Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո... Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում ... Արդյոք Դոնալդ Թրամփը մարքսիստ է Վթարի հետևանքով մահացել է զինծառայող ՀԱՄԱՍ-ը երբեք չի խզի հարաբերություններն Իրանի...
Ամենաընթերցված լուրերը
«Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո... Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում ... Արդյոք Դոնալդ Թրամփը մարքսիստ է Վթարի հետևանքով մահացել է զինծառայող ՀԱՄԱՍ-ը երբեք չի խզի հարաբերություններն Իրանի... Փլուզում Լոռիի հանքերից մեկում. կա զոհ Հայաստանում որևէ ամենալավ օրենք անգամ չի կարո... Դատապարտյալը պնդում է, որ ՔԿՀ աշխատակիցները խ... Բանտից փախուստ Ադրբեջանում Գաղտնի գործարք է տեղի ունեցել Իսրայելի իշխանո... «Իգլայի» գործով ամբաստանյալը հայտնել է, որ այ... 5-րդ հարկից ընկած կինը կոմայից դուրս է եկել, ... Այդ դեպքում ինչի՞ համար է նախարարի պաշտոնը. տ... Արտագաղթի շարժ եմ նկատում, 14 տարեկան տղան ար... No parking ! (տեսանյութ) Գնում են մագիստրատուրա, ասպիրանտուրա, հետո զբ... Իսրայելում գործող բանակի գեներալի են ձերբակալ... Որոշ մասնագիտությունների դեպքում տարկետում հն... Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի կո... FAST-ը դռներ է բացում երիտասարդ գիտնականների ... Բեռլինում հակառասիստական ակցիա է տեղի ունեցել... «Անհասկանալի ֆլեշմոբ» Հայաստանի մասին․ ֆոտո Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը Ով երաժշտությունը պատվիրում ա, նա էլ տանցուետ... Սլովենիան նոր նախագահ կունենա Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերական... «Վրացական երազանքը» հաղթել է Վրաստանի ՏԻՄ ընտ... Փրկարարները ննջասենյակի անկողնում դի են հայտն... Իտալիայում Վենետոն եւ Լոմբարդիան հանրաքվե են ... Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջն ուրիշ է․․․ ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում Ավտոմեքենան ընկել է ձորը Արմեն Ամիրյանն անդրադարձել է Վահան Արծրունու ... Ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվա... Ադրբեջանի զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ ...
Հարցում

Մեզանում արժեքների ընտրության ասպարեզ չէ, որ առաջարկվեց, այլ Աղդամի տոնավաճառ կամ Սլովյանսկի բազար․ Միքայել Հայրապետյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

- Հայաստանում կայացան հերթական ԱԺ ընտրությունները։ Ի՞նչ բացահայտումներ արեցին այս ընտրությունները Ձեզ համար։

- Հերթական անգամ բացահայտվեց, որ մենք հրաշալի, առողջ, ադեկվատ ժողովուրդ ենք: Մեր քաղաքացիները ցույց տվեցին, որ իրենց խաբել հնարավոր չէ. եթե օկուպացիոն, ավտորիտար, ընտանեկան-կլանային համակարգում չկա ընտրություն, և իշխանության ու կոլաբորացիոնիստների կողմից այդ անվան տակ առևտուր է հրամցվում, ապա իրենք էլ ընտրություն չարեցին ու չլեգիտիմացրին համակարգը, այլ մի մասն իրականացրեց բավականին որակյալ առևտրային գործարք, իսկ մյուս մասը՝ պարզապես հրաժարվեց առևտրով զբաղվել և արհամարհեց առաջարկված տոնավաճառը: (Անձամբ ո՛չ «քվեարկվել» եմ, ո՛չ՝ «քվեարկել»:) Խնդիրն այստեղ ժողովրդի և իր քաղաքական վերնախավի միջև եղած խորն անդունդն է: Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած շինություն, այդ թվում՝ պետության շենքը, անդունդի վրա չի կարող կանգնել, այլ՝ հիմքերի: Եթե չասվի վերջնականապես սղոցվեց, ապա հիմնավորապես մետամորֆոզի ենթարկվեց պետության ամենակարևոր հենասյուներից մեկը՝ Ընտրությունը: Ցավալի է և վտանգավոր:

- Ընտրություններից հետո, կարծես թե, հետընտրական բողոքի ալիքներ չեն սպասվում, քաղաքական-հասարակական կյանքում հաստատված է ստատուս-քվո։ Այդպես ընտրությունների արդյունքներից չբողոքեցին, որքան հիշում եմ, մեկ էլ 1999թ.: Ի՞նչ կարող ենք ակնկալել 2017թ. ԱԺ ընտրություններից հետո։

- Իսկ մի՞թե առևտրային գործարքներից հետո բողոքի ալիքներ են լինում: Առք և վաճառքից հետո, ծայրահեղ դեպքում, կարող են լինել միայն փաստաթղթային նոտարական ճշգրտումներ: Բողոքի, ընդվզման ալիքն ամենևին կապ չի ունենալու 2017թ. այս միջոցառման հետ:

- Ի՞նչը եւ ինչու՞ է փոխվել 2008թ-ից Շարժում տեսած հասարակության մեջ 2017թ.-ին:

- 2008թ.-ի 10 տարեկան երեխաներն այժմ ուսանողներ են, իսկ այն ժամանակվա հասակավոր մարդկանց մեծ մասն այժմ չկա, չափազանց շատերն էլ հիասթափված արտագաղթել են: Ողջ մնացած գործիչներից շատերն այսօր կա՛մ օտարված են, կա՛մ գայթակղություններին չդիմացած: Չարժե՝ ինքներս մեզ խաբենք:

- Ի՞նչ գաղափարներ եւ ինչու՞ մերժվեցին 2017թ. ԱԺ ընտրություններում։

- Կրկնեմ՝ ընտրությունը վերացած է Հայաստանում, ուստի չեմ կարող դատել «ընտրությունների գաղափարների» մասին: Անարյուն անցկացված տոնավաճառում մերժումը, կամ, ավելի ճշգրիտ, սակարկումը, առևտրի առարկայի՝ քվեի շուրջ է եղել, որքանով ինձ հայտնի է: Այդ սակարանից ձեռնունայն դուրս եկան միայն նրանք, որոնք իրոք ընտրական գաղափարները փորձեցին ցինիկացնելով աճուրդի հանել սակարանում: Ասված է՝ Աստծունը Աստծուն, կեսարինը՝ կեսարին:

- Կարո՞ղ ենք ասել, որ 2017թ. ԱԺ ընտրություններով տեղի ունեցավ քաղաքական սերնդափոխություն։

- Սերունդը, ցավոք, տարիքով չի որոշվում, այլ արժեհամակարգով, իսկ մեզանում արժեքների ընտրության ասպարեզ չէ, որ առաջարկվեց, այլ Աղդամի տոնավաճառ կամ Սլովյանսկի բազար: Եվ եթե որևէ մեկը կարող է ասել, որ, ասենք, Շարմազանովն ավելի նոր սերունդ է, քան Սահակյանը, ապա թող նա առաջին քարն արձակի, ասենք, Խաչիկ Ստամբոլցյանի վրա:

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 886 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan