Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 18.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ... Բարսելոնի ահաբեկչությունից տուժածների թիվը ան... Պորոշենկոն Ղրիմը վերադարձնելու պատասխանատունե...
Ամենաընթերցված լուրերը
Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ... Բարսելոնի ահաբեկչությունից տուժածների թիվը ան... Պորոշենկոն Ղրիմը վերադարձնելու պատասխանատունե... «Թալիբանը» բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դո... ԱՄՆ-ը և Ճապոնիան միասնական ճակատով կպատասխանե... ԱՄՆ-ը պատրաստ է օգնելու Իսպանիային՝ ահաբեկչու... Սաուդյան Արաբիայում կրկին արքայազն է մահացել ... Բարսելոնում ահաբեկչություն իրականացրած անձինք... 225 գիրք է վաճառվել 4 ժամվա ընթացքում․ Թուման... Վանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու մ... Պարզվել է Բարսելոնում ահաբեկչություն իրականաց... ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է Բարսելոնի ա... Կ. Պոլսի պատրիարքության Նախաձեռնակ մարմինը հր... Բարսելոնում ահաբեկչության զոհերի թիվը հասել է... Լեհերն ավելի քիչ են վախենում ռուսներից. Rzecz... Զորամասում թույլ չեն տվել «Հարրի Փոթեր» կարդա... Բարսելոնում չարագործները, հավանաբար, մարդկանց... Ավարտվել է նախկին փեսայի կողմից աներոջը դանակ... Այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունա... Նախագահին սպորտի և երիտասարդության հարցերի նա... Ռուսաստանը հզոր հարված կհասցնի, եթե Նախիջեւան... Միայնակ թոշակառուի ավանդի դիմաց տրվող փոխհատո... Թե ինչպես հայ թարգմանչուհին հայտնվեց Իսրայելո... Երևի Տարոն Մարգարյանը չգիտի կամ իրեն չի հետաք... Քաղաքացին ահազանգել է, որ իրեն առևանգել են և ... Ինչո՞ւ չունենք Փարաջանով-Ֆելինիի փողոց, այլ ո... Ռուսաստանում բաժանորդը դատի է տվել МТС-ին եւ ... Բախումներ վենեսուելական բանտում, 37 բանտարկյա... Ռուսաստանը դեմ է Փհենյանի դեմ նոր սանկցիաների... Վրաստանում զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքաց... Ռուսաստանին եւ Պուտինին սկսել են չվստահել աշխ... Հաց բերողն ու Շահեն Հարությունյանը որոշել էին...
Հարցում

Հաջողություն, Ֆրանսիա, բարեկամ երկիր

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լը Պենը «Nouvelles d'Armenie»-ին տված հարցազրույցում առանց այլեւայլությունների ասել է, որ Արցախյան հիմնահարցի լավագույն լուծումը ԼՂ-ի վերամիավորումն է Հայաստանի հետ: Նա նաեւ նկատել է, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ սխալ է թույլ տրվել, եւ խորհրդային հանրապետությունների ներքին վարչական սահմանները մեխանիկորեն վերածվել են պետական սահմանների:

Նույն «Nouvelles d’Armenie» ամսագրին ավելի վաղ տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի մեկ այլ թեկնածու՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը, համոզմունք էր հայտնել, որ ԼՂ խնդիրն ստեղծվել է 1921թ. սխալ որոշման պատճառով, որով Լեռնային Ղարաբաղը կամայականորեն մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ: Ֆիոնը եւս, փաստորեն, ակնարկում է Արցախը Հայաստանին վերադարձնելու եւ արդարությունը վերականգնելու մասին:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու շանսեր ունեն երեք թեկնածուներից` Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնից, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնից երկուսը, ապա կարելի է ենթադրել, որ ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած օրերին երկրորդ փուլ անցած թեկնածուներից առնվազն մեկը (Լը Պենը կամ Ֆիյոնը) դեռ առիթ կունենան եւս մեկ անգամ անդրադառնալու Արցախի խնդրին եւ վերահաստատելու իրենց դիրքորոշումը: Եթե նրանք դա անեն նաեւ ֆրանսիական որեւէ հանրահայտ լրատվամիջոցում, ապա ինքնին հասկանալի է, կկարողանան շատ ավելի մեծ լսարան ապահովել եւ իրենց կողմը գրավել ոչ միայն Ֆրանսիայի բավականին լավ կազմակերպված հայկական համայնքի համակրանքը, այլեւ ֆրանսիական հասարակության այն հատվածին, որ տեղեկացված է Արցախի խնդրին եւհարցի պատմությանը: Դա կարող է վճռական դերակատարություն ունենալ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Երբ հարցումների արդյունքներով թեկնածուներն ընթանում 1-2 տոկոսի տարբերությամբ կամ միմյանց շրջանցելով, միանգամայն հասկանալի է դառնում, թե որքան կարեւոր է նրանց համար որեւէ կազմակերպված ազգային համայնքի եւ հասարակության գիտակից հատվածի աջակցությունը:

Արցախի խնդիրը, անտարակույս, Ֆրանսիայում ամենից լավ գիտի եւ հասկանում է հենց հայկական համայնքը, եւ այդ համայնքի համակրանքը շահելու համար թեկնածուներն ստիպված են շատ ջանք գործադրել, քանզի Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, Արցախի հարցում ունի բավականին հստակ դիրքորոշում, որը համահունչ է մյուս համանախագահների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներին, եւ դժվար է պատկերացնելը, որ Լը Պենը կամ Ֆիյոնը նախագահ ընտրվելու դեպքում կկարողանան գլխիվայր շրջել բանակցային ողջ գործընթացը: Այսինքն՝ նրանք դեռ պարտավոր են ասել, թե ինչպես են պատկերացնում Արցախի` Հայաստանի հետ վերամիավորումը եւ, մանավանդ, ինչպես են դա անելու առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, որոնք մտմտում են տարածքները հանձնելու դիմաց Արցախի ինչ-որ երեւակայական միջանկյալ կարգավիճակի շուրջ:

Ամենայն հարգանքով վերաբերվելով Լը Պենի եւ Ֆիյոնի համոզմունքներին, այդուհանդերձ, պետք է հետեւյալ ամրագրումն անենք` նրանք առաջինը չեն եւ ոչ էլ վերջինը, որոնք ընտրություններից առաջ խոսում են մեր խնդիրներին հայանպաստ լուծումներ տալու մասին: Այդպես են վարվել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի շատ նախագահներ` խոստացել են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քրեականացնել ցեղասպանության հերքումը, արտասանել «ցեղասպանություն» բառը, բայց, ի վերջո, ամեն ինչ հանգել է այդ երկրների ազգային շահերին եւ արտաքին քաղաքական խնդիրներին ու այդպես էլ իրականություն չի դարձել:

Հետաքրքիր է, որ Լը Պենը եւ Ֆիյոնը խոստումներ են տալիս (թեեւ նրանց հայտարարություններում ավելի շատ կարծիք կա, քան խոստում) Արցախի հիմնախնդրի հետ կապված, ինչը, պետք է ասել, նորություն է: Դա, ըստ էության, նորություն է նաեւ Ադրբեջանի համար եւ աննկատ չի մնա Բաքվում` տեղիք տալով զանազան վայրահաչումների: Ի վերջո, Ֆրանսիայի նման երկրի նախագահի թեկնածուներն են խոսել Արցախի հայկական պատկանելության մասին, իսկ դա արդեն ինֆորմացիոն հսկայական նշանակություն ունի միջազգային հանրության շրջանում Արցախի ապագայի հարցում ամուր կարծիք ձեւավորելու առումով: Թերեւս հենց այդքանով էլ սահմանափակվում է Լը Պենի եւ Ֆիյոնի հայտարարությունների արժեքը:
Մենք հասկանում ենք նաեւ, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները Ֆրանսիայի ապագայի ընտրությունն են առաջին հերթին, եւ Ֆրանսիայի նախագահը Ֆրանսիայի ազգային շահերի եւ ֆրանսիացիների անվտանգության երաշխավորն է նախեւառաջ: Այդ իմաստով էլ հաջողություն ենք մաղթում բոլոր թեկնածուներին, հաջողություն` նաեւ ի շահ Ֆրանսիայի հայկական համայնքի, որն իր անուրանալի ներդրումն ունի Ֆրանսիայի տնտեսական, քաղաքական եւ մշակութային կյանքում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է 343 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan