Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ... Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է ա... Ռուսաստանը կրճատում իր ռազմական ծախսերը. Dail... Վրաերթ Գայի արձանի մոտակայքում. քաղաքացու վիճ... «Իսլամական պետությունը» անվտանգության վակուու... Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ... Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է ա... Ռուսաստանը կրճատում իր ռազմական ծախսերը. Dail... Վրաերթ Գայի արձանի մոտակայքում. քաղաքացու վիճ... «Իսլամական պետությունը» անվտանգության վակուու... Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի... Կրթության տեսչությունը կլուծարվի, պետի պաշտոն... Ժամացույցի սլաքները հետ տվեցին Այսուհետ՝ Խորովածի միջազգային փառատոն Ինչու է ՌԴ-ում առգրավվել հայկական ձուկը. ՊԵԿ-... Քննարկվել են Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժո... Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյան կաշառք ստանալու ... Հարավային Կորեայում զինվոր է մահացել Մոսկվայում տղամարդը խանդի հողի վրա երկու հոգո... Ազգային մշակույթը հանրահռչակելու նոր ծրագիր է... Ելցինի լիմուզինը հանվել է վաճառքի Կառավարությունը հաշվում է Սևանից գողացած ջրի ... Կատալոնիայի ղեկավարը ներկայացրել է մանրամասնե... Արամ Մանուկյանին արժանի հուշարձան չի եղել (լո... Առանց Ռուսաստանի եւ առանց արձանների Լևոն Արոնյանի ամուսնության օրը հայտնի է Առևտրականները զենքերը վայր են դրել, բնակիչներ... Թրամփին նույնիսկ ավելի քիչ են վստահում, քան Պ... Երթեւեկության փոփոխություն Երեւանում Մի՛ փորձեք նվաստ որակել կնոջը Հայաստանից հիվանդ երեխաներին որպես «մսացու» ե... Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ... Ինչու է Կարո Եղնուկյանը հրաժարվում ներկայանալ... Մինչեւ 2018-ի ապրիլ 8-9 ամիս կա 33-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ ... Ռուսաստանը «թալանել է» Միացյալ Նահանգներին Ինչ-որ ժամանակ հետո գուցե անդրադառնան «օդի տո... Պայմանագրային զինծառայողի սպանության գործով ք... Կտամ՝ աչքի թայը կհանեմ, թող մեկն ինձ ասի՝ մի ... Գալուստ Սահակյանը Խոսրովի հրդեհի մասին (Ք... Կատալոնիայի ՆԳ նախարարությունն հանդես է եկել ...
Հարցում

Ֆեյսբուքյան էջի գրառումները հանելով, ոչի՜նչ չի ջնջվում, Արփինե․․․

Արդարադատության նախարարին ոչինչ չեմ ուզում ասել, ոչի՜նչ․․․ բայց որպես կին  նրան մի բան պիտի պատմեմ , որովհետև իմաստության տարիների ճանապարհով երիտասարդ աղջիկը տարիքի բերումով դեռ չի անցել։

Մի տեսակ խղճահարությամբ եմ հետևում, թե ինչպիսի փութաջանությամբ է նա մաքրում ֆեյսբուքյան իր էջին հայտնվող գրառումները՝ Հաց բերողի հետ կապված։ Մաքրում ու նրան թվում է, թե կյանքը գրոտված, մրոտված մի էջ է, որը կարելի է ռետինով մաքրել ու մոռանալ։

Սովորաբար երիտասարդ տարիներին թվում է, թե ամեն ինչ կարող է ջնջվել, մոռացվել, բայց տարիքի հետ այն խորանում է, էջն ավելի է մգանում ու ավելի պարզ  դառնում գրածը։ Այնպես որ հոգին միակ էջն է, որտեղ ոչինչ չի մաքրվում, որովհետև նա ապստամբող է։

Եվ որպես վառ վկայություն մի փոքրիկ օրինակ բերեմ։ Արցախյան պատերազմի ժամանակ Սյունիքի ռազմական թղթակիցն էի։ Ազերիները գերի ունեին, և մենք ուզում էինք տեսնել նրան։ Մեր զոհերի մարմինները ազերիները խոշտանգված էին մեզ հանձնել, մեղքս ինչ թաքցնեմ, «վառվում էինք»։

Մտանք այն խուցը, որտեղ գերին էր։ Կին էր։ Ահավոր վիճակում էր․ ոտքերը ջարդված․․․ Աղեկտուր մի ողբ էր դրել։ Երբ տեսավ, որ մտնողների մեջ կին կա, դեմքը պայծառացավ ու ասաց՝ բաջի, աղրըյըր (ցավում է), քյոմագ․․․

Սիրտս փլվեց։ Անմիջապես վազեցի միլպետի մոտ ու ասացի՝ այդ ի՞նչ եք անում, խիղճ չունե՞ք։

Ոստիկանապետը ժպտաց՝ մերոնք սա են․․․ բայց դուք կարծեմ ուզում էիք պատժել նրան։

Մինչև չհամոզվեցի, որ ադրբեջանուհին ցավ չի զգում, հաց է կերել, խցից դուրս չեկա։ Հաջորդ օրերին ինձ բռնեցրի այն բանում, որ ուզում էի էլի գնալ, իմանալ․․․ Այդպես էլ անում էի։

Ինչ եմ ուզում ասել։ Արդարադատության նախարարը ոչ թե որպես նախարար, այլ որպես հայ կին, կարո՞ղ է ասել՝ ինչ մի բարի բան է արել Հայ մարդու, Հաց բերողի համար։

Անզեն աչքով տեսանելի է, որ Արթուրը հիվանդ է, ցավ է քաշում, փորձե՞լ է մի բանով օգնել։ Նա ասում էր, որ մի քանի օր առաջ է Արթուր Սարգսյանը ներկայացրել «16 տարվա հնության» տեղեկանք՝ Բեխտերևի հիվանդության մասին: Ասենք թե․ բայց Արթուրի հենց թեկուզ պարանոցի անշարժությունը, շարժումների քարացածությունը ոչինչ չհուշե՞ց․․․

Գուցե ինչ որ բան արել է, թող ներող լինի, գրառողներն անտեղի են մեղադրում նրան, գուցե փորձենք հասկանալ։

․․․Ու այսօր, երբ մարդիկ հենց դա են հիշեցնում գրառումներով, հենց դա են ասում ցավոտ խոսքերով, նա հանում է գրառումները, մոռանալով, որ դրանք, եթե այսօր չի զգում, վաղը սվիններ են դառնալու ու խոշտանգելու իրեն․․․

Աշխարհում ամենասարսափելի զենքը խիղճն է, որը քնում ու արթնանում է մի օր․․․

․․․ Մենք թշնամու համար էինք ցավում․․․

ՀԳ Որպես կի՜ն, զգայուն կի՜ն․․․ Ոչ որպես նախարար։ Արդարադատությա՜ն․․․

Հասմիկ Բաբաջանյան

Դիտվել է 13805 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan