Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ՄԱԿ առաքելության աշխատակիցների առևանգիչները պ... Ես էլ եմ երջանիկ, Վիգեն․․․ Հայտնաբերվ է բնակի դին Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել դատարանի նկ... ՀՀԿ ԳՄ նիստում ապագա վարչապետի հարց չի քննարկ... Թաիլանդը խոստացրել է օտարերկրացիների հետ կապվ... Նավթը համաշխարհային շուկայում կրկին էժանացել ... Մոսկվան պատրաստվում է հակադարձել Օբամայի սահմ... Կոնգրեսի առաջարկից մինչև սպառազինությունների ... Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկ... Սուդան մեկնած բժիշկները պարգևատրվեցին Ֆրիտյոֆ... Կոլումբիայում ձերբակալել են կոռուպցիայի դեմ պ... Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարել... Գրոհայինները Լիբիայում ՄԱԿ առաքելության աշխատ... Ավարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության ... Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը՝ կո... Թուրքմենստանում հրապարակայնորեն այրում են ծխա... Ինչու՞ ոստիկանությունը ժամանակին դեղորայք չի... Միասնական քննությունների ամփոփ արդյունքներն ո... Նպատակն առանց ինձ դատավարություն անցկացնելն է...
Ամենաընթերցված լուրերը
Հայտնաբերվ է բնակի դին Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել դատարանի նկ... ՀՀԿ ԳՄ նիստում ապագա վարչապետի հարց չի քննարկ... Թաիլանդը խոստացրել է օտարերկրացիների հետ կապվ... Նավթը համաշխարհային շուկայում կրկին էժանացել ... Մոսկվան պատրաստվում է հակադարձել Օբամայի սահմ... Կոնգրեսի առաջարկից մինչև սպառազինությունների ... Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկ... Սուդան մեկնած բժիշկները պարգևատրվեցին Ֆրիտյոֆ... Կոլումբիայում ձերբակալել են կոռուպցիայի դեմ պ... Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարել... Գրոհայինները Լիբիայում ՄԱԿ առաքելության աշխատ... Ավարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության ... Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը՝ կո... Թուրքմենստանում հրապարակայնորեն այրում են ծխա... Ինչու՞ ոստիկանությունը ժամանակին դեղորայք չի... Միասնական քննությունների ամփոփ արդյունքներն ո... Նպատակն առանց ինձ դատավարություն անցկացնելն է... Փաստաբանների նկատմամբ բռնություններ են կիրառվ... Քննչական բաժինը նմանվում էր «դիսկոտեկի», զվար... Ստեփանակերտում մեկնարկել է «Բարձրագույն կրթու... Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և... Պատահար Սևանա լճում (լրացված) Կյանքի կանոններ Ալեքսանդր Գրինից Սեւանա լճում մարդ է խեղդվել «Գազպրոմը» հեռանո՞ւմ է թուրքական շուկայից ՀՏ Հայկոն վիրահատվել է Կիբերհարձակումներին Միացյալ Թագավորությունը կ... Չեչնիայում կպայքարեն շիա մահմեդականության տար... Կապանում վթարային ջրանջատում կիրականացվի Պաշտոնյաների տղաները փեթակի բոռերն են, ովքեր ... Հետախուզում է հայտարարվել 21-ամյա երիտասարդի ... «Երեւան Մոլի» մոտ ավտոմեքենա է այրվել ԱՄՆ-ում գազային հեղափոխություն են հայտարարել ... «Սասնա ծռերի» գործով նիստը սկսվեց եւ անմիջապե... Արամ արք. Աթեշյանը պաշտոնազուրկ է արվել Կիեւը մեղարդել է Մոսկվային հատուկ նշանակությա... Սաուդյան Արաբիան չի մասնակցի Քաթարի հետ բանա... ՄԻՊ ներկայացուցչներն այցելել են ոստիկանությա... Մութ գործարք՝ խուլ ու համրերի շենքի բակում ... ՎԵՆՁԸ Նոր պաշտոնանկություն կառավարությունում Չունեն գործառույթներ պարզելու՝ ատեստատները կե... Դալլասի համալսարանում արտակարգ միջադեպ է տեղի... ՀՀԿ-ին անդամակցելով կրում եմ թիմային պատասխան... 96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբ... «Երկիր Ծիրանի» խմբակցությունը դիմում է հղել Ե... Վենեսուելայի նախագահը սպառնացել է զենք կիրառե... Հրշեջ ու սանէպիդ ծառայություններն օրե՞նք են խ... Վիգեն Սարգսյանի «կոստյումային» տրամաբանությու...
Հարցում

Ընտրությունների «խաթեր»

Թուր ու թվանքի, մաուզերիստների տրաք-տրաքոցների, արյան, սպանդի ու բռնության անմարդկային օղակի միջով ենք մոտենում ԱԺ ընտրություններին: Մի դար շարունակ ոչ մաուզերիստները վերացան, ոչ նրանց ատրճանակների տրաքոցները, ոչ լայնաշեղբ դանակների թափած արյան կաթիլները:

Քարե դարն ու ֆեոդալիզմը մնացել են ետեւում, իսկ ավազակությունն ու բռնությունը բնավ քարե դարի ու ֆեոդալիզմի արարմունք չեն: Մեծ հաշվով՝ հարստահարությունը, կեղեքումը, սրի քաշելը գրեթե ժամանակ ու տարածություն չեն ճանաչում: Սեփական կուսակցության, դաշինքի, ընտրությունները հաղթելու «խաթեր» մաուզեր ու դանակ քաշողները, ատրճանակից փամփուշտ արձակողները նույն վայրկյանին կործանում են Հայաստանի ոչ թե ապագան, այլ անվերապահ ներկան, կրակում են ուղիղ նրա կենսական գիտակցության մեջ, մարում են այդ գիտակցության գուցե թե վերջին հնարավորությունը, փորձը:

Ոչ մի խիստ պատիժ այլեւս ի զորու չէ վերականգնել այն բացը, որի հեղինակը բռնությունն է: Առհասարակ, բռնարարքը պատժաչափով ու պատժատեսակով միայն սրում է իր ներկայությունը, ինքն իրեն խոստանալով ուրույն ու պարզ հարատեւություն: Ընտրությունների «խաթեր» կրակողներին, արյուն թափողներին որքան ուզում եք պատժեք, միեւնույն է, վերջին հաշվով, նրանց բռնարարքն արդեն կյանքի է կոչված, եւ բռնարարքից դեռ տասնյակ տարիներ առաջ նրանք ամբողջովին ընդունել են իշխանությունների պատվաստը, նոր շիվեր ու կանաչ տերեւներ են տվել:

Ընտրությունների «խաթեր» կրակողն ու դանակ քաշողը գիտի, թե ինչ է անում, ինչպես է անում եւ, ամենակարեւորը՝ ում համար է անում: Արդ, հակառակ կողմն է անմեկնելիության մեջ, քանի որ շուրջբոլորը կրակողներն ու դանակ քաշողներն ակնհայտորեն գերակայում են, եւ նրանց մեջ ինքն ավելի շատ է, որովհետեւ մանկուց սովոր է, գիտի՝ Հայաստանում ընտրությունների նախօրեին ավանդաբար ճարճատում են հանապազօրյա մաուզերներն ու զնգում դանակների շեղբերը, սովոր է, գիտի՝ դրանից հետո ինչ-որ մեկին կամ մի քանիսին թաղում են, ինչ-որ մեկին կամ մի քանիսին հասցնում են վիրահատարան, որտեղ անդամահատում են, մասնատում, կիսով չափ կարկատում են, ապա իմաստավորում ու իմաստազրկում, դիմակավորում ու դիմակազերծում:

Այս ընտրություններն արդեն իսկ կործանված են, քանի որ վերստին մարմնական են, իսկ մինչեւ ապրիլի 2-ը բաց տարածության վրա անգամ ամենադիմացկուն մարմինները լեշերի չվերածվելու այլընտրանք չունեն:

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 431 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan