Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ... Փաշինյանը խոսար գը,ես խելռեյ գը... «Ելք» -ը Գ... Հարձակում ՄԲ խորհրդարանի շենքի վրա
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ... Փաշինյանը խոսար գը,ես խելռեյ գը... «Ելք» -ը Գ... Հարձակում ՄԲ խորհրդարանի շենքի վրա Իտալիայում ձերբակալել են վտանգավոր մաֆիոզիի ... Ռուստամ Գասպարյանը տեղյակ չէր Սամվել Բաբայանի... Ես ամբողջ արտաշատցիների անունից հայտարարում ե... Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնք... Փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կար... «ՕՐՕ» դաշինքի հայտարարությունը՝ Սամվել Բաբայա... Մոուրինյո-մարդը փորձում է լինել Մոուրինյո-մար... Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, ... 18 միլիոն ռուբլի փոխհատուցում են պահանջում Հր... «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման բոլոր տոմսերը վա... Դաշինքի նկատմամբ վերաբերմունքի արդյունք կարող... Տհաճ անակնկալ էր. Ազատ Արշակյանը՝ Սամվել Բաբա... Յուրա Մովսիսյանը կխաղա Հենրիխ Մխիթարյանի դեմ ... Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեսակի զ... Չինաստանում ավանակները ոսկու արժեք են ձեռք բե... Կարեն Կարապետյանը փախուստի դիմեց Արտաշատի հրա... Հյուսիսային Կորեան անհաջող հրթիռային փորձարկո... Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը... Անցյալին վերադարձի փորձը հղի է անկանխատեսելի ... Հիմա դնե՞մ գնաս միանգամից հիվանդանոց. Ծառուկյ... ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշ... Կյանքի կանոններ Մարգարետ Թետչերից Ծառուկյանը` կոալիցիա կազմելու և վարչապետ դառն... Ինքնաթիռ է կործանվել սիրիական Ռաքքայում Ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հե... Սամվել Բաբայանի ձերբակալությունն անակնկալ էր․... 1237 լուսանկար եւ 184 ֆիլմ՝ «Ավրորայի» մրցույ... Ահա թե ինչ պիտի հաղթահարել Ո՞ւմ է Ցոլակյանը համարում կոռուպցիոներ (տեսան... «Brent» տեսակի նավթը էժանացել է մինչև 51 դոլա...
Հարցում

Ընտրությունների «խաթեր»

Թուր ու թվանքի, մաուզերիստների տրաք-տրաքոցների, արյան, սպանդի ու բռնության անմարդկային օղակի միջով ենք մոտենում ԱԺ ընտրություններին: Մի դար շարունակ ոչ մաուզերիստները վերացան, ոչ նրանց ատրճանակների տրաքոցները, ոչ լայնաշեղբ դանակների թափած արյան կաթիլները:

Քարե դարն ու ֆեոդալիզմը մնացել են ետեւում, իսկ ավազակությունն ու բռնությունը բնավ քարե դարի ու ֆեոդալիզմի արարմունք չեն: Մեծ հաշվով՝ հարստահարությունը, կեղեքումը, սրի քաշելը գրեթե ժամանակ ու տարածություն չեն ճանաչում: Սեփական կուսակցության, դաշինքի, ընտրությունները հաղթելու «խաթեր» մաուզեր ու դանակ քաշողները, ատրճանակից փամփուշտ արձակողները նույն վայրկյանին կործանում են Հայաստանի ոչ թե ապագան, այլ անվերապահ ներկան, կրակում են ուղիղ նրա կենսական գիտակցության մեջ, մարում են այդ գիտակցության գուցե թե վերջին հնարավորությունը, փորձը:

Ոչ մի խիստ պատիժ այլեւս ի զորու չէ վերականգնել այն բացը, որի հեղինակը բռնությունն է: Առհասարակ, բռնարարքը պատժաչափով ու պատժատեսակով միայն սրում է իր ներկայությունը, ինքն իրեն խոստանալով ուրույն ու պարզ հարատեւություն: Ընտրությունների «խաթեր» կրակողներին, արյուն թափողներին որքան ուզում եք պատժեք, միեւնույն է, վերջին հաշվով, նրանց բռնարարքն արդեն կյանքի է կոչված, եւ բռնարարքից դեռ տասնյակ տարիներ առաջ նրանք ամբողջովին ընդունել են իշխանությունների պատվաստը, նոր շիվեր ու կանաչ տերեւներ են տվել:

Ընտրությունների «խաթեր» կրակողն ու դանակ քաշողը գիտի, թե ինչ է անում, ինչպես է անում եւ, ամենակարեւորը՝ ում համար է անում: Արդ, հակառակ կողմն է անմեկնելիության մեջ, քանի որ շուրջբոլորը կրակողներն ու դանակ քաշողներն ակնհայտորեն գերակայում են, եւ նրանց մեջ ինքն ավելի շատ է, որովհետեւ մանկուց սովոր է, գիտի՝ Հայաստանում ընտրությունների նախօրեին ավանդաբար ճարճատում են հանապազօրյա մաուզերներն ու զնգում դանակների շեղբերը, սովոր է, գիտի՝ դրանից հետո ինչ-որ մեկին կամ մի քանիսին թաղում են, ինչ-որ մեկին կամ մի քանիսին հասցնում են վիրահատարան, որտեղ անդամահատում են, մասնատում, կիսով չափ կարկատում են, ապա իմաստավորում ու իմաստազրկում, դիմակավորում ու դիմակազերծում:

Այս ընտրություններն արդեն իսկ կործանված են, քանի որ վերստին մարմնական են, իսկ մինչեւ ապրիլի 2-ը բաց տարածության վրա անգամ ամենադիմացկուն մարմինները լեշերի չվերածվելու այլընտրանք չունեն:

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 421 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan