Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ...
Հարցում

Արևմտամետության մանկական հիվանդությունը

Երբ 1991թ.-ին հրատարակվեց Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» աշխատությունը, դժվար էր պատկերացնել, որ հայաստանյան քաղաքական դասի մտածելակերպում այն ժամանակ գերիշխող մանկամիտ ռուսամետությունը քարորդ դար անց կվերակերպվի նույնքան մանկամիտ արևտամետության։

Նորանկախության 25-երորդ տարում հայաստանյան քաղաքական դասի /ներառյալ մեդիա տարածքը, փորձագետները, ՀԿ-ները և այլն/ գերիշխող մասը հպարտորեն խոսում է արևմտամետ լինելու մասին, հռչակում անիմաստ կարգախոսներ և փաթաթում կեղծ, հաճախ վտանգավոր օրակարգ։

«Արևմտյան կողմնորոշումը նշանակում է Հայաստանի տնտեսական զարգացում», «Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, իսկ ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են հարցը խաղաղ կարգավորել», «Պատժամիջոցների և միջազգային դիտորդների օգնությամբ Հայաստանում կանցկանցվեն արդար ընտրություններ», «Արևմուտքը շահագրգռված է, որ Հայաստանը լինի կայուն և ժողովրդավարական երկիր», «Այ եթե ստորագրեինք Ասոցիացման պայմանագիրը, եվրոպական շուկաների հաշվին տնտեսական վերելք կապրեինք», - սա իրենց արևմտամետ հռչակած գործիչների խոսքի գրեթե բառացի մեջբերումներ են: Այսպիսի մանկական մտքերի շարանն անվերջ է։ Բանը հասել նրան, որ արևմտամետությունը հայտարարվում է, որպես նախընտրական քաղաքական պլատֆորմ, իսկ հռետորաբանությունը կրում է ռուսատյացության տարրեր։ Արևմտամետության/ռուսատյացության դեմ արտահայտվող եզակի ձայները միանգամից պիտակավորվում են «գործակալներ» և ռուսամետներ /ընդորում, չգիտես ինչու, արևմտամետը, by default, առաջադեմ է, իսկ հակադրվողները՝ խավարմիտ/։

Եթե իրենց «արևտամետ» հռչակածները այս ամենն անեին միայն մանր-մունր շահերից /ինչպես ակնհայտորեն անում է այդ գործիչների մի մասը/, կարելի էր չանհանգստանալ։ Սակայն, արևմտամետությունը և դրա հետ կոմպլեկտում եկող ռուսատյացությունը ավելի շատ քաղաքական դասի և հասարակության ստվար զանգվածների անկեղծ մոլորություն է և այդ մտածելակերպի սրընթաց տարածումը և միտումնավոր բուծումը դառնում նույնպես վտանգավոր, ինչպես 25 տարի առաջ ռուսամետությունն էր։

«Запад нам поможет»
Արևմուտքի ֆետիշացումը սկիզբ է առնում խորհրդային տարիներին։ Սովետական քաղաքական ստերիլության Pleasantville-ում գործում էր սև-սպիտակ բարի-չար պարզունակ արժեհամակարգ։ Խորհրդային մարդկանց մոտ Արևմուտքի նկատմամբ կար քնքշական վերաբերմունք։ Երկաթյա վարագույրը սառեցրել էր մեր շփումը արտաքին աշխարհի հետ և դասակարգային պայքարի սև-սպիտակ տրամաբանության մեջ ամեն մի սովետական վատն էր, ամեն մի Արևմտյան՝ լավը։

1990-ականներին շատերին թվում էր, թե հենց որ ազատվենք խորհրդային ռեժիմից Արևմուտքը գրկաբաց կընդունի մեզ, կօգնի, կճանաչի մեր արդար իրավունքներն Արցախում։

Սակայն, կամաց-կամաց սկսեցինք հասկանալ, որ Արևմուտքը՝ արժեքներից բացի ունի շահեր, շատ կոնկրետ շահեր. կոնկրետ գեոպոլիտիկ շահեր /հիշենք, ինչպիսի շոկ էր Գոբլի պլանի հրապարակումը/, կոնկրետ տնտեսական շահեր /հիշենք, որ ԵՄ-ն պահանջում էր փակել մեր ատոմակայանը/, կոնկրետ անհատական շահեր /հիշենք, թե ինչպես էին տարբեր տրամաչափի եվրախոպանչիները մեզ կերակրում անպտուղ բանաձևերով/, կոնկրետ կոռուպցիոն շահեր /հիշենք, նաֆթադոլարների ու caviar diplomacy-ի արդյունքում ծնված հակահայկական բանաձևերը/ և այլն։ Եվ թե ինչպես են արժեքները հաճախ /նույնիսկ, կարելի է ասել, միշտ/ ստորադասվում են կոնկրետ շահերին /հիշենք, թե ինչ արագությամբ Արևմուտքը մարտի 1-ը փոխանակեց հայ-թուրքական արձանագրություններով կամ ինչպես լռեց Ադրբեջանից ֆինանսավորվող UNESCO-ն, երբ ոչնչացվեցին Ջուղայի խաչքարները/ և այլն, և այլն։

Այդ ամենով անցած հայկական պոլիտիկումը, պետք է, որ հասունանար և սթափ գնահատեր իրավիճակը։ Դժբախտաբար, դա այդպես չէ։ Եվ եթե, բնական է, որ քաղաքական դաշտը բաժանվում է արևմտա- և ռուսամետների ասենք, Ուկրաինայում կամ Մոլդովայում /ուր այսօր են իրականանում են այն հասարակական-քաղաքական գործընթացները, որոնք Հայաստանում ավարտվել են 1990-ականներին/, ապա տարակուսելի է, որ մետությունը ռենեսանս է ապրում Հայաստանում։

ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԱՐԵՎՏԱՄԵՏՈՒԹՅԱՆ
Այսօրվա մանկամիտ արևմտամետության հաղթարշավի պատճառներն արժե վերլուծել։ Կողմնորոշումային մտածելակերպը քաղաքականության մեջ կարելի է համեմատել ծնողներից երեխայի կախվածության հետ։ Որոշակի տարիքում դա նորմալ է, սակայն մեծանալու հետ երեխան սկսում է անկախանալ և ինքնուրույն քայլեր անել։ Իքնուրույն քայլերի հետ համակցված է սխալ գործելու վախը և անվստահությունը սեփական ուժերին և ուստի՝ ապավինումն այլոց /մեծերին/։

Մոտավորապես այս վիճակում էր մեր պոլիտիկումը խորհրդային շրջանում՝ մենք վստահ էինք, որ առանց ռուսների մի օր էլ չենք գոյատևի և բավական է, որ ռուսները հեռանան Հայաստանը կվերանա աշխարհի քարտեզից։ 1990-ններին ռուսամետները՝ այն ժամանակվա պոլիտիկումը գերիշխող ուժը դեմ էին Հայաստանի անկախացմանը, ընդորում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում /հիշենք, ՀՅԴ հայտնի հայտարարությունը/։ Նրանք հորդորում էին զերծ մնալ անկախություն հռչակելուց և դեմ չգնալ կենտրոնին՝ Ռուսաստանին /ԽՍՀՄ-ին/։ Ռուսամետների և «անկախականների» գաղափարական պայքարի գագաթնակետին էլ հրատարակվեց «Երրորդ ուժի բացառման օրենքը» աշխատությունը։ Բարեբախտաբար, հայաստանյան քաղաքական մտքում հաղթեց «անկախական» մտածելակերպը, որը քաղաքականության հիմքում դրեց արժեքները և շահերը, ապավինումը սեփական ուժերին, այլ ոչ թե կողմնորոշումը։ Արդյունքում, մենք չմնացինք փլուզվող կայսրության փլատակների տակ և ունեցանք լուրջ հաջողություններ։ Ի դեպ, հենց այդ ժամանակ մենք ունեինք շատ ջերմ հարաբերությունները ռուսների հետ։ Կարծես թե, մենք ազատվել էինք կողմնորոշումային ախտից և վերջանականապես վերադարձել զարգացած պետությունների ակումբը, որտեղ կան արժեքներ և շահեր և չկան կողմնորոշումներ և մանկական կախվածություններ։ Ինչպես երևում է, դա այդպես չէ։ 2000-ականներից սկսած արհեստականորեն կանգնեցվեցին քաղաքական գործընթացները և պոլիտիկումը լայն իմաստով մնաց զարգացման «մանկական տարիքում»։ Եվ այսօր, երբ երկիրը հայտնվել է ծանր վիճակում կողմնորուշումային ախտը ռեցիդիվ է տալիս։

Անհաջողություններին դիմակայելու մեծ հաշվով 2 մոտեցում կա՝ հասուն /սխալների, այդ թվում սեփական, վերլուծոթյուն/ և մանկական /մեղավորների փնտրտուք/։ Երեխան միշտ մեղադրում է դասախոսին, երբ վատ գնահատական է ստանում /այ որ ուրիշ դասախոս/դպրոց լիներ, լավ գնահատական կստանայի/։ Եվ եթե խորհրդային տարիներին ամեն ինչում մեղավոր էին թուրքերը, իսկ փրկիչներն էին՝ ռուսները, ապա այժմ մեղավորը՝ ռուսներն են և, այ եթե մտնեինք Եվրաասոցիացման համակարգ /ուրիշ դպրոցում սովորեինք/, ամեն ինչ լավ կլիներ։ Այսպիսով, մանկամիտ ռուսամետությունը վերակերպվել է նույնքան մանկամիտ արևմտամետության, և Ռ.Իշխանյանի դիպուկ բնորոշմամբ, «երրորդ ուժին ապավինելու ասպետները» մեր օրերում, հիմնականում, արևտամետ են։

ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՐԵՎՄՈՒՏՔ - ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հայաստան - Արևմուտք հարաբերությունների պատմությունը, իհարկե, առանձին թեմա է, սակայն, հարկ է նշել, որ, մեր պետության մի քանի հազարամյա պատմության ընթացքում այդ հարաբերությունները տարբեր վայրիվերումներ են ունեցել. գլխավոր գեոպոլիտիկ հակառակորդից /Հայաստանն ու Հռոմը/ մինչև կարևորագույն ռազմավարական դաշնակից /Կիլիկիո ժամանակներում/։ Դրա հետ մեկտեղ, հայկական քաղաքակրթական արժեհամակարգը, իր առանձնահատկություններով հանդերձ, իհարկե, Արևմտյանի մաս է. հելլենիզմից և քրիստոնեությունից մինչև իրավունք, հայերը միջերկրածովյան ժողովուրդ են /այլ ոչ թե կովկասյան/, իսկ Երևանն էլ, անշուշտ, եվրոպական քաղաք է։ Պատահական չէ, որ հենց հայկական պավլիկյան շարժումը ծնեց միջնադարի առաջին հանրապետությունը և խթանեց եվրոպական Վերածնունդը։

Հայ-ռուսական հարաբերություններում առաձնակի ելևէջներ չեն եղել։ Դրանք եղել են, հիմնականում, վատ, մեր կողմից՝ ստորադաս - օբյեկտիվ /Հայաստանի պետականության պիկին ռուսական պետություն չի եղել/ և սուբյեկտիվ /ռուսական գաղութային մտածելակերպի առանձնահատկություններ, հայ քաղաքական մտքի սնանկություն, արժանապատվության պակաս/ պատճառներով։

Այս տարբերություններով հանդերձ, թե Արևմուտքը և թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իրենց քաղաքականությունը կառուցել են կարծր դիրքերից, բացառապես շահերից ելնելով։ Այդ շահերն էլ վերջին 300 տարվա ընթացքում տեղավորվում էին նախ great game-ի, ապա՝ սառը պատերազմի տրամաբանության մեջ, մինչդեռ մեզ թվում էր, թե երկուսն էլ առաջնորդվելով արժեքներով պետք է փրկեն մեզ Օսմանյան կայսրությունից կամ վերադարձնեն հողերը…..

Փաստը մնում է փաստ. վերջին 300 տարվա ընթացքում մենք չենք կարողանում գտնել հարաբերությունների ճիշտ մոդուսը ոչ Արևմուտքի, ոչ էլ Ռուսաստանի հետ։ Դրա պատճառները մենք, հիմնականում, տեսնում ենք վերջինների դավադիր պահվածքում՝ ֆրանսիացիները դավադրաբար փախան Կիլիկիայից, անգլիացիները ստիպեցին մեզ զորքերը հանել Բաքվից և Մարնեուլից, չթողեցին Արցախ, ռուսները Արևլյան Հայաստանի կեսը հանձնեցին թուրքերին և երեքն էլ միասին գումարած ԱՄՆ-ն ոչիչնչ չարեցին Ցեղասպանությունը կանխելու կամ գոնե պատմական արդարությունը հաստատելու համար։ Անշուշտ, այդ բոլոր մեղադրանքները տեղին են։ Բայց, Արևմուտքի/ռուսների այդպիսի պահվածքի պատճառներից է նաև այն, որ վերջին 300 տարվա մեզ չի հաջողվում գերտերությունների հետ կառուցել շահերի վրա հիմնված արժանապատիվ հարաբերություններ և մենք մանկական խանդավառությամբ և ազնիվ մղումներով ընկնում ենք սրա կամ նրա գիրկը, մոռանալով որ մեծերի աշխարհում խաղի կանոններն այլ են և որ բացի արժեքներից և սիմպատիաներից կան կոնկրետ պետական շահեր։

ԵՎՐԱԶԵՍ ԹԵ ԵՎՐՈՊԱԶԵՍ
Սրա-նրա գիրկը ընկնելու մանկամտությունն էլ թելադրում այսօրվա քաղաքական տհաս օրակարգը և դրա ամենակարևոր «դիլեման»՝ ԵՄ ասոցիացում, թե Մաքսային միություն։
Եվ ահա այստեղ է, որ ի հայտ են գալիս մի շարք ուղղակի կեղծ թեզեր, որոնք կրճատ կարելի է ձևակերպել այսպես՝ «Եթե ասոցիացվեցինք ԵՄ-ի հետ մեր երկրում կհաստատվեն կյանքի եվրոպական ստանդարտներ, իսկ եթե միանանք ՄՄ-ին, ապա երիրը կթաղվի կոռուպցիայի և վատ կառավարման ճիրաններում։»

Իդիլիկ այս պատկերը անհրաժեշտ է փառատել։ ԵՄ-ի հետ ասոցիացումից հետո մեզանում մեծ հաշվով ՈՉԻՆՉ չի փոխվելու, որովհետև.

ԵՄ ասոցիացումը որևէ կերպով չի փոխելու ժողովրդավարության, մարդու իրավունքների և արդարության վիճակը Հայաստանում, ինչպես չի փոխել, ասենք, ԵՄ հետ ասոցիացված Թունիսում։ ԵՄ-ն ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության/մարդու իրավունքերի հետ, դա ԵվրաԽորհուրդի առանձնաշնորհն է, որին Հայաստանն անդամակցում 2001-ից և վերջին 15 տարիներին ականատես ենք այդ ոլորտների զգալի «բարելավմանը».
ԵՄ ասոցիացումը ինքնին չի ապահովելու ԵՄ ներդրումները։ Դա ապահովվում է միմիայն ԵՄ անդամակցության գործընթացի ընթացքում կառուցվածքային հիմնադրամների /EU structural funds/ և այլ կառույցների կողմից։ Իսկ անդամակցության հեռանկար մենք չունենք, որովհետև, ԵՄ անդամակցության թեման մոտակա 50 տարվա համար փակ է նույնիսկ Արևմտյան Բալկանների երկրների համար, էլ չեմ ասում մեր տարածաշրաջանի.
ԵՄ ասոցիացումը չի նշանակում նույնիսկ վիզային ռեժիմի դյուրացում։ Դրանք իրարից անկախ գործընթացներ են։ Բայց, նույնիսկ եթե նշանակեր, ի՞նչ էինք շահելու….Ի՞նչ տվեց Մոլդովային վիզային ռեժիմի դյուրացումը։ Անձնագրային անցակետում 50 եվրոյի առկայությունն ապացուցելու ստորացուցիչ ընթացակա՞րգ։ Թե դրանից հետո, Մոլդովան դադարեց լինել Եվրոպայի ամենաաղքատ երկիրը։

Իհարկե, դժվար է պատկերացնել արտագաղթի խնդրով մտահոգ քաղաքական գործիչ, ով կողմ լիներ վիզային ռեժիմի դյուրացմանը, այդուհանդերձ, այս հարցը ամենաշահարկվողներից է և արժեր անդրադառնալ.

Հետևաբար, ԵՄ ասոցիացումը չի բերելու համընդհանուր բարեկեցությանը և ՈՉԻՆՉ չի փոխելու այդ առումով։ Ինչպես չի փոխել, ասենք Վրաստանում։ Այդ երկրի ներդրումների առյուծի բաժինն ընկնում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Չինաստանի և Ծոցի երկրների վրա։ Ավելին, Վրաստանի տնտեսական թռիչքի կարևոր գրավականներից էր, երբ այսօրվա հայկական չափանիշներով արևտամետ համարվող Սահակաշվիլին իր երկրից վռնդեց Արևմտյան ֆինանսական կազմակերպություններին, երբ հասկացավ, որ իր երկրի շահերին դեմ է այն, ինչ պարտադրվում է իրենց կողմից։

ԵՄ-ն դա Ստրասբուրգի սրճարանները և մարդու իրավունքերի հռչակագրերը չեն։ ԵՄ-ն դա, առաջին հերթին, զարգացած արդյունաբերությունն է, առաջադեմ տեխնոլոգիանները և սոցիալական հարաբերությունները։ Մեր տնտեսության և wealth distribution-ի այսօրվա վիճակով ուզում ես ԵվրաԶԵՍ մտի, ուզում ես՝ ԵվրոպաԶԵՍ - ոչինչ չի փոխվելու։ Վերջապես, ԵՄ անդամների մեջ, ասենք, Լյուքսեմբուրգից բացի, կան Բուլղարիա և Ռումինիա, որոնց Հայաստանը բարեկեցությամբ կարող անցնել 2-3 տարում /իհարկե, զարգացման քաղաքականության դեպքում/։

ԵՄ ասոցիացումը ՈՐԵՎԷ կապ չունի արժեքների և ինքնության հետ։ Հայկական քաղաքակրթությունը Արևմտյան քաղաքակրթության մաս է և հայաստանցիները ուզում են և պետք է ապրեն Եվրամիության զարգացած երկրների նման։ Բայց, ԵՄ ասոցիացումը սրա հետ որևէ առընչություն չունի։

Այսպիսով, ԵՄ - ՄՄ ընտրությունն ամենևին քաղաքակրթական ընտրություն չէ։ Սա ընդամենը տվյալ պատմական հանգրվանում կոնկրետ շահերից բխող ընտրություն է և դրա դրական և բացասական կողմերը պետք է քննարկվեն միմիայն այդ տեսնակյունից։

ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՇԱՀԵՐ
Ցավոք, այսօրվա Հայաստանի քաղաքական դասը կարիք ունի վերստին սովորելու երրորդ ուժի բացառման օրենքը, տարբերել շահերը և արժեքները, հասկանալ, որ Արևմուտքը /ինչպես և Ռուսաստանը/ Հայաստանի բարեկամը չէ, ոչ էլ թշնամին և այլ տարրական բաներ։ Այս ամենի մեջ ամենատագնապալին այն է, որ, ի տարբերություն 1990-ի, այսօր չի ձևավորվում mainstream պետական, կամ եթե ուզում եք, «անկախական» քաղաքական բևեռ և գաղափարական «պայքարը» գնում է արևմտամետների և ռուսամետների միջև։

«Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան և մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով» - նշում է Ռ.Իշխանյանը նկատի ունենալով ռուսամետությունը։ Այսօր նույնը կարելի է ասել նկատի ունենալով արևմտամետությունը։

Պետություն - քաղաքականություն կատեգորաիներիաներում հասուն քաղաքական դասի համար առաջանային պետք է լինի քո երկրի պետական շահը հիմնված արժեքների վրա, սեփական ուժերին ապավինելը, այլ ոչ թե -մետությունները։ Հռոմի պապից թագ ստանալը չէր խանգարում Կիլիկիո արքաներին ջերմ հարաբերություն ունենալ մոնղոլների հետ։

Եվ մինչև «Ես որպես արևտամետ/ռուսամետ քաղաքական գործիչ» արտահայտությունը արմատախիլ չարվի հայաստանյան պոլիտիկումի բառապաշարից, կամ առնավզն չմարգինալացվի, Հայաստանը չի կարող վերադառնալ իրական զարգացման ուղի։

ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Դիտվել է 203 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan