Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ...
Ամենաընթերցված լուրերը
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա...
Հարցում

Մարդուն տրված չէ իմանալ պատմության ընթացքը

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ մեր հարցազրույցում անդրադարձ է եղել Ֆրանսիայի առաջիկա նախագահական եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, Եվրամիության եւ Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերություններին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանը եւ այդ կառույցի նպատակներին, պատմության դասերին ու ապագային:

- Պրն. դեսպան, շնորհակալություն հարցազրույցի այս հնարավորության համար: Թերեւս սկսեմ այն հարցից, որ առջեւում Ֆրանսիայի նախագահական ընտրություններն են, որոնց սեւեռված է ողջ Եվրոպայի ուշադրությունը: Ի՞նչ կասեք ընտրարշավի ընթացքի մասին, նաեւ թեկնածուներից մեկի՝ իր հաղթելու դեպքում Ֆրանսիան ԵՄ-ի կազմից հանելու «սպառնալիքի» մասին:

- Ֆրանսիայում նախագահական ընտրարշավը բուռն ընթացքի մեջ է: Մեզ չորս շաբաթից էլ քիչ ժամանակ է բաժանում ընտրությունների առաջին փուլից: Չմանրամասնելով նշեմ, որ Ֆրանսիայի քաղաքական կյանքում անսովոր վիճակ է ստեղծված: Հրապարակված հարցումների համաձայն, ընտրապայքարի առաջնագծում են Ֆրանսիայի ավանդական մեծ կուսակցությունները չներկայացնող երկու թեկնածուներ: Թեեւ սա ընդամենը հարցումների արդյունք է:

Նաեւ ճիշտ եք՝ առաջատար երկու թեկնածուներից մեկի քարոզարշավի առաջնային թեզերից է Ֆրանսիայի` Եվրամիությունից դուրս գալը: Ի դեպ, ընտրարշավին մասնակցող 11 թեկնածուներից նա միակն է, ով նման դրույթ է ներկայացնում: Սակայն այդպիսին է ժողովրդավարությունը… իսկ վերջին խոսքը, իհարկե, ասելու է ընտրողը:

- Ես հավատում եմ, որ Ֆրանսիայում հակա-եվրոպական թեկնածուն չի հաղթի, բայց Brexit-ը ԵՄ ապագայի թեման արդեն դարձրել է օրակարգային ողջ Եվրոպայում: Ֆրանսիայո՞ւմ էլ ԵՄ ապագան կենտրոնական քննարկման թեմա է։

- Եթե առիթ ունեցել եք հետեւելու Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարի առաջատար 5 թեկնածուների հեռուստաբանավեճին, ապա նկատած կլինեք, որ այնտեղ Եվրոպային առնչվող հարցերն էին առանցքայինը: Բոլոր թեկնածուներն էլ արտահայտվել են Եվրամիության, ԵՄ քաղաքականության, նաեւ աշխարհում Եվրամիության տեղի ու դերի վերաբերյալ: Առհասարակ, բոլոր ֆրանսիացիներն են այսօր իրենց հարցեր տալիս ԵՄ ապագայի մասին:

Մի կողմից՝ ԵՄ-ն հաստատուն մուտք է գործել եվրոպացիների առօրյա. գործում են ընդհանուր արժույթ, մարդկանց, կապիտալի, ապրանքների ազատ տեղաշարժ, Եվրամիության ողջ տարածքում հասանելի են անարգել հաստատվելու, աշխատելու, անգամ քվեարկելու հնարավորություններ: Սրանք առավելություններ են, որոնց վարժվել են եվրոպացիները: Պետք է նշել նաեւ Եվրամիության հսկայական ձեռքբերումների մասին տեխնոլոգիական-գիտական ոլորտում` Տիեզերական հետազոտությունների գործակալությունը, ավիաշինության ոլորտում` աերոբուսների արտադրությունը եւ այլն: Սրանք խոշոր նվաճումներ են, որոնցով հպարտանում են եվրոպացիները:

Մյուս կողմից, սակայն, ԵՄ-ն առճակատվում է նաեւ ճգնաժամերի հետ` Հունաստանի պարտք, Թուրքիայի հետ ներգաղթյալների խնդիր, Brexit, որը ԵՄ ճգնաժամի տարր է: Ահա այս համատեքստում է բանավեճն ընթանում Ֆրանսիայում: ԵՄ ամենանվիրյալ ջատագովներն էլ ասում են, որ Եվրոպան պետք է ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ դարձնել, ավելի մոտ ժողովրդավարությանը, քաղաքացիներին եւ ընտրողներին:

- Բարեբախտաբար, Եվրամիությունը շատ կենսունակ կառույց է, այն անվերջ շարժման, վերափոխման, կատարելագործման մեջ է, եւ դրանից կառույցը դեռ միայն հզորանում է: Ես հույս ունեմ՝ ներկա անորոշության փուլը ԵՄ ապագայի, նաեւ օրերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի ապագայի համար սպառնալիքներ չի ուրվագծում:

- Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը շատ կարեւոր ձեռքբերում է Հայաստանի համար: Այն կարեւոր է նախ իրավական տեսակետից, քանի որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ապագա տարիների հարաբերությունների համար իրավական հիմք է ապահովում:
Այնուհետեւ, ինչպես գիտեք, Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է առեւտրաշրջանառության առումով եւ թերեւս Ռուսաստանից հետո երկրորդը` ներդրումների առումով: Հետեւաբար էական է, որ Հայաստան-ԵՄ կապերը հզորանան, նոր կապեր ստեղծվեն բոլոր ասպարեզներում` տնտեսության, գիտության, մշակույթի, համալսարանական համագործակցության, քաղաքական երկխոսության եւ այլն: Հուսով եմ, որ համաձայնագիրն արագ կստորագրվի:

- Ես դրան շատ եմ սպասում: Բայց այսօր էլ, աշնանն էլ՝ հավանաբար, ԵՄ-ն դեռ իր ապագայի վերաբերյալ ներքին քննարկումների, փնտրտուքների փուլում կլինի: Իսկ որեւէ կառույցի անցումային փուլում բոլորի հայացքներն ուղղվում են դեպի գլխավոր դերակատարները․ ԵՄ-ում դա Գերմանիան եւ Ֆրանսիան են: Բարեբախտաբար, երկուսի հետ էլ Հայաստանն ունի ամուր ու ջերմ հարաբերություններ:

- Գերմանիա-Հայաստան հարաբերություններն իմ պատասխանատվության դաշտում չեն, իսկ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները, Ձեզ հետ համաձայն եմ, բարեկամական ու ջերմ են, եւ դրա համար կա մի քանի նախադրյալ:

Առաջինը դեռ միջնադարից եկող պատմական կապերն են, բարեկամությունը: Մեր ամուր կապերի երկրորդ հիմնասյունը Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բազմակողմ ու բարձր մակարդակի միջպետական հարաբերություններն են: Բոլորովին վերջերս, երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, կայացավ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա: Հրաշալի արդյունքներով, ուղղակի գերազանց այց էր:

Երրորդը՝ Հայաստանին ու Ֆրանսիային կապող թերեւս ամենաամուր կամուրջը Ֆրանսիայի ստվար, հաջողությամբ ինքնակազմակերպված ու կայացած հայկական համայնքն է: Գիտեք, Ֆրանսիայում ապրում են հարյուր հազարավոր հայեր, ստեղծվել են հարյուրավոր ազգային կառույցներ, կազմակերպություններ: Վերջիններս ղեկավարվում են Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի կողմից (CCAF): Ի դեպ, Համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որ սովորաբար տեղի է ունենում հունվար ամսվա վերջերին կամ փետրվարի սկզբին, իրենց մասնակցությունն են բերում Ֆրանսիայի նախագահները, ազդեցիկ քաղաքական գործիչները, Ֆրանսիայի համարյա ողջ քաղաքական վերնախավը, հասարակական կյանքի, տարբեր ոլորտների ակնառու դեմքեր: Սա հարաբերությունների խորության եւ ամրության վկայություն է:

-Դուք նշեցիք, որ Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, կա՞ արդյոք ոլորտ, որ հարաբերությունների ընդհանուր մակարդակից ետ է մնում, թե՞ այդպիսիք չկան:

- Կա՝ առեւտրա-տնտեսական հարաբերությունների ոլորտը: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա են բազմակողմ, հագեցած հարաբերություններ, որոնք գերազանց մակարդակում են քաղաքական, դիվանագիտական հարթություններում: Միանգամայն գոհացուցիչ մակարդակ է համալսարանական համագործակցության, մշակույթի, գիտության, ապակենտրոնացված համագործակցության եւ այլ ասպարեզներում: Իսկ, ահա, առեւտրաշրջանառության, ներդրումների, տնտեսական փոխգործակցության մակարդակը գոհացուցիչ չէ: Այնպես չէ, որ այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, բավարար ջանքեր չեն ներդրվում… ոչ, այդ ամենն արվում է, բայց փոփոխությունները մեծ չեն, եւ արդյունքները գոհացուցիչ չեն:

- Պրն. դեսպան, եթե կարելի է, Ֆրանկոֆոնիայի թեմային անդրադառնանք, եւ մի այսպիսի հարց եմ ցանկանում տալ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ինչի՞ է ձգտում՝ ֆրանսերենի ավելի լայն տարածման, ֆրանսիական մշակույթի ավելի մեծ հանրայնացմա՞ն, թե՞ քաղաքական ազդեցության ակումբի ձեւավորման:

- Թե մեկը, թե մյուսը եւ թե երրորդը: Դրանք հանդես են գալիս համակցված:
Քաղաքական ակումբի մասով. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներգրավված են ավելի քան ութ տասնյակ անդամ, ասոցացված եւ դիտորդ երկրներ: Կառույցն ունի մշտապես գործող մարմիններ, որոշակի պարբերականությամբ գումարվում են բարձրաստիճան պաշտոնյաների գագաթնաժողովներ, ներառյալ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով:

Կարծում եմ, այդ քաղաքական բաղադրիչը՝ միջազգային շփումների հարթակը, հենց Ֆրանկոֆոնիայի գրավչություններից մեկն է անդամ երկրների համար: Ես ուրախությամբ ու մեծ գոհունակությամբ եմ նշում, որ 2018-ի տարեվերջին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը: Դա նշանակում է կազմակերպության անդամ երկրների ավելի քան ութ տասնյակ պետությունների ու կառավարությունների ղեկավարների, պատվիրակությունների մասնակցություն Հայաստանի գագաթնաժողովին: Հայաստանի անկախությունից հետո դա կլինի կարեւոր, դիվանագիտական մեծ հնչեղության իրադարձություն:

- Շնորհակալություն պատասխանի համար: Իսկ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության առաջնահերթ նպատակների` ֆրանսերեն լեզվի, մշակույթի տարածման առումով ի՞նչ պատկեր է Հայաստանում:

- Ֆրանսերեն լեզուն Հայաստանում ուսուցանելու, ավելի կիրառական դարձնելու առումով, իհարկե, աշխատանքներ տարվում են: Գիտեք, այստեղ կա Հայաստանում ֆրանսիական համալսարանը, կա Ֆրանսիական լիցեյ, ֆրանսերենի խորացված եւ երկլեզվյա ուսուցմամբ դասարաններ հանրակրթական դպրոցներում:
Ֆրանսիական մշակույթի վերաբերյալ, կարծում եմ, կարելի է մի ճշտում կատարել` ասելով ոչ թե ֆրանսիական, այլ արդեն ֆրանկոֆոն բազմազան մշակույթներ: Օրերս ավարտվեց դեսպանության կազմակերպած Ֆրանկոֆոնիայի 15-օրյակը Հայաստանում: Այդ շարքում նախատեսված էր ֆրանկոֆոն ֆիլմերի ցուցադրություն: Ցուցադրվող երեք ֆիլմ տրամադրել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, մի ժապավեն՝ Կանադայի դեսպանատունը (նստավայրը` Մոսկվա), եւ բոլոր այդ ֆիլմերի ցուցադրություններին դահլիճները լեփ-լեցուն էին:

Մի ֆիլմ եմ ցանկանում առանձնացնել, որի ցուցադրությունը նույնիսկ կրկնվեց, այն երկու անգամ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Դա Մալիում (պետություն է աֆրիկյան մայրցամաքում՝ խմբ․) նկարահանված ֆիլմ է, վերնագիրն է «Տիմբուկտու»: Այդ ֆիլմի կրկնակի ցուցադրությանն ինքս ներկա էի, նույնիսկ երկրորդ անգամ այնքան մեծ էր ֆիլմը դիտել ցանկացողների թիվը, որ դահլիճում նստարաններ ավելացվեցին, բայց դարձյալ մեծ թվով հանդիսատեսներ ֆիլմը դիտեցին ոտքի վրա: Սա վկայություն է այն բանի, որ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը ոչ միայն ֆրանսիական, այլ նաեւ ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ:

- Պրն. դեսպան, ես եւս մի հարց ունեմ՝ միջազգային հարթակում Ֆրանսիայի քաղաքական ազդեցության վերաբերյալ: Գիտակցում եմ, որ Ձեր պատասխանը կարող է լինել կատարյալ դիվանագիտական, բայց ցանկանում եմ հարցը տալ…

- Խնդրեմ, իհարկե…

- Գիտեք, ես մի շարք անգամներ առիթ եմ ունցել լսելու, որ Հարավային Կովկասը, այսպես ասած, Ֆրանսիայի պատասխանատվության գոտի է, Ֆրանսիան պատրոնի դերում է այս տարածաշրջանի հանդեպ եւ Եվրոպայի, եւ միջազգային հարթակներում: Դա ճի՞շտ է, թե՞ սխալ, դրանում կա՞ ճշմարտություն:

- Ձեւակերպման առումով դա սխալ է: Իսկ փոխհարաբերությունների էության մասով, այո, Ֆրանսիան դրական, բարեկամական, խորը հարաբերություններ ունի Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ: Գուցե, նույնիսկ այդ հարաբերություններում, քաղաքականից բացի, մարդկային, զգացական կողմն էլ կա: Ֆրանսիան ցանկանում է, որ Հարավային Կովկասում տիրի խաղաղություն եւ կայունություն:

Այդուհանդերձ նշեմ, որ Հարավային Կովկասի հանդեպ Ֆրանսիայի քաղաքականության համատեքստում Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի, քանի որ, ինչպես նշեցի, Ֆրանսիայում կա հայկական ստվար համայնք:

- Վստահ եմ՝ Դուք հետեւում եք Հայաստանի խորհրդարանական ընտրարշավին: Ցանկանում եմ հարցնել ի՞նչ կարծիք ունեք Տեր-Պետրոսյանի դիրքորոշման եւ առաջադրած կարգախոսի վերաբերյալ:

- Կարծում եմ՝ առհասարակ հանրային բանավեճն առողջ մոտեցում է, հատկապես երբ այն վերաբերում է կարեւոր հարցերի, ինչպիսին Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղն է: Յուրաքանչյուր հայ յուրովի իր մոտեցումը կդրսեւորի հարցի նկատմամբ՝ համաձայն կլինի կամ չի լինի այս կամ այն տեսակետին: Սակայն բանավեճի արժեքն այն է, որ առաջադրվեն կարեւոր հարց կամ հարցեր, որոնք ակնկալում են մոտեցումներ տարբեր տեսանկյունից:

- Գիտեք, ես Հայաստանում պաշտոնավարած Ֆրանսիայի բոլոր դեսպաններին չէ, որ գիտեմ կամ հիշում եմ, բայց հիշում եմ Ձեր առաջին դեսպանի` տիկ. դ’Արտինգի մի խոսքը, որ ասել էր 93-94-ին` Ղարաբաղյան պատերազմի առնչությամբ. «Այն, ինչ այսօր թվում է ճիշտ, վաղը կարող է դառնալ սխալ եւ վնասող…»։

- Ես լիովին համաձայն եմ մեր առաջին դեսպանի` տիկ. Դ’Արտինգի դիտարկման հետ: Այո, այն, ինչ մի ժամանակ թվում է ճիշտ, հետո կարող է երեւալ սխալ, որովհետեւ մարդուն տրված չէ իմանալ պատմության ընթացքը եւ ապագան: Մարդը չգիտի, թե պատմությունն իրեն ինչպես կդատի` այն, ինչ այսօր ճիշտ է համարում եւ անում է, արդյոք կդիմանա՞ պատմության դատին, ժամանակի քննությանը: Եթե ապագան իմանայինք, գուցե բազմաթիվ իրողություններ մեզ զերծ պահեին՝ չասեմ սխալներից, բայց` սայթաքումներից…

- Թերեւս, բայց ինձ թվում է՝ մարդիկ գործելիս պետք է ապագային նայեն, ապագայի չափումը միշտ պետք է մտքում լինի…

- Գիտե՞ք ինձ անկեղծորեն ինչն է շատ դուր գալիս: Այն, որ Հայաստանի երիտասարդ սերունդը տարբերվում է տարեցներից, ոչ միայն տատիկ-պապիկներից, այլեւ անգամ իրենց ծնողներից: Երիտասարդները հակված են նայելու ապագային: Անցյալը, մտապատճենները նրանց չեն ճնշում, Հայաստանի երիտասարդ սերունդը կարողանում է ազատ, անկաշկանդ նայել ապագային:

- Վստահ եմ՝ Հայաստանի երիտասարդներին հաճելի կլինի դա Ձեզնից լսել..․

- Արդեն ասել եմ, կարող եք գրել…

- Կգրեմ, և շնորհակալություն հարցազրույցի համար, պրն. դեսպան:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Դիտվել է 372 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan