Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համար ԱՄՆ-ում տեղեկություններ չունեն, որ Իրանը ձգտո... Ամենաանկանխատեսելի երկիրը՝ ԱՄՆ. Մարիա Զախարով... Ֆրանսիայում կուժեղացվեն անվտանգության միջոցառ... Նավթի գինը համաշխարհային շուկայում տատանվում ... Թրամփը ժամանել է Իտալիա Արևմուտքը չի ընդունում, որ իր դեմ իրականում Ի... ԶԼՄ-ները ճշտել են Մանչեսթերում ահաբեկչություն... ԵԽ Գլխավոր քարտուղարը շոկի մեջ է Մանչեսթերում... Ես էլ չեմ զբաղվում քաղաքականությամբ․ Տիգրան Կ... Իրանը պետք է շնորհակալ լինի Օբամային. Դոնալդ ... Ամերիկացին փորձել է գաղտնի տեղեկությունների փ... ԻՊ շտաբը տարհանվել է գրեթե ազատագրված Մոսուլի... Պուտինի և Դուտերտեի հանդիպումը տեղի կունենա ո... Զովունիում ցուլը փախել էր գոմից (լրացված) Էականն այն է, թե ինչ պատվեր է տրված դատավորին... Բացահայտվել է գողության 16 դեպք Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին ... Արիանա Գրանդեն իր համերգի ժամանակ իրականացված...
Ամենաընթերցված լուրերը
Ամենաանկանխատեսելի երկիրը՝ ԱՄՆ. Մարիա Զախարով... Ֆրանսիայում կուժեղացվեն անվտանգության միջոցառ... Նավթի գինը համաշխարհային շուկայում տատանվում ... Թրամփը ժամանել է Իտալիա Արևմուտքը չի ընդունում, որ իր դեմ իրականում Ի... ԶԼՄ-ները ճշտել են Մանչեսթերում ահաբեկչություն... ԵԽ Գլխավոր քարտուղարը շոկի մեջ է Մանչեսթերում... Ես էլ չեմ զբաղվում քաղաքականությամբ․ Տիգրան Կ... Իրանը պետք է շնորհակալ լինի Օբամային. Դոնալդ ... Ամերիկացին փորձել է գաղտնի տեղեկությունների փ... ԻՊ շտաբը տարհանվել է գրեթե ազատագրված Մոսուլի... Պուտինի և Դուտերտեի հանդիպումը տեղի կունենա ո... Զովունիում ցուլը փախել էր գոմից (լրացված) Էականն այն է, թե ինչ պատվեր է տրված դատավորին... Բացահայտվել է գողության 16 դեպք Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին ... Արիանա Գրանդեն իր համերգի ժամանակ իրականացված... Գեներալի որդին սպառնացե՞լ է. տուժողն ու վկան ... Թրամփը ժամանել է Պաղեստին Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի գոյությո... Ոստիկանությունը շնորհավորում է շրջանավարտների... Հաց բերողի արձանը, եթե անգամ չփոխվեն էլ իշխան... Դոնալդ Թրամփը ցավակցել է բրիտանացի ժողովրդին ... ՀՀԿ-ում փնտրում են իրենց դեմ քվեարկողներին Պետք է բարձրացնել Հայաստանի մշակութային ճանաչ... Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հ... Թեժ հուլիս՝ Գյումրիում ԵՄ-ն պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. ... Կյանքի կանոններ Նիկոլայ 2-րդ կայսրից․ Ավելի լ... Լոնդոնում տարհանում են երկաթուղային կայարանը ... Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադրիդ Գյումրեցի 2-ամյա փոքրիկի մահվան մասին Ավստրիա... Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին պոլիէթ... ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ընդլայնում է իրական... Բրիտանական ֆունտն էժանացել է Մանչեսթերյան պայ... Եթե միակ այլընտրանքային լեգիտիմ պրոցեսը մեր ե... Հայաստանը գրավիչ և հյուրընկալ է, բայց ոչ մատչ... Հովհաննես Հովսեփյանին նորից նշանակեցին նախագա... Տաջիկստանն հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ կոնֆերա... «Ցամաքող Երևան» շարքից 12-րդ դասարանը կավարտեն 19.618 աշակերտներ Քաղաքապետը միայն իր տուն տանող ճանապարհն է աս... Հաց բերողի արձանը՝ սրբատեղի Ավտոմեքենան ընկել է ձորը Թուրքիայի վարչապետը Վրաստանում է Աշխատավայր՝ հեծանիվով Ընդունվել է ՍՏՀԿ համաժողովի ամփոփիչ հայտարարո... Մոխրամանը սննդի հետ շփվող նյո՞ւթ է կամ՝ ինչո՞... Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միաց... Վարչապետն ընդունել է գերմանական Mangold Consu...
Հարցում

Արծվիկի բացառիկ հարցազրույցը՝ Hraparak.am-ին

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի բացառիկ հարցազրույցը՝ Hraparak.am-ին։

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Եվրատեսիլյան երգի, «Դեպի Եվրատեսիլ» նախագծի, կուլիսային խոսակցությունների և այլնի մասին զրուցեցինք Արծվիկի հետ։

-Արծվիկ, թեև «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն արդեն անցյալում է, այդուհանդերձ դրա հետ կապված խոսակցություններն ու քննարկումները դեռ չեն դադարում։ Ինչպե՞ս եք գնահատում ձեր հաղթանակը այդ նախագծում և ի՞նչ շանսեր եք տեսնում Եվրատեսիլում հաղթելու։

-Առաջին հերթին անսահման շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը նմանատիպ նախագծի ձեւաչափ մշակելու եւ շատ արտիստների երաժշտական ասպարեզում դրսեւորվելու, հայտնիություն ձեռք բերելու հնարավորության համար: «Դեպի Եվրատեսիլ»-ը հեռուստատեսային իրականության մեջ իսկապես յուրահատուկ նախագիծ էր, որն ինձ համար բառացիորեն դարձավ ճանապարհ դեպի Եվրատեսիլ. ժամանակակից լեզվով ասած՝ դեպիեվրատեսիլ։ Նախ անսահման մեծ էր հանրության հետաքրքրությունը նախագծի նկատմամբ. ինձ գրում էին աշխարհի տարբեր անկյուններից: Բացի այդ ցանկացած արտիստի համար անհրաժեշտ է որակյալ պլատֆորմ՝ սեփական ներուժի դրսեւորման համար: Եվ շատերի համար այդ հարթակը դարձավ «Դեպի Եվրատեսիլ»-ը:

Իսկ ինչ վերաբերում է «Եվրատեսիլ»-ում հաղթելու հնարավորությանը, ապա ես նախընտրում եմ նույնիսկ չմտածել այդ մասին: Այժմ կենտրոնացած եմ պարապմունքներիս վրա, մնացածը ժամանակը ցույց կտա:

- Մամուլում ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ Դուք պատրաստվում եք «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնել Ռուսաստանը։ Այս ասեկոսեները ինչ-որ հանգամանքով պայմանավորվա՞ծ էին։

-Կարծում եմ նման խոսակցություններն առաջին հերթին պայմանավորված էին ռուսական «The Voice»-ին մասնակցությունովս, որից հետո շատ նամակներ ու զանգեր էի ստանում թեմայի վերաբերյալ: Թեեւ ես միշտ էլ ցանկացել եմ ելույթ ունենալ եվրատեսիլյան բեմում, այնուամենայնիվ, երազանքս է եղել ներկայացնել իմ հայրենիքը՝ Հայաստանը, իմ ծննդավայր Կապանը, այն հողն ու իրականությունը, որոնք ձեւավորել են ինձ:

- Հայ երաժշտասեր հասարակության համար անծանոթ անուն էիք։ Չկա՞ր արդյոք մտավախություն «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցելուց առաջ։

-Սկզբում մտածում էի՝ արդյոք ինձ համար արդարացվա՞ծ կլինի «Դեպի եվրատեսիլ»-ին մասնակցելը, նպատակայի՞ն է արդյոք, թե՞ ոչ, իմաստ ունի՞ նկարահանման ողջ գործընթացին մասնակցելու համար կտրվել առօրյա գործերիցս, թե ոչ: Բայց ինձ լոկ կրակ էր պետք, որպեսզի բոցավառվեր ու ինձ բերեր Հայաստան:

Երկար չմտածեցի ու կայացրի այն որոշումը, որը հավակնում է դառնալ կյանքումս ամենակարեւոր քայլը: Այդ իսկ պատճառով շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին, ժյուրիի բոլոր անդամներին իրենց ցուցաբերած վերաբերմունքի, սրտացավության եւ գնահատանքի համար:

-Արծվիկ, մրցույթում ձեր ուղին, կարելի է ասել, այդքան էլ «դժվարանցանելի» չէր։ Հենց առաջին իսկ օրվանից նախագծի ֆավորիտներից էիք։ Դա հիմք հանդիսացավ տարատեսակ խոսակցությունների, ասեկոսեների։ Հետևո՞ւմ էիք դրանց։ Եթե՝ այո, ապա ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին, որոնք կապված էին Ձեր՝ ասել է թե վաղօրոք «որոշված» հաղթանակի մասին։

-Հավատացեք, չկա որեւէ մրցույթ, որի շուրջ նմանատիպ խոսակցություններ չեն ծավալվում: Հենց դա էլ պատճառներից մեկն է, որ շատ հաճախ մրցույթների չեմ մասնակցում: Ես կամ միգուցե կյանքն իմ փոխարեն մշակել է բանաձեւ՝ աշխատասիրություն, համառություն եւ սեր արած գործի նկատմամբ:

-Հանրությունը Ձեզ սիրեց։ Դրա վկայությունը եզրափակիչ փուլի քվեարկությունն ու դրան նախորդող ֆեյսբուքյան տարատեսակ մեկնաբանություններն էին։ Երաժշտասեր հասարակությունը մեծ սպասելիքներ ունի։ Ի՞նչ ունեք ասելու նրանց։

-Ես մինչեւ մրցույթի վերջին ակնթարթը առավելագույնս լարված եմ եղել: Երբ լսեցի միավորները, մի քանի զգացողություններ միանգամից խառնվեցին իրար. դա ե՛ւ զարմանք էր, ե՛ւ հիացմունք էր, ե՛ւ անսահման երախտագիտության զգացում: Այժմ էլ, երբ փորձում եմ հիշել այդ պահը, ճիշտ նույն զգացողություններն եմ ունենում: Անդադար պատրաստ եմ ասել շնորհակալություն իմ բոլոր հայրենակիցներին, երկրպագուներին, որ միշտ կողքիս են եղել եւ սատարել են յուրաքանչյուր պահի: Նրանք պայմանավորեցին իմ ապագան եւ այս տարվա իմ անելիքները:

-Գաղտնիք չէ, որ Եվրատեսիլին լավագույնս ներկայանալու համար միայն երաժշտական տվյալները բավական չեն․ ճիշտ, ներկայանալի երգը հաղթանակի կարևոր գրավականներից է։ Ի՞նչ ժանրի մեջ ես ինքդ պատկերացնում եվրատեսիլյան այն երգը, որով պետք է ներկայացնես Հայաստանը։

-Երբ նախորդ տարիներին հետեւում էի եվրատեսիլյան քննարկումներին, ինքս ինձ համար որոշել էի, որ եվրատեսիլյան կանխատեսումներով զբաղվելն աշխարհի ամենաանշնորհակալ գործն է: Հիմա վստահ եմ՝ այո՛, այդպես է: Երբեք չես իմանա, թե այդ տարի ինչը կգրավի շուրջ 200 մլն հեռուստադիտողների՝ աշխարհի ավելի քան 40 երկրում: Իսկ այն երգը, որով ես եմ ցանկանում ներկայանալ անդադար հնչում է մտքումս, բայց անէանում է այն պահին, երբ ցանկանում եմ խոսքերով բնութագրել: 

Սպասում եմ այնպիսի երգի, որը լավագույնս կբնութագրի ինձ եւ համապատասխանի իմ կերպարին կամ ամբողջությամբ կհակասի։

-Իսկ ընտրության համար քանի՞ երգեր են ուղարկվել, և հիմա ձայնագրությունն ու ընտրությունը ո՞ր փուլում են։

-Երգերը շատ են՝ մի քանի հարյուրի հասնող: Այժմ փորձնական ձայնագրությունների փուլում ենք, որպեսզի վերջանական հստակեցումներն անենք: Վստահեցնում եմ՝ երգը շատ չի ուշանա:

- Արծվիկ, քանի որ «Դեպի Եվրատեսիլ»-ն անցյալում է, կցանկանայի իմանալ՝ ո՞վ էր Ձեր ֆավորիտը նախագծում և եթե Ձեզ ընձեռնվեր հնարավորություն, ո՞ւմ կուղարկեիք Եվրատեսիլ։

-Ես դիվանագիտորեն կլռեմ։ Ու ոչ թե այն պատճառով, որ չունեի ֆավորիտ, այլ այն պատճառով, որ նրանք շատ էին՝ յուրաքանչյուրն իր տեսակի եւ կերպարի մեջ: Հույս ունեմ, որ նրանք կշարունակեն զբաղվել երաժշտությամբ, եւ հանդիսատեսը հնարավորություն կունենա հետեւելու իրենց գործունեությանը: Իսկապես լավ խումբ էր հավաքվել: Եվ ընդհանրապես շատ տաղանդավոր ազգ ենք՝ անկախ ոլորտից:

Վով Մուշեղյան

 

 

 

 

Դիտվել է 2048 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan