Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Գաղտնի հանդիպում Ծաղկաձորում «Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է պատրաստվում ք... ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Գաղտնի հանդիպում Ծաղկաձորում «Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է պատրաստվում ք... ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ... Փաշինյանը խոսար գը,ես խելռեյ գը... «Ելք» -ը Գ... Հարձակում ՄԲ խորհրդարանի շենքի վրա Իտալիայում ձերբակալել են վտանգավոր մաֆիոզիի ... Ռուստամ Գասպարյանը տեղյակ չէր Սամվել Բաբայանի... Ես ամբողջ արտաշատցիների անունից հայտարարում ե... Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնք... Փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կար... «ՕՐՕ» դաշինքի հայտարարությունը՝ Սամվել Բաբայա... Մոուրինյո-մարդը փորձում է լինել Մոուրինյո-մար... Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, ... 18 միլիոն ռուբլի փոխհատուցում են պահանջում Հր... «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման բոլոր տոմսերը վա... Դաշինքի նկատմամբ վերաբերմունքի արդյունք կարող... Տհաճ անակնկալ էր. Ազատ Արշակյանը՝ Սամվել Բաբա... Յուրա Մովսիսյանը կխաղա Հենրիխ Մխիթարյանի դեմ ... Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեսակի զ... Չինաստանում ավանակները ոսկու արժեք են ձեռք բե... Կարեն Կարապետյանը փախուստի դիմեց Արտաշատի հրա... Հյուսիսային Կորեան անհաջող հրթիռային փորձարկո... Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը... Անցյալին վերադարձի փորձը հղի է անկանխատեսելի ... Հիմա դնե՞մ գնաս միանգամից հիվանդանոց. Ծառուկյ... ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշ... Կյանքի կանոններ Մարգարետ Թետչերից Ծառուկյանը` կոալիցիա կազմելու և վարչապետ դառն... Ինքնաթիռ է կործանվել սիրիական Ռաքքայում Ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հե... Սամվել Բաբայանի ձերբակալությունն անակնկալ էր․... 1237 լուսանկար եւ 184 ֆիլմ՝ «Ավրորայի» մրցույ... Ահա թե ինչ պիտի հաղթահարել
Հարցում

Քաղաքագրություն. Ռ. Զարյան՝ «Կարաբալան»

Անծանոթ քաղաք էր Երեւանն այն տարիներին: Ծաղկավաճառ խանութ չկար, որ հյուր գնացողը մի ծաղկեփունջ տաներ տանտիրուհուն: Ուսանողը ճանապարհվում էր ժամադրության, եւ վարդավաճառներ չկային, որ աղջկան ներկայանար գեթ մի ծաղիկ ձեռքին:

Միակ ծաղկավաճառը Կարաբալան էր: Նա վարդ էր վաճառում: Տարբեր գույնի վարդեր՝ ճերմակ, դեղնավուն, վարդագույն, վառ կարմիր, բոցագույն:
Օրը երկու անգամ երեւում էր կուլտուրայի տան շքամուտքի մոտ՝ մեկ ցերեկը, մեկ էլ ժամը վեցին:

Ձախ թեւին վարդերով լի զամբյուղն էր, աջ ձեռքին մի վարդ միայն, մի հատիկ վարդ: Ինչպես էր բռնում: Երեւի ոչ մի սիրահար ծաղիկը չի բռնել այդպիսի գեղեցկությամբ:
Անհայտ կենսագրության մարդ էր: Կարաբալան: Ինչ որ ասվել եւ պատմվել է այն տարիներին, երեւանցիների երեւակայության հորինածն էր: Ամեն մարդ պիտի կենսագրություն ունենա: Ինչպե՞ս կարելի է, որ մարդը հայտնի լինի, եւ անհայտ մնա նրա կյանքը: Կարաբալան քաղաքի հայտնի մարդկանցից էր: Եթե մարդիկ ոչինչ չգիտեն, ուրեմն պետք է հորինել, պետք է վերագրել՝ ասել, որ Կարաբալան մի անգամ է սիրել, սիրել է մի աղջկա, աղջիկը հեգնանքով է նայել իրեն, մերժել է նրա սերն ու ծիծաղելով հեռացել: Դա երբ է եղել, ոչ ոք չգիտեր: Այլեւս ոչ մի աղջիկ չի սիրել: Մարդիկ էլ կային, որ ասում էին, թե Կարաբալան ոչ մի տեղից էլ եկած չէ, Երեւանում ծնված- մեծացած տղա է, մեկի ասելով՝ Կոնդից, մյուսի ասածով՝ Թուրքի թաղից:

Ե՞րբ, ի՞նչ եղավ Կարաբալան, չեմ կարող ասել: Բայց երբ Կարաբալան կար, մարդ չէր պատկերացնում երեկոյացող Աբովյան փողոցն առանց նրա: Ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես Աբովյան փողոցի մայթերի եզրերով վազող առուները, ինչպես կուլտուրայի տունը, երբ դեռ երեսպատված չէր նրա ճակատը:

Ես չեմ եղել Կարաբալայի ծաղկանոցում: Չեմ տեսել, բայց պատկերացրել եմ, թե ինչպես է աճեցնում վարդերը, ինչպես է ջրում: Ինչպես է տանում մկրատը դեպի ցողունը: Չգիտեի, թե ընտանիք ու երեխաներ ունի, բայց այնպես էի մտածում, թե ծաղկանոցը նրա տունն է, վարդերը՝ իր անթիվ ու անհամար զավակները: Պատկերացրել եմ, թե ինչ գորովալի հայացք է գցում վարդերին, ու ձեռքը, որով առնում է ծաղիկը, ինչպիսի սիրով ու ջերմությամբ է շնչում:

Անցան տարիներ: Ծաղկառատ դարձավ Երեւան քաղաքը, բացվեցին ծաղկավաճառ կրպակները: Ամեն մի մեծ փողոցի անկյունում ծաղիկ վաճառողներ կան: Ծախում են բազմատեսակ ծաղիկներ՝ վարդ, մեխակ, քրիզանթեմ, կակաչ…
Հիմա ամեն մեկը հյուր գնալիս ծաղիկ կարող է առնել, ժամադրության գնալիս աղջկան տանել իր սիրած ծաղիկը: Կարող է ընտրել ի՛նչ ուզի, ի՛նչ գույնի, ի՛նչ չափի եւ որքա՛ն ուզի: Առատություն է, սրտիդ ուզածի չափ: Կարծես թե հենց այն է, ինչ որ երազում էինք:
«Մայրամուտից առաջ»


Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 220 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan