Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 18.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Կամբրիլսեում վիրավորված հինգերորդ ահաբեկիչը մ... Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ... Բարսելոնի ահաբեկչությունից տուժածների թիվը ան...
Ամենաընթերցված լուրերը
Կամբրիլսեում վիրավորված հինգերորդ ահաբեկիչը մ... Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ... Բարսելոնի ահաբեկչությունից տուժածների թիվը ան... Պորոշենկոն Ղրիմը վերադարձնելու պատասխանատունե... «Թալիբանը» բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դո... ԱՄՆ-ը և Ճապոնիան միասնական ճակատով կպատասխանե... ԱՄՆ-ը պատրաստ է օգնելու Իսպանիային՝ ահաբեկչու... Սաուդյան Արաբիայում կրկին արքայազն է մահացել ... Բարսելոնում ահաբեկչություն իրականացրած անձինք... 225 գիրք է վաճառվել 4 ժամվա ընթացքում․ Թուման... Վանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու մ... Պարզվել է Բարսելոնում ահաբեկչություն իրականաց... ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է Բարսելոնի ա... Կ. Պոլսի պատրիարքության Նախաձեռնակ մարմինը հր... Բարսելոնում ահաբեկչության զոհերի թիվը հասել է... Լեհերն ավելի քիչ են վախենում ռուսներից. Rzecz... Զորամասում թույլ չեն տվել «Հարրի Փոթեր» կարդա... Բարսելոնում չարագործները, հավանաբար, մարդկանց... Ավարտվել է նախկին փեսայի կողմից աներոջը դանակ... Այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունա... Նախագահին սպորտի և երիտասարդության հարցերի նա... Ռուսաստանը հզոր հարված կհասցնի, եթե Նախիջեւան... Միայնակ թոշակառուի ավանդի դիմաց տրվող փոխհատո... Թե ինչպես հայ թարգմանչուհին հայտնվեց Իսրայելո... Երևի Տարոն Մարգարյանը չգիտի կամ իրեն չի հետաք... Քաղաքացին ահազանգել է, որ իրեն առևանգել են և ... Ինչո՞ւ չունենք Փարաջանով-Ֆելինիի փողոց, այլ ո... Ռուսաստանում բաժանորդը դատի է տվել МТС-ին եւ ... Բախումներ վենեսուելական բանտում, 37 բանտարկյա... Ռուսաստանը դեմ է Փհենյանի դեմ նոր սանկցիաների... Վրաստանում զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքաց... Ռուսաստանին եւ Պուտինին սկսել են չվստահել աշխ...
Հարցում

Մենք ասում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է փրկել. Խաչատուր Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի անցած օրերի ընթացքում հասցրել է հանդիպումներ ունենալ ժողովրդի հետ Երեւանում եւ Հայաստանի մի շարք մարզերում։ Կուսակցության ներկայացուցիչները նաեւ անց են կացրել դռնեդուռ ակցիաներ՝ փորձելով իրենց ծրագրային դրույթները հասու դարձնել ընտրողներին։
Ի՞նչ հետեւություններ են արել «Ազատ դեմոկրատներ»-ի թեկնածուները նախընտրական քարոզարշավից։

Մեր հարցերին պատասխանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։
-Պարոն Քոքոբելյան, կուսակցությունը անց է կացրել նաեւ դռնեդուռ ակցիա, ինչպե՞ս է այն ընկալվում հասարակության մեջ։
-Երեկ մենք այդ ակցիան անցկացրել ենք Լոռիում եւ Շիրակում։ Այսօր այն շարունակվում է Վանաձորում։ Այսինքն՝ թեկնածուները մարդկանց հետ են հանդիպում։ Մենք հենց քարոզարշավի սկզբում հայտարարեցինք, որ կկիրառենք այն տեխնոլոգիան, երբ ոչ միայն մարդկանց մի տեղ են հավաքում, խոսում, այլ թեկնածուն ինքը կգնա մարդկանց մոտ։ Իհարկե, եղել են նաեւ միտինգներ, որոնք անցել են ջերմ մթնոլորտում, չկա այն սառնությունը, որի մասին խոսվում է։ Թեկնածուների արձագանքից ելնելով՝ կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր անհատական կոնտակտ է ստացվում, որպեսզի ընտրողը հասկանա, թե ում ինչի համար է ընտրում։

-«Ազատ դեմոկրատները» իր ծրագրում առաջ է քաշում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը վերանայելու հարցը։ Ինչպե՞ս է այն ընկալվում մեր հասարակության մեջ։
-Ոչ միայն պետք է վերանայվեն այդ հարաբերությունները, այլ՝ պետք է ՀՀ-ն պետք է դադարեցնի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Ես այդ մասին ունեմ օրենսդրական նախաձեռնություն։ Եվ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության լիիրավ անդամ, այսինքն՝ պետք է ընտրի այդ ճանապարհը։ Կարող եմ ասել, որ շատ դրական ընկալում կա հասարակության կողմից։ Լրագրողները եւ քաղտեխնոլոգներն ասում էին, որ ԵՄ-ի անդամակցության մասին մեր ծրագրային դրույթները կարող են հստակ չընկալվել։ Վստահաբար կարող եմ ասել, որ շատ հստակ պատկերացում կա այդ ամենի մասին։ Նույն Տավուշում մարդիկ ամեն օր առերեսվում են անվտանգության խնդիրներին։ Նույն սահմանամերձ շրջանում մարդիկ ապրում են ամենօրյա կրակոցների տակ եւ համոզվել են, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը փոքր-ինչ չի նպաստել իրենց անվտանգությանը։ Մյուս խնդիրն այն է, որ կան շատ արտագնա աշխատանքի մեկնողներ, որոնք գնում են ՌԴ։ Եվ նրանք հավատացնում են, որ իրենք որեւէ էական փոփոխություն չեն զգացել։ Նրանք հասկացել են, որ ունեն ավելի շատ խնդիրներ ԵԱՏՄ քայքայված տնտեսական միությունում, ավելի քիչ են վաստակում։

Ի՞նչ կտա ԵՄ-ն ՀՀ քաղաքացուն։ Այն առաջին հերթին ՀՀ քաղաքացուն կտա ազատ տեղաշարժի հնարավորություն, այսինքն՝ առանց վիզայի այցելություն Եվրոպա։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք ազատ տեղաշարժի իրավունք ոչ պակաս, քան՝ վրացիները։ Չկա որեւէ ՀՀ քաղաքացի, որ տեսած չլինի, թե ինչպիսի խոչընդոտների է բախվում վիզա ձեռք բերելիս։ Դրանք այն խնդիրներն են, որոնց առկայությունը վիրավորական է 21-րդ դարի քաղաքացու համար։

Գաղտնիք չէ նաեւ, որ շատ եվրոպական երկրներում, օրինակ՝ Հունաստանում, ավելի էժան է հանգիստը, քան՝ Սեւանում, Ջերմուկում։ Նույնիսկ կես-կատակ, կես-լուրջ ժողովուրդն ասում է, որ մեր հանգստավայրերում միայն մեծ հնարավորություններ ունեցողները կարող են հանգստանալ։ Եվ դա է պատճառը, որ մենք տուրիստների մեծ հոսք ենք ունենում դեպի Բաթումի կամ Քոբուլեթի։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում «Ազատ դեմոկրատներ»-ի շանսերը առաջիկա ԱԺ ընտրություններում։ Ժամանակին եղան առաջարկներ, որ Ձեր ղեկավարած կուսակցությունն ու «Ելք»-ը միավորվեն։
-Այդ մասին խոսելն այսօր անիմաստ է։ Այն հարցերի մասին, որոնք վերաբերում էին ԵՄ-ին անդամակցությանը եւ այլն, «Ելք»-ն ունի այլ մոտեցումներ։ Ինքը քաղաքական ուժից միայն «Ազատ դեմոկրատներն» է հստակ խնդիր դրել, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության լիիրավ անդամ եւ հրաժարվի եվրասիական ծանրացած, քայքայված տնտեսությունից։ Ինչու՞։ Այն պատճառով, որ մենք կարող ենք մնալ այդ փլատակների տակ։ Իսկ ապագայում մենք ԱԺ-ում կարող ենք համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ, բացառությամբ ՀՀԿ-ի։ ՀՀԿ-ն այն ուժն է, որ Հայաստանը հասցրել է այս վիճակին։ Անվտանգության խնդիրների հարցում բավարարվել մեկ կենտրոնի հետ հարաբերություններով, դա նույնն է, թե չունենաս անվտանգություն։ Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, որեւիցե առավելություն չստացավ, քան՝ Ադրբեջանը։ Նույնիսկ եղավ ցինիկ հայտարարություն ՌԴ-ի փոխվարչապետի մակարդակով, որ իրենք շարունակելու են Ադրբեջանին զենքի մատակարարումը։ Դրանից ավելի խոցելի վիճակ հայ-ռուսական հարաբերություններում ես չեմ հիշում։ Այսօր հայ-ռուսական հարաբերություններն ավելի վատ չեն եղել, քան՝ երբեւէ։ Մենք ասում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է փրկել, եւ դրանք չպետք է կապել ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի հետ, որն անվտանգության համակարգ չէ դե ֆակտո Հայաստանի համար։ Դրա վառ ապացույցը ՀՀ-ի հյուսիս-արեւելյան սահմաններն են, մյուս սահմանները, որոնք խոցվում են ռուսական զինտեխնիկայով Ադրբեջանի կողմից։ Մենք զոհեր ունենք նաեւ խաղաղ բնակչության շրջանում, եւ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտականությունները։ Մենք ունենք չմշակվող հողեր սահմանին։ Եվ վտանգից խուսափելու ամենակարճ ձեւը վտանգից հրաժարվելն է։

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 534 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan