Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի...
Ամենաընթերցված լուրերը
Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ... 50 տարի հետո գրքեր պահելու համար տեղ չի գտնվե... Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբա... Մերժում եւ ընդունում են Ժիրայր Սեֆիլյանի կոչը Հարձակման է ենթարկվել Հայաստան-Սփյուռք խորհրդ... Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության ... Գագիկ Ծառուկյանը թագ կնվիրի Միսս Հայաստանին ... Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով ... Նոր ինտրիգներ Շիրակի պետական համալսարանում. կ... «Միսս Արմենիա»-ի հաղթողի ձեռքից թագը հետ վերց... Մեր հասարակությունը միշտ չէ, որ դրական է գնահ... Հրդեհ Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում. կան զոհ... Գեղեցկության մրցույթի «տգեղ» կողմերը (ֆոտոշար... Իրանը հարվածել է Սիրիայում եւ Իրաքում գտնվող ... Կալիֆոռնիայում բանտային անկարգություն է տեղի ... Ծառուկյանի մոտ՝ կոնֆերանսի, հետո խորհրդարան, ... Հյուսիսային Կորեայի եւ Վենեսուելայի քաղաքացին... Ես Հայրիկյանին չեմ ասել «աթար», ասել եմ «աթար... Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հա... Ռուսաստանում կանիբալիստ ամուսինների են ձերբակ... «Միսս Արմենիա»-ի հաղթողից գիշերը թագը հետ են ... Սիրիայում ռուս գեներալ է զոհվել Կրակոցներ ԱՄՆ Թենեսի նահանգի եկեղեցիներից մեկ... Խոսրովի անտառում հրդեհի մեջ ընդգրկված ընդհանո... Իրանը փորձում է հաշտեցնել Ասադին եւ ՀԱՄԱՍ-ին ... Սպահանի հայոց թեմի ատենապետը ծանր վիրավորված ... Իրաքում մահապատժի են ենթարկել 40 մարդու Գյումրիում դեռահասը ինքնասպանություն է գործել... Մենք չենք հանցագործները, մենք «տուտ պրիչոմ»․ ... Անի Աթայանի ելույթը Մեխիկոյում (տեսանյութ) ...
Հարցում

Գազի գնի դեմ ակցիա՝ Չարենցավանում․ միջամտեց ոստիկանությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր կեսօրին Չարենցավանում մի քանի տասնյակ վարորդներ, հիմնականում՝ տաքսու վարորդներ, բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ Չարենցավանում գործող երկու գազալցակայաններից մեկի։

Պատճառը այդ գազալցակայանի գնային քաղաքականությունն է, որը, ըստ վարորդների, խաբեության է տանում։ Մասնավորապես նրանք նշում են, թե այստեղ գազի գինը նշված է 165 դրամ/լիտր, որն ամենացածրերից է հանրապետությունում, բայց, իրականում, իրենց վրա ավելի թանկ է նստում, քան ուրիշ լցակայաններում լիցքավորելիս, որտեղ 180-200 դրամ է։ «Էստեղից գազ ենք լցնում, բռնում ա 3500-4000 դրամ, բայց ավելի քիչ գազ են լցնում, քան ուրիշ տեղ, որ ավելի թանկ ա գրած, բայց էդ նույն գազը լցնում են 2500 դրամով։ Այսինքն՝ էդ իրենց էժան գինը կրկնակի ա նստում մեր վրա»,-դժգոհում էին վարորդները։

Չարենցավանում գործող երկու գազալցակայան կա, դրանցից մեկը պատկանում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, այժմ անկուսակցական Ռոբերտ Թովմասյանին։ Հենց նրան պատկանող գազալցակայանի դեմ էր այսօրվա ակցիան։ Նրա հետ այս գազալցակայանում, ըստ տեղեկությունների, փայաբաժին ունի նաև բենզին ներկրող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, Սերժ Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։ Երկրորդ գազալցակայանը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ-ից Կոտայքում առաջադրված ռեյտիգային թեկնածու Վարդան Այվազյանի ընտանիքին։

Այս երկու գազալցակայաններն իրար հետ թեժ մրցակցության մեջ են, և կասկած կար, որ այսօրվա ակցիան՝ Թովմասյանի գազալցակայանի դեմ, ուղղորդված էր հենց մրցակից ընկերության կողմից։ Ի դեպ, Թովմասյանի գազալցակայանի պատերին նկատեցինք Կոտայքի մարզում ՀՀԿ-ից առաջադրված մեկ այլ ռեյտինգային թեկնածուի՝ Սամվել Սանամյանի քարոզչապաստառը։

Ակցիայի մասնակիցները, սակայն, վստահեցնում էին, թե ակցիան որևէ մեկի կողմից ուղղորդված չէ, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, ինքնաբուխ է, և խնդրում էին չքաղաքականացնել այն։ Ավելին, նրանց խոսքով՝ Այվազյանին պատկանող գազալցակայանից էլ առանձնապես գոհ չեն, այնտեղ էլ լավ չեն լցնում, պարզապես Թովմասյանի մոտ վիճակն ավելի վատ է։ Մյուս կողմից էլ նշում էին, թե իրենք ոչ թե ուզում են, որ Թովմասյանը փակի իր լցակայանը, այլ «իր ինժեներական հնարքներով չխաբի մարդկանց»։ Ռոբերտ Թովմասյանը մասնագիտությամբ ինժեներ է, կոմպրեսորներ արտադրող ընկերության հիմնադիր է, և վարորդները կասկած ունեն, որ նա իր գիտելիքներն օգտագործում է ի վնաս հաճախորդների։

Ինչևէ, տասնյակ վարորդներ երեսունից ավելի մեքենաներով այսօր կեսօրին գնացել էին Թովմասյանին պատկանող գազալցակայան, փակել լցակայանի մուտքը և պահանջում էին հանդիպում Ռոբերտ Թովմասյանի հետ։ Լցակայանի աշխատակիցներն ասացին, որ այսօր կիրակի է, Թովմասյանն իր տանը հանգստանում է և չի պատրաստվում գալ հանդիպման։

Hraparak.am-ը հեռախոսով կապ հաստատեց Ռոբերտ Թովմասյանի հետ։ Մենք նրան տեղեկացրինք, որ վարորդները հավաքվել և ակցիա են անում իր լցակայանի դիմաց ու ասում են, որ չեն գնա, մինչև ինքը չգա։ «Եթե իրենց ձեռք չի տալիս գինը կամ որակը, կարող են ուրիշ լցակայանից օգտվել։ Իսկ եթե անօրինական բան կանեն, իմ գազալցակայանի աշխատանքը կաթվածահար կանեն, ես կխնդրեմ ոստիկանությանը, որ գա, միջամտի, որպեսզի լցակայանը կանոնավոր աշխատի»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Թովմասյանը։ Եվ դեռ զրույցը չէինք ավարտել, երբ նկատեցինք, որ ոստիկանությունը, մասնավորապես՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանն արդեն ժամանել է «դեպքի վայր»։ Նա հրամայական տոնով կարգադրեց, որ բոլորը հեռացնեն մեքենաները տարածքից՝ պահանջելով իրենց դժգոհությունն այլ տարբերակով արտահայտել։ Հակառակ դեպքում սպառնաց՝ հիմա օպերատիվ խումբ կհրավիրի և բոլորին կտանի բաժին։ Րոպեներ անց՝ ժամանեց նաև օպերատիվ խումբը, ինչպես նաև եկավ ոստիկանապետի տեղակալ Սերժիկ Աֆյանը։ 

Ներկաների մի մասը, տեղի տալով ոստիկանապետի սպառնալիքներին, հեռացավ դեպքի վայրից։ Առավել համարձակները մնացին։ Մոտ մեկ ժամ անց՝ ոստկանությունից տեղեկացրին, որ Ռոբերտ Թովմասյանը պատրաստ է հանդիպել ակցիայի մասնակիցների հետ, բայց հանդիպումը պետք է կայանա ոստիկանությունում, ոստիկանապետի աշխատասենյակում։ Վարորդները հրաժարվեցին այդ տարբերակով հանդիպումից՝ պահանջելով ավելի չեզոք վայրում, օրինակ՝ դրսում հանդիպել և զրուցել։ Որոշ ժամանակ անց՝ Թովմասյանը դուրս եկավ ոստիկանությունից և հենց ոստիկանության շենքի մոտ զրուցեց վարորդների հետ։ Ընդհանուր հայտարարի, սակայն, չեկան։

Նա այստեղ էլ կրկնեց, որ եթե չեն ուզում, կարող են այլ լցակայանից օգտվել՝ միաժամանակ պնդելով, որ իր գազալցակայանում ամեն ինչ կարգին է և ինքը չի խաբում մարդկանց։ Նրա խոսքով՝ գազի քաշը չափում է գերմանական կշեռքը, այլ ոչ թե ինքը, բացի այդ՝ կան պետության կողմից հաստատված ստանդարտներ, որոնք ինքը պահպանում է։ Բայց վարորդներին դա չհամոզեց, քանզի խոսքերով բացատրելն այլ է, ամեն օր սեփական փորձով հակառակում համոզվելը՝ լրիվ այլ: Վարորդները նաև նշում էին, որ իրենք ուզում են հենց իրենց քաղաքում լիցքավորել իրենց մեքենաները, այլ ոչ թե 20 կմ քշել հասնել Հրազդան, որ այնտեղի լցակայաններում լիցքավորեն։ Մյուս կողմից էլ, եթե անգամ քաղաքի բոլոր վարորդները որոշեն լիցքավորել միայն Այվազյանին պատկանող լցակայանում, այս դեպքում էլ հսկայական հերթեր կառաջանան այդտեղ, ուստի ուզում են, որ երկու լցակայանն էլ բարեխիղճ աշխատեն՝ ի շահ չարենցավանցիների և մանիպուլյացիոն հնարքներով չխաբեն մարդկանց։ Ինչևէ, Թովմասյանն իրենն ասաց, ակցիային մասնակից վարորդներն էլ իրենցն ասացին, և, ընդհանուր հայտարարի չգալով, հեռացան։

Մանրամասները՝ տեսանյութերում․

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 3229 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan