Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները
Ամենաընթերցված լուրերը
ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին Իմ ընկերը հայ է, այստեղ հայեր կա՞ն․ Ջասթին Բի... Կիեւում պարզաբանել են Պորոշենկոյի կեցվածքը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ...
Հարցում

Սերժ Սարգսյանը ստացավ Եվրոպայի քննադատությունը

Որքան էլ Սերժ Սարգսյանը հավատացներ, թե ինքը սահմանադրություն է բարեփոխում երկրի ապագան ավելի ապահով եւ ժողովրդավարական դարձնելու համար, իրականում յուրաքանչյուրն էլ համարում էր, որ Սերժ Սարգսյանի մտահոգությունը սեփական իշխանության երկարաձգումն է: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրության արդյունքներով Սարգսյանն իր իշխանության երկարաձգմանը հասավ: Թե որքան` դժվար է ասել: Ինչպես երեկ ընտրությունները դիտարկած եվրոպական կառույցների` ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի եւ Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությունների ղեկավարների ասուլիսում բանախոսներից մեկը շատ բազմանշանակ նկատեց, «ժողովրդավարությունը միայն ընտրություններին չի վերաբերում, այլեւ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածներին»: Ահա, այդ ընտրությանը հաջորդող ժամանակահատված Սերժ Սարգսյանը մուտք գործեց բացարձակ ձեռնունայն, մերժված եւ գրեթե դատապարտված:

Որքան էլ Սերժ Սարգսյանն իր սահմանադրական փոփոխություններով ու մնացյալ քայլերով ջանում էր հասարակության վստահությանը եւ համերաշխությանը հասնել, իրականում անգամ եվրոպացի դիտորդները նկատեցին, նաեւ արձանագրեցին եւ ի լուր աշխարհի բարձրաձայնեցին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները «նպաստեցին ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության համատարած կորստին»: Ավելի բացասական գնահատական դժվար է պատկերացնել, որովհետեւ «հասարակության վստահության համատարած կորստի» գնով ձեռք բերված իշխանությունը թե հասարակության, թե քաղաքակիրթ աշխարհի աչքում ոչ լեգիտիմ է: Դիտորդների գնահատականը նաեւ նշանակում է, որ Հայաստանի հասարակությունը դուրս չի գալու բարոյալքման եւ հիասթափության տրամադրություններից, ինչը թեական է դարձնում պետության ապագան եւ նրա իշխանության հետ համագործակցելու իմաստը:

Բայց Հայաստանի ժողովրդի վստահության համատարած կորուստն ընտրական գործընթացի եւ դրա արդյունքում ձեւավորվող իշխանության հանդեպ դեռ Սերժ Սարգսյանի գլխավոր կորուստը չէ: Գլխավոր կորուստն այն է, որ նման գնահատականներից հետո ոչ ոք Արեւմուտքից Սերժ Սարգսյանի կառավարությանն աջակցություն եւ ֆինանսներ չի տրամադրի: Ինչպես նշանակումից ի վեր Կարեն Կարապետյանը ցուցադրական մերժման ենթարկվելով չկարողացավ Եվրոպայի որեւէ կառույցում թեկուզ արարողակարգային մի ընդունելության արժանանալ (հազիվ Ռուսաստան ու Միջին Ասիա էր մեկնում-վերադառնում), այնպես էլ այսուհետ Եվրոպայում չի ընդունվի, ֆինանսական կամ տնտեսական աջակցություն էլ չի ստանա: Տեսնենք, թե դրանից հետո Հայաստանի տնտեսությունը քանի ամիս կոլապսից կխուսափի:

Այնպես որ, Սերժ Սարգսյանի գործադրած ընտրակաշառքով եւ ճնշումներով ընտրվելու մեխանիզմները բումերանգի պես հարվածեցին իրեն` ինչպես եւ արդար ու արժանի էր: Որեւէ երկրի առաջնորդ երեկ Սերժ Սարգսյանին չշնորհավորեց` Վլադիմիր Պուտինից բացի: Հուսանք, այդտեղ Պուտինի շնորհավորանքին հաջորդած Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունը դեր չէր կատարել, որ այլ երկրների նախագահներն զգուշանան Սարգսյանին շնորհավորելուց՝ ոչ միայն ի տես դիտորդների գնահատականների, այլեւ Աստծո ցասման: Վերջնահաշվում ապրիլի 3-ը Սերժ Սարգսյանին բերեց միջազգային անտեսում եւ դիտորդների վատագույն գնահատական։

Իսկ ի՞նչ բերեց ապրիլի 3-ը Հայաստանի ժողովրդին: Բացարձակապես ոչինչ: Իհարկե, Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը որքան էլ մերժելի ու արգահատելի լինեն, Հայաստանի հազարամյակների պատմության մեջ ամենասեւ դրվագը չեն: Եղել են ավելի անտանելի ժամանակներ եւ արարածներ` մոնղոլ-թաթարներ, սելջուկներ, բոլշեւիկներ, որ անցնել են: Ինքնաբերաբար սրանք էլ կանցնեն, տա Աստված` արագ: 

Բայց դա ոչ այնքան ՀՀԿ-ից կամ Սերժ Սարգսյանից է կախված, որքան հանգամանքից, որ երկրի քաղաքական դաշտում ի վերջո բարձրանա խարիզմատիկ առաջնորդ, ով հասարակության համար խորհրդանշի ուժ, միտք, հույս եւ առաջնորդություն: Ներկա ընտրություններում հենց այդ առաջնորդը կամ ֆավորիտը չկար: Իսկ քաղաքականությունը միշտ էլ անհատի գործունեության դաշտ է: Կա անհատը` նրա ետեւից հասարակությունը գնում է եւ նվաճումների է հասնում: Չկա անհատը` մնում են դատարակ հաստատությունները, ուժերը, որոնք լճանում ու քայքայման են տանում: Հայաստանն ինստիտուցիոնալ լճացման փուլ մտավ ապրիլի 2-ի ընտրություններով: Տա Աստված, որ այն կարճ տեւի: 

Եվ վերջապես, ի՞նչն էր դրական ապրիլի 2-ի ընտրությունների համատեքստում: Որքան էլ շատերը չհամաձայնեն, կարծում եմ՝ դրական երկու հանգամանք կար: Առաջինը` ընտրողների թիվը. տարիներով այնքան են Հայաստանում գիտակցված կամ անգիտակից թութակել, թե երկրում բնակչություն չի մնացել, որ մեկեւկես միլիոն մարդու ընտրական տեղամասեր ներկայանալը, մատնահետք հանձնելը, կտրոնի տրամադրելը լավագույն փաստական ապացույցներն էին, որ Հայաստանում իրոք ապրում է այնքան բնակչություն, որ դրա` ընտրական իրավունք ունեցող հատվածի 60%-ը կազմում է մեկեւկես միլիոն:

Երկրորդ դրական հանգամանքը. ապրիլի 2-ի ընտրությունը, որքան էլ դժվար լինի ընդունել, ցույց տվեց, որ Հայաստանի բնակչության մինչեւ 50%-ը եւ ավելին ենթակա է ճնշումների, ընտրակաշառքի գայթակղության կամ այլ շարժառիթի արդյունքում քվեարկելու հօգուտ իշխող կուսակցության: Ընտրության արդյունքների պատկերը չի ստացվում կամ գոնե այս անգամ չստացվեց թղթային ընտրակեղծիքներով, կրկնական քվեարկությամբ, թիվ ուռճացնելով, այլ վարչական միջամտությամբ: Այն, որ քվեարկության փուլը գոնե կարող է զերծ պահվել վարչական ազդեցությունից, փոքր ձեռքբերում չէ` ապագայի համար:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է 1273 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan