Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Մանկական հիվանդություններ «Հրապարակ». «Շանգրիլան» աշխատակիցների համար կ... «Հրապարակ». Մորքուր-հորքուրների որդիներով շրջ... «Հրապարակ». Դեռ տեսչական մարմինը չկա, բայց պե... Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի Մակրոնը Թրամփին հրավիրել է Բաստիլի գրավման օր... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 28-ի համար Մերկելը պատմել է, թե ինչ է անում հյուրանոցում... Դատական հայցերը ճնշման միջոց են. Արամազդ Կիվի... Վթար Նյու Յորքի մետրոյում, կան տուժածներ Ռուսները կնախանձեն «Եղիսաբեթ թագուհուն». Մայք... Փաստաբանները 16 հայց են ներկայացրել լրատվամիջ... Նիկոլա Սթերջենը պետք է հրաժարվի Շոտլանդիայի ա... Մարադոնան իրեն համարել է Պուտինի ֆանատը Ընդմիջումների սիրահար դատավորը, «պատժված» փաս... Իրանը չի խախտում միջուկային գործարքը. ՄԱԿ-ում... Հյուսիսկորեական ստրկավաճառները աշխատանքային ճ... Լարվածություն հնդկա-չինական սահմանին Կիպրոսում կկառուցեն Եվրոպայի ամենամեծ խաղատու...
Ամենաընթերցված լուրերը
Մակրոնը Թրամփին հրավիրել է Բաստիլի գրավման օր... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 28-ի համար Մերկելը պատմել է, թե ինչ է անում հյուրանոցում... Դատական հայցերը ճնշման միջոց են. Արամազդ Կիվի... Վթար Նյու Յորքի մետրոյում, կան տուժածներ Ռուսները կնախանձեն «Եղիսաբեթ թագուհուն». Մայք... Փաստաբանները 16 հայց են ներկայացրել լրատվամիջ... Նիկոլա Սթերջենը պետք է հրաժարվի Շոտլանդիայի ա... Մարադոնան իրեն համարել է Պուտինի ֆանատը Ընդմիջումների սիրահար դատավորը, «պատժված» փաս... Իրանը չի խախտում միջուկային գործարքը. ՄԱԿ-ում... Հյուսիսկորեական ստրկավաճառները աշխատանքային ճ... Լարվածություն հնդկա-չինական սահմանին Կիպրոսում կկառուցեն Եվրոպայի ամենամեծ խաղատու... Ճաճոենց հարսին ոստիկանները հսկում են Օպերան պաժառ կտամ․ երիտասարդը փորձել է իրեն գ... Մերկելն իր ափսոսանքն է հայտնել Թրամփին՝ վերջի... Միայն պատերազմը կարող է սրբել աղբը, իշխանությ... Բաշար Ասադը այցելել է Խմեյմիմի ռուսական ավիաբ... Մեքսիկայում հերթական լրագրողն է սպանվել Պուտինը Հայաստանում միացյալ զորախմբի հարցերով... Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված ... Աղմուկով մտան քաղաքական դաշտ, հիմա նախընտրում... Ծառերի հատում չի իրականացվել. մեկնաբանում է ք... Մոլդովայի վարչապետը ԵԽԽՎ-ում կոչ է արել կարգա... Տուրիզմի զարգացման հերթական խթանը Գյումրիում Նոր Նորքի թաղապետը «դարդից» նոր վարսավիրանոց ... Հանրապետության Առաջին հիմնադրի արձանը կտեղադր... Նունե Եսայանը նորություն ունի Ավազակային հարձակում Արագածոտնում. Հարուցվել ... Գազայի սեկտորից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղ... Ո՜նց եմ սիրում քեեեզ, Յուրա... Ի գիտություն Մերկելը կոչ է արել Եվրոպային ավելի ակտիվորեն ... Քաղաքացիներն էլ են հրաժարվում Արման Սահակյանի... Զարուհի Փոստանջյանին բարին եմ մաղթում․ Րաֆֆի ... Մոնղոլիայում չեն կարողանում նոր նախագահ ընտրե... Անչափահասներին բերել են, դատ են վարում, հերիք... Կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժո... Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի ... Աստված՝ թաքնված Անապատացող Մերձբալթիկա. արտագաղթն այստեղ նույ... Թքեմ սրանց վրա, սրանք ինչ են որ․ Արարատ Խանդո... Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են ... ՌԱՖՈ Իսրայելյան՝ «Երեւան, ի՛մ Երեւան» Քաղաքագրություն. Ռ. Իսրայելյան՝ «Ճոճվող Երևան... Ռուսաստանի եւ Իրանի հանդեպ նոր սանկցիաների կի... Մուրացանի Պետրոսը, Կարեն Կարապետյանն ու «Չիբո... Էլի սարսափեցի՞ք՝ եկեղեցի կառուցելու մասին լսե...
Հարցում

Ղումարի ստավկաների վրա է դրված մեր պետության անվտանգությունը

Հարցազրույց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյի հետ

- Արամո, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարբեր երգիչ-երգչուհիներ երգում են քարոզարշավներին, աջակցում տարբեր քաղաքական ուժերի։ Ձեզ որեւէ առաջարկ եղե՞լ է՝ մասնակցել ու երգել այս կամ այն կուսակցության քարոզարշավին։

- Ոչ։

- Իսկ եթե լինի՝ կգնա՞ք, կմասնակցե՞ք։

- Չեմ կարծում, ես երեւի թե այն տարիքին եմ հասել, որ արդեն դրա կարիքը չկա։

- Երեւի տեղյակ եք, որ այս օրերին շատերն են մասնակցում քարոզարշավին...

- Չեմ մեղադրում, իմ կոլեգաներն են, եթե գնացել են, այդ գաղափարները կիսում են՝ բռավո, եթե աշխատանքի առումով է, որ երգում են, ի՞նչ ասեմ՝ այդ հարցն իրենց պետք է տաք...

- Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է տրամաբանական երգել կուսակցության քարոզչական հոլովակում եւ ասել՝ չխառնել դա քաղաքականության հետ։

- Տրամաբանությունը նա է, որ եթե գնում ես այդ կուսակցության քարոզարշավին, պետք է ծրագրին ծանոթ լինես, համախոհ լինես իրենց հետ, եթե նայում ես բիզնես տեսանկյունից, որպես վաստակ, ապա տարբեր են։ Ես չգիտեմ, թե ով ոնց է մտածում, եւ չեմ էլ կարող ասել իրենց՝ ինչու են գնացել, ինչու չեն գնացել։

- Ամեն դեպքում, Դուք պետք է համակրեք կամ գոնե ծանոթ լինեք այդ քաղաքական ուժի ծրագրին ու գաղափարախոսությանը։

- Բնականաբար, պետք է հասկանաս ինչ է։ Մյուս կողմից էլ՝ համարյա բոլոր կուսակցությունների ծրագրերը նույնն են, բոլորը բարեփոխումներ են ուզում՝ սկսած նույն Հանրապետականից, Դաշնակցությունից, «Ելքից», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից», բոլոր 9 կուսակցություններն էլ համարյա նույնն են ասում, ուղղակի տարբեր ձեւաչափերի մեջ են մեկնաբանում իրենց ծրագիրը։ Բոլորն էլ անվտանգությունից եւ կոռուպցիայի դեմ են խոսում ու ցանկանում են բարելավել թոշակները։

- Ըստ Ձեզ՝ ընտրողը, քաղաքացին ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, հատկապես այն դեպքում, երբ, ինչպես նշեցիք, գրեթե բոլորի ծրագրերը նույնն են։

- Գիտեք, անկախության 25 տարիներին նույն բանն են ասում՝ կոռուպցիայի, բարեփոխումների մասին... ինչքանով տեղյակ եմ, մեր փոքրիկ հանրապետությունում 160 կուսակցություն կա, ամեն դեպքում՝ 100-ից ավել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մի երկրում, որտեղ ապրում է 1 մլն. 500 հազար մարդ, մի հարյուր հատ կուսակցություն կա։ Կարծում եմ՝ նման պետությունում պետք է 2-3 կուսակցություն լինի, ոչ թե՝ նոր վերածնունդ, հզոր հայրենիք, պայծառ ապագա, չգիտեմ ինչ... ես մի քիչ դրան կողմնակից չեմ, որովհետեւ նման երկրում օրինական, այդքան կուսակցություն գրանցել... այսինքն՝ 3 շունչը կուսակցություն է... հիմա ես կարող եմ կուսակցություն բացել՝ Էմման, ես ու իմ որդին՝ Ավոն։ Որքանո՞վ է դա ճիշտ։ Թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին նույն բանն անընդհատ ասում են, ու ինչ-որ բաներ միշտ կրկնվում են՝ կապված թե օպոզիցիոն, թե իշխող կուսակցությունների հետ։ Պետք է գլոբալ մտածել, պետական մտածելակերպ է պետք։ Հա ասում են՝ փոխելու ենք ամեն ինչ, լավ է լինելու, մյուսն ասում է՝ մենք 15, 30, 50 կետից մտածել ենք, որ 2 ամսում կկարողանանք... չէ, դա ոչ թե 2 ամսում, այլ հստակ է պետք անել։ Ծրագրեր բոլորն էլ կարող են կազմել, բայց պետք է իրագործել այդ գաղափարները։ 50 կետից, 60 կետից, 8 կետից փոխում են երկիրը, սա հո լեգո չէ՞, որ միանգամից փոխես, սա պետություն է, եւ ժողովրդի մտքերի, մտածելակերպի վրա պետք չէ խաղալ։ Ամենացավալին գիտե՞ք որն է, որ արդեն «ափաշքյարա» ժողովուրդն ասում է... ստավկա են դնում փողերի պահով... դա ակնառու երեւում է, բայց ժողովուրդն ի՞նչ անի, մարդն ասում է՝ ով որ շատ փող տա, նրան կընտրեմ, կոպիտ ասած՝ ղումարի ստավկաների վրա է դրված մեր պետության անվտանգությունը, այսինքն՝ քո անվտանգությունը, ղարաբաղյան շարժման լուծումը, արտաքին աշխարհի հետ կապը, տնտեսությունը, ամբողջը դրված է «ով ինչքան տա, նրան կընտրեմ»-ի վրա...

- Այս հարցում ո՞րն է Ձեր վերաբերմունքը, շատերի պես մեղադրո՞ւմ եք ընտրակաշառք վերցնողներին, թե՞ փորձում եք ըմբռնումով մոտենալ։

- Մարդն ինչո՞ւ է գնում այդ ընտրակաշառքին, որովհետեւ ամսական իր եկամուտը չի բավականացնում իրեն... բան չունեմ ասելու, պետք չէ այդ 30 ոսկով ծախվել։ Չգիտեմ՝ 5 հազա՞ր դրամ են տալիս, թե՞ 10 հազար դրամ, բայց դա գնալու է, չէ՞, ու դու ծախվում ես, դրա համար պետք է կուսակցություններն այն ծրագրերը, խոստումները, որ տալիս են, կարողանան այնպես անել, որ այդ մարդը կարողանա ստանալ այն աշխատավարձը ու սոցիալապես այնպես ապահովված լինի, որ ինքը հասկանա՝ հզոր, ապահով երկրում է ապրում, եւ հետագա ընտրություններին գումարով իր ձայնը չվաճառի ու չարտագաղթի։ Ընդհանրապես, միջին խավն է ամբողջ աշխարհում ստեղծում պետությունը, հիմա միջին խավ չկա, կան ծայրահեղ ծանր վիճակում ապրող սիրելի հայրենակիցներ եւ անհասկանալի թվաբանության մեջ գտնվող մարդիկ։

- Դուք որեւէ քաղաքական ուժի հետ հույս կապո՞ւմ եք՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն։

- Ինձ համար ընդդիմություն-իշխանություն չէ, ինձ համար մեկ հայի գաղափարն է, որովհետեւ մեր պետությունն այն պլատֆորմի վրա է իր աշխարհագրական դիրքով, որ անխուսափելի են պրոբլեմները։ Դա կարելի է շտկել ու որոշակիորեն բերել մի հարթության վրա, որ մարդիկ կարողանան եւ ապահով լինել, ոչ մի հարձակումներ չլինեն, եւ սոցիալապես-տնտեսապես երկիրը կարողանա զարգանալ, որովհետեւ մենք ունենք ուղեղներ եւ կարող ենք այնպիսի հզոր պետություն դառնալ, որ շատ գերտերություններ մեզ հետ հաշվի նստեն։ Ծայրահեղ մի վիճակ է հիմա Հայաստանում՝ արտագաղթը տեսնում ենք, դրա համար պետք է մի ուժ դառնան ու կարողանան պետությունը պահել։

- Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի ու մի շարք սփյուռքահայ գործիչների կողմից սկիզբ դրված «Արդարադատություն Հայաստանում» քարոզարշավն առաջարկում է, որ Սփյուռքից անկախ դիտորդներ գան ու վերահսկեն ընտրական պրոցեսը տեղամասերում։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան եւ ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ դա կհաջողվի։

- Ես ողջունում եմ այդ միտքը, բայց ասեմ, որ ամբողջ աշխարհում, նույնիսկ ամենադեմոկրատ երկրներում, մեկ է, կեղծիքներ միշտ լինում են։ Բացառված բան է այդ արդար, թափանցիկ ընտրություններ ասվածը։

- Բայց այդ երկրներում կեղծիքներն արդյունքի վրա այդպես չեն ազդում, ինչպես մեզ մոտ։

- Բնականաբար, ու կարծում եմ՝ մարդ իր խղճի առաջ ազնիվ պետք է լինի։ Հիմա բոլորն ասում են՝ իշխող կուսակցությունը գումարներ է բաժանում, բոլոր կուսակցություններն էլ իրենց ձեւաչափի մեջ բաժանում են, ոչ թե ես ուզում եմ պաշտպանել նրանց, այլ ուզում եմ ասել, որ բոլորն են բաժանում, թող չասեն՝ մենք չենք բաժանում, սուտ է, այս պարագայում բոլորն էլ հանգիստ իրենց գործն անում են։

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ նախընտրական պրոցեսներում արդեն տարիներ շարունակ ընդգրկում են մտավորականների, դպրոցների տնօրենների, մանկավարժների։

- Եթե ինքը գաղափարախոսական առումով այդ ծրագրին ծանոթ է ու համամիտ է, ես նորմալ եմ գնահատում, մտավորականը, որը գաղափարախոս է, ասենք, Դաշնակցության կամ Ռամկավար կուսակցության հետ, դեմ չեմ, բայց եթե նա պետք է ընդգրկվի ուղղակի «սենց-սենց» բանի համար, ես դրան կողմնակից չեմ։ Եթե ես որեւիցե կուսակցության գաղափարները համակրեի, ես հստակ կմիանայի եւ այդ ծրագրերի մեջ մշակութային որոշ բաներ կմտցնեի, թե ինչ է պետք անել, բայց քանի որ չկա, ես չեմ տեսնում... ոչ թե ես ինձ չեմ տեսնում, ինչպես շատերն են ասում՝ ես երգիչ եմ ու քաղաքականության հետ կապ չունեմ, ո՞նց կապ չունեմ, եթե ապրում եմ այս երկրում, եւ այս երկրի ճակատագիրն ինձ համար շատ կարեւոր է, նույն անվտանգությունը, տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը ո՞նց կարեւոր չեն, բա ապրում եմ, չէ՞, հո ամեոբա չե՞մ, կապ չունի, որ մշակույթի մարդ ենք։

- Նախորդ ընտրություններին Դուք կարծես թե քարոզարշավին մասնակցում էիք, այդպե՞ս է։

- Չէ։

- Նկատի ունեմ 2012-ին ՀՀԿ-ի քարոզարշավները, եթե մասնակցում էիք, ուրեմն կիսում էիք այն ժամանակ նրանց գաղափարները։

- Գիտեք ինչ, ժամանակին ամեն մարդ կիսում է, ես դրա համար ի սկզբանե ասացի, որ ես ոչ թե համակրում եմ կամ չեմ համակրում, որովհետեւ բոլորն են նույն բանն ասում իրենց ծրագրերով, այլ ես ուզում եմ գա մի օր, որ բոլոր կուսակցությունների առաջնորդները հավաքվեն՝ իրենց պլյուս-մինուսներով, ու մի ընդհանուր ծրագիր կազմեն, որովհետեւ մենք մի ազգ ենք ու իրար ատելու, չսիրելու, փնովելու գաղափարը պետք է բացառենք։ Մենք հայ ենք, քիչ ենք, ասում ենք՝ տաղանդավոր ենք, շինարար, ստեղծող, ուժեղ, բայց ներսից իրար կոտրում ենք, ջարդում ենք ողնաշարը։ Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, ինձ համար ամենակարեւորը հիմա սահմանին կանգնած զինվորն է, եւ ուզում եմ մեր դիվանագիտական աշխարհն այնքան հասուն ու խելոք լինի, որ կարողանա ճիշտ որոշումներ կայացնել ի նպաստ մեր պետության, որովհետեւ ով իմ հայրենիքի դեմ է, նա իմ թշնամին է։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 3086 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan