Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հ... Ըստ հաղորդման՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն ան... Վենեսուելայում երկու մարդ է մահացել բախումներ... Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի ներկաները եւ հա... Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում ... Կոս կղզում երկրաշարժը վնասել է միջնադարյան ամ... Ավտոներկրողների գործերը լավ չեն. դիմել են վար... Սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին... Շոգ եղանակից Մեքսիկայում վեց մարդ է մահացել ... ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձ... ՆախագԱՆ, որ եկավ․․․ (Քաղաքական հումոր) Կոչ եմ անում շրջափակել դատարանի շենքը եւ ոստի... Մեքսիկայում բախումներ են սկսվել հանցախմբերից ... Ալումյանը միջնորդեց, որ Շիրխանյանը ոտքի չկանգ... Այս վարդավառին ջրվելուց հաստատ ոչ մեկ չի նեղվ... Պատգամավորի եղբորորդին՝ վրաերթի հեղինակ Փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը, դատարան... Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային առաջարկ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողը հայտնաբերվե... Արաքսի ափից մինչև Գորայք բոլորն էլ իմ մտերիմն...
Ամենաընթերցված լուրերը
Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հ... Ըստ հաղորդման՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն ան... Վենեսուելայում երկու մարդ է մահացել բախումներ... Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի ներկաները եւ հա... Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում ... Կոս կղզում երկրաշարժը վնասել է միջնադարյան ամ... Ավտոներկրողների գործերը լավ չեն. դիմել են վար... Սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին... Շոգ եղանակից Մեքսիկայում վեց մարդ է մահացել ... ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձ... ՆախագԱՆ, որ եկավ․․․ (Քաղաքական հումոր) Կոչ եմ անում շրջափակել դատարանի շենքը եւ ոստի... Մեքսիկայում բախումներ են սկսվել հանցախմբերից ... Ալումյանը միջնորդեց, որ Շիրխանյանը ոտքի չկանգ... Այս վարդավառին ջրվելուց հաստատ ոչ մեկ չի նեղվ... Պատգամավորի եղբորորդին՝ վրաերթի հեղինակ Փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը, դատարան... Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային առաջարկ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողը հայտնաբերվե... Արաքսի ափից մինչև Գորայք բոլորն էլ իմ մտերիմն... Նախնական տվյալներով Հունաստանում գրանցված երկ... «Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցուհու ... Կոս կղզու մոտ երկրաշարժի հետեւանքով տուժածներ... Կառավարությունը հոգնել է, բայց առաջիկա ծրագրե... Հրաչյա Հարությունյանը բուժզննում կանցնի, որից... Հոգեբանին սպանողին չեն գտնում Հովիկ Աբրահամյանը վաճառում է, Ալեքսանյանը՝ գն... Վենեսուելայում հրդեհել են Բնակարանային ապահով... Փոփոխություններ անձնագիրը սեղմ ժամկետում ստան... Մոսկվայում հնարավոր են անձրեւներ, ամպրոպ եւ ո... Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան «Ժողովուրդ». Արատավոր ավանդույթները շարունակվ... «Հրապարակ». ՀՀՇ-ից անունն է միայն մնացել «Ժողովուրդ». Բժիշկների վերահսկողության տակ չգ... Հաղթանակ Մխիթարյանի օգնությամբ «Հրապարակ». «Դիլիջան ազգային պարկի» գործը դեռ... «Ժողովուրդ». Արցախում նամանավանդ պետք է միանձ... Ամբոխահաճո ելույթներ «Ժողովուրդ». Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եր... «Հրապարակ». Բանդուրյանների բիզնեսը շարունակու... «Հրապարակ». Նոր պաշտոնի մասին լուրերը հիմնազո... «Հրապարակ». Դատական համակարգում ընկճախտ է սկս... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 21-ի համար Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մե... Պուտինը՝ Time-ի շապիկին Իսրայելի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են... Ընթրիքի ժամանակ Թրամփը Պուտինի հետ ժեստերի լե... Լիբանանի Բիքֆայայի Մխիթարյան վանքում կյանքից ... Վալենսիայում ՌԴ քաղաքացու են սպանել
Հարցում

ՀՀԿ-ի «Մատյան գունդ»-ը՝ Ավանի սրտում (տեսանյութ, ֆոտոշարք)

Հայաստանի հանրապետական կուսակցության «Մատյան գունդ»-ն այսօր ոչ լրիվ կազմով էր։ Եթե նախընտրական քարոզարշավներին ՀՀԿ-ն հիմնականում հանրությանն է «ներկայացնում» իր «ուժեղ եռյակին», որը կազմված է գործող վարչապետ Կարեն Կարապետյանից, Պնախարար Վիգեն Սարգսյանից և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից, ապա Ավան վարչական շրջանի Մշակույթի տանն այսօր «ուժեղ եռյակ»-ից նախընտրական քարոզարշավին ներկար էր միայն Կարեն Կարապետյանը։ Վարչապետին, ում ուսերին էր դրված քարոզչության հիմնական բեռը՝ հարց-պատասխանը, զորավիգ լինելու էին եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Ովքե՞ր էին ներկա

Դահլիճը լեփ-լեցուն էր։ Ներկա էին ՀՀԿ քարոզարշավներն անընդմեջ ուղեկցող «պաստառավոր երիտասարդները», ՀՀԿ անդամներ, ավանցիներ և իհարկե՝ լրատվամիջոցներ։ Ներկաներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ակնկալիքով են այսօր այստեղ և արդյոք հավատո՞ւմ են ՀՀԿ-ի խոստումներին։ 50-ամյա մի կին պատասխանեց․ «Լավ ակնկալիքներով, ապագայի նկատմամբ լավ հավատով։ ՀՀԿ-ից սպասում եմ առաջընթաց, հավատում եմ։ Հավատում եմ վարչապետին, նրա մի քանի ամսվա կարճատև աշխատանքի ընթացքում ես համոզվել եմ, որ ոչ թե «ճոռոմ» խոստումներ են, այլ զգում եմ, որ ստույգ բաներ կան, որ մարդը խոսում ա, բայց մեծ-մեծ խոստումներ չի տալիս»։
Նույն հարցն ուղղեցինք մեկ այլ քաղաքացու։ «Հավատով, հույսով, մեծ սպասելիքներ ունենք։ Մեր հարցին, թե սպասելիքները ՀՀԿ-ից ունե՞ն, թե՞՝ վարչապետից, քաղաքացին պատասխանեց․ «Վարչապետից, նաև ՀՀԿ-ից։ Առաջընթաց նկատում եմ վերջին ամիսներին՝ կապված վարչապետի հետ։ Հիմնականում վստահում ենք վարչապետին»։

Ովքե՞ր և ի՞նչ խոսեցին

Արմեն Ամիրյան- Առաջինը ելույթ ունեցավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Նա հիշեցրեց, որ այսօր Չարենցի ծննդյան օրն է և իր խոսքն ավարտեց հետևյալ տողերով․ «Ով հայ ժողովուրդը, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Ինչպես ասում են` օգտագործենք հայի վերջին խելքը»։ Մշակույթի նախարարը անդրադարձավ այն ոլորտներին, որոնք այսօր մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում են․ «Մենք ակտիվորեն ներգրավում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մշակույթի բնագավառում․ աուդիովիզուալ գիդեր, վիրտուալ վերականգնում ենք Զվարթնոցի տաճարը, ստեղծում ենք նոր վիրտուալ հարթակներ մեր թանգարաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում․

Տարոն Մարգարյան- Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկաները ծափահարությունների ներքո դիմավորեցին։ Գաղտնիք չէ, որ ավանցիների համար վերջինս բավական սիրելի է, քանի որ ապրում է հենց Ավանում։ Բացի այդ, Տարոն Մարգարյանի օրոք Ավանը բարեկարգվել է։ Քաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց ավանցիներին, որ եղել են միշտ ՀՀԿ-ի կողքին, որը երբևիցե չի վախեցել և պատասխանատվությունից չի խուսափել: Նա նշեց, որ թեև կան շատ սոցիալական խնդիրներ, բայց «Հանրապետական» կուսակցությունը ներկայացնում է իր հստակ ծրագիրը այն անելիքների մասին, որոնք ապագա սերնդին, վաղվա օրվան, երեխաներին են ուղղված: Այնուհետև քաղաքապետը նշեց․«Մենք չենք եկել խոստումներով, մեր աշխատաոճը երևանցիները, բնակչությունը շատ լավ գիտի: Մենք աշխատում ենք առանց խոստումների, մենք քննարկում ենք ժողովրդի հետ և ժողովրդի խորհուրդներով ենք առաջնորդվում: Համոզված եմ, որ ապրիլի 2-ին երևանցիները, ավանցիները այն ուժին կվստահեն, որը ունի մեծ ու փորձառու թիմ և պատրաստ է պատասխանատվություն կրել: Մենք ուզո՞ւմ ենք ունենալ անվտանգ երկիր, այո, ցանկանում ենք ունենալ առաջընթաց, այո, դե բոլորս միասին պետք է վստահենք դա իրականացնողներին»։

Կարեն Կարապետյան- Վարչապետն իրեն բնորոշ հումորով ու հարցերին հատուկ պատասխաններով անդրադարձավ դահլիճում գտնվող քաղաքացիների, լրագրողների հարցերին։ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով վարկերի տոկոսադրույքների բարձր լինելուն, նշեց, որ այն շատ գործոններից է կախված և ներկայացրեց դրանք: «Պետության հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է, որովհետև պետությունը մեկ-մեկ միջամտելով բիզնեսին շատ է խանգարում, բայց այսօր առևտրային պասիվության կամ ոչ ակտիվության պայմաններում՝ մենք մի գործառույթ էլ ենք մեզ վրա վերցրել, խթանելու ենք բիզնեսը, որ զարթնի, աշխուժանա»։

Քաղաքացիներից մեկը լակոնիկ հարցրեց` պարոն վարչապետ, ե՞րբ ենք լավ ապրելու։ Հարցից հետո ներկաները սկսեցին ծիծաղել, ծափահարել։ Վարչապետն էլ կեսկատակ պատասխանեց․ «Դե եթե իմ ոճով, ապա շարունակեք, երբ ես հարցը տալիս եմ, պատասխանն էլ եմ տալիս: Ասեմ հետևյալը՝ չի լինելու մի պահ, որ մենք մեր առաջ նոր հորիզոն չդնենք և բավարարված լինենք ամեն ինչով: Մենք մեր հիմնական խնդիրը դրել ենք. այն, որ հաշվետվություն տալու ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում և մեր գործառույթը կայանում է նրանում, որ բացի դրանից մենք կարողանանք բացատրել, որ այդ փոփոխությունները մաքսիմալին մոտ են այն հնարավորությունների և սահմանափակումների մեջ, որոնք մենք ունենք»։

Լրագրողներից մեկը հարցի իրավունք խնդրեց, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշեց, որ լրագրողների հարցերից հետո դահլիճում ներկաների ջերմությունը բարձրանում է։ Ուշագրավ էր, որ վերջին քաղաքացու հարցը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ՀՀԿ-ի, վարչապետի գովքը։ Քաղաքացին նշեց իր խոսքում, որ իրենք սիրում են, հավատում են կուսակցությանը, վարչապետին ևս հավատում են։ Կարեն Կարապետյանը կատակով միջամտեց, թե միայն հավատում եք, չեք սիրում։

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ներառված է Ավանը, Նոր-նորքը և Քանաքեռ-Զեյթունը, առաջադրվել են Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյան, Երկրապահ կամավորականներից Ղուկաս Ուլիխանյան, Միհրան Պողոսյան և այլք: Այստեղ ՀՀԿ առաջադրել է 12 թեկնածու:

Վով Մուշեղյան

 

Դիտվել է 1186 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan