Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքին՝ պահպանելու... Հյուսիսային Կորեան շուտով միջուկային զենք կու... Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն անցել է ... Արեւմտյան կոալիցիայի հարվածներից Սիրիայում գյ... Զգուշացեք օձերից Գալուստ, էդ դու ինչու՞ բանակում չես ծառայել ... Ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի համազգեստը` լավագույ... «Գազպրոմը» Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարի հ... Հունգարիան Պորոշենկոյին խորհուրդ է տվել մոռան... Մարդիկ առավոտյան ժամը 4-ին, 5-ին գալիս հերթագ... Թրամփը ԱՄՆ-ն մեկուսացրել է մնացյալ աշխարհից Роскомнадзор-ը հնարավոր է արգելի Facebook-ի գ... Բացահայտվել են առանձին բուժաշխատողների կողմից... ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը ք... Գնացել են սպանելու Վահագն Աբգարյանին՝ վենդետա... Ծնողները պահանջում են հետ բերել թիվ 157 մանկա... Մի թագի պատմություն Վստահեք ինձ ու այն պատմությանը, որ ձեզ ներկայ... Երևանի Թիվ 157 մանկապարտեզի տնօրենին ազատել ե... Պուտինը, Ռոուհանին ու Էրդողանը քննարկել են Իր...
Ամենաընթերցված լուրերը
Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքին՝ պահպանելու... Հյուսիսային Կորեան շուտով միջուկային զենք կու... Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն անցել է ... Արեւմտյան կոալիցիայի հարվածներից Սիրիայում գյ... Զգուշացեք օձերից Գալուստ, էդ դու ինչու՞ բանակում չես ծառայել ... Ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի համազգեստը` լավագույ... «Գազպրոմը» Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարի հ... Հունգարիան Պորոշենկոյին խորհուրդ է տվել մոռան... Մարդիկ առավոտյան ժամը 4-ին, 5-ին գալիս հերթագ... Թրամփը ԱՄՆ-ն մեկուսացրել է մնացյալ աշխարհից Роскомнадзор-ը հնարավոր է արգելի Facebook-ի գ... Բացահայտվել են առանձին բուժաշխատողների կողմից... ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը ք... Գնացել են սպանելու Վահագն Աբգարյանին՝ վենդետա... Ծնողները պահանջում են հետ բերել թիվ 157 մանկա... Մի թագի պատմություն Վստահեք ինձ ու այն պատմությանը, որ ձեզ ներկայ... Երևանի Թիվ 157 մանկապարտեզի տնօրենին ազատել ե... Պուտինը, Ռոուհանին ու Էրդողանը քննարկել են Իր... Հազարավոր քրդեր դուրս են եկել փողոցներ Իրանի ... Ինչո՞ւ են Սահակ Մինասյանի դեմ դուրս եկել ընտր... Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ...
Հարցում

Առնվազն հիմարություն է այդ ներուժը չօգտագործել

Դիվանագետները այնքան էլ հաճախ չի պատահում, որ «հիմարություն» բառը օգտագործեն, հետեւաբար, եթե օգտագործում են, դա ուշադրություն է գրավում: «Սկանդինավյան երկրներում հասկացել են, որ առնվազն հիմարություն է հասարակության կեսը կազմող կանանց ներուժը չօգտագործել երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում»,- սա Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքից մեջբերում է, որը ուշագրավ է նաեւ ակնհայտ ճշմարտություն լինելու պատճառով:

Իսկ խոսքի առիթը մարտի 9-ին, Կանանց միջազգային օրվա առթիվ Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված Art+X շարքի հերթական միջոցառումն էր: Երեկույթի մշակութային բաղկացուցիչը կերպարվեստն էր. ներկայացված էին երեւանցի նկարչուհի Արեւ Պետրոսյանի աշխատանքները, ով ներկա էր միջոցառմանը: Իսկ հանրային օրակարգի հարցերը, որոնց իր ողջույնի խոսքում անդրադարձավ դեսպան Քիսլերը, երկուսն էին` ներընտանեկան բռնության թեման եւ հանրային կյանքում կանանց ներգրավվածության:

Ներընտանեկան բռնության առնչությամբ դեսպանը ճշմարտացիորեն նշեց, որ ոչ Գերմանիայում, ոչ Եվրոպայում, ոչ էլ Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը, մանավանդ ընտանիքում, ընդունելի դրվածք չի համարվում, այն մերժվում է եւ դատապարտվում: Սակայն դեռ պատահում են նման երեւույթներ, հետեւաբար ջանքերը, այդ թվում`օրենսդրական պետք է շարունակվեն ներընտանեկան բռնությունները արմատախիլ անելու համար: Դեսպանը հայտնեց, որ Գերմանիայում այդ ուղղությամբ որոշ միջազգային կոնվենցիաներ վավերացված են, որոշները`դեռ ոչ: Տարիներ առաջ ընդունված ԵԽ հիմնարար մի փաստաթուղթ, որը կոչվում է Ստամբուլի կոնվենցիա, Գերմանիայի խորհրդարանը վավերացրել էր միայն այժմ`2017թ. մարտի 8-ին, եւ դեսպանը լավատեսություն ու հույս ուներ, որ Հայաստանի խորհրդարանն էլ ՀՀ ներընտանեկան բռնություններին առնչվող օրենքին կանդրադառնա ապրիլի 2-ից հետո:
Գալով հանրային կյանքում կանանց ներգրավվածությանը, դեսպանն ասաց, որ Գերմանիայում իրավիճակը սկսել է փոխվել ընդամենը 20 տարի առաջ, բայց երկար ճանապարհ կա անցնելու մինչեւ քաղաքական-հասարակական կյանքում կանանց մասնակցությունը հավասարվի տղամարդկանց մասնակցությանը: Հայաստանում էլ ճանապարհի գերակշիռ հատվածը առջեւում է, երկու կին նախարարն էլ ամբողջ կառավարությունում շատ փոքր թիվ է: Փոխարենը դեսպանը հասցրել էր համոզվել եւ ուրախությամբ նշում էր, որ Հայաստանում կանայք ակտիվ են մշակույթի ասպարեզում, կրթության, ՀԿ-ների դաշտում, եւ այլն, եւ իհարկե կանանց ակտիվություն ու հաջողություն էր մաղթում հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Իսկ նկարչուհին` Արեւ Պետրոսյանը, ում գործերը ցուցադրված էին դեսպանատանը, աշխարհի չափ հին կերպարվեստի աշխարհում կարողացել է նորարարական մի տեխնիկա մշակել (երկար տարիների փորձարարությունների արդյունքում), որը զգալիորեն հանգում է ոսկու եւ արծաթի թիթեղների օգտագործմամբ պատկեր ստեղծելուն: Պատկերաստեղծման այդ տեխնիկան ուշագրավ է ինքնին, բայց հայ միջնադարյան մանրանկարների ընդօրինակման համար այն ուղղակի հայտնագործություն է: Հայկական մանրանկարչությունը հրաշք է նույնիսկ հարյուրամյակներում խունացած մագաղաթների ու խամրած ներկերի մեջ… Բայց ոսկու թիթեղներով վերարտադրված տեսքով ամեն մանրանկար ասես վերակենդանացել էր, օծվել ոսկով եւ դարձել գրեթե սրբապատկեր` փայլի ու լույսի մեջ ճաճանչող: Արեւ Պետրոսյանի ձեռքով վերածնված այդ մանրանկարներից անհնար էր հայացքը կտրել:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Դիտվել է 645 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan