Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Իրատես»․ Սամվել Բաբայանի «վաղաժամ» մեկուսացո... «Ժողովուրդ». «ՀրազՋԷԿ»-ն, առաջիկայում կվաճառվ... «Հայկական ժամանակ». Քննարկվել է Սեյրան Օհանյա... «Հայկական ժամանակ». ԿԲ-ն այլևս չի նվազեցնի վե... «Ժամանակ». Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդ... «Հրապարակ». Տարօրինակ հայ ընտրող «Ժողովուրդ». Բանակից հափշտակության հերթական դ... Իրադրությունն առաջնագծում «Հրապարակ». Գրաֆի՞կն էր ծանր, թե՞... «Ժողովուրդ». ՀՀԿ-ի հույսը ռեյտինգայիններն են Ովքեր «հավատում են» «Ժողովուրդ». Իշխանությունները փորձում են ծածկ... «Հրապարակ». Էլ ո՞ր օրվա հարևաններն են, որ իրա... «Հրապարակ». Կադրային փոփոխություններ են սպասվ... «Հրապարակ». Սամվել Բաբայանի դեմ «Իգլայի» գործ... Ռոնալդուն միայնակ ավելի շատ է վաստակել, քան 4... ՄԲ պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրե... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար ՄԱԿ-ը անհանգստացած է Ռաքքայից ստացվող լուրերի...
Ամենաընթերցված լուրերը
«Իրատես»․ Սամվել Բաբայանի «վաղաժամ» մեկուսացո... «Ժողովուրդ». «ՀրազՋԷԿ»-ն, առաջիկայում կվաճառվ... «Հայկական ժամանակ». Քննարկվել է Սեյրան Օհանյա... «Հայկական ժամանակ». ԿԲ-ն այլևս չի նվազեցնի վե... «Ժամանակ». Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդ... «Հրապարակ». Տարօրինակ հայ ընտրող «Ժողովուրդ». Բանակից հափշտակության հերթական դ... Իրադրությունն առաջնագծում «Հրապարակ». Գրաֆի՞կն էր ծանր, թե՞... «Ժողովուրդ». ՀՀԿ-ի հույսը ռեյտինգայիններն են Ովքեր «հավատում են» «Ժողովուրդ». Իշխանությունները փորձում են ծածկ... «Հրապարակ». Էլ ո՞ր օրվա հարևաններն են, որ իրա... «Հրապարակ». Կադրային փոփոխություններ են սպասվ... «Հրապարակ». Սամվել Բաբայանի դեմ «Իգլայի» գործ... Ռոնալդուն միայնակ ավելի շատ է վաստակել, քան 4... ՄԲ պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրե... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար ՄԱԿ-ը անհանգստացած է Ռաքքայից ստացվող լուրերի... Ուկրաինացի ծայրահեղականները ժամանակավորապես ա... Բելգիացի դարպասապահը անիմաստ է համարում այս օ... Ղրղզ խորհրդարանականը Ղրիմ է այցելել՝ առանց Կի... Ղրղզստանում զինվորական բեռնատարը մխրճվել է տա... ՄԲ վարչապետը հետաձգել է այցը Մոսկվա Ռուսական դատարարանը հեռակա կարգով ձերբակալել ... Չինաստանը երկիր է վերադարձրել բյուջեի թալանի ... Ֆերգյուսոն. Իսպանական ակումբների գերիշխանությ... Կիևը պատրաստվում է Թրամփի հետ Պորոշենկոյի հան... «Մոնակո»-ն առնվազն 150 մլն եվրո է պահանջում թ... Սուրիկ Խաչատրյանը՝ ՀՀԿ-ի համար աշխատող տնօրեն... Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է Արամ Սարգսյանին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 200 մլն եվր... Օրինապաշտ քաղաքացիներին պետք է անհրաժեշտ ազդա... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան... Սամվել Բաբայանի նախկին դաշնակիցը նախընտրում է... Օրինապաշտ քաղաքացիներին պետք է անհրաժեշտ ազդա... Դու այն երգն ես կրկնում շարունակ Հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ-ում կալանավորի ... Դատական դեպարտամենտը արհամարհո՞ւմ է ընթացակար... Ապրիլի 7-ից վերագործարկվելու են մայրաքաղաքի բ... Սպառնալիքը կեղծել էր՝ քարոզարշավից դուրս գալո... Ապրիլի 2-ին ժողովրդի մեծամասնությունը ձայն կտ... Հափշտակել է դեղատան դրամարկղը (տեսանյութ) Փնտրում է հարազատներին Ի՞նչ նոր պլանի շուրջ կարող են բանակցել Հայաստ... Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի... Արա Ավետիսյանի աջ ձեռքը պաշտոն է ստացել Մոուրինյոն ներողություն է խնդրել Ռոնալդուից Կյանքի կանոններ Կոնստատնին Ստանիսլավսկուց
Հարցում

Քաղաքագրություն. Ալվարդ Պետրոսյան

Բեկոր առ բեկոր հավաքվում է քաղաքի հիշողությունը։ Գրված ոչ մի տող, պատկեր , ցնորք և երազ, հիշողության ոչ մի մասունք մոռացության չի մատնվելու։ Երևանի փողոցները, բակերը, տները, սրճարանները, բույրերը և մարդիկ, ովքեր ապրել են մեր քաղաքում՝ շարունակում են ապրել, ահա վերադառնում են՝ և առմիշտ։ Ստորև ներկայացնում եմ Ալվարդ Պետրոսյանի՝ 1968թվականին «Գարուն» ամսագրում լույս տեսած «Երևանյան մանրանկարները»։

 

Երևանյան մանրանկարներ

 

 ՓՈՂՈՑԸ՝ վարդերով, դեղին, սպիտակ, կարմիր: Կարմրատուֆե նուռ և խաղող: Վարդեր՝ դեղին, սպիտակ, կարմիր: Հետո կավե կարաս, իբրև թե ոսկեջրած թասով կարելի է գինի խմել կարասից: Եղնիկ:

Իսկ մայթերի սպիտակ սալերը վազում են ոտքի տակից՝ մեղեսիկի հաջորդականությամբ՝ խեր, շառ, աստված, խեր, շառ, աստված... Եվ այսպես, մինչև տրամվայի գծերը ու գարեջրի տաղավարը:

ԱՐՁԱՆԸ հայտնվեց կանաչ, ձանձրալի խոտերի վրա, լճակի մոտ: Փողոցը, որը եզերում է լճակը, աշխատանքի շտապող մարդկանց համար չէ: Այս տեղ կա մի ծույլ նրբություն և օրը արևոտ է թե ոչ, մառախուղ կա՝ անդամալուծող և սառը: Մարդկանց աչքերում դրոշմված տարակուսանքը, հավանաբար, հեռավոր արձագանքն էր փայտե ձին տեսած մարդկանց տարակուսանքի: Կաթի շտապող մի պառավ չարը խափանող բառեր շշնջաց և սև կատվի, տերտերի կողքին՝ արձանը իր արժանավոր տեղը գրավեց նրա մոռացկոտ գլխում:- Ո՞րն է սրա ճիշտ դիրքը,- մտածում էին հավաքվածները:- Մայրը երեխայի հետ խաղո՞ւմ է, թե՞ կուրծք է տալիս: Եթե նրանք մերկ չլինեին, կթվար թե սոված գաղթականներ են, նրանց ուրվականները, որոնք քար են դարձել, դաժան ու անհասկանալի՝ նաև տձև:

Ջղային մի երիտասարդ վերցրեց երեխային և տեղավորեց մորից քիչ հեռու:

- Դուք իրավունք չունեք,- զայրացավ տարեց մեկը, գնաց երեխային բերեց նախկին տեղը: Հետո որոշվեց արձանը տանել ճանապարհից հեռու: Տնքալով վերցրեցին ու տեղավորեցին կանաչ գորգի կենտրոնում և նորից հավաքվեցին շուրջը: Վերջապես լճակի մոտի սրճարանը բացվեց և մարդիկ լցվեցին այնտեղ: Մյուս օրը արձանը տեղում չէր, և կյանքը շարունակվեց առաջվա հունով՝ առանց հանելուկների ու անշտապ:

ՏՈՒՆԸ, որը երևում է մեր պատուհանից, բակի կենտրոնում է: Դիմացի չծաղկող ծիրանենին սև սարդի նման ծեփվել է նրա վաղուց չսպիտակեցված պատին: Տանիքի եզրին ծխնելույզն է: Տանը քարածխով, երբեմն չորացած ճյուղերով վառվող վառարան կա: Վառարանը մոռացված մխի ու վառվող լավաշի հոտ է շաղ տալիս օդում, և օդը ծաղկում է տաքությունից: Տունը մի պատուհան ունի, օդանցքը՝ թերթով փակված: Մի օր պատուհանը ծեփվեց վարդագույն կարկատանով և դարձավ պատշգամբ: Հետո այն փակեցին պատերով և վրան տանիք քաշեցին: Տանիքից ծխնելույզ դուրս չէր գալիս: Մխի, լավաշի հոտը հեռացավ, ներծծվեց օդում: Հետո, մի օր, տունը քանդեցին ու սկսեցին մեր շենքի շարունակությունը կառուցել: Ծիրանենին վաղուց կտրել ու վառել էին վառարանում:

ՊԱՀԱԿԸ: Ջուրը սառել է ջրհորդաններում և ծանրությունը նրանց գցել է գետին: Կահույքի մեծ խանութի մոտ նստել է պահակը, ծեր շան հետ դիմաց-դիմաց և ծխում է: Ծխից նրա բեղերը շան աչքերի պես դեղնել են:

- Հիմա ամենակարևորը տաքությունն է,- տնքում է նա:- Երբ ջահել էի, կարծում էի՝ ծերանամ գիրք կկարդամ: Բայց հիմա ամենակարևորը տաքությունն է:
Հռնդալով մեքենա անցավ: Քնաթաթախ վարորդը անընդհատ ազդանշան էր տալիս, որը ճեղքում էր գիշերն ու ցուրտը: Ծերուկը դժվարությամբ բարձրացավ տեղից, մոտեցավ դիմացի պատուհաններից մեկին: Նրա քիթը ճապաղվեց ապակու վրա: Ներսում. մեկը չոր հազում էր: Ճերմակ գիշերազգեստով կինը ջուր էր տալիս նրան: Դժգույն լույսը մարեց և մնաց շնչառությունից քրտնած պատուհանը, որը քիչ-քիչ սառեց և վերածվեց բյուրեղի:

ԲԼՈՒՐ: Աշխարհի բոլոր բլուրների նման համբերող, տառապած: Գլխի տափարակում, քարե մատների մեջ՝ ծվարած կրակ: Կողքին՝ սլացիկ, ասեղանման բողոք՝ խրված երկնքի անծայր գորշության մեջ ու էլի քարացած: Քար, քար, քար...
Խորքում, շատ հեռվում, Զանգուն է ողբում, երբեք չվերջացող ու անսկիզբ: Ողբ՝ անապատներում սպիտակ ավազ դարձած ոսկորների վրա...
Իսկ բետոնված ճանապարհը անցնում է այդ բոլորի կողքով: Մեր ոտքերը անցնում են այդ ճանապարհով: Զանգվի տնքոցը խեղդվում է բետոնի և բետոնը տրորող մեր ոտքերի տակ:

Գետի տնքոցը երբեմն խելագարված փախչում է մեր ոտքերի տակից և բղավում է:
Ու սարսռում են ճանապարհները և տրորող ոտքերը:
Այդ պատահում է գարնանը, ձնհալին, երբ աստղերը շատ հեռու են ու սառը:

ՍՐՃԱՐԱՆԻ նեոնե լուսավորության մեջ դեմքերը պարզ չեն երևում, ավելի ճիշտ, անբնական դեղնագորշություն կա ամեն ինչի վրա: Եվ եթե ծառերին թառած ճնճղուկները հասցրել են ներկել օձիքդ կամ մազերդ, կարող ես ասել, որ բոլոր դեղնագորշությունները տխուր չեն, և երջանիկ մարդ ես:

Նշանավոր մարդկանց զրույցների միայն արձագանքը չլսելու համար մտիր այս փոքրիկ սրճարանը և նստիր որևէ ազատ անկյունում: Այդ օրը լռիր: Հետո արի մյուս օրը և ասա մի բառ և նորից լռիր: Հետո արի երրորդ օրը և ասա ինչ-որ հիշես ու մի լսիր մյուսներին, շարունակիր խոսել: Բեր մի շիշ գինի, խմիր ու ստիպիր, որ մյուսներն էլ խմեն: Առաջարկիր հանճարեղ ծերուկներից մեկի կենացը և պահանջիր յոթ անգամ կանգնած խմել նրա պատվին: Եթե մեկը ոտքի չկանգնի, ապտակիր: Ոչ մի վախ, գլխավորը՝ ոչ մի վախ: Միլիցիա չկա: Այստեղ նրանք գործ չունեն: Ոչ ոք չի բողոքի: Պարզապես նա էլ քեզ կապտակի ու մյուս օրը որոշակի խմբերում կլսվեն այդ պատմության հեռավոր նմանությունները: Այս բոլորից հետո, դու այդ սրճարանում կունենաս հաստատուն տեղդ, և քեզ կբարևեն հազար տարվա բարեկամի նման: Այս բոլորի վերջում սովորիր բանաստեղծություններ գրել անձեռոցիկի վրա, կամ ճեպանկարներ անել: Այսպիսով, նշանավոր մարդ դառնալուց հետո, միայնակ մի գա սրճարան, ուսեցիր քո խումբը, որը կարող է շատ գեղեցիկ լռել՝ երբ խոսում ես դու: Նաև հիշիր՝ այստեղ այն միակ տեղն է, որտեղ կարելի է ձեռքերի վրա քայլել ու բղավել, համբուրել աղջկա, և երգել փոքրիկ երգեր: Կարելի է ծխել, հարբել, երբեմն հայհոյել և անընդհատ սուրճ խմել, դառը, սև սուրճ: Կարելի է նաև փող չունենալ:

ՀՐԱՊԱՐԱԿԸ այն շրջանաձև խաչուղին է, ուր կուտակվում են քաղաքի բոլոր մեքենաներն ու մարդիկ: Մեքենաները կուտակվում են, որովհետև հոսանքը անջատվել ու թափորի պես շարել է տրոլեյբուսները, փակել ճանապարհը: Մեքենաներից դուրս թափված մարդիկ անվախ խառնվել են փողոցի կենտրոնում, ռելսերի վրա և ձանձրույթից ու նյարդայնությունից ճոճվելով իրար են զննում: Նրանք չափազանց լավ գիտեն դիմացի հրաշալի շենքն ու նրա հայտագրերը, կիսակառույց սյունը և բլրալանջերի ծեփված տները: Եվ ահա, իրար են դիտում:

Երկուսը սիրահարվել են, որովհետև ձանձրալի է:
Մեկը վիզը ճկած հետևում է հազիվ երևացող ճոպանուղու վագոնների սահքին: Ծառին
տղամարդը երազանքով նայում է միլիցիոների թափանցիկ, ամրոցանման դիտախցին: Նա հոգնած է՝ գրկին փոքրիկ շուն ունի և դեղին փաթեթ: Փաթեթում հաց կա, պանիր, երշիկ: Նա պետք է հասնի տուն, կերակրի շանն ու իրեն: Անհրաժեշտ է, որ մեքենաները շարժվեն և բացեն երթուղին:

Վերջապես...

Իսկ թափանցիկ դիտախցում նստած միլիցիոները տխուր նայում է հեռացող մեքենաներին ու գլխավերևի փողոցային ժամացույցի հետ պտտում է ձանձրացող ժամերը:

Ես ու իմ ծանոթները

Մեքենաները հրապարակում շրջանագծեր են գծում և պոկվելով իրենց շրջանից շարունակում են ճանապարհը:
Հրապարակի մեջտեղում բացի ինձանից, աղավնիներ կան, որոնք կուտ են ուտում: Ես տանձ եմ ուտում: Չգիտես որտեղից, խախտելով ամեն կարգ ու կանոն, ինձ է մոտենում իմ ծանոթներից մեկը ու բարևում է: Աղավնիները վախեցած նրա ուղիղ քայլերից, օդ են բարձրանում:

- Ո՞նց ես,- հարցնում է նա:

- Լավ եմ, -պատասխանում եմ:

- Այսինքն:

- Վատ եմ:

- Չեմ հասկանում,- ասում է նա:

Ես պտտվում եմ ներբաններիս վրա ու լեզու եմ ցույց տալիս:
Ծանոթս շշմած նայում է ինձ ու գնում է: Ես շարունակում եմ տանձ ուտել: Վերջացնում եմ ուտելը և պոչը մատներիս մեջ տրորելով, հեռանում եմ: Հագուստս կոճկված է մինչև կոկորդս: Չնայած ցրտին՝ խեղդվում եմ և արձակում եմ վերևի կոճակը:

- Բարև,- ուսիցս բռնում է իմ վաղեմի բարեկամը:

- Ողջույն,- ձեռքս գլխիցս վեր բարձրացնելով բղավում եմ ես:

Նա վախեցած մի քանի քայլ ընկրկում է ու տարակուսանքով ինձ դիտում:

- Ինչպե՞ս ես,- հարցնում ե նա:

- Հոյակապ,- կոտրատվում եմ ես:

- Լա՞վ ես,- ժպտում է նա և արդեն ձանձրանում է:

-Իսկ դո՞ւ,- հարցնում եմ ես:

- Լավ եմ:

- Կի՞նդ:

- Լավ է:

- Երեխա՞դ:

- Չունեմ,- ծիծաղում է նա:

- Նշանակություն չունի: Մա՞յրդ:

- Նա մահացավ:

- Ինչ ես ասո՞ւմ- զարմանում եմ ես,- հա՞յրդ:

- Ներիր ինձ, բայց ես շատ եմ շտապում,- ասում է նա ու փախչում է:

- Էյ, լսիր,- բռնում եմ նրա օձիքից,- ինչո՞ւ հարցրեցիր, թե ինչպես եմ:

- Հենց այնպես,- ավելի շփոթված կմկմում է նա:

- Ախ, հենց այնպես: Դե չքվիր աչքիցս, շուտ,- նրան հրելով բղավում եմ ես:

- Հիմար,- կատաղում է նա:

- Գնա գործիդ,- ասում եմ ես,- չքվիր:

Ու շրջվում եմ նորից դեպի հրապարակ: Հիմա տանձ չունեմ:
Ստիպված արձակում եմ զգեստիս մնացած կոճակները, հանում եմ կոշիկներս ու սկսում եմ կանգնած տեղումս վեր-վեր թռչել:

Այս սովորությունը իմ մոտ մանկությունից է մնացել: Այն ժամանակ ես կանգնում էի ճանապարհի փոշու մեջ ու մորս էի սպասում: Եկեղեցու զանգերը սկսում էին ղողանջել և ես անսահման կարոտում էի մորս: Հետո հոգնում էի, պառկում էի առվի մեջ, ցեխոտում էի ինձ ու դեմքս:

Եվ բերանումս զգում էի ցեխի քաղցրավուն համը, շատ, շատ քաղցած էի:

- Օհ, այս ինչ տաղտկալի եք, մի հավաքվեք շուրջս,- ասում եմ շուրջս խմբված մարդկանց:- Ես լավ եմ: Շատ լավ եմ,- ասում եմ ես,- դուք լա՞վ եք: Ես ինքնուրույն մարդ եմ, պարզապես,- համոզում եմ շուրջս խմբվածներին:

- Մենք էլ,- անմիջապես խմբերգում են նրանք:

- Իսկ ինչո՞ւ եք խմբվել շուրջս: Դուք չե՞ք կարող որևէ գործով զբաղվել:

- Ինչո՞վ,- ձեռքերը գրպանները դրած մոտենում է մի տղա:

- Օրինակ, դու պառկիր հրապարակի մեջտեղում ու քնիր,- ասում եմ ես:

- Ես հոգնած չեմ,- հոխորտում է տղան:

- Դե ուրեմն, մագլցիր շենքի կատարը,- առաջարկում եմ ես և նորից եմ հիշում ցեխը, որի մեջ այնքան շատ էի թավալվում: Հիմա, երբ ցեխին շատ եմ կարոտում, գնում եմ քաղաքի արվարձանները, անձրևի ժամանակ, որպեսզի ցեխոտվեմ: Այդպես: Ցեխը ծխելու պես հագեցնող է: Եթե լաց լինել ես ուզում, դեմքդ թաղիր ցեխի մեջ ու արտասվիր՝ կհանգստանաս: Այսինքն այդ իմ սեփական խորհուրդն է: Վերջ ի վերջո ես ինքնուրույն մարդ եմ: Ես լավ եմ, շատ լավ: Իսկ դո՞ւք:

- ՄԵՆՔ էլ,- խմբերգում են փողոցների, շենքերի, մեքենաների մարդիկ:

- Ո՞նց եք,- ձեռներս խողովակաձև բերանիս դրած նորից եմ բղավում ես: Ամբողջ շարժումը հրապարակում կանգ է առնում: Շենքերի լուսամուտները բացվում են ու մարդկանց գլուխներ են կախվում պատուհաններից:

- Վերջապես ինչպե՞ս եք բոլորդ,- հարցնում եմ ես:

- Լավ ենք,- գոռում են նրանք ու վախեցած փակում են պատուհանները: Մեքենաները սլանում են մոտիցս և հրապարակում մնում եմ ես: Մատներիս մեջ տրորում եմ կերածս տանձի պոչը: Շենքերի ճակատների ռեկլամները կատաղի շնչով քաշում են ողջ օդը ու կանաչ, դեղին, կարմիր մառախուղ են արտաշնչում:
Շրջանագիծը խախտելով, զիգզագաձև քայլերով հանգիստ մոտենում է մի շուն ու հոտոտում է ինձ: Հետո նա պտտվում է շուրջս ու գալիս կանգնում է դիմացս՝ ներքին արժանապատվությամբ:

- ԱՅ շուն,- ասում եմ ես,- ինչո՞ւ չես հարցնում, ոնց եմ:

Նա պոչը խաղացնում և նստում է հետևի թաթերի վրա:

- Ես մարդ եմ: Ես լավ եմ: Ես շատ լավ եմ: Ես նաև վատ եմ լինում: Ես լինում եմ նաև երջանիկ: Իսկ հիմա, ես ազատ անկման մեջ եմ: Դու գիտե՞ս այդ ինչ է նշանակում,- հարցնում եմ ես:- Ես լավ եմ, շատ լավ եմ:- Նա պոչը խաղացնում է:

- ԵՍ ազատ անկման մեջ եմ,- ծիծաղում եմ ես,- այսինքն, կարող եմ բռնել պոչիցդ ու էլ բաց չթողնել, որովհետև կարող եմ ընկնել:
Շունը, դունչը սպասումով ինձ է մեկնում:

- Ախ, դու սովա՞ծ ես: Ես էլ եմ սոված: Լավ է, չէ՞: Լավ ե՞ս: Վա՞տ ես: Ինչևէ: Ցտեսություն: Մայրիկիդ կբարևես:

Ես ձեռներս գրպաններս դրած, սուլելով դուրս եմ գալիս շրջանից: Հիմա իմ տեղում հետևի թաթերի վրա, նստել է շունը: Նա դունչը մեկնած մեքենաների կողմը, շարժման հետ համընթաց գլուխը շարժում է մեկ ձախ, մեկ աջ: Ձախ, աջ:

- Ես լավ եմ,- ասում եմ ես:- Շատ լավ եմ: Ես լավ եմ, լավ: Շատ լավ եմ, թեև շուրջս շենքերը շուրջպար են բռնել ու չեն թողնում գնամ այնտեղ, ուր հիմա անձրև է ու ցեխ:

«Գարուն», 1968թիվ, 11

Դիտվել է 853 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan