Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 30.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Մեծ Բրիտանիան ԵՄ օրենսդրությունը կփոխարինի սե... «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հավանական մեկնարկային... Դուք ինքներդ Ձեզ համար սիրված քաղաքական գործի... Զառան և ընտրությունները Ռոնալդինյոն երաժշտական կարիերա է սկսել (տեսան... Երբեւիցե սուտ չխոսես եւ խոսքիդ գինն իմանաս. վ... Իրանի Պնախարարը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին հեռանա... Մահվան ելքով պատահար Արարատի մարզի Հայանիստ գ... Հարավ-Կորեական դատարանը սանկցիա է տվել նախկին... Հայաստանում չի գտնվի դպրոցի մի տնօրեն, որ դիմ... Կիսադատարկ դահլիճ՝ ՀՀԿ-ի քարոզարշավին (ֆոտո) Ռուսաստանի հատուկ ծառայությունները Չեչնիայում... Նախընտրական կաշառքի ձև Արգենտինայի խորհրդարանը թույլատրել է մարիխուա... Ֆինլանդիան ուրախ կլինի ընդունել Թրամփին և Պու... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կադրային լուրջ խնդիրն... Իռլանդիայում ուղղաթիռ է անհետ կորել «Наш красавчик»․ քաղաքացին՝ վարչապետին (տեսան... Թուրքական բանտում գտնվող քրդամետ կուսակցությա... Թուրքիան և ԱՄՆ-ը փորձում են կայունության գոտի...
Ամենաընթերցված լուրերը
Մեծ Բրիտանիան ԵՄ օրենսդրությունը կփոխարինի սե... «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հավանական մեկնարկային... Դուք ինքներդ Ձեզ համար սիրված քաղաքական գործի... Զառան և ընտրությունները Ռոնալդինյոն երաժշտական կարիերա է սկսել (տեսան... Երբեւիցե սուտ չխոսես եւ խոսքիդ գինն իմանաս. վ... Իրանի Պնախարարը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին հեռանա... Մահվան ելքով պատահար Արարատի մարզի Հայանիստ գ... Հարավ-Կորեական դատարանը սանկցիա է տվել նախկին... Հայաստանում չի գտնվի դպրոցի մի տնօրեն, որ դիմ... Կիսադատարկ դահլիճ՝ ՀՀԿ-ի քարոզարշավին (ֆոտո) Ռուսաստանի հատուկ ծառայությունները Չեչնիայում... Նախընտրական կաշառքի ձև Արգենտինայի խորհրդարանը թույլատրել է մարիխուա... Ֆինլանդիան ուրախ կլինի ընդունել Թրամփին և Պու... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կադրային լուրջ խնդիրն... Իռլանդիայում ուղղաթիռ է անհետ կորել «Наш красавчик»․ քաղաքացին՝ վարչապետին (տեսան... Թուրքական բանտում գտնվող քրդամետ կուսակցությա... Թուրքիան և ԱՄՆ-ը փորձում են կայունության գոտի... Թուրքիան սպասում է, որ ԱՄՆ-ում ժամանակավորապե... Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանդես կգա հայտ... Վարչակազմը ակտիվ քայլեր է կատարում ապստամբութ... Բեռլինում փնտրում են ամերիկյան բանակի համար ա... Բայց ես ո՞վ եմ, որ հանձնարարություն տամ իրենց... Տեղի կունենան Թիլերսոն-Էրդողան բանակցությունն... Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական կ... Կյանքի կանոններ Հուլիոս Կեսարից Վերջին հրաժեշտը Արտակ Ռաֆայելյանին (տեսանյութ... «Հանցագործի» հետ իր լեզվո՞վ խոսել (տեսանյութ) Այցելություն Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղե... Դատական դեպարտամենտը պարզաբանում է (ֆոտո) Երկաթուղային վթար Հնդկաստանում «Չարաբաստիկ» ձայնագրության գյումրեցի զոհերը «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը... Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ համագո... Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր ... Կալանավորը դիմել է փախուստի. «Նուբարաշեն» ՔԿՀ... Եթե Տեր-Պետրոսյանն է ձեռք մեկնում մեզ, պետք է... Սերժ Թանկյանը աջակցում է Դանիել Իոաննիսյանին ... Մեկ դեպք է արձանագրվել, այն էլ՝ Գևորգ Դանիելյ... Արցախից Երևան վերադարձած 15-հոգանոց ընտանիքը ... Ցույց կիրականացնեն ԿԸՀ-ի դիմաց Խոսքերս հասցեագրված չէին մրցավարին. Մեսսի Գևորգ Ղազարյանը վիրահատության է ենթարկվել «Արժանապատիվ» կապիտուլյացիա-«Խաղաղություն» և ... Ես տեղեկություն չունեմ Մոսկվայում Նալբանդյան-... Կառավարության «վերջին» նիստը՝ լուսանկարներով ... Դա հենց այն վարչական ռեսուրսն է, որ բացահայտ ... Իվանկա Թրամփը կդառնա հոր օգնականը
Հարցում

Նա այն լատարեան է, որը ես շահել եմ

Այսօր՝ մարտի 8-ին, ՀՀ-ում մեկնարկում է կանանց նվիրված միամսյակը: Մարտի 8-ի՝ որպես Կանանց միջազգային օր նշելու արմատները հասնում են մինչեւ 20-րդ դարասկիզբ, երբ 1908 թվականի մարտի 8-ին կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության նախաձեռնությամբ Նյու Յորքում կազմակերպվեց ցույց, որը պահանջում էր կանանց իրավահավասարության խնդրի կարգավորում: Այդ օրն ավելի քան 15 հազար կին դուրս էր եկել ցույցի՝ պահանջելով կրճատել աշխատանքային ժամերը եւ վարձատրել այնքան, որքան վարձատրում են տղամարդկանց: 1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը մարտի 8-ը հռչակեց Կանանց ազգային օր: 

Հայ կնոջ մասին զրուցել ենք պգթ, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ: Իսկ իր կյանքի փորձով մեզ հետ կիսվել է լրագրող եւ հաղորդավարուհի Զառա Արամյանը:

Ժամանակակից հայ կինը

«Ավանդական հայ ընտանիքում կինն օջախի ներսի պատն է, տղամարդը՝ դրսի: Ես կարծում եմ, որ ժամանակակից հայ ընտանիքում կինը դարձյալ տան ներսի պատն է, տան պահապանը, երեխաներին խնամողը, սակայն ժամանակակից հայ կինը դրսում էլ անելիքներ ունի՝ նյութական կարիքների ապահովում, աշխատանքային կարիերայի ստեղծում եւ այլն»,-կարծում է Սվետլանա Պողոսյանը:

Նա նշում է, որ կարիերայով զբաղվող հայ կանանց մեծ մասն իրեն կայացած է համարում, եթե ունի ընտանիք՝ ամուսին, երեխաներ: «Այսինքն՝ հայ կնոջ գերակա նպատակը, միեւնույն է՝ կապված է ընտանիքի հետ: Անշուշտ, հայ կանանց մի մասն էլ ձգտում է լավ ընտանիք ունենալու հետ մեկտեղ կառուցել մասնագիտական կարիերա: Ես նկատել եմ, որ այսօր շատ պաշտոնյա կանայք, մասնագիտական գործունեությանը զուգահեռ, ցանկանում են շեշտել, որ իրենք՝ որպես օջախի կին կամ մայր, կայացած են: Հասցնում են կենցաղի հետ կապված գործերը:

Այսինքն՝ նրանք ցանկանում են մասնագիտական հաջողություններին զուգահեռ համապատասխանել նաեւ կանացիության իդեալին: Կարծրատիպային մտածողության պատճառով կամ ենթագիտակցությամբ պայմանավորված՝ հայ հասարակությունում չեն սիրում, երբ կինն առաջին շարքերում է, միշտ ուզում են, որ նա մի փոքր ստվերում լինի: Որոշակի սահման կա, որտեղ կնոջ գործունեությունն ընդունվում է։ Դրանք հիմնականում միջին օղակներն են, իսկ բարձրագույն իշխանության համակարգում կանայք սակավաթիվ են՝ նմուշի համար: Այսինքն՝ հայ իրականության մեջ ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ գտնում են, որ քաղաքականությամբ զբաղվելն այդքան էլ կանացի գործ չէ:

Սակայն, քանի որ այսօր նոր ժամանակներ ու նոր մարտահրավերներ են, որոշակիորեն առաջընթաց նկատվում է: Օրինակ՝ հասարակական կազմակերպություններում կանանց ընդգրկվածությունն առավել մեծ է: Կարծում եմ, որ հասարակական կամ քաղաքական գործչի համար սեռային տարբերությունը ճիշտ չէ, քանի որ այս դեպքում կարեւոր են օժտվածությունը, մասնագիտական կարողությունները, կրթությունը:

Պետք է նշել, որ կանայք կառավարման համակարգում որոշակի առավելություններ ունեն, ավելի թիմային են գործում, ուրիշների կարծիքը լսելու բնածին հակվածություն, շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու բնածին կարողություն ունեն: Ես ցանկանում եմ, որ մեր իրականությունում կնոջ առաջ նման սահմանափակումներ չլինեն, կարեւորությունը տրվի ներուժին, գիտելիքին, մասնագիտական կարողություններին, հայ կինը հնարավորություն ունենա գործունեություն ծավալել քաղաքական, հասարակական եւ այլ կառույցներում»,-նշում է ազգագրագետը:

Շատ կուզենայի, որ բարձր դիրք զբաղեցնող կանայք չդադարեին կին լինել

«Տարբեր ժամանակահատվածներում (իսկ ես արդեն 47 տարեկան եմ) կարիերայում տարբեր բարդություններ եմ ունեցել, սակայն այսօր, կարծում եմ՝ հայ կնոջ համար ամենաբարենպաստ ժամանակաշրջանն է, քանի որ կինն այսօր մեծ հնարավորություններ ունի ե՛ւ սովորելու, ե՛ւ աշխատելու, ե՛ւ պաշտոն զբաղեցնելու, ե՛ւ իր խելքն ու ունակություններն արտահայտելու: Օրինակ՝ գիտենք, թե մեր օրերում որքան դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ են կանայք, էլ չասեմ, թե նոր խորհրդարանում որքան մեծ տոկոս են կազմում նրանք:

Դա ինձ շատ ուրախացնում է: Սակայն, լինելով ավանդական հայ ընտանիքում ծնված եւ մեծացած հայ կին, մի փոքր մտավախություն ունեմ: Ինձ համար միշտ առաջնահերթը տղամարդն է, ինչպես Աստվածաշնչում է ասվում: Կինը պետք է միշտ մեկ քայլ ետ լինի տղամարդուց: Ես շատ կուզեմ, որ այն կանայք, ովքեր զբաղեցնում են բարձր դիրք, չդադարեն կին լինել, անհրաժեշտության դեպքում լինեն թույլ, ինչ-որ մի տեղ էլ՝ տղամարդուն որոշ հարցերում զիջող եւ չկարծեն, որ իրենք արդեն տղամարդ են: Սա շատ կարեւոր է ընտանիքի պահպանման համար»,-կարծում է Զառա Արամյանը: «Ես 23 տարեկանից եղել եմ գլխավոր խմբագիր, ղեկավար դիրք եմ ունեցել, եւ երբ ամուսնուս մի անգամ հարցրին, թե արդյոք ընտանեկան կյանքում բարդ չէ՞ ինձ հետ, ամուսինս պատասխանեց. «Ինքը երբ տուն է մտնում, դադարում է լինել Զառա Ֆելիքսովնա, նա տանն իմ կինն է, իմ ծնողների հարսը, քույրիկներիս հարսը»»:

Զառա Արամյանը պատմում է, որ երբ դեռ ամուսնացած չի եղել, ռադիոյում շատ կարեւոր պաշտոն է զբաղեցնելիս եղել, եւ մի օր, երբ վերադարձել է տուն, մայրն իրեն ասել է. «Գիտե՞ս ինչ՝ էդ դու դուրսն ես Զառա Ֆելիքսովնա, հլը անցի եւ տներն ավլի»:
«Քանի որ ես անցել եմ մասնագիտական ոլորտի եւ անձնական կյանքի սահմանները տարանջատելու ճանապարհը, այսօր ժպիտով եմ նայում այն կանանց, ովքեր այդ ճանապարհին են: Աշխատավայրում ղեկավարելը, իսկ տանը կին ու մայր լինելը եւ այդ դերերի տարանջատումն ամենօրյա աշխատանք են, ուղեղդ, զգայարաններդ չպետք է անջատվեն: Եթե աշխատավայրում ինձ որպես ղեկավար են դիմում, ապա տանը՝ իմ ընտանիքում, ես այդ նույն մարդը չեմ:

Ընտանիքում ղեկավարը պիտի տղամարդը լինի: Իհարկե, պետք է հիշել նաեւ, որ «տղամարդը գլուխն է, իսկ կինը՝ պարանոցը»: Կինը դիվանագետ է: Եթե անգամ ցանկանում ես, որ ամուսինդ անի այն, ինչ դու ուզում ես, պետք չէ ոտքը գետնին հարվածել եւ ասել՝ ես դա ուզում եմ, եւ վերջ: Դա կարելի է շատ նուրբ ու «փիսիկավարի» անել, կանացի խորամանկությամբ, կաթիլ-կաթիլ, եւ կգա մի օր, որ կողքիդ տղամարդը կասի՝ արի էսպես անենք, եւ դու մտքումդ քեզ կծափահարես ու կասես՝ կեցցե՜ս»,-խորհուրդ է տալիս Արամյանը:

Զառա Արամյանն անդրադառնում է նաեւ այն կանանց, ովքեր որոշակի ընտանեկան խնդիրներ ունեն: «Ես այսօր խոսում եմ ընտանիք ունեցող կնոջ դիրքից, սակայն ես հասկանում եմ, թե որքան դժվար է այն կանանց համար, ովքեր, օրինակ, ամուսին են կորցրել կամ ամուսնացած չեն: Իրենց համար բարդ է կանացի հմայքը պահպանել, ավելի բարդ, քան ընտանեկան երջանիկ կյանքով ապրող կանանց համար: Ես տարիների ընթացքում հասկացել եմ, որ կարեւորը հոգու խաղաղությունն է:

Ես ե՛ւ վիշտ եմ տեսել, ե՛ւ ցավ, անցնում եմ այն դժվարությունների միջով, որ անցնում է կարծես թե ամեն երկրորդը, ե՛ւ իմ վարկն ունեմ բանկում, ուզում եմ ասել, որ այդ ամենն ինձ քաջ ծանոթ է: Պարզապես հոգիդ պիտի խաղաղ լինի, պիտի չչարանալ: Այդքան էլ բարդ չէ լինել բարի: Եթե, օրինակ, տեսնում ես, որ ինչ-որ մեկը մեքենա է շահել, դու քո մեջ ոչ թե պետք է մտածես՝ տեսա՞ր, մեքենա շահեց, այլ հակառակը՝ հոգուդ խաղաղության համար նրան բարի վայելում ցանկանաս: Գուցե սկզբից միայն բառեր ասվեն: Կարծում եմ, որ հետո այդ բառերը կսկսեն խորություն հաղորդել հոգուն, եւ այն կխաղաղվի: Ու կգա մի օր, որ նա կարթնանա ու կտեսնի, որ այն խաղաղությունն ու բարությունը, որ ինքը սփռում էր, վերադառնում է իր մոտ: Սրանք լոկ բառեր չեն, այլ կյանքովս ապրած եւ երակներովս հոսած իմաստնություն, որին, բարեբախտաբար, եկել եմ»:

Կանանց միամսյակի մասին Զառա Արամյանն ունի իր յուրահատուկ կարծիքը. «Այս տոնն իր մեջ երկակի նշանակություն ունի: Իհարկե՝ կնոջը շատ հաճելի է ապրել այնպիսի երկրում, որտեղ կանանց այնքան են մեծարում, որ նրանց պատվին միամսյակ են հայտարարել: Դա արտակարգ լավ բան է: Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ պետք է տղամարդը հիշի կնոջը մեծարելու մասին միայն միամսյակի ընթացքում:

Մի գաղտնիք բացեմ: Ես այն եզակի կանանցից եմ, ում ամուսինը հենց այդ եռամսյակում հատուկ ոչինչ չի անում, այլ այդ ամենն ամբողջ տարով ու կյանքով է սփռում: Բոլոր այն կանայք, որոնք սպասում են, որ հենց այդ օրը պիտի իրենց շնորհավորեն, թող ինձ ներեն՝ սխալ մոտեցում է. մի քիչ դժբախտության հոտ է գալիս: Իմ պարագայում գուցե մեր տարիքային տարբերությունն է նպաստում նման ուշադրության առկայությանը: Քանի որ ամուսինս ինձնից 13 տարով մեծ է, այլ կերպ է վերաբերվում իմ կամակորություններին: Նա այն լատարեան է, որը ես շահել եմ»:

«Ես սիրում եմ բոլորին, բոլոր հայ կանանց կողքին եմ, ես նաեւ նրանց համար եմ աշխատում: Ուզում եմ, որ նրանք լինեն երջանիկ, կայացած, առաջնահերթ՝ ընտանիքում, բոլոր աղջնակներին մաղթում եմ մայրանալ եւ կատարել Աստծո առաջ իրենց առաքելությունը, զգալ այդ բերկրանքը: Իսկ բոլոր նրանք, ովքեր չեն կարող մայրանալ, կարող են այդ մայրական վերաբերմունքն ուղղել իրենց համար հարազատ բալիկների: Թող բոլոր կանանց աչքերը երջանկությունից պսպղան»,-բարեմաղթում է Զառան:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է 1886 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan