Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ... Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է ա... Ռուսաստանը կրճատում իր ռազմական ծախսերը. Dail... Վրաերթ Գայի արձանի մոտակայքում. քաղաքացու վիճ... «Իսլամական պետությունը» անվտանգության վակուու... Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ... Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է ա... Ռուսաստանը կրճատում իր ռազմական ծախսերը. Dail... Վրաերթ Գայի արձանի մոտակայքում. քաղաքացու վիճ... «Իսլամական պետությունը» անվտանգության վակուու... Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի... Կրթության տեսչությունը կլուծարվի, պետի պաշտոն... Ժամացույցի սլաքները հետ տվեցին Այսուհետ՝ Խորովածի միջազգային փառատոն Ինչու է ՌԴ-ում առգրավվել հայկական ձուկը. ՊԵԿ-... Քննարկվել են Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժո... Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյան կաշառք ստանալու ... Հարավային Կորեայում զինվոր է մահացել Մոսկվայում տղամարդը խանդի հողի վրա երկու հոգո... Ազգային մշակույթը հանրահռչակելու նոր ծրագիր է... Ելցինի լիմուզինը հանվել է վաճառքի Կառավարությունը հաշվում է Սևանից գողացած ջրի ... Կատալոնիայի ղեկավարը ներկայացրել է մանրամասնե... Արամ Մանուկյանին արժանի հուշարձան չի եղել (լո... Առանց Ռուսաստանի եւ առանց արձանների Լևոն Արոնյանի ամուսնության օրը հայտնի է Առևտրականները զենքերը վայր են դրել, բնակիչներ... Թրամփին նույնիսկ ավելի քիչ են վստահում, քան Պ... Երթեւեկության փոփոխություն Երեւանում Մի՛ փորձեք նվաստ որակել կնոջը Հայաստանից հիվանդ երեխաներին որպես «մսացու» ե... Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ... Ինչու է Կարո Եղնուկյանը հրաժարվում ներկայանալ... Մինչեւ 2018-ի ապրիլ 8-9 ամիս կա 33-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ ... Ռուսաստանը «թալանել է» Միացյալ Նահանգներին Ինչ-որ ժամանակ հետո գուցե անդրադառնան «օդի տո... Պայմանագրային զինծառայողի սպանության գործով ք... Կտամ՝ աչքի թայը կհանեմ, թող մեկն ինձ ասի՝ մի ... Գալուստ Սահակյանը Խոսրովի հրդեհի մասին (Ք... Կատալոնիայի ՆԳ նախարարությունն հանդես է եկել ...
Հարցում

Քաղաքագրություն. Կարպիս Սուրենյան

Օրագրեր. 1943-2001

Մարտի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն: Մեր հավաքականի նախորդ հաջողությունը, նաեւ միջազգային արենայում հռչակ վայելող, մեր թիմի ավագ, մեր փայլուն Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը մեզ հույս են տալիս, որ մեծ հաղթանակները շատ մոտ են, որ դրանք օրերից մի օր վերստին կմիավորեն բոլորիս, այնպես, ինչպես ժամանակին դա արեց «Արարատը»: Ստորեւ ներկայացնում եմ գրող, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի օրագրային այն գրառումը, որտեղ ներկայացված է համաժողովրդական այդ ցնծությունը:
«Արարատը» ոչ թե պարզապես գավաթը շահեց, այլ իր ճշմարտության հաղթանակով ավարտեց այդ իր դրաման: Գավաթն արժանի եղավ «Արարատին», ոչ թե «Արարատը»՝ գավաթին:

Ավելի քան երկու ժամ բացարձակապես լռած Երեւանը հանկարծ թնդաց այնպիսի ցնծագին աղաղակով, որ կարծես «Արարատի» այն հրավառ մրրիկի հաղթական բյուրապատկված արձագանք լիներ, կարծես մեկեն լուսավորվել էր իջած գիշերն անգամ: Բառացիորեն համաժողովրդական խելահեղ ցնծություն էր: Բոլորը դուրս էին վազում տներից, իրար գրկում, իրար համբուրում, բացականչող մարդկանց ու շչակող մեքենաների հեղեղներ էին հոսում փողոցներով, ամբողջ մայրաքաղաքից բարձրանում էր «Ա՛-րա՛-րա՛տ» վանկարկումը բյուրաձայն: Մեծ, փոքր, կին, տղամարդ, ծեր ու երեխա՝ բոլորը, բոլորը, նույն կենտրոնաձիգ ուժից մագնիսացված, շտապում էին դեպի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը: Ինքս էլ, երբ դուրս վազեցի տնից, գրկեցի առաջին պատահած մարդուն՝ պատանի էր…

Իսկ ի՜նչ էր կատարվում հրապարակում մինչեւ ուշ գիշեր: Չի մոռացվի երբեք, բայց չեմ էլ կարող նկարագրել հիմա. կոկորդս սեղմվում, աչքերս լցվում են՝ հիշելով անգամ, իսկ երեկ իրիկուն, երբ մեր այս հեռու Կասյան փողոցից հասա հրապարակ ու տեսա ծովացած բազմությունն այնտեղ, արցունքը մեկեն հոսեց աչքերիցս, չեմ ամաչում ասելու:
Մի համընդհանուր եղբայրությամբ ու բարությամբ ու սիրով էր ալեծածանվում այդ ծովացած բազմությունը: Անարյուն պայքարով արդար, գեղեցիկ հաղթանակի ստեղծած եղբայրությունն ու բարությունն ու սերը հայերի միջեւ, որոնք մի պահ հոգեկան արդար հատուցում էին ստացել անցյալի դեռ կոտտացող իրենց դառն ճակատագրի դիմաց:

Դա մի հանպատրաստից կատարյալ տոնախմբություն էր, ուր մի տեսակ կաթարսիս էր ապրում ժողովուրդը՝ մարզական այդ դրամայում իր շնորհալի զավակների ցուցաբերած ոգեշունչ, ասպետական արիությունից հետո: Ու նոր հասկացա իսկապես, թե ինչու մարզական խաղերի մեջ կրոնական խորհուրդ էին տեսնում հին հույները: Լինե՜ր հիմա մի հայ Հերոդոտոս կամ Դեմոսթենես, որ ողջույնի ճառ ասեր, ահա, երբ կրկին ու կրկին ալեծածանվելով բարձրանում էր «Ա՛-րա՛-րա՛տ» վանկարումը, որ արդեն ավելին էր նշանակում, քան մեր խմբի անունը միայն: Լինե՜ր մի հայ Պինդարոս, որ, ահա, լսելով «Ի՛շ-տո՛-յա՛ն» անվան ալեծածանումը նաեւ, մի ներբող հյուսեր ի պատիվ հայրենադարձ համեստ ընտանիքի այդ շնորհալի զավակին, բնավորությամբ էլ, ասում են, բարեսիրտ մարդ, որ իր տոհմի անունը պանծացրեց:

Տոն էր, անշուշտ, ոչ միայն Երեւանում, այլեւ աշխարհասփյուռ հայության մեջ ամեն կողմ: Վստահ եմ, հայությունից ուծացածներն էլ այսօր կհայտարարեն, որ իրենք հայ են: Սրա մեջ նշույլն անգամ չկա միշտ ու ամենուրեք խորշելի ազգայնականության: Որովհետեւ անարդարված ու ինքնահաստատման ձգտող մի ամբողջ ժողովրդի հոգուց ժայթքեց՝ բնական, ազնիվ, արդար զգացումների տոն էր, եղբայրացնող, բարիացնող ու հենց «յընդհանուրս սէր սփռող տոն»…

 Պատրաստեց` Արամ ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 201 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan