Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Ապրիլ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էրդողանի Brexit-ը Մենք կպայքարենք տուրիզմի դեմ. ՄԲ վարչապետը սա... Գործընկերները տեղեկացված են եղել. Էրդողանը հե... ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Սիրիայում և Իրաք... Թուրքիայի և ԵԽԽՎ-ի հարաբերությունները ամենացա... ԻՊ գրոհայինները Մոսուլում 15 խաղաղ բնակչի են ... Շվեդիայի դատարանը ազատազրկման է դատապարտել խմ... Բիզնես լեդին տիրապետում է իրեն երջանկացնելու ... Թրամփը խոստացել է միշտ աջակցել Իսրայելին «Ռեալ»-ի նախագահը մտածում է Բեյլի տրանսֆերը վ... Արցախյան պատերազմի «Մահացու խաղալիքների» ժառա... Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զին... Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի ... Արդյոք ԻՊ-ն տեղափոխե՞լ է իր «մայրաքաղաքը» ՄԻՊ հրապարակած արտահերթ զեկույցը հեռու է օբյե... Ռաքայից մոտ 70 հազար փախստական է ժամանել սիրի... Սինդձո Աբեն կայցելի Մոսկվա Ուշադիր նայեք, թե որ քաղաքական ուժը ինչ է ասե... Ստուգումները թեթեւացված ձեւով կշարունակվեն, բ... Մեր այցելության հաջորդ օրը ծեծել են 3 երեխանե...
Ամենաընթերցված լուրերը
Էրդողանի Brexit-ը Մենք կպայքարենք տուրիզմի դեմ. ՄԲ վարչապետը սա... Գործընկերները տեղեկացված են եղել. Էրդողանը հե... ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Սիրիայում և Իրաք... Թուրքիայի և ԵԽԽՎ-ի հարաբերությունները ամենացա... ԻՊ գրոհայինները Մոսուլում 15 խաղաղ բնակչի են ... Շվեդիայի դատարանը ազատազրկման է դատապարտել խմ... Բիզնես լեդին տիրապետում է իրեն երջանկացնելու ... Թրամփը խոստացել է միշտ աջակցել Իսրայելին «Ռեալ»-ի նախագահը մտածում է Բեյլի տրանսֆերը վ... Արցախյան պատերազմի «Մահացու խաղալիքների» ժառա... Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զին... Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի ... Արդյոք ԻՊ-ն տեղափոխե՞լ է իր «մայրաքաղաքը» ՄԻՊ հրապարակած արտահերթ զեկույցը հեռու է օբյե... Ռաքայից մոտ 70 հազար փախստական է ժամանել սիրի... Սինդձո Աբեն կայցելի Մոսկվա Ուշադիր նայեք, թե որ քաղաքական ուժը ինչ է ասե... Ստուգումները թեթեւացված ձեւով կշարունակվեն, բ... Մեր այցելության հաջորդ օրը ծեծել են 3 երեխանե... Դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ Զինծառայող ... Պարտադիր չէ, որ հենց Բաբայանի նկատմամբ քննչակ... Մարդիկ փողի էին սպասում, մենք փող չէինք բաժան... «Ռեալ»-ի հարձակվողը կարող է կարիերան շարունակ... 100 տարի հասարակաց տանը ծառայել են եւ դեռ մեծ... Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Աբովյան քաղ... Ինչպե՞ս լինել երջանիկ․ խորհուրդ են տալիս գիտն... Ասադը եւս իր զորքերն ուղղում է դեպի Ռաքա Մարին Լը Պենը լքել է Ազգային ճակատ կուսակցութ... Քրդերը պաշարել են ԻՊ «մայրաքաղաք» Ռաքան Գառնիի բնակիչները պնդում են, որ «Քաղցրաշենի ի... Իլհամի՞ Դիլգամը Բարերարները կատարել են Հրաչյա Հարությունյանի ... ԵՄ-ն սպառնացել է նոր սանկցիաներ կիրառել Սիրիա... ՄԻՊ դիրքորոշումը զուրկ է իրավական հիմնավորում... «Ռեալ»-ը կբողոքարկի Ռամոսի կարմիր քարտը (տեսա... Ըստ հաղորդման` հարկադիր կատարողը կեղծիք է կատ... Սերժ Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի փոխնախագ... Ռուսաստանը անհիմն է համարում ԱՄՆ կողմից Սիրիա... Նավթի գինը համաշխարհային շուկայում աճել է Մայիսի երկուսին տեղի կունենա փորձագետների հան... Հայտնի է, թե երբ Իբրահիմովիչը վիրահատության կ... Հարուցվել է քրգործ՝ Դանիել Իոաննիսյանի ընտանե... Մայիսի 7-ը Ֆրանսիայի համար բախտորոշ օր է լինե... Մահացել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Ն... Քըրք Քըրքորյանի «Խոստումը». վրեժը լուծել՝ վեր... Ղազախստանն ու Սաուդյան Արաբիան քննարկել են Սի... Ղարաբաղում հատուկ դպրոցներ չկան Ինչու են սանկցիաներ կիրառվել միայն Ռուսաստանի... 2017 թվականի առաջին եռամսյակը հայաստանյան լրա...
Հարցում

Ստեղծված իրավիճակում «Ելքն» է վստահություն ներշնչում

Հարցազրույց երաժիշտ, հեղինակ-կատարող Լիլիթ Պիպոյանի հետ

- Տիկին Պիպոյան, մարտի 5-ից քարոզարշավը պաշտոնապես արդեն մեկնարկել է, որին մասնակցում են նաեւ տարբեր երգիչ-երգչուհիներ, հետեւո՞ւմ եք նախընտրական գործընթացներին եւ, ընդհանրապես՝ ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին։

- Թե ինչ կարծիք ունեմ այս ամեն ինչի մասին, ավելի լավ է չասեմ..., իսկ երգիչ-երգչուհիների մասին չեմ ուզում խոսել, ինձ չի հետաքրքրում, թե ինչ են անում, իրենց ինչո՞ւ չեք հարցնում...

- Հարցնում ենք՝ ասում են, որ քարոզարշավին երգելը պետք չէ քաղաքականացնել, ով փող է տալիս, նվագում են, երգում եւ նույն հաջողությամբ ուրիշ կուսակցությունների համար կանեն։ Այս առումով որքանո՞վ է տրամաբանական երգել իշխող կուսակցության նախընտրական տեսահոլովակում եւ ասել՝ դա քաղաքականության հետ չխառնել։

- Ես դրան կատեգորիկ դեմ եմ, եթե իրենք երգում են նրանց կողքին կանգնած, նշանակում է՝ արդեն քաղաքականությամբ զբաղվում են, եւ դրանք ուղղակի դատարկ խոսակցություններ են։ Իրենք ուզում են եւ նրանց գումարն ստանալ, եւ ապագա հովանավորությունը, միշտ լինեն նրանց կողքին, որպեսզի իրենց կյանքը հարթ ու հանգիստ ընթանա։ Այնպես որ, այդ խոսքերն ինձ համար դատարկ ձայն են, ոչինչ չնշանակող, դա ճշմարտությունը չէ, նրանք ստում են եւ զբաղվում են քաղաքականությամբ։ Ինչ վերաբերում է ինձ, վերջերս եթերներից մեկում ինձ հարցրին՝ դուք քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եք, ես, իհարկե, քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես ունեմ քաղաքացիական դիրքորոշում, որն ինձ թույլ չի տալիս ամեն մեկի կողքին կանգնել, հատկապես, որ զզվում եմ... ուրեմն ինչո՞ւ պետք է գնամ հարթակում իրենց կողքին կանգնեմ։

- Իսկ առաջարկներ եղե՞լ են՝ գնալ-կանգնելու կամ գոնե երգելու։

- Առաջարկներ կոնկրետ ինձ չեն եղել, վերջերս «Արմենիայով» ելույթ ունեցա, որին շատ զգուշորեն, կասկածամտությամբ էի գնում, բայց կարծես թե նետրալ հաղորդում էր, ուղղակի երգեցի, ոչ մի խոսք չեմ ասել ու հուսով եմ, որ դա չի գնահատվի որպես աջակցություն այդ հեռուստաընկերության տերերին, որովհետեւ իրականում ես բացարձակ ընդդիմադիր եմ։

- Ձեզ, որպես քաղաքացի, երաժիշտ, վերջին տարիներին շատ ենք տեսել Օպերայում՝ թե «Ժառանգության», թե Հիմնադիր խորհրդարանի կողքին, չնայած հիմա քաղաքական առումով շատ փոփոխություններ ու վերադասավորումներ եղան, բայց հնարավո՞ր է առաջիկայում Ձեզ տեսնենք այդ մարդկանցից որեւէ մեկի կողքին։

- Դուք ո՞ւմ նկատի ունեք, եթե Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նրա կողքին չեմ լինի, Րաֆֆի Հովհաննիսյանի առումով ես մեծ հիասթափություն եմ կրել...։ Ուզում եմ նաեւ ասել, որ շատ եմ համակրում Զարուհուն Փոստանջյան, բայց նա էլ նոր է կուսակցություն հիմնում։ Որոշ չափով թեթեւակի համակրանք իմ կողմից վայելում են «Ազատ դեմոկրատները», բայց ես իմ ձայնը, միեւնույն է, իրենց չեմ տալու, այլ՝ «Ելքին»։ Ստեղծված իրավիճակում, ամեն դեպքում, «Ելքն» է գրավիչ ու նաեւ վստահություն ներշնչում։

- Դա պայմանավորված է մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անձո՞վ, թե՞ այն երիտասարդ ուժերով, որ համախմբվել են դաշինքի շուրջ։

- Ես կասեի՝ ավելի շատ Մարուքյանով, քան Փաշինյանով, չնայած ես Փաշինյանին էլ եմ հավատում՝ ի հակադրություն տարածված կարծիքների, ես չեմ գտնում, որ նա ծախված է, եւ հավատում եմ նրա ազնվությանը, Մարուքյանի ազնվությանն ու խելքին էլ եմ հավատում, Սարգսյանն էլ կարգին մարդ է, ու ինձ համար կարգին լինելն ավելի կարեւոր է, քան թե, ինչպես երբեմն ասում են՝ իրենք պրակտիկ չեն, սա չեն, նա չեն, տնտեսվար չեն՝ Բագրատյանի նման։ Ինձ թվում է՝ ազնվությունն է այս պարագայում ամենակարեւոր հարցը, դրա համար ես ավելի հակված եմ իրենց դաշինքին։

- Այս ընտրություններն ինչքանո՞վ եք կարեւորում մեր կյանքում, բացի նրանից, որ ընտրական մոդել է փոխվում։

- Այստեղ արդեն քաղաքագետի գնահատական է պետք, ես մասնագետ չեմ, բայց, համենայնդեպս, սա հերթական ընտրությունն է ինձ համար, որտեղ ամեն անգամ ես մասնակցել եմ ու ամեն անգամ փորձել եմ իմ ճշմարիտ ընտրությունն անել։ Այս անգամ էլ նույնն եմ անելու։

- Այս օրերին տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավներին տեսանք, որ երբեմն քաղաքացին բացահայտ փող է ուզում եւ սպասում է դրան, այս փաստը միանշանակ դատապարտո՞ւմ եք, թե՞ փորձում եք նաեւ ըմբռնումով մոտենալ։

- Ես դատապարտում եմ ու գտնում եմ, որ մեր ժողովուրդը լավ չի վարվում, երբ փող է վերցնում, չգիտեմ ինչու են այդպես անում, չե՞ն կողմնորոշվում, թե՞ նախընտրած մեկին չունեն կամ էլ ուղղակի անտարբեր են, թքած ունեն, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց դատապարտում եմ ու ահավոր ջղայնանում եմ դրանից։

- Երեւի տեղյակ եք, որ օրեր առաջ, ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանի քարոզարշավին, ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը բեմահարթակից շնորհակալություն հայտնեց նրան։ Ունե՞ք գնահատական սրան։

- Ես գտնում եմ, այդ խեղճ մայրերին, որ բերել են, ու նրանք էլ շնորհակալություն են հայտնում, ստորագույն քայլ է, որովհետեւ մինչ այդ, հավանաբար, ինչ-որ օգնություն են ցուցաբերել եւ հետո եկել, այդ օգնության դիմաց պահանջել են, որ շնորհակալություն հայտնեն։ Ինձ թվում է՝ դա ահավոր ստոր քայլ է, ու ոչ թե այդ խեղճ կինը պետք է գա շնորհակալություն հայտնի, այլ անվերջ իրեն շնորհակալություն պետք է հայտնվի, որովհետեւ անվերջ պարտքի մեջ ենք իր առաջ, ու իրեն բերել, այդտեղ կանգնեցնելը սարսափելի ստորություն էր, տգեղ, անշնորհք բան։ Մի բան արել են ու դիմացը դա են պահանջել, որովհետեւ, վստահ եմ, նա ինքնակամ չի եկել-ասել՝ գիտեք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։

- Այս ընտրություններին Սփյուռքն ուզում է անկախ դիտորդներ ուղարկել Հայաստան, որպեսզի վերջիններս վերահսկեն ընտրական գործընթացները՝ բացառելով կեղծիքները։ Որքանո՞վ դա կհաջողվի, եւ արդար Հայաստան ունենալու քաղաքացիական այդ կոչն ինչքանո՞վ տեղ կհասնի։

- Թե ինչքանով կհաջողվի՝ չեմ կարող ասել, բայց շատ լավ է, որ անում են, ամեն քայլ, որ ուղղված է արդարությանը, ողջունելի է։ Ինչքան ավելի շատ անկախ դիտորդներ լինեն, այնքան երեւի ավելի դժվար կլինի ընտրությունները կեղծելը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 825 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan