Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Ապրիլ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանո... Աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համար «Այաքսի» մարզադաշտը կվերանվանեն Յոհան Կրոյֆի ... Էրդողանի Brexit-ը Մենք կպայքարենք տուրիզմի դեմ. ՄԲ վարչապետը սա... Գործընկերները տեղեկացված են եղել. Էրդողանը հե... ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Սիրիայում և Իրաք... Թուրքիայի և ԵԽԽՎ-ի հարաբերությունները ամենացա... ԻՊ գրոհայինները Մոսուլում 15 խաղաղ բնակչի են ... Շվեդիայի դատարանը ազատազրկման է դատապարտել խմ... Բիզնես լեդին տիրապետում է իրեն երջանկացնելու ... Թրամփը խոստացել է միշտ աջակցել Իսրայելին «Ռեալ»-ի նախագահը մտածում է Բեյլի տրանսֆերը վ... Արցախյան պատերազմի «Մահացու խաղալիքների» ժառա... Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զին... Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի ... Արդյոք ԻՊ-ն տեղափոխե՞լ է իր «մայրաքաղաքը» ՄԻՊ հրապարակած արտահերթ զեկույցը հեռու է օբյե... Ռաքայից մոտ 70 հազար փախստական է ժամանել սիրի...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանո... Աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համար «Այաքսի» մարզադաշտը կվերանվանեն Յոհան Կրոյֆի ... Էրդողանի Brexit-ը Մենք կպայքարենք տուրիզմի դեմ. ՄԲ վարչապետը սա... Գործընկերները տեղեկացված են եղել. Էրդողանը հե... ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Սիրիայում և Իրաք... Թուրքիայի և ԵԽԽՎ-ի հարաբերությունները ամենացա... ԻՊ գրոհայինները Մոսուլում 15 խաղաղ բնակչի են ... Շվեդիայի դատարանը ազատազրկման է դատապարտել խմ... Բիզնես լեդին տիրապետում է իրեն երջանկացնելու ... Թրամփը խոստացել է միշտ աջակցել Իսրայելին «Ռեալ»-ի նախագահը մտածում է Բեյլի տրանսֆերը վ... Արցախյան պատերազմի «Մահացու խաղալիքների» ժառա... Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զին... Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի ... Արդյոք ԻՊ-ն տեղափոխե՞լ է իր «մայրաքաղաքը» ՄԻՊ հրապարակած արտահերթ զեկույցը հեռու է օբյե... Ռաքայից մոտ 70 հազար փախստական է ժամանել սիրի... Սինդձո Աբեն կայցելի Մոսկվա Ուշադիր նայեք, թե որ քաղաքական ուժը ինչ է ասե... Ստուգումները թեթեւացված ձեւով կշարունակվեն, բ... Մեր այցելության հաջորդ օրը ծեծել են 3 երեխանե... Դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ Զինծառայող ... Պարտադիր չէ, որ հենց Բաբայանի նկատմամբ քննչակ... Մարդիկ փողի էին սպասում, մենք փող չէինք բաժան... «Ռեալ»-ի հարձակվողը կարող է կարիերան շարունակ... 100 տարի հասարակաց տանը ծառայել են եւ դեռ մեծ... Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Աբովյան քաղ... Ինչպե՞ս լինել երջանիկ․ խորհուրդ են տալիս գիտն... Ասադը եւս իր զորքերն ուղղում է դեպի Ռաքա Մարին Լը Պենը լքել է Ազգային ճակատ կուսակցութ... Քրդերը պաշարել են ԻՊ «մայրաքաղաք» Ռաքան Գառնիի բնակիչները պնդում են, որ «Քաղցրաշենի ի... Իլհամի՞ Դիլգամը Բարերարները կատարել են Հրաչյա Հարությունյանի ... ԵՄ-ն սպառնացել է նոր սանկցիաներ կիրառել Սիրիա... ՄԻՊ դիրքորոշումը զուրկ է իրավական հիմնավորում... «Ռեալ»-ը կբողոքարկի Ռամոսի կարմիր քարտը (տեսա... Ըստ հաղորդման` հարկադիր կատարողը կեղծիք է կատ... Սերժ Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի փոխնախագ... Ռուսաստանը անհիմն է համարում ԱՄՆ կողմից Սիրիա... Նավթի գինը համաշխարհային շուկայում աճել է Մայիսի երկուսին տեղի կունենա փորձագետների հան... Հայտնի է, թե երբ Իբրահիմովիչը վիրահատության կ... Հարուցվել է քրգործ՝ Դանիել Իոաննիսյանի ընտանե... Մայիսի 7-ը Ֆրանսիայի համար բախտորոշ օր է լինե... Մահացել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Ն... Քըրք Քըրքորյանի «Խոստումը». վրեժը լուծել՝ վեր...
Հարցում

Պայքարի արդյունքը կախված է թեկուզ փոքրաթիվ մարդկանց վճռականությունից․ Ալեք Ենիգոմշյան

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվանից հետո հրավիրվող քաղաքացիական ակցիաների ժամանակ եւ սոցիալական ցանցերում հնչում են կոնկրետ պաշտոնյաների հրաժարականների, պաշտոնանկությունների պահանջներ։ Քաղաքացիական ակտիվիստները պահանջում են արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, ՔԿՀ պետի, դատավորի հրաժարականները, որոնք այս կամ այն չափով մեղսակից են Հաց բերողի մահվանը։ 

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ այդ պահանջները ճիշտ են, քանի որ նշված անձինք անմիջական պատասխանատուներն են, սակայն ոչ հիմնական պատասխանատուները։
«Արթուր Սարգսյանի նկատմամբ այդ անբարոյական, հակամարդկային եւ հակաօրինական վերաբերմունքը ամենավերեւից տրված հրահանգի հետեւանք է։ Ոչ մի պաշտոնյա, ոչ մի դատախազ կամ դատավոր եւ քննիչ իր նախաձեռնությամբ ինքնագլուխ չէր դիմի նման քայլերի։ Այդ պահանջներն արդար են։ Բայց ես կուզենայի շեշտել, որ միայն նշված անձինք չեն պատասխանատուները։ Արթուրն իր արարքով եւ կենսագրությամբ հայ մարդու, քաղաքացու եւ ստրկական մտածողությունը մերժող կերպարով իմաստավորում է մարդկային արժեքները եւ խիղճը։ Մենք՝ բոլորս, պետք է համոզված լինենք, որ Արթուրի զոհաբերումը պետք է մեր ժողովրդի մեջ արթնացնի խիղճը։ Այդ խիղճը պետք է արթնանա, եւ ընդվզումն ու պայքարը պետք է շարունակվեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նկատեցինք, որ քաղաքացիական ընդվզման արդյունքում չհաջողվեց հասնել նրան, որ ազատամարտիկ Արթուր Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում։
«Արթուրի մարմինը չէր կարելի թողնել չամփոփված։ Ինքը կարժանանա պատշաճ հուղարկավորության։ Կոնկրետ Եռաբլուրում հուղարկավորվելու խնդիրը չի կարելի համարել ավարտված։ Եվ Արթուրի զոհաբերումը մեր ժողովրդի մեջ պետք է արթնացնի խիղճը, պետք է այդ պայքարը շարունակվի»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն օրերս մի քննարկման ժամանակ հիշեցրել էր, թե ինչպես տարիներ առաջ Թունիսում տեղի ունեցած նման միջադեպը հանգեցրեց ապստամբության։

«Նշմարվու՞մ է նման հեռանկար մեր երկրում»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։
«Ես մի բան կարող եմ ասել։ Մենք շարունակելու ենք պայքարը հանուն երկրում արժանապատվության հաստատման եւ չենք դադարեցնելու այն։ Թե ինչ ծավալ կունենա այն՝ չեմ կարող ասել։ Այդ պայքարի արդյունքը կախված է թեկուզ փոքրաթիվ մարդկանց վճռականությունից։ Բոլորս գիտենք, որ այս ամենը տեղի է ունենում «ընտրություն» կոչվող խեղկատակության պայմաններում։ Արթուրը պայքարում էր արժանապատիվ կյանքի, ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտում արժանապատիվ կեցվածքով երկիր ունենալու համար։ Եվ Արթուրի համար պայքարը պայքար է նաեւ ա՛յս արժեքների համար, եւ այն սոսկ Արթուրի անձի համար չէ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է 425 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan