Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Երբ արտգործնախարարություն չունենք, Շարմազանով... Այս շաբաթ շփման գծում հարաբերական հանգիստ է ե... Քեզ Ռեմբոյի տե՞ղն ես դրե «Օձերի կույտեր»՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Ճվճվ Արոն անցնում էր հեպատիտ C-ի բուժման ծրագ... Ալիեւին տեսե՞լ եք առանց թիկնապահների․ հարցնու... Ոստիկանության ՊՊԳՎ-ն մասնավորին դուրս է մղում... Դատական առաջին նիստի օրը հայտնի է Էդմոն Մարուքյանն այցելել է Հրաչյա Հարությունյ... Մելիք Ադամյան հասցեում ապաքաղաքական զվարճանք ... Ռուսերենը չի ունենա պետական լեզվի կարգավիճակ․... Տնտեսության վիճակը ծանր է, բայց Կարայանի նախա... Շանհայում շենք է փլուզվել. կան զոհեր /տեսանյո... Գեւորգ Սաֆարյանի տույժը ավարտվել է, բայց նա շ... Միացյալ Նահանգները խիստ սանկցիաներ է սահմանել... Սարքավորումներ՝ ԱԺ-ին Ընդլայնված ՕՊԵԿ-ում կքննարկվեն Վիեննայի համաձ... Սպորտային տարածքը չեն կարող փոխել, շենքեր կառ... Ավտովթար Ստավրոպոլում, կա երկու զոհ Ովքե՞ր են իրական հարկ թաքցնողները եւ ինչու
Ամենաընթերցված լուրերը
Այս շաբաթ շփման գծում հարաբերական հանգիստ է ե... Քեզ Ռեմբոյի տե՞ղն ես դրե «Օձերի կույտեր»՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Ճվճվ Արոն անցնում էր հեպատիտ C-ի բուժման ծրագ... Ալիեւին տեսե՞լ եք առանց թիկնապահների․ հարցնու... Ոստիկանության ՊՊԳՎ-ն մասնավորին դուրս է մղում... Դատական առաջին նիստի օրը հայտնի է Էդմոն Մարուքյանն այցելել է Հրաչյա Հարությունյ... Մելիք Ադամյան հասցեում ապաքաղաքական զվարճանք ... Ռուսերենը չի ունենա պետական լեզվի կարգավիճակ․... Տնտեսության վիճակը ծանր է, բայց Կարայանի նախա... Շանհայում շենք է փլուզվել. կան զոհեր /տեսանյո... Գեւորգ Սաֆարյանի տույժը ավարտվել է, բայց նա շ... Միացյալ Նահանգները խիստ սանկցիաներ է սահմանել... Սարքավորումներ՝ ԱԺ-ին Ընդլայնված ՕՊԵԿ-ում կքննարկվեն Վիեննայի համաձ... Սպորտային տարածքը չեն կարող փոխել, շենքեր կառ... Ավտովթար Ստավրոպոլում, կա երկու զոհ Ովքե՞ր են իրական հարկ թաքցնողները եւ ինչու «ՀԺ». Ո՞վ է «ժուչոկ» դրել տնօրենի մոտ «Հրապարակ». Գնորդն Ալեքսանյանն է «Հրապարակ». Քաղաքը քաղաք է դառնում իր մշակութ... Ազատություն շնորհեք «Հրապարակ». ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դ... «Հրապարակ». Մտադիր է վաճառել մարզադաշտը «Հրապարակ». Բանակում չծառայած բարձրաստիճան պա... Կիրկորովի բեռնատարները զայրացրել են Յալթայի բ... Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ ԻՊ առաջնորդ ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 22-ի համար ՌԴ Պետդումայի կանանց հարցերով կոմիտեում տղամա... Վենեսուելայում ընտրությունների անվտանգություն... Սպիտակ տունը հայտնել է նոր խոսնակի անունը Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանել հոկեյի... Լեհաստանը խոստացել է չվնասել Կարմիր բանակի զի... Հրաժարական է տվել Սպիտակ տան մամլո քարտուղարը Կիսամերկ ակտիվիստին հեռացրել են ուկրաինա-բելա... Հզբոլլահի» մարտիկները ահաբեկիչներից կարևորագո... Անահիտի պաշտոնից ազատվելը․․․ Վերադարձա անմոռանալի հիշողություններով. Սիրու... Ելփին գյուղի մոտ ձորը գլորված տրակտորի վարորդ... Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հ... Ալիևը ժամանել է Սոչի Հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել վար... Սերժ Սարգսյանն ընդունել է Տափօղակով հոկեյի մի... Քաղաքային քանդակ և քաղաքաշինություն (լուսանկա... Արցախի Գառնաքար գյուղում համայնքային կենտրոն ... Որքա՞ն գումար ու ի՞նչ է պետք Երևանում բնակարա... ՀՀ ՓՊ խորհուրդը փաստաբանների իրավունքների պաշ... Ամենաշատը թոռնիկս էր սպասում նրան․ Հրաչյա Հար...
Հարցում

Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Կարեն Կարապետյանը բնակիչներին հորդորել է ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, քննարկումներ ունենան համայնքում, որից հետո միայն այն ներկայացնեն կառավարությանը: «Համայնքի խնդիրները կանոնակարգված լուծվելու են այն դեպքում, երբ ձեր համայնքապետը ձեզ հետ խորհդակցելով հասկանա, թե համայնքի լավ օրն ինչպես է կառուցվելու: Մենք պետք է լինենք ռացիոնալ, հաշվի առնելով բոլոր խնդիրները՝ գործազրկություն, ջուր, ճանապարհ, գազ և այլն:|Պետք է նշենք, թե հնգամյա ծրագրով ինչի ենք ցանկանում է հասնել, օրինակ՝ համայնքի սեփական եկամուտը սա պետք է լինի, ճանապարհի վիճակը սա, կառավարությունից ակնկալիքը սա և այլն: Հենց մենք կարողացանք թվայնացնել, հասկանալ, թե ինչ խնդիր ունենք, քիչ -քիչ գնալու ենք դրա լուծմանը: Կառավարությունն էլ կանգնելու նրա կողքին, ով բեռ է վերցնում: Մինչև մենք համայնքների կառավարման մակադակը չբարձրացնենք ու դուք չմասնակցեք դրան, բան չի փոխվելու: Կառավարության ամբողջ ծրագիրն ուղղված է աշխատատեղի ստեղծմանը, բայց ձեր համայնքի հետ կապված դուք պետք է ներկայացնեք գաղափար»,- ասել է գործադիրի ղեկավարը՝ ավելացնելով, որ նպատակն է հստակ ծրագրերով գնալ տարբեր ոլորտների և տարածքների համաչափ զարգացմանը:

«Մենք համայնքային մակարդակով բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, որոնք գումար չեն պահանջում, որն ընդամենը սրտացավ ու տրամաբանական կառավարում է պահանջում»,- ավելացրել է վարչապետը:

Հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր համայնքների բնակիչները բարձրացրել են համայնքների ճանապարհների վիճակի հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ վարչապետը նշել է, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը շրջում է բոլոր մարզերով, գույքագրում ճանապարհների խնդիրները: «Սահմանվելու են առաջանահերթությունները և բոլոր համայնքներին հստակ ասելու ենք՝ ձեր ճանապարհն այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու: Կարող է ձեր դուրը չգալ, որ ձեր ճանապարհը այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու, բայց այս պահին մեր գրպանի գումարը սա է: Սակայն տնտեսության զարգացման այն ծրագիրը, որը ներկայացրել ենք, ենթադրում է և ես վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր աճելու է»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք եկամուտների հավաքագրման մեծ աճ:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ վարչապետը կարևորել է կոոպերցիայի զարգացումը և հավելել, որ ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: «Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին,որով գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով հանրապետությունով հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը:

Խոսելով վարկերի տոկոսադրույքների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը իրեն ևս անհանգստացնում է, քանի որ բարձր տոկոսադրույքը չի նպաստում տնտեսության վերարտադրմանը: Կարեն Կարապետյանի խոսքով, նախորդ տարվա հոկտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկը վերաֆիննսավորման տոկոսադրույքը նվազեցրել է չորս անգամ: «Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող: Հենց այն հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»,- ասել է վարչապետը:

Դիտվել է 261 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan