները՝ նույնպես, եւ իրենց պետք չէր, որ ՀՀ-ում ԱԺ ընտրություններում ճանաչեն իրենց իսկ պարտությունը։

-Ճանաչելով իշխանությունները կդառնա՞ն լեգիտիմ։
-Դրանից հետո կբացվի երկու ճանապարհ։ Ճանաչելուց հետո կարելի է ընդունել թերությունները եւ ընտրվածներին տալ հնարավորություն՝ լեգիտիմացվելու հասարակության պահանջից ելնելով։ Պետք է առնվազն չմերժել ընտրվածների լեգիտիմացվելու իրավունքը։

-1996 թվականից այդ փակ շրջանում ենք հայտնվել՝ ունենում ենք ոչ լեգիտիմ իշխանություն։ Երկու տասնամյակ է, ինչ մենք ոչ լեգիտիմության պատանդն էնք:
-Ոչ միայն ունեցել ենք ոչ լեգիտիմ իշխանություն, այլեւ ընդդիմությունը թույլ չի տվել իշխանությանը լեգիտիմացվել։ Իսկ այդ քայլով բոլոր ընդդիմությունները սխալ են կատարել եւ մեծ վատություն արել երկրին, որովհետեւ ոչ լեգիտիմ իշխանությունը սոցիալական օրգանիզմի քաղցկեղ է։ Իշխանությանը հայտարարվել է ոչ լեգիտիմ եւ ժողովրդին սին հույսեր է ներշնչել։ Իսկ դա անթույլատրելի է։ Չի կարելի ոչ լեգիտիմ լինելու ախտն անընդհատ պահել հասարակության մեջ, բուժել է պետք հիվանդությունը։ Հիմա առաջին անգամ այս հիվանդությունը բուժելու հնարավորություն է ստեղծվել ՀՀ-ում, պետք է գալ կոնսենսուսի եւ բուժել այս հիվանդությունը։ Ես այս ընտրություններում ցավում եմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պարտության համար։ ՀԱԿ-ի պարտությամբ ինստիտուցիոնալացված ընդդիմադիր լինելու հոյակապ մշակույթը կորավ։ Դա միակ քաղաքական ուժն է, որն ունի ընդիմադիր լինելու հարուստ փորձ եւ մշակույթ։ Սակայն առաջին օրվանից էր պարզ էր, որ նրանք չեն լինելու նոր խորհրդարանում։ ՀԱԿ-ին թվում էր, որ արեւմուտքին շատ դուր կգա իր առաջ քաշած «Խաղաղության պլատֆորմը»։ Այն շատ պարզունակ է։ Ո՞վ չի ուզում խաղաղություն։ Բոլորն են հոգնել պատերազմից։ Մեր ժողովուրդն, իհարկե, հոգնել է պատերազմից, բայց պատրաստ չէ ամեն գնով հասնելու խաղաղության։ Ամեն հայ, որը կրում է այդ դժվարությունները, շատ լավ գիտե, թե խաղաղությունն ինչ գին ունի, եւ ինքը ինչ գին է պատրաստ վճարել խաղաղության համար։ Ամեն գնով չի կարող խաղաղություն լինել, առավել եւս՝ ապրիլյան պատերազմից հետո։ Ժամանակից շուտ խաղից դուրս վիճակ ստեղծելով՝ ՀԱԿ-ը նաեւ խաղաղության գաղափարը վարկաբեկեց հայ ընտրողի աչքում, ինչը չէր կարելի անել։ Հայ ընտրողը լավ հասկանալով, թե ինչի մասին է խոսքը, մերժեց ՀԱԿ-ին։ Արտաքին ուժերն էլ հասկացան, որ հայերը պատրաստ չեն խաղաղության, և կամովի չեն գնա խաղաղության, ուստի մնում է խաղաղության պարտադրման ճանապարհը, ինչը բոլորովին ցանկալի չէ։ Իրավունք ունե՞ր ՀԱԿ-ը չտեսնելու այս հետևանքները:

-Ըստ Ձեզ՝ Հայաստանի պատմության մեջ ի՞նչ նոր էջ բացեցին ԱԺ 2017թ․ ընտրությունները։
-Հայաստանի պատմության մեջ բացվում է դժվար էջ՝ պայմանավորված նրանով, որ փոխվում է կառավարման համակարգը։ Ես կարծում եմ, որ այս ճանապարհով ընտրված խորհրդարանը չի կարող այդ բեռը տանել իր ուսերին։ Իսկ պատերազմական վիճակը պահանջում է որոշումներ ընդունող եւ արագ մոբիլիզացիա ապահովող իշխանական բուրգ։

-«Սասնա ծռեր»-ի գործողությունների կրկնությունը համարո՞ւմ եք հավանական։
-Այս պահին «Սասնա ծռեր»-ի համար չեմ տեսնում ասպարեզ։ Ընտրությունները կարող էին պոռթկում ձեւավորել պարտված ուժերի կողմից։ Մենք դա չտեսանք։ Նախ՝ ընդդիմությունը պառակտված է, հետո նրա մի մասը հենց սկզբից գնում էր պարտության։ ՀԱԿ-ը եւ ՕՐՕ-ն գնում էին պարտության։ «Ժառանգությունը» ներսից հիմնովին պառակտվեց՝ դավաճանելով մարտնչող Զարուհի Փոստանջյանին։

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 528 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan