Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 18.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Վարդենիկում կպայքարեն Գեղարքունիք... «Ժողովուրդ». Աղքատության դմ պայքարի արդյունքն... «Հրապարակ». Երևանում ԵԱՏՄ վարչապետների «առանձ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-ի համար Դոնալդ Թրամփի ունեցվածքը նախագահության մեկ տա... Ամերիկուհին 32 հազար եվրո է վճարել մեկ օր Ռոն... Ցավալի կլինի, եթե այդ երկուսի պայքարին ներքաշ... Թրամփը և Ցիպրասը քննարկել են Եվրոպային ամերիկ... Ֆրանսիայում ահաբեկչություններ ծրագրող խոշոր խ... Երբ ավագանիները իրար հետ խոսում են, դա չի նշա... Սիրիայում վերականգնվում է ուսումնական գործընթ... Ով որ գտնում ա՝ ես կեղծում եմ, նա տգետ ա․ Ահա... Ալիեւն իրոք «հանձնվել է» Սերժ Թանկյանը ներկա գտնվեց իր սիմֆոնիայի փորձ... Քաղաքականությամբ չենք զբաղվում․ «Համազգային վ... Կոնդում ծնված օրից ապրած քաղաքացին մտավախությ... Կառավարության ներկայացրած օրենքը ՀՀԿ-ում եւս ... Կիևի կենտրոնում բախում է տեղի ունեցել իրավապա... Ապրիլյան պատերազմի մասնակիցը չի կարողանում ստ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Վարդենիկում կպայքարեն Գեղարքունիք... «Ժողովուրդ». Աղքատության դմ պայքարի արդյունքն... «Հրապարակ». Երևանում ԵԱՏՄ վարչապետների «առանձ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-ի համար Դոնալդ Թրամփի ունեցվածքը նախագահության մեկ տա... Ամերիկուհին 32 հազար եվրո է վճարել մեկ օր Ռոն... Ցավալի կլինի, եթե այդ երկուսի պայքարին ներքաշ... Թրամփը և Ցիպրասը քննարկել են Եվրոպային ամերիկ... Ֆրանսիայում ահաբեկչություններ ծրագրող խոշոր խ... Երբ ավագանիները իրար հետ խոսում են, դա չի նշա... Սիրիայում վերականգնվում է ուսումնական գործընթ... Ով որ գտնում ա՝ ես կեղծում եմ, նա տգետ ա․ Ահա... Ալիեւն իրոք «հանձնվել է» Սերժ Թանկյանը ներկա գտնվեց իր սիմֆոնիայի փորձ... Քաղաքականությամբ չենք զբաղվում․ «Համազգային վ... Կոնդում ծնված օրից ապրած քաղաքացին մտավախությ... Կառավարության ներկայացրած օրենքը ՀՀԿ-ում եւս ... Կիևի կենտրոնում բախում է տեղի ունեցել իրավապա... Ապրիլյան պատերազմի մասնակիցը չի կարողանում ստ... Այս անգամ ես չեմ ուզել, բայց ասել են՝ արժանի ... Սեղմելով ձեր ձեռքի մատները կարող եք թեթևացնել... Վթար՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին, վարորդը և... Ո՞վ է չարաշահում խոսքի ազատությունը․ ԶԼՄ-նե՞ր... Գաղջի վերացման երկու տարբերակ Վարչապետի սանիկն ազատվել է աշխատանքից Լոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստան... «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամա... ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Սարգսյան-Ալ... Դոնալդ Թրամփը կայցելի Ճապոնիա Ժողովուրդը քամու նման է, ոնց ուղղություն ցույ... Սիրիայում հակաահաբեկչական օպերացիան շուտով կա... «Օֆելյան» երեք մարդու կյանք է խլել Պորտուգալիայում անտառային հրդեհների զոհերի թի... Ամերիկյան օդուժը Եմենում հարվածել է ԻՊ դիրքեր... Հրազդանի քաղաքապետարանում տեխնիկական թերությո... Հարձակում Լոնդոնում, կա մեկ զոհ եւ երկու վիրա... Ովքեր են Տրդատ եւ Մոմիկ ճարտարապետների մեդալո... Պորոշենկոն մեկնաբանել է Կիևում ընթացող բողոքի... Սահակաշվիլին Գերագույն ռադայի մոտ պահանջում է... Ռոստովի Բագրատիչ Թեժ ընտրություններ Գորիսում․ Սուրիկ Խաչատրյա՞... Աբորտներից մինչ հայտնի ուժեր․ ԱԺ-ում քննարկու... «Յունայթեդը» ետ մնաց Ուր են գնում Սարգսյանն ու Ալիեւը Լավագույն կրթությունը փողոցային պայքարն է ու ... Կիեւում մեկնարկել է Միխեիլ Սաակաշվիլու նախաձե... Սերժ Թանկյանի սիմֆոնիան կներկայացվի հայ հանդի... ՀՔԾ-ում ոստիկանության աշխատակցի կողմից պաշտոն...
Հարցում

Հաց բերողին փակելն անվտանգ ընտրության երաշխիքն էր

Երեկ, ժամը 16։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Հաց բերողը` Արթուր Սարգսյանը: Այսպիսով նա պատժվեց պարզ, մարդկային արարքի համար` հուլիսի 17-ին քաղցած մարդկանց սնունդ հասցնելու: «Ինչ-որ մեկը դա պետք է աներ, ինչո՞ւ ոչ ես»,- ասել էր նա իր հարցազրույցում: 

Արթուր Սարգսյանի պաշտպաններն իրավական նրբությունների մեջ էին խորանում, հատորներով միջնորդություններ էին գրում իրավապահներին, ապացուցում, որ նա զինյալ խմբի անդամ չէ, որ գունդ չի գրավել, պատանդ չի վերցրել, իսկ ՊՊԾ գունդ մտնելուց հետո չի կարողացել դուրս գալ շատ պրիմիտիվ պատճառով` մեքենան այնպես էին գնդակահարել, որ այն վերածվել էր մետաղի ջարդոնի: Բայց այս ամենը կարծես Հաց բերողի հետ կապ չունենար: Նա ի սկզբանե իրեն պարտադրված խաղը չէր խաղում, իր շահի մասին կարծես հրաժարվում էր մտածել:

ՊՊԾ գնդի ներսում կարող էր պատանդ ձեւանալ, ասել, որ իրեն դուրս չեն թողել: Հետագայում էլ կարող էր հացադուլը թեթեւ պահել, ինչպես հաճախ անում են հացադուլի մասնագետ քաղաքական ու այլ գործիչները, ազատազրկված անձինք: Հաց բերողը մինչեւ վերջ մնաց բարձրության վրա, կոմպրոմիսի չգնաց, վստահ էր, որ իրեն «մարդկային կանոններով» կհասկանան: Մարդիկ երեկ համացանցում դառն անիծում էին ու արտասվում, մեղադրում էին պետական մարմիններին, որ ժամանակին չազատեցին Արթուր Սարգսյանին, հասցրին ծայրահեղ հյուծվածության, մահվան:

Բայց հիմնական հարցն այն է, թե ինչու էին ձգում Արթուր Սարգսյանի ազատումը, ինչու էին նրան փակի տակ պահում: Ինչո՞ւ դեկտեմբերի 30-ին քննչական մարմինը նրան ազատ արձակեց՝ գտնելով, որ նախաքննությունից խուսափելու եւ նոր հանցանք կատարելու ռիսկը նվազագույն է, իսկ մոտ մեկ ամսից, երբ Արթուր Սարգսյանի վիճակը կրկին վատ էր, փետրվարի 9-ին նորից կալանավորեցին: Պատճառաբանությունը կեղծ էր` չի ներկայացել հարցաքննության, մինչդեռ նրա փաստաբան Եգորյանը պնդում էր, որ քննիչի հետ բանավոր պայմանավորվածություն է եղել՝ հարցաքննությունը տեղափոխել ավելի հարմար օր, երբ Արթուրն իրեն լավ կզգա:

Ինչո՞ւ էր պետք իշխանություններին այս նախընտրական շրջանում փակի տակ պահել Արթուրին: Նրան անխափան հարցաքննելու համա՞ր: Բայց, ինչպես վկայում է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը, երկրորդ անգամ կալանավորելուց հետո քննչական գործողություններին մասնակցելիս մի հարց են տվել Արթուր Սարգսյանին` ո՞ր պոլիկլինիկաներում եք հաշվառված եղել։ Եթե այս հարցը կարեւոր էր «Սասնա ծռերի» գործի նախաքննության համար, ապա ինչո՞ւ այն չէր կարելի տալ Արթուր Սարգսյանին ազատության մեջ: Արթուրը վտանգավոր էր, նա ընտրողների վրա ահռելի ազդեցություն ունեցող, ողջ ժողովրդի համակրանքը վայելող անձ էր, քաղաքական կապիտալ ուներ, եւ այս «կապիտալն» անվերահսկելի էր։ Նա ցանկացած պահի կարող էր կանգնել քաղաքական որեւէ ուժի կողքին՝ խառնելով իշխանության խաղաքարտերը: Ազատության մեջ Արթուրն ուղղակի վտանգավոր էր, եւ իշխանությունը նրան փակելն «անվտանգ» ընտրություն կազմակերպելու միակ ձեւը համարեց:

Մարտի 9-ին «Հրապարակին» տված հարցազրույցում նա ինքն էր հաստատում այս միտքը: «Ես գտնում եմ, որ քաղաքական է եղել կալանավորումը, բայց չեմ բացի փակագծերը, կավելացնեմ, որ ազատության ժամանակ՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ երկրորդ կալանավորումը, բոլոր կուսակցություններից առաջարկություն՝ սատարելու իրենց կուսակցությանը, ստացել եմ, բայց քանի որ այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի՝ զուտ հայկական հայեցակետով քաղաքական, ես մերժել եմ, չեմ կանգնում որեւիցե մեկի կողքին: Մնացած բոլոր հարցերի պատասխանը կմեկնաբանվի հայտարարությամբ»: Նա ծրագրում էր հանդես գալ հայտարարությամբ, որտեղ կտրվեին բոլոր «ինչու»-ների պատասխանները։ Հաց բերողն այն ծրագրում էր անել ապաքինվելուց հետո: Չհասցրեց: Մահացավ սուր սրտանոթային անբավարարությունից: Նրա մահը նույնքան վտանգավոր էր ընտրությունների շրջանում, որքան եւ կյանքը: «Անվտանգ» ընտրություն չի ստացվելու:

ՀԳԵրեկ, չնայած հորդառատ անձրեւին, մարդիկ դուրս էին եկել երթի՝ Հաց բերողի մահվան առիթով։ Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը՝ Շանթի որդին, ու նրա ընկերները Երեւանի Ազատության հրապարակում կարճատեւ հանրահավաք էին արել՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի, որից հետո երթն ուղեւորվել էր դեպի արդարադատության նախարարություն, սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել երիտասարդներին մոտենալ նախարարության շենքին։ «Որ ամենասկզբից հայտարարեցի, որ ես ու Արթուրը ծրագիր էինք կազմել, այսօր պետք է հայտարարվեր ստորագրահավաք՝ Ռուսաստանին ուղղված պահանջագրով, որ ապրիլի 1-4-ը պիտի դրոշներն իջեցնեն, որովհետեւ իրենց զենքով են եղել ապրիլյան պատերազմի զոհերը։ Էսօր ես ու Արթուրը դա պետք է հայտարարեինք։ Առաջարկում եմ՝ գնանք դեսպանատուն՝ Արթուրի ցանկությամբ։ Երթով ավարտում ենք, բայց մի պայմանով, որ բոլորս վաղը 18։00-ին լինենք Ազատության հրապարակում»,- հավաքվածներին ասել էր Շահեն Հարությունյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 358 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan