Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժողովուրդ». Սա է այս իշխանությունների կերտած... «Ժամանակ». Գոռ Վարդանյանի գլխավերեւում շարուն... Խոշոր հրդեհ Արա լեռան վրա. հրդեհաշիջմանը մասն... «Ժողովուրդ». Հարուցված գործը կարճվել է. դատավ... «Ժողովուրդ». Առաջիկա ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-... Եղանակը Հայաստանում Զգուշացեք օձերից Աստղագուշակ՝ սեպտեմբերի 22-ի համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Լավրովի հետ քննարկե... Սահակաշվիլին ԿՀՎ ծրագրի մաս է. Բուրջանաձե Պորոշենկոն խուսափել է ԱՄՆ-ից ռազմական օգնությ... Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը Սիրիական Դերաայում մարդասիրական օգնություն է ... Մանրամասներ Շերամի փողոցում տեղի ունեցած ավտո... Ուկրաինայի կանանց հավաքականին քննադատել են սե... Իրենք ասել են՝ մե՛նք ենք Հայաստանը եւ հրավիրե... Մանվել էդ դու՞զ ա, որ 8 հատ կնիկ ունես (Քաղա... Չէի ասի, թե ապրելու համար Ուկրաինան ամենահեշտ... Քաղաքացիական գվարդիան լքել է Կատալոնիայի տեղա... Դոնի Ռոստովում հերթական խոշոր հրդեհն է գրանցվ...
Ամենաընթերցված լուրերը
«Ժողովուրդ». Սա է այս իշխանությունների կերտած... «Ժամանակ». Գոռ Վարդանյանի գլխավերեւում շարուն... Խոշոր հրդեհ Արա լեռան վրա. հրդեհաշիջմանը մասն... «Ժողովուրդ». Հարուցված գործը կարճվել է. դատավ... «Ժողովուրդ». Առաջիկա ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-... Եղանակը Հայաստանում Զգուշացեք օձերից Աստղագուշակ՝ սեպտեմբերի 22-ի համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Լավրովի հետ քննարկե... Սահակաշվիլին ԿՀՎ ծրագրի մաս է. Բուրջանաձե Պորոշենկոն խուսափել է ԱՄՆ-ից ռազմական օգնությ... Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը Սիրիական Դերաայում մարդասիրական օգնություն է ... Մանրամասներ Շերամի փողոցում տեղի ունեցած ավտո... Ուկրաինայի կանանց հավաքականին քննադատել են սե... Իրենք ասել են՝ մե՛նք ենք Հայաստանը եւ հրավիրե... Մանվել էդ դու՞զ ա, որ 8 հատ կնիկ ունես (Քաղա... Չէի ասի, թե ապրելու համար Ուկրաինան ամենահեշտ... Քաղաքացիական գվարդիան լքել է Կատալոնիայի տեղա... Դոնի Ռոստովում հերթական խոշոր հրդեհն է գրանցվ... Հրդեհ Սյունիքի մարզում (թարմացված) Ինչու է Երևանի փոխարեն ցույց տալիս Բաքու Հրդեհ Արա լեռան վրա Պեկինը կոչ է արել Սեուլին լուրջ վերաբերվել TH... Բիշքեկը օգնություն է խնդրել ԽՍՀՄ տարիների ուր... «Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովը վերածվ... Մանախի գործը դատարանում է Շերամի փողոցում վթարի է ենթարկվել 35 երթուղու... Հայաստանին շնորհավորում են պետական կարեւորագո... Քաղաքագրություն. Երևանի պաշտպանությունը Հարստության համար նրան կոչում են շնորհում. Ազ... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրես... Համաժողովը որոշում է ապագայի տեսլականը․ Լյուդ... Սեուլը սննդամթերք եւ դեղամիջոցներ կուղարկի Փհ... Անկախության օրը Գյումրիում՝ առանց քաղաքապետի,... Ովքեր են պարգեւատրվել մշակույթի ոլորտում (լու... Դուք չմտածեք, թե մենք ամեն ինչ հալած յուղի նմ... Երբ պետությունը մշակույթի գործչին չի գնահատու... Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության փոխնա... «Վաստակավորի» կոչում ստացած լրագրողներն ու մա... Նկատողությունն ու կեղծ դիպլոմը չխանգարեցին գե... Կյանքով ու գործնեությամբ են մտավորական, ոչ թե... Իրանը կատարում է Միջուկային համաձայնագիրը. «Վ... Հայտնիները՝ իրենց վաստակավոր կոչման մասին Եթե առաջադրվեմ, միանշանակ ՀՀԿ-ից. Գնթունիկի ս... Թուրք հասարակական-մշակութային գործիչները կայց... Իշխանական եւ հոգեւոր էլիտան՝ Եռաբլուրում․ Ֆոտ... Անդրբայկալյան շրջանում հանքափորները հացադուլ ... Աշխարհով մեկ 7 հարյուր եկեղեցի հազիվ թե ունեն... Ուժեղ քամի Հրազդանում
Հարցում

Վարչական շրջանների ղեկավարները հուզված են

Երեւանի ավագանու ընտրություններից հետո նոր սթրես է սպասվում թաղապետերին, որոնք, ըստ օրենքի, ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ են ստանալու, հետո էլ մեծ հարցական է, թե ով կվերանշանակվի, ով՝ ոչ։ Արդեն իսկ տեղեկություններ կան, որ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների նշանակումը լինելու է ամենախայտաբղետ չափորոշիչներով։ Մեկի համար հնարավոր է Տարոն Մարգարյանի հաղթանակին նպաստելը որոշիչ դառնա, մյուսի համար՝ ազդեցիկ աները կամ ծանոթ-բարեկամը, մեկ ուրիշն էլ ռեյտինգային պատգամավորի շնորհիվ կնշանակվի։ Այդ պատճառով էլ վարչական շրջանների ղեկավարներն այս օրերին խորը ընդհատակի մեջ են, չեն պատասխանում զանգերին, իսկ ով էլ պատասխանում է, ակնհայտ նյարդային վիճակում է։

Արդեն իսկ տեղեկություններ ունենք, որ ՀՀԿ-ի համար 42 հազար ձայն ապահոված Սամվել Ալեքսանյանը ցանկանում է Մալաթիա-Սեբաստիայից բացի Շենգավիթի թաղապետի պաշտոնում նույնպես ունենալ իր մարդուն․ ֆավորիտները երեքն են՝ Կադիլակ Սերոժը, Բելաջիոյի Սերգեյի զարմիկը եւ գեներալ Սեյրան Սարոյանի ԱԺ խորհրդական Գեւորգ Ստեփանյանը, որն այս ընտրություններում Ալեքսանյանների համար ձայներ է ապահովել Շենգավիթում։ Շենգավիթի ղեկավարն Արմեն Սարգսյանն է՝ կադաստրի պետ Մարտին Սարգսյանի եղբայրը։ Նա այդ պաշտոնին է 2011-ից, մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի պաշտոնը։ Խորհրդարանական ընտրություններին Սարգսյան եղբայրներն աշխատում էին ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանի օգտին, որը 17 հազարից ավելի ձայն հավաքեց, գրեթե նույնքան էլ Սամվել Ալեքսանյանն է Շենգավիթից ձայն ստացել, երկուսի շանսերը 50/50 են։ Արմեն Սարգսյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին։

2012-ից Նոր Նորքի թաղապետի պաշտոնն զբաղեցնող Արմեն Ուլիխանյանին մեծ դժվարությամբ համոզեցինք, որ իր կարծիքը հայտնելու համար պարտադիր չէ քաղաքապետարանի լրատվական բաժնի ղեկավարի թույլտվությունը, ի վերջո, նա ասաց․ «Ես հո գուշակ չե՞մ, որ իմանամ, թե մեկ ամիս հետո ինչ է լինելու, աշխատում ենք, մեր աշխատանքն ենք անում, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը»։ Իսկ երբ իր վերանշանակվելու հարցից նեղված թաղապետից հետաքրքրվեցինք, թե վերանշանակումը պայմանավորվա՞ծ է ապրիլի 2-ին բերած քվեներով, ասաց․ «Ես չեմ հասկանում․․․ ինչի՞ եք կապում, կարծում եմ, որ կապ չունի, ինչի՞ մասին է խոսքը»։ Ճշտեցինք՝ այսինքն, կապ չունի՞ կուսակցության համար լավ կամ վատ աշխատելը։ «Լավ աշխատելն ի՞նչ ի նկատի ունեք»,- հարցին հարցով պատասխանեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ինքն անձամբ գոհ է իր աշխատանքից։ Հիշեցրինք վարչապետի երեկվա դժգոհությունը՝ աղբահանության հետ կապված։ «Համենայնդեպս, Նոր Նորք վարչական շրջանում այնպիսի մի խնդիր չի եղել, որ մենք արագ չարձագանքենք, բոլոր տեղերում էլ աղբահանությունը նորմալ կատարվում է»։ Այդուհանդերձ, ապրիլի 2-ի ընտրություններին Ուլիխանյանի եղբայրը՝ ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, որը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից էր, ավելի պակաս ձայն հավաքեց, քան Տարոն Մարգարյանի աներձագն ու ԴԱՀԿ նախկին պետը՝ մոտ 9 հազար, գո՞հ է թաղապետ եղբայրն իր աշխատանքի արդյունքից։ «Իհարկե, գնահատականը նորմալ էր, շատ գոհացնում է»։

Էրեբունու թաղապետը մի քանի ամիս է, ինչ նշանակվել է այս պաշտոնում՝ փոխարինելով ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի քրոջ փեսային՝ Արմեն Հարությունյանին, ում հեռացրին աշխատանքից՝ Թոխմախի Մհերին պատժելու նկատառումներով։ Նոր թաղապետը հայտնի է իր թաղային հեղինակություն ընկերներով․ Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի, ու Անդրանիկ Մարգարյանի սանիկի՝ Պիստ Արմենի մտերիմն է։ Նորանշանակ Դավիթ Գրիգորյանն ապրիլի 2-ի ընտրություններին, ի տարբերություն մյուս թաղապետերի, գործոն չդարձավ, նրա վրա էր դրված ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներից Հայկ Պլուզյանի օգտին ձայն հավաքելու գործը, որը չհաջողեց, Պլուզյանն ստացավ ընդամենը 1124 ձայն։ Իսկ ՀՀԿ-ի համար ձայն բերելու գործն այս տարածքում դրված էր Վստրեչի Ապերի ու Պիստի վրա։ Նրա հետագա պաշտոնավարումն այս առումով նույնպես մշուշոտ է։ Ինքը՝ թաղապետ Գրիգորյանը, հակադարձեց, որ շատ նորմալ աշխատանքներ է տարել ընտրությունների ժամանակ ու գոհ է արդյունքներից։ «Ամեն տեսակետից էլ գոհ եմ՝ եւ ընտրությունների որակից, եւ կազմակերպման որակից, եւ թափանցիկությունից, եւ արդյունքներից»,- մանրամասնեց նա ու վստահեցրեց, որ վարչական լծակները չի ծառայեցրել ՀՀԿ-ի օգտին։ Հայտնի է, որ Էրեբունին միշտ Սեդրակյանների ազդեցության ներքո է գտնվել, հիմա էլ, ասում են՝ իր շնորհիվ է, որ լուրջ խոչընդոտներ չառաջացան ընտրությունների ժամանակ։ «Ես ոչ մի խնդրահարույց բան չեմ տեսել, ու խնդրահարույց տարածքի մասին խոսք լինել չի կարող։ Ի՞նչ ազդեցության մասին եք Դուք ասում, այդ ազդեցությունը ես միայն հասկանում եմ ՀՀ օրենքները»,- ասաց Գրիգորյանը։ Ավելի պարզեցրինք․ «Թաղում «ասողը» Սեդրակյաններն էին, հիմա Դո՞ւք եք, թե՞ ուրիշները»։ «Նայած ում համար է ասող եղել, իմ համար միշտ գերակայել է օրենքը»։ Իսկ թաղային հեղինակություննե՞րը, նրանք, ասում են՝ Ձեր մտերիմներն են ու մեծ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ «Ես բոլորի հետ էլ ընկերական հարաբերություն ունեմ»։ Իսկ վերանշանակման հարցում «գողական» ընկերնե՞րն են միջնորդելու։ «Ես չակերտավոր գողական ընկերներ չունեմ։ Իմ աշխատանքի գնահատականը տալու է վերադասը»։ Չհստակեցրեց նաեւ, թե որ թեկնածուի համար է աշխատել․ «Բոլորն էլ իմ համար եղել են ՀՀԿ-ական թեկնածու, ու ես աշխատել եմ կուսակցության համար։ Իսկ որ թեկնածուն ինչքան կարողացել, էնքան է հավաքել, իմ համար կարեւորն այն է, որ ՀՀԿ-ն հավաքել է բավարար ձայների քանակ»։

Դավիթաշենի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի աչքն էլ, հավանաբար, վախեցած էր գաղտնի ձայնագրություններից, եւ նա պնդում էր, որ հանդիպենք․ «Ես ի՞նչ գիտեմ՝ լրագրո՞ղ ես, թե՞ ոչ»։ Իսկ երբ հարցրինք, թե ծա՞նր է գնահատել խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իր ղեկավարած համայնքում, քանի որ եղբայրը պարտվել է՝ չի անցնի խորհրդարան, չդիմացավ․ «Իսկ Դուք համոզվա՞ծ եք՝ իմ հարազատն անցե՞լ է, թե՞ ոչ»։ Հիշեցնենք, որ Բաղդասարյանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի զարմիկն է, որն ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շարքում երրորդն է իր հավաքած ձայների թվով, անցնում են առաջին երկուսը։ «Ի՞նչ կապ ունի՝ երրո՞րդն է, թե՞ ոչ, ընտրությունները համամասնական են։ Թե ով է անցնելու, որոշելու է կուսակցությունը, քվեն գնում է կուսակցությանը»։ Իր վերանշանակվելու հարցին էլ նույն պատասխանը տվեց․ «Դա էլ է կուսակցությունը որոշում»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 2369 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan