Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վթար Սախարովի հրապարակում․ կան տուժածներ Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 եր... Արտախորհրդարանական ուժերի պասիվ ակտիվությունը... Գեներալ Մետիսը կայցելի Ուկրաինա Հնդկաստանում երկաթուղային վթար է տեղի ունեցել... Պատգամավորներն սկսել են «կենդանության նշաններ... Հյուսիսային Կորեան ավելացրել է մարտագլխիկների... Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը ... Շանտա՞ժ, թե՞ ռեալ նպատակներ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Եգիպտոսի ֆինանսավոր... «Հրապարակ». Մինչեւ ամսվա վերջ նորություն կուն... «Հրապարակ». Հյուսիսային պողոտայի շենքերի գլխի... Մաքրությունը՝ պարտադիր պայման «Հրապարակ». Առաջիկայում իշխանական բուրգում վե... «Հրապարակ». Պատրաստվում են համագումարի «Հրապարակ». Արզումանյանը մեկնել է, Մարտիրոսյա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 23-ի համար Թիլլերսոնը Ռուսաստանին մեղադրել է թալիբներին ... Պորոշենկոն ՄԱԿ-ին կառաջարկի խաղաղապահներ տեղա...
Ամենաընթերցված լուրերը
Վթար Սախարովի հրապարակում․ կան տուժածներ Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 եր... Արտախորհրդարանական ուժերի պասիվ ակտիվությունը... Գեներալ Մետիսը կայցելի Ուկրաինա Հնդկաստանում երկաթուղային վթար է տեղի ունեցել... Պատգամավորներն սկսել են «կենդանության նշաններ... Հյուսիսային Կորեան ավելացրել է մարտագլխիկների... Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը ... Շանտա՞ժ, թե՞ ռեալ նպատակներ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Եգիպտոսի ֆինանսավոր... «Հրապարակ». Մինչեւ ամսվա վերջ նորություն կուն... «Հրապարակ». Հյուսիսային պողոտայի շենքերի գլխի... Մաքրությունը՝ պարտադիր պայման «Հրապարակ». Առաջիկայում իշխանական բուրգում վե... «Հրապարակ». Պատրաստվում են համագումարի «Հրապարակ». Արզումանյանը մեկնել է, Մարտիրոսյա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 23-ի համար Թիլլերսոնը Ռուսաստանին մեղադրել է թալիբներին ... Պորոշենկոն ՄԱԿ-ին կառաջարկի խաղաղապահներ տեղա... Չինաստանում վերսկսվել է արագընթաց գնացքների ե... ԱՄՆ-ում ցանցահենները սովորել են հեռախոսահամար... Զոհված զինվորին առանց բարձիկի տրված մեդալի հե... Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն ԻՊ օրերը հաշված են․ գեներալ Ջեյմս Մետիս Սպիտակ տան մոտ կասկածելի առարկա է հայտնաբերվե... Գերմանական ոստիկանությունը Թրամփի գլխի տեսքով... Ռուսական և թուրքական ընկերությունները պայմանա... Երթևեկության կազմակերպման փոփոխություներ` Երև... Շիրակի նախկին մարզպետի խորհրդականը կվերականգն... Ֆրանսիան վերականգնել է կապերը սիրիական հատուկ... Ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ե... Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց, մանկավա... Կոալիցիայի` Ռաքքային հասցրած հարվածներից 80 խ... Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակա... ՀՀ ԱԻ նախարարությունն օգնության ձեռք է մեկնու... Մուսոլինիին ժամանակին կախեցին, բայց իր պատշգա... Ո՞ւմ համար են ճախրում ՀՀԿ-ական «բազեները» Առաջնային են համարում անվտանգության հարցը Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բան... ԴԱՀԿ առանձին ծառայողներ անհիմն ձգձգել են կատա... Ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակչի սպանության դ... Կյանքի կանոններ Չինգիզ Այթմատովից Դանակահարություն՝ ավազակային հարձակման ժամանա... Փայլակ Թևանյանի գործը հասավ դատարան Մշակույթի նախարարության «անմշակույթ» վերաբերմ... Աշտարակում ինքնաձիգով մտերիմին սպանելու քրգոր... Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ մեծ հերթեր են գ... Դոնի Ռոստովի հրդեհը եղել է միտումնավոր Երևանի կենտրոնում վթարային ջրանջատում կիրական...
Հարցում

Նախարարների մեծ մասը շարունակում է «թռնել» կառավարությունից

Կառավարության ամեն նիստ վարչապետ Կարեն Կարապետյանն սկսում է նախարարներին տարաբնույթ հանձնարարականներ տալով։ Թե որքանով են մեր նախարարները պատրաստակամ այդ հանձնարարականները կատարելու եւ որքանով պատշաճ կկատարեն, ցույց կտա ժամանակը։ Պետք է հետեւել, թե վարչապետի նշած ժամկետների ավարտին ով ինչպես է կատարել իր հանձնարարականները։ Բայց մի կարեւոր հանձնարարական կա, որ բոլոր վարչապետները բարձրաձայնում են, սակայն մեր նախարարների մեծ մասի կողմից դա մերժվել է։ Մենք էլ թեեւ մամուլի միջոցով ժամանակ առ ժամանակ փորձում ենք դա թարմացնել, բայց, ինչպես ասում են, սեւին սապոնն ի՞նչ կանի, խեւին՝ խրատը։ Խոսքն այն մասին է, որ կառավարության անդամները կառավարության ետնամուտքից չծլկեն, այլ դուրս գան գլխավոր մուտքով, որտեղ լրագրողներն են հավաքված, եւ անպայման պատասխանեն նրանց հարցերին։

Եթե նախորդ կառավարության անդամներից Գագիկ Խաչատրյանը, օրինակ, ով Աբրահամյանի գլխավոր մրցակիցն էր այդ կառավարությունում, կարող էր իրեն թույլ տալ անգամ նիստերին չներկայանալ, ապա ենթադրվում էր, որ գոնե Աբրահամյանի մտերիմ, թիմակից նախարարները պետք է կատարեն «շեֆի» հանձնարարականները։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ այդպես չէ։ Օրինակ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը թե՛ նախորդ, թե՛ այս կառավարությունում, պահպանելով իր պաշտոնը, պահպանեց նաեւ վարչապետի այս հանձնարարականը չկատարելու, լրագրողների հետ շփումից խուսափելու, ետնամուտքով դուրս գալու սովորույթը։ Նրա օրինակին են հետեւում նախորդ կառավարությունից «ժառանգություն» մնացած մյուս նախարարները եւս՝ Արտեմ Ասատրյանը, Հրանուշ Հակոբյանը, Վաչե Գաբրիելյանը, Դավիթ Հարությունյանն էլ առհասարակ որեւէ մուտքով չի իջնում, քանզի նրա աշխատավայրը կառավարության գլխավոր մասնաշենքում է։ Արտեմ Ասատրյանն էլ, ի դեպ, լրագրողների ու իրեն մոտեցող քաղաքացիների դեմն առնելու, նրանց արհամարհելու հետաքրքիր տակտիկա է մշակել․ շենքից դուրս գալիս հեռախոսը դնում է ականջին, եւ ուզում ես կողքը ռումբ պայթեցրու՝ ռեակցիա չի տալիս։ Լրագրողներից «թռած» են նաեւ նոր կառավարության դաշնակցական նախարարները՝ Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանն ու Լեւոն Մկրտչյանը, որոնք գրեթե միշտ ետնամուտքով են դուրս գալիս ու աշխատում են արագ հեռանալ, որ չհանդիպեն լրագրողներին։ Լրագրողները երբեւէ կառավարության նիստից առաջ կամ հետո չեն զրուցել նաեւ ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։

Եթե տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մինչ այդ լրագրողների հիմնական զրուցակիցն էր ու գլխավոր մուտքով դուրս եկող եզակի նախարարներից, երեկ նա էլ էր որոշել ետնամուտքով աննկատ հեռանալ։ Մեր տեսախցիկը ֆիքսեց այդ պահը։ Լրագրողների հետ շփվելուց չի խորշում միայն ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով, սակայն, երեկ ներկա չէր նիստին։ Ետնամուտքով է դուրս գալիս նաեւ սպորտի նախարար Հրաչիկ Ռոստոմյանը։ Նիստերին ձայն ու ծպտուն չի հանում, էլ ուր մնաց լրագրողների հետ շփվելու մակարդակին իջնի էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը։ Միակ աչքի ընկնող բանը նրա զարմացած հայացքն է, որ արտահայտվում է լուսանկարներում։

Երեկվա նիստից հետո գլխավոր մուտքով դուրս եկել ու լրագրողների հետ զրուցել են երեք նախարար՝ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, ով ամենապատրաստակամն է լրագրողների հարցերին պատասխանելու հարցում, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը ոչ միշտ, բայց իջնում է, եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Վերջինս ոչ միայն չի «վախենում» լրագրողների հետ շփվելուց, այլեւ գլխավոր մուտքով էլ ներս է մտնում՝ անցնելով կառավարությունից մշտապես դժգոհ ցուցարարների միջով։ Նման «համարձակություն» չունեն, օրինակ, ուժային կառույցների ղեկավարները։

Կառավարությանն առընթեր «ամենաուժային» կառույցի՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, օրինակ, ե՛ւ շրջապատել է իրեն թիկնապահներով ու երկու «ջիպազգի» ուղեկցող մեքենաներով, ե՛ւ կառավարության տարածք է մուտք գործում վարչապետի մուտքից՝ վերեւի դարպասներից, որ առհասարակ որեւէ հասարակ մահկանացուի, առավել եւս՝ լրագրողի երես չտեսնի։

Ի դեպ, երեկ նկատեցինք, որ Գասպարյանն իր աժդահա Toyota Land Cruiser ամենագնացի պետհամարանիշը փոխել, խառը թվերով ինչ-որ համարներ է վերցրել, ըստ երեւույթին՝ անճանաչելի համարներ են։ Թե ինչու է ոստիկանապետը որոշել հրաժարվել իր սիրելի, «բրենդային» 01 010 թվային կոմբինացիայից, կիմանա միայն ինքը։ Նրա նման, լրագրողների հետ երբեւէ չեն առերեսվում նաեւ մյուս ուժայինների ղեկավարները՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը։ Փոխարենը շատ են սիրում անիմաստ ու ձեւական քրգործերով լրագրողներին կանչել հարցաքննությունների, հետո էլ կա՛մ ի վնաս մեզ որոշումներ կայացնել, կա՛մ գործերը կարճել՝ իբրեւ թե հանցակազմ չկա։ Այլ մուտքով է դուրս գալիս ու մեզ հետ նիստից առաջ կամ հետո չի շփվում նաեւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հիմնականում չի գալիս նիստերին, նրան սովորաբար փոխարինում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 873 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan