Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 30.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ըստ հաղորդումների` ոստիկաններն ու քննիչները չ... Արմավիրում շուկան էլ երկրի նման դատարկվել ա, ... Անիմաստ ծախսեր ենք կրճատել, բյուջեն վերահսկել... Պատերազմի վավերագրողները՝ երկու հրացանով զինվ... Նոր բնակարաններ՝ Արցախյան պատերազմի մասնակցին... Սամարայում եւ Օրենբուրգում ձյուն է տեղացել Պայմանավորվում ենք` չհուզվել Բաց նամակ Տարոն Մարգարյանին Հուշատախտակից մինչեւ նվիրատվություն․ Երեւանի ... Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մոսկվայի մարզում փոթորկի զոհերի թիվը հասել է ... Ձերբակալվել է գոլֆիստ Թայգեր Վուդսը Նա գիտի՝ որտեղ է Իշխան Զաքարյանը Ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված երեք «ծա... Microsoft կորպորացիան և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿԼՈ բ... Սուրբ տեղը դատարկ մնաց. անփոխարինելի Կոստանյա... Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացրել Երեւանի ավա... Մարավիում մարտերը շուտով կավարտվեն, հայտարարե... Բուռչիկի, լոլիկի ու դատախազ Հովսեփ Սարգսյանի ... Հայտնաբերվել է օձ
Ամենաընթերցված լուրերը
Արմավիրում շուկան էլ երկրի նման դատարկվել ա, ... Անիմաստ ծախսեր ենք կրճատել, բյուջեն վերահսկել... Պատերազմի վավերագրողները՝ երկու հրացանով զինվ... Նոր բնակարաններ՝ Արցախյան պատերազմի մասնակցին... Սամարայում եւ Օրենբուրգում ձյուն է տեղացել Պայմանավորվում ենք` չհուզվել Բաց նամակ Տարոն Մարգարյանին Հուշատախտակից մինչեւ նվիրատվություն․ Երեւանի ... Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մոսկվայի մարզում փոթորկի զոհերի թիվը հասել է ... Ձերբակալվել է գոլֆիստ Թայգեր Վուդսը Նա գիտի՝ որտեղ է Իշխան Զաքարյանը Ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված երեք «ծա... Microsoft կորպորացիան և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿԼՈ բ... Սուրբ տեղը դատարկ մնաց. անփոխարինելի Կոստանյա... Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացրել Երեւանի ավա... Մարավիում մարտերը շուտով կավարտվեն, հայտարարե... Բուռչիկի, լոլիկի ու դատախազ Հովսեփ Սարգսյանի ... Հայտնաբերվել է օձ Գերմանիայում ի հայտ է եկել ռոբոտ-քահանա ՄԻՊ կողմից բողոքի քննարկման արդյունքում կալան... Նորից աշխատավարձերի հարցը Ինչ լրջությամբ է հանրությունն ընդունում պ... Թուրքական դատարանը Ֆաթուլլահ Գյուլենին զրկել ... Կրակոցներ Երևանում․ կրակել է բնակարանի մուտքի... Բազմաբնակարան շենքերի շինարարության ոլորտը լի... Անունը կա, ամանում չկա Շնորհավորանք և հրաժարական՝ ԱԺ նիստի մեկնարկին... Ովքե՞ր են դիմել ՀՌԱՀ անդամի թափուր պաշտոնների... Նավալնին հունիսի տասներկուսին ցույց կանցկացնի... Մոսկվայում փոթորկի պատճառով հոսպիտալացվածների... Նոր ԱԺ-ի առաջին արտահերթը մեկնարկել է․ ուղիղ ԱԺ-ում քվոտաների փոփոխություն չի նախատեսվում ... Կենտրոնական Ռուսաստանում փոթորկի հետեւանքների... ՊԵԿ համակարգի ինքնամաքրո՞ւմ, թե՞ ուժայինների ... Մոսկվայում մեկ օրում տեղացել է տեղումների ամս... «Ժողովուրդ». Հայաստանի միջազգային պահուստները... «Հրապարակ». Հարսանքառատ հունիս (ֆոտո) «Հայկական ժամանակ». Հիվանդանոցներում ՎՊ ստու... «Ժողովուրդ» աշխատանքից մարդ հեռացնելով իրավիճ... «Ժամանակ»․ Ծառուկյանն իր խմբակցության անդամնե... «Հրապարակ». Անհամարժեք հանձնաժողով «Չորրորդ իշխանություն՛․ «Դոն Պիպոյի» եւ «Վստր... «Ժողովուրդ». «Ռամկավար ազատական կուսակցության... Մեդալի տերը դուք չեք «Ժողովուրդ». Արման Թաթոյանը ավանդույթի համաձա... «Հրապարակ». ԱԺ հանձնաժողովների փոխնախագահները... «Հրապարակ». «Մեղք» գործած դատավորներն ահուսար... «Հրապարակ». ԱԺ-ն շինհրապարակի են վերածել Եմենում խոլերայից զոհերի թիվը վերջին մեկ ամսո...
Հարցում

Նովրուզին ընդառաջ․ իրանցիները դժգոհ են բարձր գներից եւ մարդկանց վերաբերմունքից

Ամեն տարի մարտին՝ Նովրուզի տոնի առթիվ Հայաստան են այցելում մեծ թվով Իրանի քաղաքացիներ։ Իսկ մահմեդական Նոր տարին սկսվում է մարտի 21-ին և տևում է 13 օր: «Տաթև» զբոսաշրջային կազմակերպության ղեկավար Առլեն Դավիդյանի խոսքով՝ տարեցտարի իրանցիների հոսքը այդ օրերին ավելանում է: «Նրանք հիմնականում 4-5 օր են անցկացնում Հայաստանում: Այդ տոնին գալիս են ընտանիքներով: Հայաստանում իրանցիների ամենասիրելի վայրերն են Գառնին, Գեղարդը, Սեւանը, Ծաղկաձորն ու Էջմիածինը»,-ասաց նա: Մեզ հետ զրույցում «SILACHI YERVAN» հյուրանոցային համալիրի աշխատակիցը նշեց, որ բավական մեծ թիվ են կազմում Իրանի քաղաքացիները, որոնց մի մասը արդեն ժամանել են, իսկ մյուսներն էլ նախորոք արդեն ամրագրել են համարները։ «Չնայած շատ թռիչքներ չեղարկվել են, բայց կարող եմ ասել, որ հակառակ դրան՝ այս տարի նախորդի համեմատ ավելի շատ են Իրանի քաղաքացիների կողմից ամրագրված համարները, ու նաև շատ են այն քաղաքացիները, որոնք հենց տոնակատարության օրերին են ժամանում, այդ իսկ պատճառով հստակ թվեր չեմ կարող նշել»։

Չվերթներ են ավելացել

Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը: Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն: Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի: Մարտի 15-ին Թեհրան-Երեւան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի, որից Mahan Air ավիաընկերության ինքնաթիռով 168, իսկ Iran Aseman Airlines-ով` 124 հոգի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: «Այդ նույն երթուղով էլի թռիչք կիրականացվի: Նախատեսվում է եւս 270 ուղեւորի ժամանում Երեւան։ Անցյալ տարի մարտի 18-ից ապրիլի 4-ը իրականցվել է 48 չվերթ և այդ ժամանակահատվածում Իրանից Հայաստան են այցելել 5300 Իրանի քաղաքացիներ։ Այս տարի նույնպես մեծ հոսք է սպասվում, և կարծում եմ՝ Նովրուզն ավարտվելուց հետո մենք կունենանք բավականին բարձր ցուցանիշ»,-ասաց նա։

Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ արտերկրից դրամական միջոցների մուտքը առաջին դրական գործոնն է, որն ուղղվում է տնտեսության տարբեր ճյուղերին` առևտուր, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն: Մոտավոր գնահատականներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է 700-800 դոլար: Տնտեսագետի խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի ընդհանուր գնողունակությունը` զբոսաշրջիկի համար այդքան էլ թանկ երկիր չէ Հայաստանը, սակայն, միևնույն ժամանակ Իրանի քաղաքացիները չեն համարվում բարձր սեգմենտի զբոսաշրջիկ, հետևաբար՝ մի շարք ծառայությունների մասով նրանք ունեն գնային դժգոհություն: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Իրանի քաղաքացիների հոսքի նվազումը Հայաստան, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց․ «Հիմնական այլընտրանքը դարձել է Վրաստանը, որը տարեցտարի դառնում է զբոսաշրջային լուրջ երկիր` զարգացնելով ենթակառուցվածքները, սպասարկման ոլորտը: Այդ ամենը երկիրը դարձնում է ավելի գրավիչ, և հաշվի առնելով ընդամենը մի քանի ժամվա տարբերությունը դեպի Վրաստան՝ շատերը նախընտրում են իրենց հանգիստը վայելել ավելի էժան և որակյալ երկրում»:

Իրանցի զբոսաշրջիկ Իլհամը շատ է հավանում Հայաստանը, սակայն դժգոհ է բարձր գներից եւ մարդկանց վերաբերմունքից։ Ընդ որում՝ նա միակը չէ, որ դժգոհեց այս ամենից, այլ զբոսաշրջիկներ եւս նույնն էին ասում՝ գները բարձր են, մարդիկ՝ կոպիտ։

Նշենք, որ Նովրուզը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը: 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Գայանե Գաբոյան

Դիտվել է 1368 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan