Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Լիբիայի առեւանգված նախկին վարչապետն ազատ է ար... Վթար Սախարովի հրապարակում․ կան տուժածներ Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 եր... Արտախորհրդարանական ուժերի պասիվ ակտիվությունը... Գեներալ Մետիսը կայցելի Ուկրաինա Հնդկաստանում երկաթուղային վթար է տեղի ունեցել... Պատգամավորներն սկսել են «կենդանության նշաններ... Հյուսիսային Կորեան ավելացրել է մարտագլխիկների... Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը ... Շանտա՞ժ, թե՞ ռեալ նպատակներ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Եգիպտոսի ֆինանսավոր... «Հրապարակ». Մինչեւ ամսվա վերջ նորություն կուն... «Հրապարակ». Հյուսիսային պողոտայի շենքերի գլխի... Մաքրությունը՝ պարտադիր պայման «Հրապարակ». Առաջիկայում իշխանական բուրգում վե... «Հրապարակ». Պատրաստվում են համագումարի «Հրապարակ». Արզումանյանը մեկնել է, Մարտիրոսյա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 23-ի համար Թիլլերսոնը Ռուսաստանին մեղադրել է թալիբներին ...
Ամենաընթերցված լուրերը
Լիբիայի առեւանգված նախկին վարչապետն ազատ է ար... Վթար Սախարովի հրապարակում․ կան տուժածներ Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 եր... Արտախորհրդարանական ուժերի պասիվ ակտիվությունը... Գեներալ Մետիսը կայցելի Ուկրաինա Հնդկաստանում երկաթուղային վթար է տեղի ունեցել... Պատգամավորներն սկսել են «կենդանության նշաններ... Հյուսիսային Կորեան ավելացրել է մարտագլխիկների... Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը ... Շանտա՞ժ, թե՞ ռեալ նպատակներ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Եգիպտոսի ֆինանսավոր... «Հրապարակ». Մինչեւ ամսվա վերջ նորություն կուն... «Հրապարակ». Հյուսիսային պողոտայի շենքերի գլխի... Մաքրությունը՝ պարտադիր պայման «Հրապարակ». Առաջիկայում իշխանական բուրգում վե... «Հրապարակ». Պատրաստվում են համագումարի «Հրապարակ». Արզումանյանը մեկնել է, Մարտիրոսյա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 23-ի համար Թիլլերսոնը Ռուսաստանին մեղադրել է թալիբներին ... Պորոշենկոն ՄԱԿ-ին կառաջարկի խաղաղապահներ տեղա... Չինաստանում վերսկսվել է արագընթաց գնացքների ե... ԱՄՆ-ում ցանցահենները սովորել են հեռախոսահամար... Զոհված զինվորին առանց բարձիկի տրված մեդալի հե... Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն ԻՊ օրերը հաշված են․ գեներալ Ջեյմս Մետիս Սպիտակ տան մոտ կասկածելի առարկա է հայտնաբերվե... Գերմանական ոստիկանությունը Թրամփի գլխի տեսքով... Ռուսական և թուրքական ընկերությունները պայմանա... Երթևեկության կազմակերպման փոփոխություներ` Երև... Շիրակի նախկին մարզպետի խորհրդականը կվերականգն... Ֆրանսիան վերականգնել է կապերը սիրիական հատուկ... Ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ե... Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց, մանկավա... Կոալիցիայի` Ռաքքային հասցրած հարվածներից 80 խ... Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակա... ՀՀ ԱԻ նախարարությունն օգնության ձեռք է մեկնու... Մուսոլինիին ժամանակին կախեցին, բայց իր պատշգա... Ո՞ւմ համար են ճախրում ՀՀԿ-ական «բազեները» Առաջնային են համարում անվտանգության հարցը Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բան... ԴԱՀԿ առանձին ծառայողներ անհիմն ձգձգել են կատա... Ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակչի սպանության դ... Կյանքի կանոններ Չինգիզ Այթմատովից Դանակահարություն՝ ավազակային հարձակման ժամանա... Փայլակ Թևանյանի գործը հասավ դատարան Մշակույթի նախարարության «անմշակույթ» վերաբերմ... Աշտարակում ինքնաձիգով մտերիմին սպանելու քրգոր... Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ մեծ հերթեր են գ... Դոնի Ռոստովի հրդեհը եղել է միտումնավոր
Հարցում

Քաղաքագրություն. Ռուբեն Զարյան՝ «Պտի-Շանը»

Լենինի հրապարակում դեռ շենքեր կային: Դրանցից մեկը «Պտի-Շան» ռեստորանն էր: Տերերը 20-ական թվականի հայրենադարձներից էին, երկու ընկեր թե երկու եղբայր, ցավոք, անունները միտս չեն մնացել: Կարծեմ Ֆրանսիայից էին գաղթել եւ ՆԷՊ-ի տարիներին որոշել ռեստորան բանալ, որ համ շահաբեր լինի, համ էլ հաճախորդների համար՝ բաղձալի: Ամեն ինչ անում էին, որ հաճախորդներն իրենց լավ զգան, մի անգամ այցելելուց հետո «Պտի-Շանի» մշտական հաճախորդը դառնան: Փարիզի մի անկյան պատրանք վերստեղծելու փորձ էր դա: Հաստատության տերերը երբեմն միմյանց հետ ֆրանսերեն խոսքեր էին փոխանակում:

«Պտի-Շան», այսինքն՝ փոքրիկ պարտեզ: Պարտեզ հիշեցնող ոչինչ չկար: Ո՛չ բույս, ո՛չ ծաղիկ: Բայց շուրջը մաքուր էր, կոկ, հավաքված, սեղաններին՝ ճերմակ սփռոցներ, ճաշատեսակները՝ բազմազան, խորտիկները՝ համով, մատուցող կազմը՝ վերին աստիճանի սիրալիր ու պատրաստակամ: Ոչ ոք չէր հիշում, որ հաճախորդներից գեթ մեկը դժգոհ մնար, անբավականություն հայտներ, տրտնջար ու հեռանար: Հաճախ է պատահել, որ տերերից մեկնումեկը մոտեցել է, հարց տվել մի այնպիսի քաղաքավարությամբ, ասես սեղանի շուրջբոլորը նստածները մեծ պատիվ կանեն, եթե բարեհաճեն իր հարցադրումներին պատասխան տալ: Հետաքրքրվում էր՝ գո՞հ են, ի՞նչ փափագներ ունեն, ի՞նչ պակասություններ են նկատել, խնդրում են ասել, եւ իրենք ամեն ինչ կանեն, որ մարդիկ այստեղ լավ զգան, սա աշխարհի այն տաքուկ անկյուններից է, որն իր ջերմ մթնոլորտով կոչված է եկողին մոռացնել տալու կյանքի հոգսն ու ցավը:

Ցերեկը սրճարան էր, կեսօրից հետո ու երեկոյան ժամերին՝ ռեստորան: Կարող էիր ճաշակել սեւ սուրճ, այն ժամանակ տաճկական էին ասում: Եթե ուզում էիր՝ նաեւ կաթնասուրճ՝ ընտիր թխվածքներով հանդերձ, ճաշին կուշտ ուտել, երեկոն կամ գիշերը ուզածիդ պես վայելել: Ի դեպ, ցերեկը կարող էիր մի բաժակ նարնջահյութ խմել: Մատուցողը սեղմում էր նարինջը եւ քամում հյութը բաժակիդ մեջ: Մնում էիր զարմացած մատուցողի վարպետության վրա, ինչպես էր անում, որ հատիկ կորիզ չէր ընկնում բաժակի մեջ:

Մեծ մասամբ մտավորականներ էին հավաքվում: Զրույց, խոսակցություն օրվա նորություններից: Պատմվում էին քաղաքի վերջին իրադարձությունները, քննարկվում, վճիռներ արձակվում: Երբեմն էլ, եւ դա անպայման, աշխարհի դեպքերից էին խոսում: Կային այս հարցերի ճանաչված հեղինակություններ, որոնք մարգարեական տեսք ընդունած գուշակում էին, թե պատահած դեպքի հետեւանքն ինչ է լինելու: Ես չգիտեմ, թե պատահե՞լ է, որ նրանց կռահումներն արդարանան, բայց այնպես անվերապահ էին իրենց միտքը հայտնում, որ ունկնդիրները հլուհնազանդ լսում էին: Ավելի աղմկոտ էին գրական վեճերը: Բոլորը կարծում էին, թե դա այն ասպարեզն է, որի լավ ճանաչումն ունեն, եւ մեկը մյուսին չէր զիջում, ու իրենց տեսակետները, հավանած կամ չհավանած գրքի մասին իր ասածից տարբեր կարծիք անկարելի է հայտնել:

Լավն այն էր, որ որքան էլ վիճեին, որքան էլ ձայն բարձրացնեին, վերջում արվող որեւէ զավեշտական պատմություն մեղմում էր մթնոլորտը, մոռացնել տալիս կիրքն ու անհաշտությունը, եւ «Պտի-Շանից» խաղաղված սրտով էին հեռանում:

Նշանավոր մտավորականները գալիս էին խումբ-խումբ: Այն ժամանակ գրական-գեղարվեստական տարբեր խմբավորումներ կային: Մեծ մասամբ այդ նշանաբանով էլ սեղաններ էին զբաղեցնում: Շիրվանզադե, Դեմիրճյան, Զորյան, Մանվելյան՝ առանձին, Չարենց, Մահարի, Արմեն՝ մի այլ սեղանի շուրջ էին խմբվում: Վշտունին, Զարյանը, Գյուլիքեխյանը միշտ միասին էին: Ու եթե հանկարծ մի երկու պատահական հաճախորդ իրենց այնպես չէին պահում, ինչպես ընդունված էր, անմիջապես կարգի էին հրավիրում: Կարելի էր հանդիպել նաեւ պետական համալսարանի դասախոս՝ պրոֆեսոր Արսեն Տերտերյանին, որին քաղաքի մարդիկ լավ գիտեին, բայց չէին հիշում նրան հասարակական վայրերում՝ գրողների ժողով լիներ թե գեղարվեստական քննարկում: Այնպես որ, «Պտի-Շանում» նրա երեւալը զարմանք էր հարուցում:

Հատված Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» հատորից:

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 337 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan