Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ը կավելացնի Պետդեպարտամենտի գծով հատկացու... Իտալիան G7-ի գագաթաժողովի շեմին կուժեղացնի հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համար ԱՄՆ-ում տեղեկություններ չունեն, որ Իրանը ձգտո... Ամենաանկանխատեսելի երկիրը՝ ԱՄՆ. Մարիա Զախարով... Ֆրանսիայում կուժեղացվեն անվտանգության միջոցառ... Նավթի գինը համաշխարհային շուկայում տատանվում ... Թրամփը ժամանել է Իտալիա Արևմուտքը չի ընդունում, որ իր դեմ իրականում Ի... ԶԼՄ-ները ճշտել են Մանչեսթերում ահաբեկչություն... ԵԽ Գլխավոր քարտուղարը շոկի մեջ է Մանչեսթերում... Ես էլ չեմ զբաղվում քաղաքականությամբ․ Տիգրան Կ... Իրանը պետք է շնորհակալ լինի Օբամային. Դոնալդ ... Ամերիկացին փորձել է գաղտնի տեղեկությունների փ... ԻՊ շտաբը տարհանվել է գրեթե ազատագրված Մոսուլի... Պուտինի և Դուտերտեի հանդիպումը տեղի կունենա ո... Զովունիում ցուլը փախել էր գոմից (լրացված) Էականն այն է, թե ինչ պատվեր է տրված դատավորին... Բացահայտվել է գողության 16 դեպք
Ամենաընթերցված լուրերը
Ամենաանկանխատեսելի երկիրը՝ ԱՄՆ. Մարիա Զախարով... Ֆրանսիայում կուժեղացվեն անվտանգության միջոցառ... Նավթի գինը համաշխարհային շուկայում տատանվում ... Թրամփը ժամանել է Իտալիա Արևմուտքը չի ընդունում, որ իր դեմ իրականում Ի... ԶԼՄ-ները ճշտել են Մանչեսթերում ահաբեկչություն... ԵԽ Գլխավոր քարտուղարը շոկի մեջ է Մանչեսթերում... Ես էլ չեմ զբաղվում քաղաքականությամբ․ Տիգրան Կ... Իրանը պետք է շնորհակալ լինի Օբամային. Դոնալդ ... Ամերիկացին փորձել է գաղտնի տեղեկությունների փ... ԻՊ շտաբը տարհանվել է գրեթե ազատագրված Մոսուլի... Պուտինի և Դուտերտեի հանդիպումը տեղի կունենա ո... Զովունիում ցուլը փախել էր գոմից (լրացված) Էականն այն է, թե ինչ պատվեր է տրված դատավորին... Բացահայտվել է գողության 16 դեպք Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին ... Արիանա Գրանդեն իր համերգի ժամանակ իրականացված... Գեներալի որդին սպառնացե՞լ է. տուժողն ու վկան ... Թրամփը ժամանել է Պաղեստին Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի գոյությո... Ոստիկանությունը շնորհավորում է շրջանավարտների... Հաց բերողի արձանը, եթե անգամ չփոխվեն էլ իշխան... Դոնալդ Թրամփը ցավակցել է բրիտանացի ժողովրդին ... ՀՀԿ-ում փնտրում են իրենց դեմ քվեարկողներին Պետք է բարձրացնել Հայաստանի մշակութային ճանաչ... Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հ... Թեժ հուլիս՝ Գյումրիում ԵՄ-ն պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. ... Կյանքի կանոններ Նիկոլայ 2-րդ կայսրից․ Ավելի լ... Լոնդոնում տարհանում են երկաթուղային կայարանը ... Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադրիդ Գյումրեցի 2-ամյա փոքրիկի մահվան մասին Ավստրիա... Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին պոլիէթ... ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ընդլայնում է իրական... Բրիտանական ֆունտն էժանացել է Մանչեսթերյան պայ... Եթե միակ այլընտրանքային լեգիտիմ պրոցեսը մեր ե... Հայաստանը գրավիչ և հյուրընկալ է, բայց ոչ մատչ... Հովհաննես Հովսեփյանին նորից նշանակեցին նախագա... Տաջիկստանն հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ կոնֆերա... «Ցամաքող Երևան» շարքից 12-րդ դասարանը կավարտեն 19.618 աշակերտներ Քաղաքապետը միայն իր տուն տանող ճանապարհն է աս... Հաց բերողի արձանը՝ սրբատեղի Ավտոմեքենան ընկել է ձորը Թուրքիայի վարչապետը Վրաստանում է Աշխատավայր՝ հեծանիվով Ընդունվել է ՍՏՀԿ համաժողովի ամփոփիչ հայտարարո... Մոխրամանը սննդի հետ շփվող նյո՞ւթ է կամ՝ ինչո՞... Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միաց... Վարչապետն ընդունել է գերմանական Mangold Consu...
Հարցում

Քաղաքագրություն. Ռ. Զարյան՝ «Նորք»

Ես սիրում եմ Նորքը: Շա՛տ: Այդ սերը ինձ անցել է մեր գրողներից, նրանց նկարագրած ու գովաբանած Նորքից: Եվ ահա քառորդ դարից ավելի է, որ ամեն ամառ, ավելի ճիշտ՝ իմ հուլիս ամիսը, երբեմն նաև օգոստոսը, անցնում են Նորքում, հայկական թատերական ընկերության ստեղծագործական տանը:

Նորքի դեռևս ոչ ոք չի նկարագրել իրականությանը համարժեք: Ոչ էլ, իմ տկար գրչով, ես եմ հանձն առնում ուրիշների չարածն անել: Նորքի ձգողական ուժը միայն նրա զովասուն օդը չէ: Ո՛չ էլ ծառերի կանաչը: Ո՛չ էլ արևածագը, ո՛չ էլ մայրամուտը: Ո՛չ էլ մրգերը, հատկապես թութն ու ծիրան, որոնք վայելում ենք ամեն աստծու օր, առավոտյան կանուխ, երբ ամենքը քնած են:

Ուրեմն ի՞նչ է Նորքը դարձնում այդքան գրավիչ: Թերևս՝ այդ բոլորը միասին առած: Բացատրել, մեկնել չեմ կարող, բայց պարտավոր եմ արձանագրել այն իրողությունը, որ Նորքն ունի գաղտնախորհուրդ ուժ, որի շնորհիվ դու այնտեղ ուրիշ ես, այն չես, ինչ Երևանում: Եթե խենթ ու խելառ հոգի ունես, ապա այստեղ քեզ վրա իջնում է անդորր, և զգում ես քեզ խաղաղված, անքեն ու բարձր, չափազանց առաքինի ու ամենքին, ամենքին անխտիր կամենում ես նայել սրտով, որի վրա մեղքի ոչ մի ստվեր չկա, ու ամենքն էլ քեզ ներկայանում են անչար, բարի և իրարու օգնելու պատրաստակամ: Եվ չզարմանաք վրաս, ոչ էլ մանավանդ ծիծաղեք, եթե ասեմ մեկ-մեկ, մանավանդ բարձրությունից եմ քաղաքին նայում, տարածում եմ ձեռքերս, ուզում եմ գրկել բոլորին: Մի անօրինակ մեծահոգություն է իջնում վրաս, և ներում եմ իմ հանդեպ չար քայլեր արած մարդկանց: Ուզում եմ հասկանալ նրանց, հասկանալ ու ներել, ոչ մի կերպ չըմբռնելով, սակայն, թե այդ ինչպես է արարածը կամենում ո՛չ թե մի օր, ո՛չ թե մի շաբաթ, այլ ամիսներ ու տարիներ շարունակ քուն մտնում ատելության զգացումը սրտում և առավոտյան դեմ աչքերը բացելիս ատելության կանաչ հայացքով նայում արթնացող աշխարհին…
Անհասկանալի բան…

Եթե ես վիպասան լինեի, ապա անպայման վեպ կգրեի Աբովյանի կյանքից ու իմ հերոսին, նրա սրտնեղած պահերին կբերեի Նորք, որ իր պաշտելի բնության հետ լինի, խաղաղվի սիրտը ու երեկոյան դեմ դառնա տուն մանկացած սրտով, բայց իմաստուն մտքով, թե այս աշխարհում բարին ու չարն իրար կողքի են, և բարին պիտի բարություն անի, չարն էլ չարություն: Դրա համար է, որ աստվածային հոգին, որ հեղինակել է տիեզերքը, մարդուն ստեղծել է ներդաշնակության անվերջանալի ձգտումով, անհրաժեշտ համարելով սակայն, որ եղջերուի կողքին գայլն էլ լինի:

Տեսել եմ Նորքի հորդառատ անձրևը: Լսել եմ անձրևի խոշոր կաթիլների բախումը տնակիս լուսամուտների ապակիներին, կարծես ինձ դուրս կանչելիս լինեին և ասելիս, որ մեզ հետ եղիր, երկնքից ենք առաքված ու ես դուրս եմ եկել, կանգնել ու անձրևն ընկալել որպես օրհնություն, որ ճիշտ է, չի տա այն, ինչ բնությունը հենց սկզբից չի պարգևել, բայց խոստանում է վերածվել անտասանելի աստղի, որ ինձ հեռու է պահելու ծանրագույն վտանգներից ու ամեն անգամ, երբ անդունդի եզրին եմ եղել, երբ կործանումից ընդամենը մի վայրկյան է բաժանել, այդ աստղը երևացել ու պահել-պահպանել է ինձ:

Անձրևը ներծծվում է հողի մեջ, հասնում ծառերի արմատներին, որքան էլ նրանք խորը լինեն, և հյութավորում նրանց: Անձրևը երկնքից է գալիս և թափանցում հողի խորքերը ու մարդկանց, որ հողի վրա են, կապում է երկնքի հետ: Չոքում ես հողի առաջ, զգում ես նրա բույրն այն քաղցրությամբ ինչ առնում ենք նոր թխած հացից: Պահանջ ես զգում երեսդ հպել հողին, նրա վրայով վազող ջրերին, մտածելով, թե այստեղ է քո ուժն ու ապավենը: Ցեխոտած երեսդ դարձնում ես երկնքին, թափվող անձրևը լվանում է դեմքդ ու կապում քեզ երկնքի հետ ու թվում է, թե հիմա քո երազների հետ օրորվում ես կապույտ բարձրունքներում: Ես չգիտեմ, թե ինչ տարածություն է բաժանում երկինքը հողից: Չեմ էլ ուզում իմանալ, որովհետև այս ստույգ առարկայությունից կկորչի մի զգացողություն, որ իրար կողքի է պահում երկինքը՝ նույնպես: Ինչպես մարդը մարդով է մարդ: Ճիշտ այդպես էլ երկինքը հողով է հաստատ, հողն էլ երկնքով է վեհացած:
Ռուբեն Զարյան` «Մայրամուտից առաջ», հատոր երրորդ:

Պատրաստեց Արամ Պաչյանը

Դիտվել է 255 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan