Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Ապրիլ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանո... Աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համար «Այաքսի» մարզադաշտը կվերանվանեն Յոհան Կրոյֆի ... Էրդողանի Brexit-ը Մենք կպայքարենք տուրիզմի դեմ. ՄԲ վարչապետը սա... Գործընկերները տեղեկացված են եղել. Էրդողանը հե... ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Սիրիայում և Իրաք... Թուրքիայի և ԵԽԽՎ-ի հարաբերությունները ամենացա... ԻՊ գրոհայինները Մոսուլում 15 խաղաղ բնակչի են ... Շվեդիայի դատարանը ազատազրկման է դատապարտել խմ... Բիզնես լեդին տիրապետում է իրեն երջանկացնելու ... Թրամփը խոստացել է միշտ աջակցել Իսրայելին «Ռեալ»-ի նախագահը մտածում է Բեյլի տրանսֆերը վ... Արցախյան պատերազմի «Մահացու խաղալիքների» ժառա... Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զին... Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի ... Արդյոք ԻՊ-ն տեղափոխե՞լ է իր «մայրաքաղաքը» ՄԻՊ հրապարակած արտահերթ զեկույցը հեռու է օբյե... Ռաքայից մոտ 70 հազար փախստական է ժամանել սիրի...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանո... Աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համար «Այաքսի» մարզադաշտը կվերանվանեն Յոհան Կրոյֆի ... Էրդողանի Brexit-ը Մենք կպայքարենք տուրիզմի դեմ. ՄԲ վարչապետը սա... Գործընկերները տեղեկացված են եղել. Էրդողանը հե... ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Սիրիայում և Իրաք... Թուրքիայի և ԵԽԽՎ-ի հարաբերությունները ամենացա... ԻՊ գրոհայինները Մոսուլում 15 խաղաղ բնակչի են ... Շվեդիայի դատարանը ազատազրկման է դատապարտել խմ... Բիզնես լեդին տիրապետում է իրեն երջանկացնելու ... Թրամփը խոստացել է միշտ աջակցել Իսրայելին «Ռեալ»-ի նախագահը մտածում է Բեյլի տրանսֆերը վ... Արցախյան պատերազմի «Մահացու խաղալիքների» ժառա... Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զին... Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի ... Արդյոք ԻՊ-ն տեղափոխե՞լ է իր «մայրաքաղաքը» ՄԻՊ հրապարակած արտահերթ զեկույցը հեռու է օբյե... Ռաքայից մոտ 70 հազար փախստական է ժամանել սիրի... Սինդձո Աբեն կայցելի Մոսկվա Ուշադիր նայեք, թե որ քաղաքական ուժը ինչ է ասե... Ստուգումները թեթեւացված ձեւով կշարունակվեն, բ... Մեր այցելության հաջորդ օրը ծեծել են 3 երեխանե... Դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ Զինծառայող ... Պարտադիր չէ, որ հենց Բաբայանի նկատմամբ քննչակ... Մարդիկ փողի էին սպասում, մենք փող չէինք բաժան... «Ռեալ»-ի հարձակվողը կարող է կարիերան շարունակ... 100 տարի հասարակաց տանը ծառայել են եւ դեռ մեծ... Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Աբովյան քաղ... Ինչպե՞ս լինել երջանիկ․ խորհուրդ են տալիս գիտն... Ասադը եւս իր զորքերն ուղղում է դեպի Ռաքա Մարին Լը Պենը լքել է Ազգային ճակատ կուսակցութ... Քրդերը պաշարել են ԻՊ «մայրաքաղաք» Ռաքան Գառնիի բնակիչները պնդում են, որ «Քաղցրաշենի ի... Իլհամի՞ Դիլգամը Բարերարները կատարել են Հրաչյա Հարությունյանի ... ԵՄ-ն սպառնացել է նոր սանկցիաներ կիրառել Սիրիա... ՄԻՊ դիրքորոշումը զուրկ է իրավական հիմնավորում... «Ռեալ»-ը կբողոքարկի Ռամոսի կարմիր քարտը (տեսա... Ըստ հաղորդման` հարկադիր կատարողը կեղծիք է կատ... Սերժ Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի փոխնախագ... Ռուսաստանը անհիմն է համարում ԱՄՆ կողմից Սիրիա... Նավթի գինը համաշխարհային շուկայում աճել է Մայիսի երկուսին տեղի կունենա փորձագետների հան... Հայտնի է, թե երբ Իբրահիմովիչը վիրահատության կ... Հարուցվել է քրգործ՝ Դանիել Իոաննիսյանի ընտանե... Մայիսի 7-ը Ֆրանսիայի համար բախտորոշ օր է լինե... Մահացել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Ն... Քըրք Քըրքորյանի «Խոստումը». վրեժը լուծել՝ վեր...
Հարցում

Ի՞նչ են ուզում Կարեն Դեմիրճյանից

1977թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում, մթերային խանություններից մեկում եւ պետական արխիվի շենքի մոտ աղբարկղում գործի են դրվել ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Մետրոյի գնացքում զոհվել է 7, վիրավորվել՝ ավելի քան երեք տասնյակ մարդ: Մյուս երկու պայթյունների հետեւանքով զոհեր չեն եղել: Կատարվածի մասին «ՏԱՍՍ»-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել հունվարի 10-ին: Դեպքից 10 ամիս անց՝ 1977թ. նոյեմբերի 8-ին, Երեւանում ձերբակալվել է Ստեփան Զատիկյանը, որի դեմ ցուցմունք էին տվել դրանից մեկ ամիս առաջ։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Մոսկվա-Երեւան գնացքում վնասազերծված երկու հայ երիտասարդներ, որոնք, ինչպես խորհրդային ՊԱԿ-ի քննիչներն էին պնդել, խորհրդային երկրի մայրաքաղաքից տուն էին վերադառնում եւս մեկ ահաբեկչություն կազմակերպելուց հետո: Այս անգամ՝ Մոսկվայի Կուրսկի կայարանի սպասասրահում, որտեղ, սակայն, ուղեւորներից մեկը նկատել էր տիրազուրկ պայուսակ, հրավիրել միլիցիոներների, որոնք էլ, իբր, հայտնաբերել էին պայթուցիկ սարք, մարզահագուստ, գլխարկ, որի վրա հայտնաբերվել էին սեւ մազեր...Գործով քննություն կատարել է ՊԱԿ-ը: Մեղադրյալներին դատել է ԽՍՀՄ Գերագույն դատարանը: Դատավճիռը՝ պատժի առավելագույն չափ, որն ի կատար է ածվել երեք օր հետո: Թեեւ խորհրդային օրենսդրությունը նախատեսում էր, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումին, կամ դատապարտյալները կարող էին ներման խնդրագրով դիմել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահին:

Անցել է 40 տարի: Եւ ահա ռուս պատմաբան Օլեգ Կուզնեցովը հանդես է եկել այդ քրեական գործը գաղտնազերծելու նախաձեռնությամբ: Սոցիալական ցանցերում նա կազմակերպել է ստորագրահավաք, հանրային ճնշում գործադրել ՌԴ գլխավոր դատախազության եւ Գերագույն դատարանի նկատմամբ, որպեսզի վերջիններս ուսումնասիրողներին հնարավորություն ընձեռեն ծանոթանալու 40-ամյա վաղեմության գործի մանրամասնություններին: Կուզնեցովին, մասնավորապես, հետաքրքրում է երկու հարց՝ Զատիկյանի հետ ի՞նչ կապ է ունեցել Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, երկրորդ՝ կազմակերպված ահաբեկչությանը որեւէ առնչություն չունե՞ր, արդյոք, Պարույր Հայրիկյանը: Ըստ Կուզնեցովի՝ եթե ձեռք բերվեն բավարար փաստեր, ապա Ռուսաստանի ներկայիս իշխանությունները պարտադրված պետք է լինեն ընդունել, որ Հայաստանի քաղաքական վերնախավն ի սկզբանե ազգայնական է եղել եւ կապված է ահաբեկչության հետ: Նպատակը ձեւակերպված է, որ դա կարեւոր նշանակություն կունենա ԼՂ կարգավորման գործում: Ահա այսպիսի շրջադարձ... Նման դեպքերում պետք է առաջնորդվել հակառակ տրամաբանության սկզբունքով. իսկ եթե դա ՊԱԿ-ի կարած գո՞րծն է: Մանավանդ, որ հայտնի է՝ 1977թ. հունվարի 8-ից մինչեւ իր ձերբակալության օրը Ստեփան Զատիկյանը Մոսկվայում չի եղել, Երեւանից առհասարակ չի բացակայել: Հայտնի է նաեւ, որ նախապես ՊԱԿ-ը փորձել է պայթյունների պատասխանատվությունը բարդել խորհրդային այլախոհական շրջանակների վրա: Եւ միայն ակադեմիկոս Սախարովի վճռական բողոքներից հետո է, որ կասկածվել են ուկրաինացի կամ հայ ազգայնականները: Ուշադրություն է հայցում նաեւ հանգամանքը, որ գործով այլ անձինք չեն ներգրավվել: Եթե խոսքը կազմակերպված հանցավորության մասին է, ինչպես պնդում է Օլեգ Կուզնեցովը, ապա ինչու՞ նախաքննության մարմինը չի պարզել՝ ովքե՞ր են Զատիկյանի խմբին աջակցել, Մոսկվայում եղե՞լ են օժանդակողներ, որտե՞ղ է պատրաստվել պայթուցիկ սարքը եւ այլն... Մոսկվայի այսպես կոչված ահաբեկչության գործի նախաքննությունը վերահսկել է ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Սեմյոն Ցվիգունը: Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Ադր. ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի պաշտոնը՝ առաջին տեղակալ ունենալով Հեյդար Ալիեւին: Քննչական խումբն աշխատել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի 5-րդ գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բոբկովի անմիջական վերահսկողության տակ: Վերջինիս անունը կապվում է 1988թ. փետրվարի 26-29-ին Սումգայիթի դեպքերի հետաքննության հետ: Հայտնի է նաեւ, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Յուրի Անդրոպովը ջերմ հարաբերություններ է ունեցել խորհրդային Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիեւի հետ: Վարկած կա, որ 1956թ. Հունգարիայի դեպքերի ժամանակ Բուդապեշտում ԽՍՀՄ դեսպան Յուրի Անդրոպովի որդին պատանդ էր վերցվել, եւ նրան ազատելու գործողությունն իրականացվել է ՊԱԿ-ի գործուղված սպա Հեյդար Ալիեւի անմիջական հրամանատարության հատուկ ջոկատայինների միջոցով:

1977թ.-ը ԽՍՀՄ նոր սահմանադրության ընդունման տարին է: Բազմաթիվ վկայություններ կան, որ սահմանադրական հանձնաժողովի անունով հազարավոր դիմումներ են ստացվել՝ ԼՂ հարցով: Նախատեսվում էր ստեղծել կառավարական հանձնաժողով՝ հարցն ուսումնասիրելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար: Հեյդար Ալիեւի քաղաքական կենսագրության հեղինակ Էլմկիրա Ախունդովան գրում է, որ Ալիեւին հաջողվել է կասեցնել ԼՂ հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը: Այս տրամաբանությամբ ինչու՞ բացառել, որ Մոսկվայի մետրոյում, առեւտրի կենտրոնում եւ պետական արխիվի շենքի հարեւանությամբ որոտացած պայթյունները կազմակերպել էր ՊԱԿ-ը՝ Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ: Նպատակն, ըստ երեւույթին, մեկն էր՝ հեղինակազրկել Հայաստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին: Խորքային պատճառն, անշուշտ, ԼՂ հարցում Հայաստանի իշխանությունների միջամտությունը կասեցնելն էր... Եթե կատարվածից 40 տարի հետո խնդիր է դրվում պարզել, որ Կարեն Դեմիրճյանը կապ է ունեցել Ստեփան Զատիկյանի խմբի հետ, եթե ասվում է, որ դա ապացուցելու դեպքում Ռուսաստանը պետք է փոխի ԼՂ հարցում դիրքորոշումը, ապա այլ եզրակացության հանգել չի կարելի, բացի՝ որ 1977թ. հունվարի 8-ի մոսկովյան ահաբեկչությունը ՊԱԿ-ի կազմակերպած գործն էր, ուղղված էր Կարեն Դեմիրճյանի, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ... Եւ հասկանալի է դառնում, թե ահաբեկչության զոհ դարձած Կարեն Դեմրիրճյանի դեմ ինչու են համախմվել ադրբեջանական հատուկ ծառայությունները եւ նրանց շահերի մոսկովյան սպասարկուները..․

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3195 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan