Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Թուրքիան ամենից շատն է օգնել սիրիացի ժողովրդի... Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Հետաքրքրաշարժ մաթեմատիկա՝ նախագահ Սերժ Սարգսյ... Երևանում մայիսի 12-18-ը ծնվել է 384 երեխա Թերեզա Մեյը Մանչեսթերի պայթյունը որակել է որպ... Երկար մտորումներից հետո Բաբլոյանը գրանցվել է ... Դատապարտյալի կտավը նվիրաբերվել է Հայոց ցեղասպ... Ցմահ դատապարտյալին արգելել են բնակության վայր... Վստահ եմ, որ նախագահն էլ ոչ մի տարածք չի տալո... Կադրային ջարդ Երևանի թիվ 79 մանկապարտեզում Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթե... Քաղաքական չուզողություն և վրեժխնդրություն՝ առ... Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է Ես ինքս էլ կարող էի դնել, բարձր ձայներ ունենա... Մանչեսթերի մարզադաշտի պայթյունից վիրավորների ... Վանաձորը դարձել է ՀՀԿ-ի մանդատագողության զոհը... Ալիեւը եւ Իսլամական պետությունը «Ժողովուրդ». Նոր կառավարության կազմը սկսել է ... Ահաբեկչություն Մանչեսթերի մարզադաշտում․ կան զ... «Հրապարակ». Սենյակների, համարների, կահույքի կ...
Ամենաընթերցված լուրերը
Թուրքիան ամենից շատն է օգնել սիրիացի ժողովրդի... Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Հետաքրքրաշարժ մաթեմատիկա՝ նախագահ Սերժ Սարգսյ... Երևանում մայիսի 12-18-ը ծնվել է 384 երեխա Թերեզա Մեյը Մանչեսթերի պայթյունը որակել է որպ... Երկար մտորումներից հետո Բաբլոյանը գրանցվել է ... Դատապարտյալի կտավը նվիրաբերվել է Հայոց ցեղասպ... Ցմահ դատապարտյալին արգելել են բնակության վայր... Վստահ եմ, որ նախագահն էլ ոչ մի տարածք չի տալո... Կադրային ջարդ Երևանի թիվ 79 մանկապարտեզում Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթե... Քաղաքական չուզողություն և վրեժխնդրություն՝ առ... Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է Ես ինքս էլ կարող էի դնել, բարձր ձայներ ունենա... Մանչեսթերի մարզադաշտի պայթյունից վիրավորների ... Վանաձորը դարձել է ՀՀԿ-ի մանդատագողության զոհը... Ալիեւը եւ Իսլամական պետությունը «Ժողովուրդ». Նոր կառավարության կազմը սկսել է ... Ահաբեկչություն Մանչեսթերի մարզադաշտում․ կան զ... «Հրապարակ». Սենյակների, համարների, կահույքի կ... ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործ... «Ժամանակ». «Աբրահամյան» դաշինք «Ժամանակ». Արման Սահակյանի հետընտրական «պարգե... «ՉԻ». Սերժ Սարգսյանը սկանդալային Նովոյին «կտե... «Ժողովուրդ». Սոցիալական օգնություն՝ սոցապ նախ... «Հրապարակ». Ինչ է սպասվում «Հանրային կապերի ե... «Ժամանակ». Արման Սահակյանի հետընտրական «պարգե... «Ժողովուրդ». Հայաստանի տասնյակ դպրոցներում այ... Ի՞նչ կփոխվեր «Ժողովուրդ». ՊՊԾ գնդի բանկոմատից «հափշատակված... «Հրապարակ». Նոր Հաճնում թեժ է լինելու «Հրապարակ». Մայիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ կգո... Ռուսական սոցցանցերն ամբողջությամբ արգելափակել... Լիբանանի սահմանին իսրայելական անօդաչու սարք է... Կատալոնիայի անկախության հանրաքվեի նպատակը Իսպ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 23-ի համար Իսրայելը և ԱՄՆ-ը միասին կկարողանան կանգնեցնել... ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հասան Ռո... Ծառուկյանին առաջարկեցին՝ առաջինը թող ինքը փոր... Քննիչները չեն կատաում իրենց պարտականություննե... Նավթը համաշխարհային շուկայում սկսել է թանկանա... Մոսկվան և Պեկինը անհանգստացած են Ասիայում ԱՄՆ... Կուրսկում ճանապարհային պատահարից հետո անցորդն... Իտալիան 26 տարի անց Իրաքին է հանձնել Սադդամ Հ... Սիրիայում կառավարական ուժերի հաջողությունների... Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին` ահաբեկիչներին զինելո... Թրամփը զգում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամ... Ռուսաստանն ու Թուրքիան չեղյալ են հայտարարել ա... Աշխատանքային խորհրդակցություն ՊՆ-ում
Հարցում

Հաց բերողը դարձավ քաղաքական դաշտի ոճրագործության զոհը

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահը Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն իր անձնական ողբերգությունն է համարում. «Ոչ ծանոթ էի այդ մարդուն, ոչ երբեւէ հանդիպել եմ, բայց, հավատացեք, հիմա ուղղակի քամված եմ, իսկապես ողբերգական բան եղավ, բայց ոչ իր համար, այլ՝ բոլորիս, որովհետեւ ինքն ի սկզբանե պատրաստ էր դրան, երբ այդ գործն արեց։ Այսինքն՝ ինքը դրան իբրեւ մահապարտ գնաց։

Ինքը շատ բան փոխեց, որակ փոխեց, ինքն ինձ փոխեց, վստահ եմ՝ նաեւ ուրիշներին փոխեց, շատ շատերին էլ չփոխեց՝ ոնց որ դահիճ էին իրենց էությամբ ու հաց պղծող, այդպես էլ մնացին։ Հիմա խոսում եմ ու հիշում եմ Թումանյանի տողերը՝ ոնց էր համը իմ ձագի...այսինքն՝ այդ քննիչները, այդ իրավապահ մարմինները, քաղաքական պատվեր տվողներն ի՞նչ են հիմա զգում, տեսնես զգո՞ւմ են, որ իրենք են դա արել... թեպետ ինձ համար միեւնույն է՝ իրենք ինչ կզգան, բայց ես կուզենայի, որ այս մահն իրենց վերափոխեր, եթե Արթուրի արարքը չվերափոխեց, ապա գոնե Արթուրի իմացյալ մահը, որին իրենք նպաստեցին, գոնե իրենց մեջ մի բան փոխի, մարդկային մի բան արթնանա իրենց մեջ։

Նա ոչ թե անտարբերության զոհ դարձավ, այլ ավելի շատ՝ դաժանության, իրավապահ մարմինների, մեր քաղաքական դաշտի ոճրագործության, էն, որ չգիտեն, թե որտեղ պետք է բանեցնեն դաժանությունը։ Այդ դաժանությունը պետք է կիրառել հանցագործների, պետության դեմ դավաճանություն գործածների, հաց պղծողների դեմ, բայց իրենք իրենց դեմ ո՞նց կիրառեն»։

Թուխիկյանը կարծում է, որ Հաց բերողի մահը շատ ավելի մեծ փոփոխություններ է բերելու նաեւ նրանց մոտ, ովքեր ոչ թե անտարբեր էին, այլ անզոր էին զգում ինչ-որ բան փոխելու։ «Շատ լուրջ բան կատարվեց, այսինքն՝ ինչ ինքը ծրագրել էր, իր լրումին հասցրեց, ինքը գնում էր մահվան՝ շատ հստակ հասկանալով, որ ամեն վայրկյան այդ մահը վրա կհասնի, ու ինքը դրանից չէր վախենում, դա անվախություն էր վախկոտների մեջ։ Հիմա մի նոր բան կսկսվի, նոր զարթոնք՝ ուղեղային զարթոնք, արարքային զարթոնք, դահիճների նկատմամբ անհանդուրժողականության զարթոնք»։

Գրականագետ Դավիթ Գասպարյանը ցավում է Հաց բերող մարդու տեսակի համար. «Խորապես ցավում եմ։ Հաց բերող մարդը երբեք չի կարող քաղաքական անարդար խարդավանքների ներկայացուցիչ լինել։ Հաց բերողն ազնիվ, առաքինի մարդ է, հակառակ դեպքում նրա հացը չի ուտվի։ Անձամբ չեմ ճանաչել նրան, բայց մարդ, ով կարող է հանուն արդարության հացադուլ անել, իր առողջությունը վնասել, այդպիսի մարդիկ քիչ են մնացել, եւ մենք իրականում պետք է դողանք նրանցից յուրաքանչյուրի համար, որովհետեւ նրանց կռիվը ոչ թե ինչ-որ մեկի դեմ է, այլ իր ժողովրդի բարեկեցության, ապագայի համար է՝ հանուն հայրենիքի է։ Այդ մարդիկ հանուն հայրենիքի են ապրում, խոսում, կռվում, վիճում, լռում, հացադուլ անում, ոչ թե ինչ-որ բանի համար... շատ ափսոս, ծանր կորուստ էր... այդ մարդը հերոս էր, կրակոցների տարափի ներքո գնաց ու հաց տարավ մարդկանց, իսկ մարդուն հաց հասցնողը կարգին մարդ կլինի»։

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի համար Արթուր Սարգսյանն ուղղակի հաց հասցնող չէր. «Նա ազնիվ մարդու, հայ ազնվականի կերպարն էր, որին սպանում են դարեր շարունակ: Լավ, ինչպե՞ս պիտի վարվել բոլոր նրանց հետ, ով դա չհասկացավ, չտեսավ կամ, ավելին՝ տեսավ ու հատուկ սպանեց: Մենք լավը չենք, մենք կիսատ ենք, մենք բոլորս միասին մասնակցեցինք այս անարդար վախճանին: Մեզնից շատ քչերը պայքարեցին նրա ազատվելու համար, իսկ մեծ մասը մնաց տներում նստած, ՖԲ-ի առաջ գիր անելով:

Դուրս չեկանք փողոց՝ մի անպաշտպան մարդու փրկելու համար, չջարդեցինք բոլոր այն դռները, որոնց հետեւում անասուններ են նստած, ովքեր որոշում են ում, երբ եւ ոնց պատժեն: Ամոթ մեզ բոլորիս, իսկապես խորը ցավ եմ ապրում, որովհետեւ համոզվեցի, թե ինչքան իսկական ու բարձր դատողության տեր անձնավորություն էր այդ պարզ, շիտակ եւ միեւնույն ժամանակ լուսավոր արժեքներ դավանող հայը»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 893 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan