Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 18.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ... Բարսելոնի ահաբեկչությունից տուժածների թիվը ան... Պորոշենկոն Ղրիմը վերադարձնելու պատասխանատունե...
Ամենաընթերցված լուրերը
Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ... Բարսելոնի ահաբեկչությունից տուժածների թիվը ան... Պորոշենկոն Ղրիմը վերադարձնելու պատասխանատունե... «Թալիբանը» բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դո... ԱՄՆ-ը և Ճապոնիան միասնական ճակատով կպատասխանե... ԱՄՆ-ը պատրաստ է օգնելու Իսպանիային՝ ահաբեկչու... Սաուդյան Արաբիայում կրկին արքայազն է մահացել ... Բարսելոնում ահաբեկչություն իրականացրած անձինք... 225 գիրք է վաճառվել 4 ժամվա ընթացքում․ Թուման... Վանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու մ... Պարզվել է Բարսելոնում ահաբեկչություն իրականաց... ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է Բարսելոնի ա... Կ. Պոլսի պատրիարքության Նախաձեռնակ մարմինը հր... Բարսելոնում ահաբեկչության զոհերի թիվը հասել է... Լեհերն ավելի քիչ են վախենում ռուսներից. Rzecz... Զորամասում թույլ չեն տվել «Հարրի Փոթեր» կարդա... Բարսելոնում չարագործները, հավանաբար, մարդկանց... Ավարտվել է նախկին փեսայի կողմից աներոջը դանակ... Այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունա... Նախագահին սպորտի և երիտասարդության հարցերի նա... Ռուսաստանը հզոր հարված կհասցնի, եթե Նախիջեւան... Միայնակ թոշակառուի ավանդի դիմաց տրվող փոխհատո... Թե ինչպես հայ թարգմանչուհին հայտնվեց Իսրայելո... Երևի Տարոն Մարգարյանը չգիտի կամ իրեն չի հետաք... Քաղաքացին ահազանգել է, որ իրեն առևանգել են և ... Ինչո՞ւ չունենք Փարաջանով-Ֆելինիի փողոց, այլ ո... Ռուսաստանում բաժանորդը դատի է տվել МТС-ին եւ ... Բախումներ վենեսուելական բանտում, 37 բանտարկյա... Ռուսաստանը դեմ է Փհենյանի դեմ նոր սանկցիաների... Վրաստանում զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքաց... Ռուսաստանին եւ Պուտինին սկսել են չվստահել աշխ... Հաց բերողն ու Շահեն Հարությունյանը որոշել էին...
Հարցում

Ի՞նչ է սպասվում Հայաստան այցելող իրանցիներին

Այս տարի Հայաստանը իրանցի զբոսաշրջիկներին ընդունելու է նոր ձևով՝ շնորհավորական տեղեկատվական վահանակներով, որի վրա նշված է նաեւ՝ ուր գնալ և ում դիմել օգնության համար: Նովրուզ Բայրամի առիթով Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների զգալի ակտիվություն է ակնկալվում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում  հայտարարեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նա նշեց, որ իրանցի զբոսաշրջիկներին դիմավորելու համար զգալի աշխատանք է կատարվել, որը կնպաստի Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

Առաջին հերթին հայկական զբոսաշրջային տեղեկատվական կայքերի միջոցով տրամադրվելու է տեղեկատվություն թե անգլերեն, թե պարսկերեն Նովրուզը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ,որտեղ նշված է հիմնական տեղեկատվությունը Հայաստանի մասին, ինչպես նաև բոլոր այն ծրագրերը, որոնք լինելու են այդ օրերին : Բացվել է «թեժ գիծ»,որը գործելու է 24 ժամ և տեղեկատվական վահանակներ, որոնք տեղակայված են Երևանից մինչև Մեղրի ընկած ճանապարհահատվածում։ Քանի որ իրանցի զբոսաշրջիկները շատ հաճախ են որոշակի խնդիրների առնչվում, Զարմինե Զեյթունցյանը այս քայլը շատ կարևոր ձեռքբերում համարեց։

«Հնարավոր է իրանցի զբոսաշրջիկներն ինչ-որ խնդիրներ ունենան: Այս «թեժ գիծը» կօգնի արագ տեղեկանալ և շուտ արձագանքել: Ի դեպ, տեղեկատվական վահանակներում տեղ են գտել նաև Նովրուզի շնորհավորանք` մատնանշելով Հայաստանի գրավիչ վայրերը, մասնավորապես, Նորավանքը, Տաթևի վանքը, Ջերմուկը»,-ասաց նա:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի մասնավոր ընկերությունների հետ, որոնք իրանցի զբոսաշրջիկներին պարսկերեն լեզվով տեղեկատվական նյութեր են բաժանում սահմանային անցման կետերում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահության նախարարության հետ, որպեսզի գիշերը ավտոմեքենայով Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների նկատմամբ առավել մեծ ուշադրություն լինի, ոստիկանական, շտապ օգնության ծառայությունները ակտիվ աշխատեն:
«Մեր առջև նպատակ ենք դրել ամբողջ տարվա ընթացքում իրանցի զբոսաշրջիկներին իրազեկել Հայաստանի գրավչության մասին, ծրագրում ենք Հայաստանի մասին նկարահանել 26 րոպեանոց ֆիլմ` ներկայացնելու իրանցիներին»,-հավելեց Զարմինե Զեյթունցյանը:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ
արդեն երկրորդ տարին է ինչ Երևանի քաղաքապետարանը նույնպես այս օրերին որոշակի ծրագրեր է իրականացնում մարտի 20-ից մինչև 31-ը հետաքրքիր ձևով Իրանի քաղաքացիներին դիմավորելու համար․«Այս օրերին՝ «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսը կազմակերպելու է գարնանային հետաքրքիր տուրեր պարսկերեն լեզվով։ Երևանի պատմության թանգարանում լինելու է «Մշակույթների երկխոսություն 2» իրանական ժառանգությանը վերաբերվող ցուցահանդես, քաղաքի մի շարք փողոցներում էլ կլինեն հյուրընկալության վահանակներ, բաժանվելու են նաև եռալեզու քարտեզներ և թռուցիկներ, որոնք տեղեկատվություն կհաղորդեն Երևանի տեսարժան վայրերի և ծրագրերի մասին»,- ասաց նա։

Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: 2016 թվականին Հայաստանում զբոսաշրջության աճը կազմել է 5.7 տոկոս: Այդ աճի կառուցվածքում 31 տոկոսը բաժին է ընկել իրանցի զբոսաշրջիկներին: 2015 թվականին Հայաստան է եկել 144 հազար 160 իրանցի զբոսաշրջիկ, 2016-ին Հայաստանն հյուրընկալել է 181 հազար իրանցի զբոսաշրջիկի: Ըստ նրա ` աճը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջինը Հայաստանը Իրանի անմիջական հարևանն է: Դրանից բացի, Հայաստանը իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքիր է թե ժամանցի, թե պատմամշակութային վայրեր այցելելու տեսանկյունից:

Դիտվել է 398 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan