Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ...
Ամենաընթերցված լուրերը
Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհ... Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառ... 4 ամիս, 30-ից ավելի թեմաներ․ «Լուսավոր Հայաստ... «Ղարաբաղի» սիմվոլիկան փշրվեց Դա շատ լավ նախաձեռնություն է․ ԿԳ փոխնախարարը՝... Չին-ամերիկյան սկանդալ է հասունանում Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազ... Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմու... Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայ Առաքելական... Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկնե... Լիոնել Մեսսին խփել է եվրոպական առաջնություննե... ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք...
Հարցում

Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ին խաբեց այնպես, ինչպես՝ շատ-շատերին․ ԳԽ նախկին դաշնակցական պատգամավոր

1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Հովիկ Աղազարյանը եղել է ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ, 1999թ․ հեռացվել է կուսակցությունից։ Դրանից հետո նա տեւական ժամանակ չի եղել ակտիվ քաղաքականության մեջ։ Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում նա «Ելք» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք վարչական շրջանները։ 

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Հովիկ Աղազարյանը։

-Ինչու՞ էիք տեւական ժամանակ հեռացել քաղաքականությունից։

-Երբ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ եկավ իշխանության, այն ժամանակ թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ես մեծ հույսեր էինք կապում նրա հետ։ Ինձ թվում էր, որ ես քաղաքական կյանքում այլեւս անելիք չունեմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը կլուծեն այն հարցերը, որոնց ես հետամուտ էի։ Բայց ժամանակը անցավ, եւ Ռոբերտ Քոչարյանը չարդարացրեց ինչպես իմ, այնպես էլ շատ-շատերի հույսերն ու սպասելիքները։ Եվ տարիներ անց ես նորից մտա քաղաքականություն։ 2012թ․ ես ընտրեցի «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական կազմակերպությունը, իսկ 2015թվականին էլ ձեւավորվեց նույնանուն կուսակցությունը, մեկ տարի անց ընտրվեցի կուսակցության վարչության անդամ։

- Քաղաքական-հասարակական շրջանակներում հաճախ է արտահայտվում այն տեսակետը, որ անկախ Հայաստանի առաջին գումարման խորհրդարանը քաղաքական առումով ամենահասունն ու գաղափարականն էր, որտեղ կայացվում էին պետությանը վերաբերող կարեւորագույն որոշումներ։ Ինչու՞, ըստ Ձեզ, 1995 թվականից հետո տեղի ունեցավ աստիճանական գահավիժում, եւ հետագա խորհրդարաններում գաղափարակիրները դարձան փոքրամասնություն։

- Այն ժամանակ Գերագույն խորհուրդը ձեւավորվեց ազգային զարթոնքի վրա, եւ խորհրդարանն ուներ բավական բարձր մակարդակ։ Բայց հետագայում այդ արժեքները հետին պլան մղվեցին իմ խորին համոզմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իրականացրած ինտրիգային քաղաքականության պատճառով։ Իշխանությունը պահելու իր մոլուցքը, ինքնասիրահարվածության խորն աստիճանը մեր երկրում ստեղծեց այն իրավիճակը, որն ունենք այսօր։

- Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իրականացրած քաղաքականությունն ի՞նչ հետեւանքներ թողեց։

- Ես հետին թվով Ռոբերտ Քոչարյանին չեմ ընդունում որպես ՀՀ նախագահ, իսկ Սերժ Սարգսյանին՝ նույնպես։ Ես նրան համարում եմ մեր երկրի ղեկավար, ոչ թե ՀՀ նախագահ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին իմ կարծիքը խիստ բացասական է։ Ռոբերտ Քոչարյանին ես շատ վաղուց, արցախյան շարժման ակունքներից եմ ճանաչում, երբ նա ԳԽ պատգամավոր էր։ Ինքն էլ, Սերժ Սարգսյանն էլ բոլորովին այլ մարդիկ էին, իշխանության գալուց հետո դարձան այլ մարդ։ Ռոբերտ Քոչարյանն իր անհատական որակներով կարող էր շատ մեծ օգուտ տալ մեր երկրին, բայց ինքը, ցավոք սրտի, նախընտրեց անձնական հարստություն կուտակելը, իշխանության ամրապնդմանը։

- «Ելք» դաշինքի ծրագրային ո՞ր դրույթներն են հատկապես դուր եկել Ձեզ։

- «Ելք» դաշինքը դեռեւս գտնվում է կայացման փուլում, այն կարող է հետագայում վերածվել կուսակցության։ Այդ իմաստով ես կնախընտրեի խոսել առայժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին։ Մեր կուսակցությունը անհատների միավորում է, որտեղ մարդիկ առաջնորդվում են հայրենիքը ստեղծված վիճակից դուրս բերելու մղումով։

- Որպես Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Դուք ցանկանու՞մ եք Ձեր փորձը փոխանցել «Ելք» դաշինքի երիտասարդներին։

- Ես երբ 2012թ․ ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հետ, իր հետեւողական կեցվածքը իմ մեջ համոզմունք ստեղծեց, որ նրա շուրջ կարելի է համախմբվել։

- Հայ հեղափոխական դաշնակցությունը կոալիցիա կազմեց իշխող Հանրապետական կուսակցության հետ։ Որպես նախկին դաշնակցական՝ ինչպե՞ս եք վերաբերում այսօր ՀՅԴ-ի քաղաքականությանը։

- Միանշանակ՝ բացասական։ Դաշնակցությունը հենց 90-ականներին մեր հայրենիքի համար արել է այնքան բան, որ ոչ մեկը չի արել։ Ես դա կարող եմ հիմնավորել։ Ռոբերտ Քոչարյանին ՀՅԴ-ն սատարեց, սակայն նա խաբեց ինչպես մյուսներին, այնպես էլ ՀՅԴ-ին։ Իսկ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելով, իրենց կարծիքով, իրենք փորձում են ազդել պետականության կայացման վրա։ Բայց ես ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը գնահատում եմ բացասական։

- Պահպանե՞լ եք հարաբերություններն այսօր իշխանության մեջ գտնվող դաշնակցականներ հետ, բարձրաձայնու՞մ եք նրանց ձեր մտահոգությունների մասին։

- Այո, ասել եմ, պատասխանը հետեւյալն է՝ էդ ճանապարհով իրենք փորձում են ազդել իրականացվող քաղաքականության վրա։ Ես համաձայն չեմ դրան։

- Դաշնակցությունը ազգայնական-սոցիալիստական կուսակցություն է, «Քաղաքացիական պայմանագիրը» այլ արժեքներ է դավանում, ի՞նչ գաղափարական ընդհանրություններ եք գտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինձ համարում են դաշնակցական։ Եթե Դուք կարդաք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը, ապա շատ մեծ ընդհանրություններ կարող եք գտնել այնտեղ։ Հայրենիքի պաշտպանությանը, սոցիալական արդարությանը, հայրենահավաք գործունեությանը վերաբերող շատ ընդհանուր դրույթներ կան այնտեղ։ Հիմնական տարբերությունը միայն կանոնադրությունների մեջ է։ Ես կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունը շատ ավելի արդիական է, քան՝ ՀՅԴ-ինը։ Հիմա ես էլ այդ ծրագրի իրագործումը, որպես անհատ, ընտրել եմ այս գործիքով։

Թագուհի Հակոբյան

 

Դիտվել է 1623 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan