Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Մանկական հիվանդություններ «Հրապարակ». «Շանգրիլան» աշխատակիցների համար կ... «Հրապարակ». Մորքուր-հորքուրների որդիներով շրջ... «Հրապարակ». Դեռ տեսչական մարմինը չկա, բայց պե... Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի Մակրոնը Թրամփին հրավիրել է Բաստիլի գրավման օր... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 28-ի համար Մերկելը պատմել է, թե ինչ է անում հյուրանոցում... Դատական հայցերը ճնշման միջոց են. Արամազդ Կիվի... Վթար Նյու Յորքի մետրոյում, կան տուժածներ Ռուսները կնախանձեն «Եղիսաբեթ թագուհուն». Մայք... Փաստաբանները 16 հայց են ներկայացրել լրատվամիջ... Նիկոլա Սթերջենը պետք է հրաժարվի Շոտլանդիայի ա... Մարադոնան իրեն համարել է Պուտինի ֆանատը Ընդմիջումների սիրահար դատավորը, «պատժված» փաս... Իրանը չի խախտում միջուկային գործարքը. ՄԱԿ-ում... Հյուսիսկորեական ստրկավաճառները աշխատանքային ճ... Լարվածություն հնդկա-չինական սահմանին Կիպրոսում կկառուցեն Եվրոպայի ամենամեծ խաղատու...
Ամենաընթերցված լուրերը
Մակրոնը Թրամփին հրավիրել է Բաստիլի գրավման օր... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 28-ի համար Մերկելը պատմել է, թե ինչ է անում հյուրանոցում... Դատական հայցերը ճնշման միջոց են. Արամազդ Կիվի... Վթար Նյու Յորքի մետրոյում, կան տուժածներ Ռուսները կնախանձեն «Եղիսաբեթ թագուհուն». Մայք... Փաստաբանները 16 հայց են ներկայացրել լրատվամիջ... Նիկոլա Սթերջենը պետք է հրաժարվի Շոտլանդիայի ա... Մարադոնան իրեն համարել է Պուտինի ֆանատը Ընդմիջումների սիրահար դատավորը, «պատժված» փաս... Իրանը չի խախտում միջուկային գործարքը. ՄԱԿ-ում... Հյուսիսկորեական ստրկավաճառները աշխատանքային ճ... Լարվածություն հնդկա-չինական սահմանին Կիպրոսում կկառուցեն Եվրոպայի ամենամեծ խաղատու... Ճաճոենց հարսին ոստիկանները հսկում են Օպերան պաժառ կտամ․ երիտասարդը փորձել է իրեն գ... Մերկելն իր ափսոսանքն է հայտնել Թրամփին՝ վերջի... Միայն պատերազմը կարող է սրբել աղբը, իշխանությ... Բաշար Ասադը այցելել է Խմեյմիմի ռուսական ավիաբ... Մեքսիկայում հերթական լրագրողն է սպանվել Պուտինը Հայաստանում միացյալ զորախմբի հարցերով... Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված ... Աղմուկով մտան քաղաքական դաշտ, հիմա նախընտրում... Ծառերի հատում չի իրականացվել. մեկնաբանում է ք... Մոլդովայի վարչապետը ԵԽԽՎ-ում կոչ է արել կարգա... Տուրիզմի զարգացման հերթական խթանը Գյումրիում Նոր Նորքի թաղապետը «դարդից» նոր վարսավիրանոց ... Հանրապետության Առաջին հիմնադրի արձանը կտեղադր... Նունե Եսայանը նորություն ունի Ավազակային հարձակում Արագածոտնում. Հարուցվել ... Գազայի սեկտորից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղ... Ո՜նց եմ սիրում քեեեզ, Յուրա... Ի գիտություն Մերկելը կոչ է արել Եվրոպային ավելի ակտիվորեն ... Քաղաքացիներն էլ են հրաժարվում Արման Սահակյանի... Զարուհի Փոստանջյանին բարին եմ մաղթում․ Րաֆֆի ... Մոնղոլիայում չեն կարողանում նոր նախագահ ընտրե... Անչափահասներին բերել են, դատ են վարում, հերիք... Կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժո... Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի ... Աստված՝ թաքնված Անապատացող Մերձբալթիկա. արտագաղթն այստեղ նույ... Թքեմ սրանց վրա, սրանք ինչ են որ․ Արարատ Խանդո... Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են ... ՌԱՖՈ Իսրայելյան՝ «Երեւան, ի՛մ Երեւան» Քաղաքագրություն. Ռ. Իսրայելյան՝ «Ճոճվող Երևան... Ռուսաստանի եւ Իրանի հանդեպ նոր սանկցիաների կի... Մուրացանի Պետրոսը, Կարեն Կարապետյանն ու «Չիբո... Էլի սարսափեցի՞ք՝ եկեղեցի կառուցելու մասին լսե...
Հարցում

Մատենադարան՝ ազգապահպանման հենասյուն

…Մատենադարանը մեր ժողովրդի ազնվազարմության վկայականն է՝ մեր այցեքարտը համաշխարհային քաղաքակրթություն ստեղծած ազգերի ընտանիքում: Այստեղ պահվող մեր հնագույն ձեռագրերի առաջ խոնարհվել են օտարները:

«Մենք հիացած ենք Հայաստանի հնամենի մշակութային փառքով: Չինաստանում ձեռագրերի այսպիսի հավաքածու խիստ սահմանափակ քանակով գոյություն ունի»,-սա ասում է երկրագնդի ամենամեծաքանակ ազգի զավակը՝ չինացի պետական-քաղաքական գործիչ Մաո Դունը:

«Իմաստության և պոեզիայի հին , սրբազան մատյանները շարունակում են ապրել այստեղ, ինչպես անտեսանելի սերմերով լի դեռևս չորացած վարդերը»,- չիլիացի բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան է խոսողը:
Մեր նախնիները դարեր շարունակ ձեռագիր մատյանները պաշտել են: Այսօր յուրաքանչյուր հայի Մատենադարանը ներկայանում է որպես մի սրբազան արժեք, առանց որի մենք ոչ միայն կկորցնենք մեր ազգային դեմքը, այլև հողը կերերա մեր ոտքերի տակ, և կդառանանք անանձնագիր ժողովուրդ: Դրա համար Մատենադարանի երջանկահիշատակ հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանին Մատենադարանը ներկայանում էր որպես մեր ազգային-հոգևոր անվտանգությունը պահպանող հենասյուն: Իսկ նրա արժանի հաջորդ , անվանի գիտական թարգմանիչ Սեն Արևշատյանը, ով ամբողջ կյանքում զբաղվեց մեր ժողովրդի ստեղծած համամարդկային գանձերը վեր հանելու և հանրահռչակելու գործով: Նրանց գիծը շարունակում էր նաև Մատենադարանի լուսահոգի տնօրեն Հրաչյա Թամրազյանը :

-Մատենադարանը պետք է դառնա հայագիտության խոշորագույն կենտրոններից մեկն աշխարհում,-այս խոսքերը նա ասել էր 2007թ.-ին, երբ Մատենադարանի տնօրենի պաշտոնում առաջին անգամ մամուլի ասուլիսով էր հանդես գալիս լրատվամիջոցների առաջ:

2016թ. սեպտեմբերի 3-ին կյանքից հեռացավ Հրաչյա Թամրազյանը: Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար դեռ մրցույթ չի հայտարարվել: ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 5-ի որոշման 11.1 կետի համաձայն ` «հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնի համար ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է մինչև վեց ամիս ժամկետով»: Իսկ 11.2 կետի համաձայն՝ «եթե պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել 3 ամիս՝մեկ անգամ» : ( Տեսնել այս հղումով ՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=87497/):

Սա նշանակում է , որ առաջին վեց ամիսների ընթացքում պետք է տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվեր, և եթե մրցույթի արդյունքում չընտրվեր Մատենադարանի տնօրենը (մրցույթը չկայանար), ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարումը կարող էր երկարաձգվել ընդամենը 3 ամիս: Այս ամենը չի արվել, ինչը օրենքի բացահայտ խախտում է : Մինչդեռ Վահան Տեր-Ղևոնդյանը շարունակում է պնդել , որ «ոչ մի օրենք էլ չի խախտվել և սահմանված 6 ամիս ժամկետ որևէ տեղ նշված չէ», այնինչ ՀՀ կառավարությունը այդ ժամանակը սահմանել է՝ համաձայն 2005 թվականի հունվարի 25 –ի N 224-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշումների: (Տեսնել հետևյալ հղումներով՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=87503 և http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=87504):

Օրենքի այդ կետը լրացվել և վերահաստատվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման մեջ: Ավելին, վերջերս Հանրային Հեռուստաընկերության «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում հայտարարել է , որ տնօրենի ընտրությունը կկայանա ոչ շուտ , քան ապրիլին: Այսինքն, կերկարաձգվի մոտ երկու ամսով: Եվ իրեն ուղղված յուրաքանչյուր հարցի պատասխանում է.«Ես մի բան չեմ հասկանում՝ ինչու՞ է ձեզ այդքան անհանգստացնում տնօրենի մրցույթի ուշանալը : Մատենադարանում ոչինչ չի եղել, ոչ մի արտառոց բան, որևէ ցնցում, Մատենադարանը աշխատում է շատ բնականոն ռիթմով, իրականացվում են բոլոր ծրագրերը, որ մինչ այդ իրականացվել են, դեռ մի բան էլ ավելին: Այնպես չէ, որ Մատենադարանում ինչ-որ բան է փուլ եկել, ու հիմա պետք է կառուցել: Հարցի իմաստը չեմ հասկանում, եթե մի քանի ամիս եղել է տնօրենի պաշտոնակատար, դրա վրա հնարավոր է ևս մի քանի ամիս չլինի տնօրեն , լինի տնօրենի պաշտոնակատար, դրանից Մատենադարանում ոչ մի արտառոց բան չի կատարվի : Մատենադարանի ոչ պատերն են փլվել , ոչ կտուրն է այրվում, ամեն ինչ իր տեղում է»:

Ուշադիր կարդացեք հատկապես վերջին տողերը…մարդ անգամ մտքով չպետք է անցկացնի՝ նման համեմատություն անել: Ուզում եմ հարց ուղղել պարոն Տեր-Ղևոնդյանին. իսկ ի՞նչ կա չհասկանալու: Այնպես չէ , որ Մատենադարանը ինչ-որ մեկի «հիմնարկն» է (այս բառն է նա հաճախ գործածում Մատենադարանի համար) , և մարդ իր գործին կարող է վերաբերվել՝ ինչպես կամենա : Մատենադարանը մեր ժողովրդի ու նրա ապագա սերունդների սեփականությունն է: Եվ ամեն մի հայ իրավունք ունի անհանգստանալու այս սրբազան կաճառի ապագայի համար: Իսկ այդ ապագայի հեռանկարը միմիայն Մատենադարանի՝ որպես խոշոր հայագիտական կենտրոն պահպանելը և զարգացնելը պետք է լինի: Այդ առաքելությունը կարող է իրականացնել միայն այն անձը, ով մեծ ներդրում ունի հայագիտության ոլորտում և Մատենադարանում աշխատում է մի քանի տասնամյակ : Իսկ այդպիսիք, համոզված եղեք, քիչ չեն:

Նշեմ , որ Մատենադարանի երախտավորներ Լևոն Խաչիկյանը և Սեն Արևշատյանը , որոնք զբաղեցրել են տնօրենի պաշտոնը, եղել են խոշոր միջնադարագետներ, ունեցել են ակադեմիկոսի կոչում: Եվ երբ Սեն Արևշատյանը առաջացած տարիքի պատճառով այլևս չէր պաշտոնավարում, և տնօրենի թեկնածուներից ոչ ոք ակադեմիկոսի գիտական աստիճան չուներ, խնդիր դրվեց, որ Մատենադարանի տնօրենը առնվազն գիտությունների դոկտոր պետք է լինի: Միայն այդ որոշումից հետո նրան փոխարինեց Հրաչյա Թամրազյանը, ով նարեկացիագետ էր, թարգմանիչ և բանաստեղծ: Մինչդեռ Վահան Տեր-Ղևոնդյանը դեռ գիտությունների թեկնածու է և իրավունք չունի հայտ ներկայացնելու: Նա Մատենադարանում աշխատում է 2012 թվականից և նրա գիտական «ժառանգությունը» միայն մի աշխատություն է՝ «Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226թթ. Երևան, 1994թ.», որը թարգմանել է արաբերեն և ֆրանսերեն : Եվ երբ իրեն հարց են ուղղում իր դոկտորական ատենախոսության պաշտպանության մասին, ասում է. «Ցավում եմ, որ իմ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, որը խիստ անձնական հարց է, դարձել է հանրային քննարկման առարկա»: (Նյութի աղբյուրը՝ այստեղ՝ http://hraparak.am/?p=138146&l=am%2Fmatenadaranivoch%20patern%20en%20plvelvoch%20kturn%20e%20ayrvum):

Ուզում եմ պարոն Տեր-Ղևոնդյանին հիշեցնել. գիտնականի համար ատենախոսության պաշտպանությունը չի կարող լինել «խիստ անձնական հարց»: Ինչպես արդեն նշել եմ, Մատենադարանը մեր ժողովրդի և նրա ապագա սերունդների սեփականությունն է, հետևաբար Մատենադարան ստեղծած ժողովուրդը պետք է համոզված լինի , որ իր մշակութային ժառանգության պահպանությունը անցնում է հայագիտության մեջ ավանդ ունեցող , սրտացավ և հուսալի մարդու բարեխնամ ձեռքը: Եվ այդ պաշտոնում արժանի մարդու տեսնելը ոչ թե անձնական, այլ համազգային խնդիր է: Իսկ աշխարհում ամենուրեք գիտական թեզերի պաշտպանությունը հրապարակային, բաց ու թափանցիկ գործընթաց է: Դրա համար էլ, երբ ԲՈՀ-ը չի ընդունում Վահան Տեր-Ղևոնդյանի ատենախոսության սեղմագիրը, դա նշանակում է, որ հեղինակը խախտել է «խաղի» կանոնները և փորձել է աճպարարի պես խաբել ԲՈՀ-ին: Բայց չէ՞ որ դրանով ԺՊ-ն խայտառակել է ոչ միայն իրեն , այլև իր հիմնարկը: Իսկ եթե այդ հիմնարկ կոչվածը Մատենադարանն է, ուրեն խայտառակում է ողջ ազգի գիտությունը: Նման հոգեբանության տեր մարդուն կարելի՞ է վստահել Մատենադարանը, թեկուզև ՝ ժամանակավոր:

Մամուլը բազմիցս լուսաբանեց նաև Մատենադարանի ներսում՝ աջ մասում տեղադրված վաճառքի սրահի հարցը: «Առավոտ»-ի թղթակից Գոհար Հակոբյանին տված հարցազրույցում Վահան Տեր-Ղևոնդյանն ասել է . «Դա մեծ աղմուկ է ոչնչից : Աշխարհում չկա մի թանգարան, որը չունենա թանգարանի նմուշները ներկայացնող նկարչի գործեր, խեցեղենի և այլ մոտիվներով ստեղծված հուշանվերներ, վերցնենք Լուվրը Բրիտանական թանգարանը»: Ապա ընդգծում է.«Մեր ամենամեծ թերություններից մեկն այն է, որ երբ Հայաստան հյուրեր են գալիս այցելում են թանգարան, թանգարանից ուզում են իրենց հետ որևէ հուշանվեր տանել, մինչդեռ հատուկենտ թանգարաններում կգտնեք նման հուշանվերներ: Իսկ Մատենադարանում ոչ բացիկ կգտնեք, ոչ էջանշան, ոչ էլ մագնիս»: (Ամբողջական նյութն այստեղ՝ http://www.aravot.am/2017/02/09/853616/):

Երևի պարոն Տեր-Ղևոնդյանը մոռացել է, որ Մատենադարանը հուշանվերների վաճառասրահ արդեն ունի՝ մեկի փոխարեն երկուսը՝ մուտքի աջ և ձախ կողմերում:Իսկ ներսի տաղավարում վաճառվում են մոմեր, գլխաշորեր, հարսանյաց հանդեսին բնորոշ ատրիբուտներ, որոնք բացարձակ կապ չունեն Մատենադարանում պահվող ազգային արժեքների հետ: Այո՛, հեղինակավոր թանգարանները ունեն վաճառասրահներ, բայց անգամ մագնիսը կամ էջանշանը պետք է հանրահռչակի Մատենադարանի ազգային ժառանգությունը. օրինակ, դրանց վրա պատկերվի միջնադարյան հայ մանրանկարչության որևէ ֆրագմենտ: Կարելի է ստեղծել միջնադարյան մանրանկարչության մոտիվներով ասեղնագործ աշխտանքներ, պատրաստել հնագույն ձեռագրերի փոքրիկ մակետները… մեր ժողվուրդը տաղանդավոր վարպետների պակաս, փառք Աստծո, չունի: Հուշանվերների ստեղծման աշխատանքներում կարող եք ներգրավել նրանց: Էլ չեմ խոսում Մատենադարանի՝ օտար լեզուներով թարգմանվող գիտական հրատարակությունների մասին, որոնք չընդհատվող, շարունակական ծրագիր են Հին ձեռագրերի ինստիտուտի համար: Սակայն, ի հեճուկս հասարակական քննադատությունների,Մատենադարանի ներսի տաղավարները՝ մոմերով, գլխաշորերով և հարսանյաց սրահի ատրիբուտներով, դեռ այնտեղ են, որոնք հարիր չեն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ոգուն: Մատենադարան մտնողը պետք է լսի մեր հազարամյակների պատմության իմաստուն լռությունը, այլ ոչ թե Դամասկոսի շուկայի ձայները, որը խաթարում է հնագույն ձեռագրերի անդորրը:

Բայց սա էլ դեռ պատմության ավարտը չէ. Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանը հաճախակի հանդես է գալիս լրատվամիջոցներով՝ անուղղակի կերպով քարոզելով ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությունը.«Իր ցանկությունն է: Բայց եթե առաջադրվի, ներքին տրամադրվածությամբ՝ աշխատակազմը գոհ կլինի այն առումով, որ նա կշարունակի նաև Լևոն Խաչիկյանի,Սեն Արևշատյանի Հրաչյա Թամրազյանի գիծը: Եթե դնի իր թեկնածությունը՝ կարծում եմ բոլորն էլ գոհ կլինեն»: Չի շտապել այս հարցում իր կարծիքը հայտնել նաև Կ.Պոլսում բնակվող նրա որդին՝ Վահագն Քեշիշյանը, ով պարոն Թամրազյանի հրաժեշտի արարողությունից ընդամենը երեք օր անց՝ Կ. Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի 09.09.2016թ.-ի համարում հանդես եկավ «ցավակցական» հոդվածով, որտեղ խոսելով մեր մշակութային կյանքի «մեծ կորստի» մասին, վերջին հատվածում փաստացի գովերգում է ժամանակավոր պաշտոնակատարին, որ նա կշարունակի նույն գործը և որևէ բացթողում չենք ունենա: Ահա այդ տողերը. «Վահան Տեր-Ղևոնդյանի տարբեր հայրէննէրու իմացութիւնը , գիտական բարձր զգոնութիւնը, դիւանագետի հեռատեսութիւնը, վսահաբար շահեկան պիտի դառնա Մատենադարանին և անոր ողջ անձնակազմին համար»: Սա առնվազն անբարո վերաբերմունք էր պարոն Թամրազյանի հիշատակի նկատմամբ: Կուզենայի Վահագն Քեշիշյանին հիշեցնել հետևյալը. ճիշտ է, պարոն Տեր-Ղևոնդյանը տիրապետում է օտար լեզուների: Բայց Մատենադարանի գիտնական լինելու , առավել ևս տնօրեն դառնալու համար գլխավոր նախապայմանը ոչ թե, օրինակ, իսպաներենի, գերմաներենի կամ ռուսերենի իմացությունն է, այլ ամենից առաջ՝ Գրաբարի ու Միջին Հայերենի: Իսկ նա արաբագետ է, որի փորձառությունը կարող է օգտակար լինել միայն Արաբական ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության բաժնում: Մատենադարանը հայագիտակա՛ն կենտրոն է: Մինչ օրս էլ տիկին Վարդի Քեշիշյանը շարունակում է ամենուր փառաբանել Վահան Տեր-Ղևոնդյանի թեկնածությունը ՝ շրջանցելով բոլոր չափանիշները: Եվ իր մասնավոր կարծիքը քարոզում է Մատենադարանի «ամբողջ անձնակազմի» անունից , որի իրավունքը չունի:Այս հանգամանքը զայրացնում է թե՛ խնդրով մտահոգ մտավորականներին , և թե՛ Մատենադարանի շատ աշխատակիցների: Նրանցից մեկը Արթուր Հովհաննիսյանն է, ով համաձայնեց մեզ հետ կիսվել իր մտահոգություններով:

«Ես ինքս Մատենադարանի աշխատակից եմ և իմ անունից հրապարակումներ անելու ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական թույլտվություն տիկին Վարդիին չեմ տվել: Նա ոչ ոքի կարծիքը չի հարցրել: Եվ ես ուզում եմ հարց ուղղել Մատենադարանում աշխատող մեր վաստակաշատ գիտնականներին. ինչու՞ եք լռում, երբ Վարդի Քեշիշյանը , ոտնահարելով ձեր կարծիքը, նման հրապարակումներով է հանդես գալիս: Չէ՞ որ դուք գիտնական եք, մեր հասարակության դեմքն եք: Բավակա՛ն է փակվեք ձեր աշխատասենյակներում: Այսօր վճռվում է Մատենադարանի ապագայի հարցը: Կյանքը միայն շքանշաններով ու կոչումներով չի սահմանափակվում: Ցու՛յց տվեք, որ իսկապես գիտնական եք, իսկապես մտավորական եք , ունեք արդար խոսքի ուժ , եթե ունեք … կամ գո՛նե թույլ մի տվեք ՝ ոտնահարեն ձեր իրավունքները»:

Արթուր Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց նաև ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանի՝ օրերս «Հրապարակ»-ի թղթակից Սոնա Ադամյանին տված հարցազրույցի վրա, որտեղ խոսվել է նաև Մատենադարանի իրավակազմակերպչական կարգավիճակի փոփոխության՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալու մասին : Ինչ խոսք, հիմնադրամի կարգավիճակը նոր հնարավորություններ է բացելու Մատենադարանի առաջ: Բայց խոսքը սրա մասին չէ. Լուսինե Մարգարյանին լրագրողը հարց է ուղղել. «Տնօրենի ընտրության մրցույթ չհայտարարելու փաստը ինչքանո՞վ է կապված կառույցի իրավական կարգավիճակի փոփոխության հետ, և կարելի՞ է ենթադրել, որ հիմնադրամի ձևավորվելուց հետո միայն մրցույթ կհայտարարվի»: Պաշտոնյան պատասխանել է.«Անշու՛շտ»: Իսկ թե որքան կտևի այդ գործընթացը, չի կարող ասել: Եվ պետական օղակների այս անփույթ մոտեցումը ավելի է զայրացրել հասարակական շրջանակներին:
«Մատենադրանի իրավակազմակերպչական կարգավիճակի փոփոխությունը երկարատև գործընթաց է և կարող է տևել տարիներ: Ի՞նչ է, Մատենադարանը մի քանի տարի տնօրեն չպե՞տք է ունենա»,-հռետորական հարց է հնչեցնում աշխատակիցը:

Նշեմ, որ Արթուր Հովհաննիսյանը Մատենադարանի աշխատակից լինելուց բացի նաև լրագրող է, ապրիլյան պատերազմի մասնակից: Նա իրադարձությունները լուսաբանել է հենց առաջին գծից, որի համար արժանացել է գերատեսչական մեդալների: Եվ Մատենադարանի խնդիրները բարձրաձայնելով՝ ամենևին էլ ինքնահաստատվելու խնդիր չունի:

Սա պայքար է հանուն արդարության: Չմոռանա՛նք, որ մեզ հետևում են Մատենադարանի հնագույն բնակիչները՝ ավելի քան 20.000 մեր «զինվորները» …

Հասմիկ Պողոսյան

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 271 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan