Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Աստղագուշակ՝ հունիսի 23-ի համար Գուանչժոու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վ... Փրկարար գործողության արդյունքում Իսպանիայի ափ... Խոստովանիր մեղքդ, որդյակս․․․ 10-ամյա երեխայի սենյակում հսկա պիթոն են հայտն... Մոսկվան Բիշկեկի և Աստանայի հետ բանակցում է Սի... Թիլլերսոնը զանգահարել է Լավրովին Արայիկ Խանդոյանի մոտից արգելված իր են հայտնաբ... Ո՞ւմ է քաղաքապետը օգնություն տվել ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսա... Անթիվ, անհամար բաներ են լցրել, հագեցրել, բայց... Մխիթարյանը կպատասխանի երկրպագուների հարցերին Կարելի է փակել քրեական դատավարության օրենսգիր... Փարիզում փորձել են կողոպտել ռուսական պատվիրակ... Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ երկրորդ Նախա... Օրենքը դեռ «հում» է Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը Ղրղզստանում գազալցակայանի պայթյունից վիրավորն... Թող մի 50 ռուսերեն տերմին էլ մտցնեին կառավարո... Տաքսու վարորդները բողոքի ցույց կանեն վաղը
Ամենաընթերցված լուրերը
Փրկարար գործողության արդյունքում Իսպանիայի ափ... Խոստովանիր մեղքդ, որդյակս․․․ 10-ամյա երեխայի սենյակում հսկա պիթոն են հայտն... Մոսկվան Բիշկեկի և Աստանայի հետ բանակցում է Սի... Թիլլերսոնը զանգահարել է Լավրովին Արայիկ Խանդոյանի մոտից արգելված իր են հայտնաբ... Ո՞ւմ է քաղաքապետը օգնություն տվել ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսա... Անթիվ, անհամար բաներ են լցրել, հագեցրել, բայց... Մխիթարյանը կպատասխանի երկրպագուների հարցերին Կարելի է փակել քրեական դատավարության օրենսգիր... Փարիզում փորձել են կողոպտել ռուսական պատվիրակ... Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ երկրորդ Նախա... Օրենքը դեռ «հում» է Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը Ղրղզստանում գազալցակայանի պայթյունից վիրավորն... Թող մի 50 ռուսերեն տերմին էլ մտցնեին կառավարո... Տաքսու վարորդները բողոքի ցույց կանեն վաղը Հայ արիական միաբանությունը ընդդիմադիր է և իշխ... ԵՄ-ն «անկենսունակ» է համարում ԼՂ հարցում առկա... Հակառակորդը, տալով 4 զոհ, նահանջել է. հաղորդա... ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է Որոշում է կայացվել մասնագիտական կրթության տես... Երթևեկության կարգավորման համար անենք գոնե այն... Ռումինիայի խորհրդարանը անվստահություն է հայտն... Կյանքի կանոններ Վիկտոր Ցոյից Ռուսաստանը նոր տվյալներ չունի ալ-Բաղդադիի զոհ... Ավստրիայում մուսուլման երեխաների համար նախատե... Փոքրիկ Արեգը կմնա մոր մոտ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ըն... Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բելգրադ ԱՄՆ հարավ-արեւմուտքում անոմալ շոգի պատճառով չ... Կոնֆեդերացիաների գավաթ․ Մեքսիկա-Նոր-Զելանդիա՝... Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը ղարաբաղյան... Կոնֆեդերացիաների գավաթ․ Ռուսաստանը պարտվել է ... Ֆրանսիան նոր կառավարություն ունի ԱՄՆ-ում F-16 է կործանվել Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը ... ԻՊ ահաբեկիչները Մոսուլում մզկիթ են պայթեցրել ... Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Հյուսիսա... Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել գե... «Դիլխոր» Կարեն Կարապետյանը եւ աշխույժ պատգամա... Նավթի գները համաշխարհային շուկայում շարունակո... Ադրբեջա՞ն, թե՞ Սիրիա-2 Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է յոթ ... Ասել են՝ ընտրակաշառքը չվերցնես, տունդ կպայթեց... Կառավարության ծրագրում մշակույթը ներկայացված ... ՀՀԿ-ի 90 տոկոսը չգիտի, թե ինչ բան է ծրագիրը․ ... Սպիտակ տունը չի հաստատել Գերմանիայում Պուտին-... Արդյոք ՀԱՊԿ խաղաղապահ ոստիկանությունը կտեղակա...
Հարցում

Ամենաթանկարժեք նվերներին արժանիները

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը սկանդալի կենտրոնում է հայտնվել. պարզվել է, որ 5 տարի շարունակ որպես նվեր է ստացել ընդհանուր մոտ 50 հազար եվրո արժողությամբ հագուստ: Միայն երկու կոստյումի համար վճարել են 13 հազար եվրո: Սա ձեւակերպվել է որպես նվեր, չնայած որ Ֆրանսիայում նախագահի թեկնածուներին ֆինանսավորման առավելագույն շեմը 5 հազար դոլարն է:

Պաշտոնյաների նվերների փաստն ամենատարածված կոռուպցիոն երեւույթներից է ողջ աշխարհում: Տարբեր կառավարություններ տարբեր մեթոդներով են պայքարում երեւույթի դեմ, հաճախ, սակայն, ապարդյուն: Չինաստանում, օրինակ, 2013թ. օրենք ընդունվեց, որով չինովնիկներին, Կոմունիստական կուսակցության անդամներին, պետական հիմնարկների եւ ֆինանսական ինստիտուտների աշխատակիցներին արգելվում է տոներին պետության հաշվին գնված նվերներ փոխանակել: Եգիպտոսն ավելի առաջ անցավ, եւ երկրի արտաքին գործերի նախարարությունն իր բոլոր դիվանագիտական առաքելություններին զգուշացրեց չընդունել 100 դոլարից ավելի արժողությամբ նվերներ: 2014թ. Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն հրաման ընդունեց՝ պետական պաշտոնյաներին արգելելով առհասարակ նվերներ ընդունել: 2014թ. Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հրաման ստորագրեց, ըստ որի՝ եթե պետական ծառայողներն իրենց պարտականություններն իրականացնելիս թանկարժեք նվեր են ստանում, ապա դրանք պարտավոր են հանձնել իրենց գերատեսչություն: Սակայն ոչ թանկ նվերները պաշտոնյաները կարող են իրենց թողնել: 2014թ. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն օրենք ստորագրեց՝ պաշտոնյաներին պարտադրելով պետությանը հանձնել կամ գումար վճարել 3 հազար ռուբլուց ավելի արժողությամբ այն նվերների համար, որոնք ստացել են պետական ծառայություն իրականացնելու բերումով: Երբ նվերի արժեքը գերազանցում է 3 հազար ռուբլին, կամ պաշտոնյան տեղյակ չէ, թե այն ինչ արժի, ստացողը պարտավորվում է նվերը հանձնել կամ նվերի փոխարեն վճարում կատարել պետության լիազոր տեսուչին։ Եթե նվերի գինը չի գերազանցում 3 հազար ռուբլին, պաշտոնյան կարող է պահել այն, սակայն գրանցել Դաշնային Ռեեստրում։ 2014թ. Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը հրահանգ արձակեց, որի համաձայն՝ նրա ընտանիքն ստիպված է հրաժարվել թանկ նվերներից ու անվճար ծառայություններից, զեղչային վարկերից կամ էլ ինքնաթիռի անվճար տոմսերից: Ամեն տարի բոլոր նվերներն ստուգում կանցնեն ու կբաշխվեն մարդկանց ու ինստիտուտների միջեւ: Օրենքը վերաբերում է Ֆիլիպ VI-ի ծնողներին, նրա կնոջը` Լետիսիային, եւ երեխաներին:

Այսպիսով, նվերներից պաշտոնապես հրաժարման փորձ արել են շատ երկրներում՝ որպես ապօրինի հարստացման դեմ պայքար: Չինովնիկի եկամուտների աճը գերազանցում է օրինական եկամուտներին, եւ ապօրինի եկամուտները սովորաբար ձեւակերպվում են որպես նվեր կամ պարտք։ Երբ դրանք կանխիկ գումարով են, վերահսկողությունը դառնում է անհնար։ 

Մեզ մշտապես հետաքրքրում է, թե ինչպես եղավ, որ պաշտոնյաները միանգամից հարստացան. երկու-երեք տարի պաշտոնավարելիս տեսնում ես, որ արդեն միլիոնատեր են, իսկ հայտարարագրերում ամեն ինչ օրինական է: Վերաքննիչ դատարանի դատավորը մեկ տարում ստացել է 33 հազար դոլար, մեկ այլ դատավոր՝ մեկ տարում 41 հազար դոլար, երրորդը՝ 20 մլն․ դրամ: Նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետն ստացել է 2.5 մլն․ դոլար, Վերահսկիչ պալատի նախագահը՝ շքեղ առանձնատուն: Հատկապես պաշտոնյային փոխկապակցված անձանց ահռելի կարողություններ են նվիրաբերվում: Եվ ոչ մի դեպքում չկա բացատրություն, թե որտեղից, ինչու մեզ մի նորմալ նվեր անող չկա, բացի շալվար-վերնաշապիկից, իսկ այս մարդիկ միլիոնավոր դրամներ են ստանում: Նույնը եւ իրավապահները, չեն հետաքրքրվում, թե այսինչ մարդու նվերը որտեղից է, ձեւակերպվում է որպես եղբոր նվեր, պապի կտակ եւ այլն:
Հայաստանը եւս պայքարում է նմանատիպ նվիրատվությունների կամ, որ ավելի ճիշտ է ասել՝ ապօրինի հարստացման դեմ: Հայաստանում, օրինակ, կանխիկ գործարքները սահմանափակվեցին: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` 100 հազար դրամից բարձր արժողությամբ նվեր պետք է չստանան հրապարակային պաշտոնական միջոցառման ժամանակ, պետք է նաեւ չստանան նվեր աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ:

Դեռ 2011 թվականին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխությունները քննարկելիս պատգամավորները դժգոհում էին դրույթի շուրջ, թե օրացուցային տարվա ընթացքում նույն անձից uտացված նվերներն իրենց արժեքով գերազանցում են 50 հազար դրամը, կամ oրացուցային տարում uտացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 250 հազար դրամը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դրա մաuին հնարավոր uեղմ ժամկետում հայտնել իր վերադասին, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

Օրենքը կար, բայց հետեւանքներ չէին լինում, եւ մեզ մոտ քրեականացվեց ապօրինի հարստացումը:

2016թ. դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն, 2017թ. հուլիսի 1-ից սկսած՝ ՀՀ պաշտոնյաներին կպատժեն ավելի քան 5 մլն․ դրամով՝ ապօրինի հարստացման համար։ Նրանք կպատժվեն 3-6 տարի ազատազրկմամբ՝ գույքի առգրավմամբ եւ որոշ պաշտոններ զբաղեցնելու արգելքով, եթե, իհարկե, չհիմնավորեն հարստացումը:

Նշենք, որ մինչ օրս պետական գանձարան է հանձնվել 5-6 թանկարժեք մետաղներից պատրաստված նվեր, որոնք ստացվել են պաշտոնի բերումով, ընդհանուր՝ 2 մլն․ դրամից մի փոքր ավելի արժեքով:
Հիմա տեսնենք, թե ընդամենը կարճ ժամանակ անց ուժի մեջ մտնող օրենքն ինչ փոփոխություն կբերի:

 Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է 174 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan