Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ...
Ամենաընթերցված լուրերը
Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ... Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն ... Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստ... ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պա... Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս... Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դ... Կապանում պատռել են «Երկիր Ծիրանի» կուսակցությ... Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ... Հայցն այնքան ծիծաղելի է, որ իմաստ չունի փաստա... Ռուսաստանցիների իրական եկամուտները զգալիորեն ... «Վանաձոր» ՔԿՀ կալանավորված պետի ինքնազգացողու... Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է քաղաքականության ... Արմեն Ջիգարխանյանի «ընտանեկան լվացքը» շարունա...
Հարցում

Ինտրիգային մարդ չեմ, ուստի բեմի ետևում մնացած մրցութային թեմաները ինձ համար շատ անհետաքրքիր էին

Հոկտեմբերի 1-ից շուրջ երեք ամիս Հայաստանի Հանրային հեուստաընկերության եթերում հեռարձակվում էր «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագիծը: Նախագծի նպատակն էր ընտրել Եվրատեսիլ 2017-ի Հայաստանի ներկայացուցչին: Մրցույթի մասնակիցներից էր նաև երգչուհի Մարթա Կիրակոսյանը, ով հաղթահարեց նախորդ բոլոր փուլերը և հասավ եզրափակիչ փուլ: Hraparak.am-ը այս եւ այլ թեմաներով զրուցել է երգչուհու հետ։

-Մա՛րթա, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին Ձեր մասնակցությունն ի՞նչ տվեց Ձեզ:

-Մրցույթի ընթացքում ես, առաջին հերթին, մեծ բավականություն և հաճույք ստացա թե՛ աշխատանքային, թե՛ մրցութային օրերից: Դա նաև լավ հնարավորություն էր շփվելու շատ բարի և լավ հանդիսատեսի հետ: Ես ուրախ եմ, որ նրանք սիրեցին և գնահատեցին իմ արվեստը:

-Մրցույթին Ձեր մասնակցությունը առավելապես ի՞նչ էր ակնկալում` հաղթանա՞կ, թե՞ այլ ակնկալիք ունեիք այդ մրցույթից:

-Ես երբեք հաղթանակ չեմ ակնկալել: Ես պարզապես ցանկանում էի ավելի երկար մնալ նախագծում, որպեսզի մրցութային օրերին կարողանամ երգել ինձ համար սիրելի երգեր, ինչպես նաև ներկայացնեմ հետաքրքիր շոուներ:

-Կարո՞ղ ենք ասել, որ մրցույթին Ձեր մասնակցությունը Ձեզ բերեց ճանաչում լայն զանգվածների շրջանակում:

-Կարծում եմ` այո:

-Դուք ուժեղագույններից էիք այդ նախագծում: Իսկ կա՞ր մասնակից, որին Դուք էիք երկրպագում:

- Շնորհակալ եմ գնահատանքի համար: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, պետք է ասեմ, որ նախագծում կային շատ տաղանդավոր և արժանի մասնակիցներ, որոնք կարող էին ավելի երկար մնալ նախագծում, և ինչու չէ` նաև հաղթել:

- Ակնկալո՞ւմ էիք, որ կհասնեք մինչև եզրափակիչ փուլ:

-Քանի որ մրցույթները շատ անկանխատեսելի են, ուստի ես ամեն փուլում պատրաստ եմ եղել դուրս մնալու:

-Ի՞նչ տվեց Ձեզ Անուշ Արշակյանի հետ աշխատանքը: Ունեի՞ք նախընտրությունների հարցում տարաձայնություններ` կապված երգերի ընտրության հետ, և ինչպե՞ս էիք համաձայնության գալիս:

-Մրցութային օրերին կատարածս երգերը հիմնականում իմ ընտրությունն են եղել: Իհարկե` որպես վերջնական կարծիք` հարցրել եմ մարզչիցս: Երգերի փոփոխությունները և cover-ային տարբերակները նույնպես ինքս եմ արել: Իսկ մրցութային օրերից մեկում իմ ու Անուշի կողմից կատարած երգը, որը տարիներ առաջ գրել է Արթուր Գրիգորյանը, ամբողջությամբ վերափոխել էր Անուշը:

-Ի՞նչ կասեք նախագծի հաղթող և 2017-ին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի մասին: Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք այսօր:

-Ես բոլոր մասնակիցների հետ նորմալ հարաբերությունների մեջ էի: Ես բազմիցս եմ նշել, որ ես մրցութային կամ ինտրիգային մարդ չեմ, ուստի իմ երգից ու շոուից բացի մնացած մրցութային թեմաները` բեմի ետևում, ինձ համար շատ անհետաքրքիր էին: Իսկ Արծվիկը տաղանդավոր աղջիկ է, և մեր հարաբերությունները թե՛ մրցութային օրերին, թե՛ հետո շատ լավ են եղել. մեր շփումը միշտ եղել է ուրախ և հումորով հագեցած:

-Ինչպե՞ս վերաբերեց այդ նախագծում Ձեր մասնակցությանը Արթուր Գրիգորյանը:

-Շատ նորմալ, քանի որ Արթուր Գրիգորիչն ինձ վստահում է և գիտի, որ իր սովորեցրածը ու իր մոտ անցած դպրոցը, հարկ եղած դեպքում, ես պատվով կներկայացնեմ:

-Այդ նախագիծը նպաստե՞ց, որ Դուք ստանաք նոր ու հետաքրքիր առաջարկներ:

-Այդ նախագծից հետո ավելացավ աշակերտներիս թիվը, ինչն էլ ինձ ամենաշատն է ուրախացնում, քանի որ իմ աշխատանքն ինձ հաճույք է պատճառում: Առաջարկներ կան, սակայն դրանց մասին խոսելը դեռ վաղ է:

-Ինչո՞վ է այժմ զբաղված երգչուհի Մարթան և ի՞նչ պլաններ ունի` տեսահոլովակ կամ նոր երգ:

-Ես արդեն մի քանի տարի դասավանդում եմ Երգի պետական թատրոնում: Դա է իմ աշխատանքը: Իսկ նորություններ լինելու դեպքում, ես անպայման կտեղեկացնեմ:

Անահիտ ԳևՈՐԳՅԱՆ

 

Դիտվել է 1316 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan