Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ... Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է ա... Ռուսաստանը կրճատում իր ռազմական ծախսերը. Dail... Վրաերթ Գայի արձանի մոտակայքում. քաղաքացու վիճ... «Իսլամական պետությունը» անվտանգության վակուու... Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ... Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է ա... Ռուսաստանը կրճատում իր ռազմական ծախսերը. Dail... Վրաերթ Գայի արձանի մոտակայքում. քաղաքացու վիճ... «Իսլամական պետությունը» անվտանգության վակուու... Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի... Կրթության տեսչությունը կլուծարվի, պետի պաշտոն... Ժամացույցի սլաքները հետ տվեցին Այսուհետ՝ Խորովածի միջազգային փառատոն Ինչու է ՌԴ-ում առգրավվել հայկական ձուկը. ՊԵԿ-... Քննարկվել են Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժո... Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյան կաշառք ստանալու ... Հարավային Կորեայում զինվոր է մահացել Մոսկվայում տղամարդը խանդի հողի վրա երկու հոգո... Ազգային մշակույթը հանրահռչակելու նոր ծրագիր է... Ելցինի լիմուզինը հանվել է վաճառքի Կառավարությունը հաշվում է Սևանից գողացած ջրի ... Կատալոնիայի ղեկավարը ներկայացրել է մանրամասնե... Արամ Մանուկյանին արժանի հուշարձան չի եղել (լո... Առանց Ռուսաստանի եւ առանց արձանների Լևոն Արոնյանի ամուսնության օրը հայտնի է Առևտրականները զենքերը վայր են դրել, բնակիչներ... Թրամփին նույնիսկ ավելի քիչ են վստահում, քան Պ... Երթեւեկության փոփոխություն Երեւանում Մի՛ փորձեք նվաստ որակել կնոջը Հայաստանից հիվանդ երեխաներին որպես «մսացու» ե... Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ... Ինչու է Կարո Եղնուկյանը հրաժարվում ներկայանալ... Մինչեւ 2018-ի ապրիլ 8-9 ամիս կա 33-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ ... Ռուսաստանը «թալանել է» Միացյալ Նահանգներին Ինչ-որ ժամանակ հետո գուցե անդրադառնան «օդի տո... Պայմանագրային զինծառայողի սպանության գործով ք... Կտամ՝ աչքի թայը կհանեմ, թող մեկն ինձ ասի՝ մի ... Գալուստ Սահակյանը Խոսրովի հրդեհի մասին (Ք... Կատալոնիայի ՆԳ նախարարությունն հանդես է եկել ...
Հարցում

Քաղաքագրություն. Հերակլը և Երևանը

Երևանի Հուսեին-Ալի խանը Հերակլի արշավանքի պատճառը համարում էր հայերին։ Նա առանց որևէ հիմքի պնդում էր, որ իբր Հերակլին նրանք էին հրավիրել և խոստացել ամեն ինչով օգնել նրան խանական իշխանությունը տապալելու և Երևանի բերդը գրավելու համար։ Խանը հայերի վրա կասկածում էր դեռևս մինչև Հերակլի զորքերի կողմից Երևանի պաշարումը։ Ուստի այդ մտացածին դավադրությունը կանխելու համար կասկածամիտ խանը մի շարք հայ մեծամեծների որպես յուրահատուկ «պատանդներ» նախօրոք բերել է տալիս բերդը և այնտեղ պահում մինչև վրացական զորքի հեռանալը։ Հայ մեծամեծները դրանով չեն փրկվում։ Խանը նրանց ենթարկում է անմարդկային տանջանքների ու տուգանում մեծ գումարներով։ Նա ի սարսափ մյուսների՝ հայ մեծերից մեկին դատապարտում է մահվան։ Խանի և պարսից մյուս մեծամեծների հորդորմամբ ծաղր ու ծանակի է ենթարկվում նաև Սիմեոն կաթողիկոսը, որին նույնպես կասկածում էին Հերակլի հետ գործակցելու մեջ։

Ավերումից, բռնություններից ու մասամբ թալանից փրկվեցին միայն Էջմիածնի վանքը և Վաղարշապատն ու շրջակայքի մի քանի գյուղերը։ Սիմեոն կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվում է դրանց բնակիչներին հավաքել Էջմիածին, որը բավական ամրացված էր, և մի կերպ լեզու գտնելով Հերակլի հետ նրանց փրկել թալանից, գերեվարումից ու կոտորածից։ Բայց վրաց թագավորը դրա դիմաց իբրև տուգանք կաթողիկոսից վերցնում է բավական պատկառելի մի գումար։ Սիմեոն Երևանցու բարեկամ ու կրտսեր ժամանակակից Ե. Խուբովը գրում է, որ մեր ժողովրդին հասած այդ ողբերգությունը եղավ կաթողիկոսի մահվան հիմնական պատճառը։

Վրաց թագավորության և Երևանի խանության միջև հարաբերությունները կարգավորվում են մի քանի տարի հետո միայն, Ղուկաս կաթողիկոսի օրոք, հավանաբար 1781 թվականի երկրորդ կեսին։ Հուսեին-Ալի խանը Հերակլի արշավանքից հետո երկրում ստեղծված ծանր դրությունը մի կերպ փոխելու միջոցը տեսնում է Վրաստան քշված բնակչության վերադարձի և ամայացած գյուղերը նորից բնակեցնելու մեջ։ Ըստ պատմական աղբյուրների, նա իր մեծ որդուն ընծաներով ու մինչև խռովությունը տրվելիք հարկով ուղարկում է Հերակլի մոտ և վերջինիս խնդրում թույլատրել գերեվարված բնակիչներից ցանկացողներին վերադառնալ իրենց տեղերը՝ նախկինի նման վրաց թագավորին հարկատու մնալու պայմանով…

...Սակայն տեսնելով, որ գերված բնակչության մեծագույն մասը ցանկություն ունի վերադառնալու, սահմանափակում է վերադարձողների թիվը։ Այնպես որ նորից իրենց տեղերն են վերադառնում գերեվարված բնակչության միայն մոտ մեկ երրորդ մասը, իսկ Քյալակարխի, Ղուրդուղուլու և Գյոքքիլիսայի բնակիչներին ընդհանրապես արգելվեց վերադառնալ։ Ինչպես երևում է, Վրաստան գաղթեցրած բնակչությունը հանգիստ չի ունեցել նաև այնտեղ, իր նոր բնակավայրում։ Սկզբում թագավորը հրամայել է նրանց բնակեցնել Ղարայազում, ապա նրա կարգադրությամբ հաջորդաբար բնակեցնում են Լիլովում, Թիֆլիսում, նորից Ղարայազում և, վերջապես, Թելավում: Դրանով չի ավարտվում գերեվարված բնակչության թափառումները։ Հերակլը կարգադրում է նրանց բնակություն հաստատել Թոփղարաղաջում, որն իր բնակլիմայական պայմաններով անհրապույր մի շրջան է, մշտապես ենթակա լեզգիների և լեռնական այլ ցեղերի ասպատակություններին։ Սակայն հայ քեթխուդաներն իրենց խնդրանքով ըստ երևույթին կարողացել են Հերակլի գութը շարժել և իրավունք ստանալ Թելավում մնալու։ Բայց բնակչության մի մասը Թելավից ցրվել է այլևայլ շրջաններ, իսկ մի հատվածը, որը բնակվել էր Լավլաբարում, այստեղ էլ ընդմիշտ մնաց։ Հավլաբարում բնակվածները հիմնականում Երևան քաղաքից էին։

Հերակլ Երկրորդի 1779 թվականի արշավանքն իր դաժանությամբ եզակի դեպք է հայ-վրացական հարաբերությունների պատմության մեջ։ Այդ անսպասելի էր նաև ժամանակակիցների համար, որոնք այնքան գովեստով են խոսել Հերակլի քաջության, արդարամտության, հայերի և ընդհանրապես քրիստոնեաների նկատմամբ ունեցած սիրո, Էջմիածնի Մայր աթոռի և նրա նշանավոր ներկայացուցիչ Սիմեոն Երևանցու հանդեպ ունեցած պատկառանքի մասին։ Հերակլի համար քաղաքական նպատակները բարձր էին ամեն ինչից։

Թ. Հակոբյան՝ «Երևանի պատմությունը»

Պատրաստեց՝ Արամ Պաչյանը

Դիտվել է 223 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan