Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Գաղտնի հանդիպում Ծաղկաձորում «Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է պատրաստվում ք... ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Գաղտնի հանդիպում Ծաղկաձորում «Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է պատրաստվում ք... ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ... Փաշինյանը խոսար գը,ես խելռեյ գը... «Ելք» -ը Գ... Հարձակում ՄԲ խորհրդարանի շենքի վրա Իտալիայում ձերբակալել են վտանգավոր մաֆիոզիի ... Ռուստամ Գասպարյանը տեղյակ չէր Սամվել Բաբայանի... Ես ամբողջ արտաշատցիների անունից հայտարարում ե... Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնք... Փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կար... «ՕՐՕ» դաշինքի հայտարարությունը՝ Սամվել Բաբայա... Մոուրինյո-մարդը փորձում է լինել Մոուրինյո-մար... Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, ... 18 միլիոն ռուբլի փոխհատուցում են պահանջում Հր... «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման բոլոր տոմսերը վա... Դաշինքի նկատմամբ վերաբերմունքի արդյունք կարող... Տհաճ անակնկալ էր. Ազատ Արշակյանը՝ Սամվել Բաբա... Յուրա Մովսիսյանը կխաղա Հենրիխ Մխիթարյանի դեմ ... Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեսակի զ... Չինաստանում ավանակները ոսկու արժեք են ձեռք բե... Կարեն Կարապետյանը փախուստի դիմեց Արտաշատի հրա... Հյուսիսային Կորեան անհաջող հրթիռային փորձարկո... Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը... Անցյալին վերադարձի փորձը հղի է անկանխատեսելի ... Հիմա դնե՞մ գնաս միանգամից հիվանդանոց. Ծառուկյ... ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշ... Կյանքի կանոններ Մարգարետ Թետչերից Ծառուկյանը` կոալիցիա կազմելու և վարչապետ դառն... Ինքնաթիռ է կործանվել սիրիական Ռաքքայում Ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հե... Սամվել Բաբայանի ձերբակալությունն անակնկալ էր․... 1237 լուսանկար եւ 184 ֆիլմ՝ «Ավրորայի» մրցույ... Ահա թե ինչ պիտի հաղթահարել
Հարցում

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին` Արցախի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ

Անդրիաս Ղուկասյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել․ «Հայրենակիցնե՛ր,

Արցախի ինքնորոշման հարցում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երբեք ազնիվ չի եղել հայ ժողովրդի առջեւ։ Մեզանից փորձում են թաքցնել, որ խնդիրն ունի երկու հնարավոր լուծում՝ կամ Արցախը նախկին ինքնավար մարզի սահմաններով եւ Լաչինի միջանցքով կարող է միանալ Հայաստանին, կամ էլ իր ներկա սահմաններով կարող է ճանաչվել որպես անկախ, ինքնիշխան պետություն։ Միջազգային իրավունքը մեզ արգելում է պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքները միացնել Հայաստանին, սակայն չի արգելում արցախցիներին` այդ տարածքներում ընդգրկել իրենց ստեղծած ժողովրդական պետության կազմում, նախկին բնակիչներին հավասար իրավունքներ շնորհելու դեպքում: Այս երկու լուծումները հայ ժողովրդի շահերի համար ունեն տարբեր հետեւանքներ։

Հայաստանին միանալու դեպքում Արցախը կդառնա մարզ, մեր երկրի բնակչությունը կավելանա մոտ 150 հազարով, տարածքը՝ 5 հազար քառակուսի կիլոմետրով, իսկ ներքին համախառն արդյունքը՝ 4-5 տոկոսով։ Այս լուծումն իրականացնելու համար անհրաժեշտ չէ Արցախի մասնակցությունը Ադրբեջանի հետ բանակցություններին, սակայն պարտադիր է արցախցիների համաձայնությունը՝ Ադրբեջանին վերադարձնել պատերազմի ժամանակ ձեռք բերված 7,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, ինչպես նաեւ հօգուտ Հայաստանի հրաժարվել 1991թ․ հռչակված ինքնիշխանությունից։ Այս դեպքում չճանաչված Արցախի Հանրապետությունը դադարեցնելու է իր գոյությունը, իսկ նրա հսկողության տակ գնվող 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը բաժանվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

Մինսկի խմբի համանախագահների կողմից հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջարկվող հանրաճանաչ «մադրիդյան սկզբունքները» հնարավորություն են տալիս Արցախը Հայաստանին միացնել անցումային շրջանի ընթացքում` օգտվելով միջազգային հանրության անվտանգության երաշխիքներից եւ ստանալով նրա տնտեսական աջակցությունը։

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բավականին ժամանակ եւ բացառիկ հնարավորություններ ունեին համոզել մեր հանրությանը` ընդունել «մադրիդյան սկզբունքները», սակայն նրանք չկարողացան անկեղծ լինել ժողովրդի հետ։

Ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագիր կնքելու Հայաստանի պատրաստակամությունը հրահրեց «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը, ձևավորեց Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու լայն քաղաքացիական շարժում։ Այսօր, այդ ամենից հետո, «միջազգային կարգավիճակ», «փոխզիջումներ» բառերը մարդկանց կարող են համոզել միայն այն դեպքում, եթե օգտագործվում են խնդիրը պարզաբանելու, այլ ոչ թե կրկին քողարկելու նպատակով։ Իրականում, Արցախի ինքնորոշման հարցում տեսականորեն հնարավոր երկու լուծումներից նախընտրելին միայն մեկն է՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Արցախի ժողովրդի կամքը՝ ունենալ ինքնիշխան պետություն, հերթական անգամ վերահաստատվել է 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի միջոցով։

Ընդ որում, Արցախում հաստատված սահմանադրական նոր կարգը էապես տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում հռչակված սահմանադրական կարգից։ Հայաստանը պարտավոր է հարգել Արցախի դիրքորոշումը եւ իր արտաքին քաղաքականությունը վարել դրան համապատասխան։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը տվյալ դեպքում դառնում է պարտադիր, ընդսմին, Ադրբեջանին զրկելով տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորությունից:

Այսպիսի լուծման պարագայում Արցախը կարող է դառնալ Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմաններ ունեցող, 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ինքնիշխան պետության։ Կարծում եմ, սա է հայ ժողովրդի միակ ակնկալիքը։ «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս առաջ է քաշել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, որի քննարկումը խորհրդարանում ամեն անգամ բոյկոտվել է ՀՀԿ-ի կողմից։

Աջակցելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` մենք քաղաքական հենարան ենք ստեղծում Արցախի Հանրապետության ճանաչման համար։ Իմ խորին համոզմամբ, մեր քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ ղարաբաղյան կարգավորումը լուծվի ոչ թե Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու, այլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հասնելու միջոցով։ Անցյալ տարվա ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա` կոպիտ ձեւով խախտելով միջազգային իրավունքը, Սերժ Սարգսյանի սահմանադրական պարտականությունն է եղել ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Մենք պետք է ուղղենք նրա կողմից կատարված սխալը եւ սատար կանգնենք Արցախի Հանրապետության ճանաչման գաղափարն առաջ տանող քաղաքական ուժերին։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է Արցախում զոհված զինվորների ընտանիքների առջեւ»։

Դիտվել է 201 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan