Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 27.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Գուցե արտոնյա՞լ է Ամերիկացի սենատորը խոստացել է շրջափակել Քաթար... Իսրայելը էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել CNN-ը խստացնում է ռուսական թեմատիկայի հրապարա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 27-ի համար Նոր լուսանկարներ՝ Սիրուշոյից եւ Լեւոն Քոչարյա... Հոլանդական գյուղի վրա 4,5 մլրդ տարեկան երկնաք... Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը (Քաղա... Թրամփը կրկին խախտել է Սպիտակ տան արարողակարգը... Բելգիայում մարդիկ պահանջում են փակել ատոմային... Ալբանիայում տեղի ունեցած ընտրություններում հա... Ռուսաստանը ցանկանում է պառակտում մտցնել ամերի... Էրդողանը չի հավատում Ամերիկային Ալիեւի ահաբեկչությունը Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչություն իրական... ԱՄՆ նախագահը ձգտում է տիրապետող դիրքեր հաստատ... Թրամփը չի հրաժարվել արաբա-իսրայելական խաղաղ գ... ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ոգևորել է Թրա... Ուկրաինան պայմանավորվել է ԱՄՆ հետ զենքի մատակ...
Ամենաընթերցված լուրերը
Իսրայելը էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել CNN-ը խստացնում է ռուսական թեմատիկայի հրապարա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 27-ի համար Նոր լուսանկարներ՝ Սիրուշոյից եւ Լեւոն Քոչարյա... Հոլանդական գյուղի վրա 4,5 մլրդ տարեկան երկնաք... Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը (Քաղա... Թրամփը կրկին խախտել է Սպիտակ տան արարողակարգը... Բելգիայում մարդիկ պահանջում են փակել ատոմային... Ալբանիայում տեղի ունեցած ընտրություններում հա... Ռուսաստանը ցանկանում է պառակտում մտցնել ամերի... Էրդողանը չի հավատում Ամերիկային Ալիեւի ահաբեկչությունը Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչություն իրական... ԱՄՆ նախագահը ձգտում է տիրապետող դիրքեր հաստատ... Թրամփը չի հրաժարվել արաբա-իսրայելական խաղաղ գ... ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ոգևորել է Թրա... Ուկրաինան պայմանավորվել է ԱՄՆ հետ զենքի մատակ... Զգուշացեք օձերից 4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակ... Դատական նիստի ընթացքում իշխանությունը զավթելո... Ոստիկանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. քրեակ... Արտակարգ միջադեպ The London Eye-ում Իրենք են այդ վահանակների վրա, թող հանեն, լավ ... Արարատի մարզում օձը խայթել է 17-ամյա աղջկա ճա... Մարտեր Թուրքիայի արեւելքում․ կան զոհեր Բելառուսը ցանկանում է «Իսկանդեր» համակարգեր գ... Մտածելը, որ խիստ պատիժները կսանձեն մյուսներին... Նախագահը շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլա... Դիվանագետին՝ դիվան, պատմաբանին՝ դեսպանի աթոռ.... Կրթության պետական տեսչությունից ոչ ոք չի անհե... Ինչպես եղավ, որ սրճարանում Մալաթիա-Սեբաստիայի... Կայացավ Քալաշյան պարային դպրոցի ԱՅԲ մենահամեր... Նախանշվում է հայ-չինական համագործակցություն ս... Հրշեջն ու սանէպիդկայանը օրե՞նք են խախտում Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կազատ... Ուշադրություն պետք է դարձվի ոչ թե որքան ֆինան... Աջափնյակի մետրոյի համար էլ կգտնվեն գումարներ ... Ավազակային հարձակում Նոր Նորքում. հարուցվել է... Ռուսաստանի պատասխանը չի ուշանա, եթե ԱՄՆ-ն որո... Թրամփը կրկին մեղադրել է Օբամային Ավելի քան 200 հազար եմենցի վարակված է խոլերայ... ՀՀ իրականացված ուղերթերի թիվն աճել է Իշխանությունը դեռ գլխի չի ընկել, թե ում հետ գ... ԱՄՆ-ում մորը մեղադրել են երկու զավակների մահվ... Երեք տարվա մեջ առաջին անգամ ԱՄԷ նախագահող էմի... Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքով քրգ... Եմենում հուսիտները կրակ են բացել մզկիթի վրա, ... Հայաստանը հավելորդային բյուջե չի ունեցել, հու... Էդուարդ Սուքիասյանի ծննդյան տոնին քաղաքական է...
Հարցում

Արթուր Սարգսյանի մահվան պատասխանատուն ՀՀ քաղաքական և դատական մարմիններն են․ Սփյուռքի կոչը

Սփյուռքն անդրադարձել է Արթուր Սարգսյանի մահվան դեպքին՝ մեղադրելով իշխանություններին․ «Այսպիսով, «հաց բերողը» մահացել է այս հինգշաբթի, մարտի 16-ին Երևանի ժամանակով 15-ին:

Այս մարդը, վտանգելով իր կյանքը, 2016թ. հուլիսի 26-ին սնունդ էր հասցրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ովքեր հարձակվել և հուլիսի 17-ից 31-ը գրավել էին Երևանի կենտրոնում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը:
Արթուր Սարգսյանը որոշել էր մնալ խմբի անդամների հետ մինչև նրանց՝ հուլիսի 31-ի հանձնվելը: Հենց այդ օրը ձերբակալվելով՝ նրան ևս մեղադրանք առաջադրվեց զինված խմբին օժանդակելու համար: Սակայն իր փաստաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միջնորդություն ներկայացնելուց հետո, նա
ազատ էր արձակվել 2016թ. դեկտեմբերի 30-ին: Դատարանը որոշում էր կայացրել անհապաղ ազատ արձակել Արթուր Սարգսյանին, քանի որ նրա կյանքին վտանգ էր սպառնում:

Սակայն 2017թ. փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին ձերբակալեցին երկու ամսով քննչական բաժին ներկայանալուց խուսափելու պատճառաբանությամբ: Կալանավորման օրվանից սկսած՝ նա հայտարարեց հացադուլ մինչև իր ազատ արձակվելը՝ մարտի 6-ը: Խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցությունների
(բացառությամբ Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության) համախմբման, ինչպես նաև պատգամավորների պատվիրակության կողմից գրավի վճարման արդյունքում է, որ նրան ազատ արձակեցին:

Այս մահը վիճարկելի գործադիր մարմնի կամայական գործողության ողբերգական հետևանքն է, մի իշխանության, որը շարունակում է ղեկավարել երկիրը՝ արհամարհելով իր քաղաքացիների կարծիքը, իրավունքներն ու ազատությունները, ժողովրդին օրեցօր դարձնելով ավելի աղքատ և անկարող արտահայտելու իր քաղաքական տեսակետները միջազգային հարթակում:

«Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները թեկուզ եւ հայաստանյան գործող օրենսդրությամբ ոչ համահունչ, սակայն դրանք հայ ժողովրդի, մասնավորապես 1990-ական թվականների Ղարաբաղի պատերազմի մասնակիցների հուսահատության պոռթկումն էր: Նրանք ցանկանում էին, որ իրենց ձայնը լսելի լինի
բանակցությունների արդյունքում: Ժողովուրդը մեծ համակրանք տածեց այդ մարդկանց հանդեպ: Արթուրն էլ որոշեց իր համակրանքն արտահայտել խիզախության այդ քայլով: Մարդասիրական այդ քայլի հետևանքով Արթուրը ժողովրդի համար դարձավ խորհրդանիշ:

Հայաստանի Հանրապետության քաղաքական և դատական մարմիններն են նրա մահվան անմիջական պատասխանատուն: Ղարաբաղի պատերազմի մասնակցի առողջական ծանր վիճակը պետք է նրանց ստիպեր նախքան նրան կալանավորելը ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ: Բայց նրանք խախտեցին այս պահանջները:
Գլխավոր դատախազը և Արդարադատության նախարարը պետք է հրաժարական տան:
Վտանգի տակ է ոչ միայն «Սասնա ծռեր» խմբավորման որոշ անդամների, այլև մոտ 30 քաղբանտարկյալների առողջությունը, որոնք անհիմն ենթարկվել են երկարաժամկետ կալանավորման:

Արդյո՞ք համակարգը կշարունակի բանտ գցել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն իրենց ձայնը բարձրացնել այդ կազմակերպված ինքնասպանությանը վերջ տալու համար:
Սփյուռքի ներկայացուցչական ինքնակոչ կազմակերպություններն էլ Արթուրի մահվան ոչ անմիջական պատասխանատուն են, և պատճառն իրենց լռությունն է: Միակ պայքարը, որ պետք է մղվի, հետևյալն է՝ պաշտպանել և պահպանել հայ ազգի ամենաարժեքավոր կարողությունը՝ իր ազգային օջախը և իր բնակիչներին: Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ապագան հնարավոր են միայն այդ պայմանի
իրագործման դեպքում:

Եթե ինքնահռչակված այդ մարմինները դա չեն հասկանում, ապա պետք է լքեն քաղաքական դաշտը:
Հարկ չենք համարում խոսել մեր եկեղեցական բարձր պաշտոնյաների բարոյական և մարդասիրական կողմերի բացակայության մասին: Արթուր Սարգսյանին մահվանից փրկելու համար չլսվեց ո´չ Էջմիածնի, ո´չ Անթիլիասի ձայնը:
Այս տխուր և խորը հուզական օրով մենք՝ սույն հաղորդագրության տակ ստորագրողներս, խնդրում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և կոչ անում ժողովրդին, որ չվաճառեն իրենց ձայնը գալիք
ընտրությունների ժամանակ:
Փարիզ, 17 մարտի 2017

Ստորագրողներ՝

Եվրոպայի հայերի համագումար «ԵՀՀ»

Հայաստանում քաղբանտարկյալների օգնության կոմիտե

Հայկական վերածնունդ, Ֆրանսիա

Հայկական վերածնունդ, Բելգիա
Շարժում

Հարյուրների խումբ

Համագործակցություն, Հայաստան

Հայասա

Ազատ ձայն

Հայ Ակադեմիականների Միություն -1860 (Գերմանիա)

Nor Zartonk Yevroba (Turkia)

Policy Forum Armenia (Myatsal Nahangner)

«Հայաստան» հասարակական մշակութային կենտրոն (Հունաստան)

Դիտվել է 440 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan