Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Աստղագուշակ՝ հունիսի 23-ի համար Գուանչժոու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վ... Փրկարար գործողության արդյունքում Իսպանիայի ափ... Խոստովանիր մեղքդ, որդյակս․․․ 10-ամյա երեխայի սենյակում հսկա պիթոն են հայտն... Մոսկվան Բիշկեկի և Աստանայի հետ բանակցում է Սի... Թիլլերսոնը զանգահարել է Լավրովին Արայիկ Խանդոյանի մոտից արգելված իր են հայտնաբ... Ո՞ւմ է քաղաքապետը օգնություն տվել ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսա... Անթիվ, անհամար բաներ են լցրել, հագեցրել, բայց... Մխիթարյանը կպատասխանի երկրպագուների հարցերին Կարելի է փակել քրեական դատավարության օրենսգիր... Փարիզում փորձել են կողոպտել ռուսական պատվիրակ... Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ երկրորդ Նախա... Օրենքը դեռ «հում» է Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը Ղրղզստանում գազալցակայանի պայթյունից վիրավորն... Թող մի 50 ռուսերեն տերմին էլ մտցնեին կառավարո... Տաքսու վարորդները բողոքի ցույց կանեն վաղը
Ամենաընթերցված լուրերը
Փրկարար գործողության արդյունքում Իսպանիայի ափ... Խոստովանիր մեղքդ, որդյակս․․․ 10-ամյա երեխայի սենյակում հսկա պիթոն են հայտն... Մոսկվան Բիշկեկի և Աստանայի հետ բանակցում է Սի... Թիլլերսոնը զանգահարել է Լավրովին Արայիկ Խանդոյանի մոտից արգելված իր են հայտնաբ... Ո՞ւմ է քաղաքապետը օգնություն տվել ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսա... Անթիվ, անհամար բաներ են լցրել, հագեցրել, բայց... Մխիթարյանը կպատասխանի երկրպագուների հարցերին Կարելի է փակել քրեական դատավարության օրենսգիր... Փարիզում փորձել են կողոպտել ռուսական պատվիրակ... Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ երկրորդ Նախա... Օրենքը դեռ «հում» է Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը Ղրղզստանում գազալցակայանի պայթյունից վիրավորն... Թող մի 50 ռուսերեն տերմին էլ մտցնեին կառավարո... Տաքսու վարորդները բողոքի ցույց կանեն վաղը Հայ արիական միաբանությունը ընդդիմադիր է և իշխ... ԵՄ-ն «անկենսունակ» է համարում ԼՂ հարցում առկա... Հակառակորդը, տալով 4 զոհ, նահանջել է. հաղորդա... ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է Որոշում է կայացվել մասնագիտական կրթության տես... Երթևեկության կարգավորման համար անենք գոնե այն... Ռումինիայի խորհրդարանը անվստահություն է հայտն... Կյանքի կանոններ Վիկտոր Ցոյից Ռուսաստանը նոր տվյալներ չունի ալ-Բաղդադիի զոհ... Ավստրիայում մուսուլման երեխաների համար նախատե... Փոքրիկ Արեգը կմնա մոր մոտ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ըն... Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բելգրադ ԱՄՆ հարավ-արեւմուտքում անոմալ շոգի պատճառով չ... Կոնֆեդերացիաների գավաթ․ Մեքսիկա-Նոր-Զելանդիա՝... Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը ղարաբաղյան... Կոնֆեդերացիաների գավաթ․ Ռուսաստանը պարտվել է ... Ֆրանսիան նոր կառավարություն ունի ԱՄՆ-ում F-16 է կործանվել Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը ... ԻՊ ահաբեկիչները Մոսուլում մզկիթ են պայթեցրել ... Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Հյուսիսա... Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել գե... «Դիլխոր» Կարեն Կարապետյանը եւ աշխույժ պատգամա... Նավթի գները համաշխարհային շուկայում շարունակո... Ադրբեջա՞ն, թե՞ Սիրիա-2 Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է յոթ ... Ասել են՝ ընտրակաշառքը չվերցնես, տունդ կպայթեց... Կառավարության ծրագրում մշակույթը ներկայացված ... ՀՀԿ-ի 90 տոկոսը չգիտի, թե ինչ բան է ծրագիրը․ ... Սպիտակ տունը չի հաստատել Գերմանիայում Պուտին-... Արդյոք ՀԱՊԿ խաղաղապահ ոստիկանությունը կտեղակա...
Հարցում

Իրոք որ անտանելի է

Իմ «Արդեն անտանելի է» հրապարակման «քոմենթներում», ինչպես եւ կանխատեսել էի, ավելի շատ հայհոյախոսություն կա: Դրանց չեմ ուզում անդրադառնալ: Խոստանում եմ նույն ոճով պատասխանել անձնական «մեսիջներով»: Ինձ առավել հետաքրքրեց այս մեկը. «Պարոն հեղինակ, այդ դեպքում «քաջություն» ունեցեք հրապարակավ ընդունելու, որ Սողոմոն Թեհլերյանն ահաբեկիչ էր, իսկ նրան արդարացրած գերմանական դատարանի վճիռը` ապտակ օրինապաշտ հասարակությանը, որ 19-20-րդ դարերում օրինապաշտ թուրք հասարակության ու թուրքական պետության դեմ ոտքի ելած հայդուկները նույնպիսի «ահաբեկիչներ» էին, որ 1989-1991թթ ընթացքում, երբ Հայաստանը դեռ գտնվում էր ԽՍՀՄ-ի կազմում և, ըստ Ձեր տրամաբանության, Հայաստանի քաղաքացիները պարտավոր էին լինել օրնապաշտ և չխախտել ԽՍՀՄ օրենքները, զենք վերցրած բոլոր ազատամարտիկները օրինախախտներ էին... Իսկապես որ անտանելի է»:

Փորձեմ բացատրել: Նախ, Թալեաթին հարկ էր սպանել, երբ Թուրքիայի ներքին գործերի ամենահզոր նախարարն էր: Բեռլինում վտարանդի, նա իրենից որեւէ վտանգ եթե ներկայացնում էր, ապա միայն Մուստաֆա Քեմալին, որի դեմ մտմտում էր ապստամբություն կազմակերպել եւ Թուրքիայի իշխանությունը վերցնել իր ձեռքը: Եւ եթե մի քիչ զգացմունքներից վեր կանգնենք, ապա կփորձենք հասկանալ, թե ինչու՞ Թալեաթը սպանվեց Մոսկվայում բոլշեւիկա-քեմալական պայմանագրի ստորագրման նախօրեին, երբ Հայաստանում փետրվարյան խռովությունից հետո իշխանություն էր «Փրկության կոմիտեն»: Ինչ վերաբերում է գերմանական դատարանին, ապա նա Սողոմոն Թեհլերյանին արդարացրել է ոչ թե որպես արդար վրիժառուի, այլ՝ հոգեկան անհավասարակշիռ, այսինքն՝ Թալեաթին սպանելու պահին անմեղսունակ վիճակում գտնված, անձի: Պետք չէ անվերջ կերակրվել եւ ուրիշներին էլ հյուրասիրել առասպելներով:

Սրբապղծություն է հավասարության նշան դնել Օսմանյան Թուրքիայի, Խորհրդային Միության եւ ներկա Հայաստանի միջեւ: Դա իրոք որ անտանելի է: Եւ երիցս սրբապղծություն է սուլթանական եւ խորհրդային բռնապետության դեմ պայքարի ելած քաջամարտիկներին համեմատել ՊՊԾ գունդը գրաված զինառյալների հետ: Այդ ստահակության դեմ պետք է բողոքի յուրաքանչյուր գիտակից հայ՝ հայրենիքում, թե Սփյուռքում: Կանցնի ժամանակ, կբացահայտվի, որ այդ աղետը կանխածրագրվել էր, որպեսզի տեղի ունենա այն, ինչ ապրիլյան պատերազմում Ադրբեջանին չէր հաջողվել:

Մնացածը ֆոլկլոր է, կենցաղային բամբասանք եւ քաղաքական դեմագոգիա: Երկու դեպքում էլ մենք ունենում ենք կորուստներ: Ասելիքս այն էր, որ 49-ամյա Արթուր Սարգսյանի համար պետք է ցավել, ափսոսալ, կարեկից լինել նրա հարազատներին եւ մտերիմներին: Ոչ թե առիթն օգտագործել եւ հրապարակներն ու փողոցներն ապականել ամենավերջին զազրախոսություններով: Ոչ թե քարոզարշավի պաստառ դարձնել դեռեւս հողին չհանձնված մարդու լուսանկարը: Պետք է հետամուտ լինել, որպեսզի նրա մահվան համար մեղավորները պատասխանատվության ենթարկվեն Հայաստանի օրենքների ուժով, ոչ թե՝ փողոց փակող մի քանի տասնյակ մարդու պահանջով:

Եւ, վերջապես, եթե 1921թ.-ին Հայաստանը լիներ անկախ եւ ինքնիշխան պետություն, Թալեաթին սպանելու փոխարեն նրան օրինական պատասխանատվության ենթարկելու գործընթաց կնախաձեռներ: Ի դեպ, ընդդիմախոսիս զարմանալի չի՞ թվում, որ 1918-20թ.թ. Հայաստանի իշխանությունը պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո անգամ միջազգային որեւէ ատյանում այդպես էլ չի բարձրացրել հայ ժողովրդի ցեղասպանության համար երիտթուրքերի կառավարության պատասխանատվության հարցը...

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 564 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan