Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 20-ի համար Բենիամին Նեթանյահուն ժամանում է Սոչի Էրդողանը Գերմանիայի արտգործնախարարին կոչ է ար... Գրառում մի քանի օր առաջ զոհված զինվորի մասին,... Մոնբլան լեռան վրա հայտնաբերվել է ուկրաինացի լ... Բարսելոնայում մահմեդականները բողոքի ակցիա են ... Չիլիի հարավում 18 բեռնատար են հրդեհել Հայաստանը հայտնվել է միջազգային հակառեյտինգի ... Իսպանիայի թագավորն ու թագուհին հիվանդանոցում ... Ֆուտբոլ. Շիրակը արտագնա խաղում հաղթեց Գանձասա... Երևանի գարեջրի փառատոնը՝ լուսանկարներով ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ է հա... Հնդկաստանում երկաթուղային վթարի հետևանքով զոհ... Մոսկվայի քաղաքապետը ծաղրել է մայրաքաղաքը Ուրա... Պուտինին առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Ո... Մահացել է ՌԴ ՌՕՈւ առաջին գլխավոր հրամանատարը Մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն՝ ... Մարդատար «ԳԱԶել»-ի վթարից 9 մարդ է հոսպիտալաց... Հայկական համույթը՝ Koktebel Jazz Party-ին ելո...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 20-ի համար Բենիամին Նեթանյահուն ժամանում է Սոչի Էրդողանը Գերմանիայի արտգործնախարարին կոչ է ար... Գրառում մի քանի օր առաջ զոհված զինվորի մասին,... Մոնբլան լեռան վրա հայտնաբերվել է ուկրաինացի լ... Բարսելոնայում մահմեդականները բողոքի ակցիա են ... Չիլիի հարավում 18 բեռնատար են հրդեհել Հայաստանը հայտնվել է միջազգային հակառեյտինգի ... Իսպանիայի թագավորն ու թագուհին հիվանդանոցում ... Ֆուտբոլ. Շիրակը արտագնա խաղում հաղթեց Գանձասա... Երևանի գարեջրի փառատոնը՝ լուսանկարներով ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ է հա... Հնդկաստանում երկաթուղային վթարի հետևանքով զոհ... Մոսկվայի քաղաքապետը ծաղրել է մայրաքաղաքը Ուրա... Պուտինին առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Ո... Մահացել է ՌԴ ՌՕՈւ առաջին գլխավոր հրամանատարը Մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն՝ ... Մարդատար «ԳԱԶել»-ի վթարից 9 մարդ է հոսպիտալաց... Հայկական համույթը՝ Koktebel Jazz Party-ին ելո... Բագրատյանի խոսքը եթե անգամ թույն լինի, թույնի... Ողբերգական ավտովթար Ալավերդիում. կա երկու զոհ... Լատվիայում Հայ եկեղեցու հետեւորդները ավելի շա... Սերգեյ Լավրովը կայցելի Պարսից ծոցի ավազանի եր... Արա Զոհրաբյանը մրցակից չունի Իսպանիայի ահաբեկչությունների զոհերի թիվը հասե... Սիեռա Լեոնեում սողանքը 156 երեխայի կյանք է խլ... Դիակի ոսկորներն էր երևում, նեխել էր. ահասարսո... Իսպանիայում ոստիկանությունը նախազգուշացրել է ... Ձերբակալել են գյումրեցի «օրենքով գողին». տեսա... Ահաբեկչություն Տուրկուում Իրար դատի են տվել. մեկը պատիվ է պահանջում, մյ... Սողանքի հետեւանքով Կոնգոյում 200 մարդ անհետ կ... Երբ տնտեսությունը զարգացնելուն խանգարում է հա... Բարսելոնայի ահաբեկիչը վնասազերծված է Քաղաքագրություն. «Կորչի՛ անգրագիտությունը» Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ... Ծնկան ծերին Էրդողանը կմեկնի Ադրբեջան Հայաստանն ու Վրաստանը հինգ տարի է՝ նոր սահման... Պաշտոնաթող է եղել Թրամփի եւս մեկ խորհրդական Դավաճանները այդ բառն արտաբերողներն են ՀՀ ԱԻ նախարարը պարգեւատրել է «ԻԼ-76»-ի անձնակ... Մենք փոքր ածու ենք Էրդողանը Գերմանիայի իշխող կոալիցիան որակել է ... Mercedes Vito-ներն ու Sprinter-ները՝ պատուհաս... Աֆղանստանից Միացյալ Նահանգների հեռանալու ժամա... Բնակիչներն աղբամանից օգտվելու կուլտուրա չունե... ԵՄ-ն լեզու է գտել ԱՄՆ հետ եւ շրջանցելու է նոր... Տեսչական մարմիններն օպտիմալացնելիս սոցիալական...
Հարցում

Իրականության կաթվածը․ (ֆոտո)

Վերջերս Նորարար փորձառական արվեստի կենտրոնը /ՆՓԱԿ/ հյուրընկալեց երիտասարդ արվեստագետ Լևոն Ֆլջյանի անհատական ցուցահանդեսը:

Երեխաները խաղում են ավերակներով, ավերակն ավերակի վերածած նռնակներով ու վառոդի պարկուճներով:  Էկրանը դատարկել է պատերազմի բովանդակությունը:
Ականջդ կոփել է ընդհանրական, սնամեջ բառերով, որ անօդաչու սարքի թռիչքի բարձրությունից են չպատկերում պատերազմը:
Ֆլջյանի տեսողական պատումի դիտանկյունը դիմազերծում է այն:
Կտավին պատերազմը երեխաներն են՝ առաջին, իրական, անմեղ զոհերը, ում մեծերի «խաղալիքները» ամեն րոպե կարող են հօդս ցնդեցնել: Ճշգրիտ է պատերազմի բաղադրիչների համադրությունը. բռնությունը անպաշտպանության կողքին՝ հենց այդ չէ՞ պատերազմի էությունը:

Կարիք կա՞, որ իրականությունն ավելի իրական լինի, քան վիրտուալ չիրականությունը, կտավից կտավ հարցնում է նորարար արվեստագետ Լևոն Ֆլջյանը:
Փախչում ենք դեպի վիրտուալը, որովհետև զարհուրելի իրականությունը հետևում է կրնկակոխ:

Միայն թե իրականությունից միտքը պատսպարող վիրտուալը ցավազրկիչ է, բայց ոչ բուժող դեղամիջոց՝ իրականությանն առերեսելու ու ելքեր փնտրելու:
Հաջորդ նկարի մարդիկ հոգսաշատ են, և անթիվ ուրախ, նարնջագույն վիրտուալ փրկօղակները ոչ ոքի հոգսից չեն փրկում: Պատրանքը իրականությունը չի կարող փոխել: Պատրանքը հղացված է խլացնելու իրականությունը, բայց ոչ փոխելու այն:
Վիրտուալացված գույնզգույն աղջիկը ճանապարհ է դնում հզոր, բայց անգույն փղերին, որ խունացել են հենց այն պահին, երբ շրջվել են հեռանալու:
Անցյալն անցյալում երկար ձեռք է ունեցել՝ Քրիստոսի ծննդից առաջ այն մեկնելով մինչև մեր վերջին տասը տարին:

Բայց նկար երկուսի ամերիկացի երիտասարդ փղիկը, երկար սարքովի ուրախություն խաղացած լինելով, ինքն էլ է հավատացել սեփական բարօրությանը: ՈՒ անգույն իրականության մեջ ապրող երիտասարդները, այդ բեմադրված բարօրությունից հիպնոսացած, ձեռքները մեկնում են դեպի հեռախոսները՝ իբրև իրենց բարեկեցիկ արդիականության փաստարկ՝ սելֆիներ բեմադրելու:
Իրականությունն անգույն է, սելֆին՝ գունավոր: Բայց գունավոր սելֆին անգույն իրականությանը չի կարող գույն հաղորդել, ու սելֆիից առաջ ու սելֆից հետո ամեն բան նույնն է:

Անգույն տղամարդիկ փորձում են բարեփոխման անգույն, բայց իրական ինքնաթիռը շարժի գցել: Բայց էս մի քանի անպատրանք իրատեսների կողքին, մեկ այլ նկարում իրականում արդեն
Սասունցի Դավթի ձին հեծած Հայաստանը փորձում է վիրտուալ ճոճաթոռը բարձրանալ:

Իրական զինվորները պատերազմ են մեկնում, իսկ վիրտուալ ապատեղեկատվությունը նրանցից մեկի կրծքին նշան է բռնել:
Ռմբակոծիչ ինքնաթիռից ներքև միակ անվնաս շենքը քաղաքականության նստավայրն է: Ավերակների կողքին միմյանց ձեռք են սեղմում քաղաքական գործիչները:
Իրականությունից շեղելու հանճարեղագույն և անհեթեթագույն պատրանքը՝ ՉԹՕ-ն, վարդագույն հագած ճախրում է ավերակների վրա:
Սերը գունագեղ է ամենաանգույն իրականության մեջ:

Պատերազմի իրական, անմեղ, անմիջական զոհը՝Փոքրիկ տղան, դիտում է իր ապագայի տեսլականը՝ արդեն
չիրականության չափ այլևս գոյություն չունեցող իրականությունը:

Ու վերջին երկու նկարներն են միայն, որ հույս են արտածում , անգույն, ուրեմն և՝ իրական հույս. այստեղ ժամանակավորը ջրապտույտով լուծվում է Հավերժականի մեջ, անլուծելին՝ Լուծման:

Այս չլուծված իրականության պատճառը հենց Լուծման անտեսումը չէ՞ :
Վիրտուալ ցավազրկիչը գերադասել ենք ԻՆՉԻ՞Ց և ՈՒՄԻ՞Ց:

 

Աստղիկ Սարգսյան

Դիտվել է 296 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan