Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Նոր նավաբեկություն Միջերկրական ծովում, զոհերի... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 24-ի համար Հենոն՝ սիրո և հպարտության մեր դեսպանը Ռուսական սպառնալիքը շվեդներին ուղղորդում է դե... Կոնգրեսաանը Թրամփի վարչակազմին կոչ է արել Ռու... Բաբայանը մասնաբաժին է ուզում իշխանության մեջ,... Առաջին ալիքը հրաժարվել է կազմակերպել Յուլյա Ս... Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրո... Հնարավոր նոր սկանդալ ռուս-թուրքական հարաբերու... Վթար՝ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին. (լրացված) ․․․Փարև Իգլան (Քաղաքական հումոր) Կարեն Կարապետյանը բարձր տրամադրությամբ եկավ, ... Մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթաց... Մեծ հանրահավաք ընտրություններից 2 օր առաջ՝ մա... ԱՄՆ նոր ադմինիստրացիայի սիրավեպը Պուտինի հետ ... Թող ռիսկ անեն ձերբակալել Սեյրան Օհանյանին Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է մարգինալ հա... Ով որտեղ պետք է կանգնի, հիշո՞ւմ եք․ վարչապետի... Ինքնաբացարկ է հայտնել 52 թեկնածու. ԿԸՀ
Ամենաընթերցված լուրերը
Նոր նավաբեկություն Միջերկրական ծովում, զոհերի... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 24-ի համար Հենոն՝ սիրո և հպարտության մեր դեսպանը Ռուսական սպառնալիքը շվեդներին ուղղորդում է դե... Կոնգրեսաանը Թրամփի վարչակազմին կոչ է արել Ռու... Բաբայանը մասնաբաժին է ուզում իշխանության մեջ,... Առաջին ալիքը հրաժարվել է կազմակերպել Յուլյա Ս... Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրո... Հնարավոր նոր սկանդալ ռուս-թուրքական հարաբերու... Վթար՝ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին. (լրացված) ․․․Փարև Իգլան (Քաղաքական հումոր) Կարեն Կարապետյանը բարձր տրամադրությամբ եկավ, ... Մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթաց... Մեծ հանրահավաք ընտրություններից 2 օր առաջ՝ մա... ԱՄՆ նոր ադմինիստրացիայի սիրավեպը Պուտինի հետ ... Թող ռիսկ անեն ձերբակալել Սեյրան Օհանյանին Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է մարգինալ հա... Ով որտեղ պետք է կանգնի, հիշո՞ւմ եք․ վարչապետի... Ինքնաբացարկ է հայտնել 52 թեկնածու. ԿԸՀ Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական... «Միլան»-ի 18-ամյա դարպասապահի տրանսֆերը կարող... Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մա... Ես անձնապես Սամվել Բաբայանին չեմ ճանաչում․ Տա... Մատայի կարծիքով՝ Մոուրինյոն փոխվել է «Մանչեսթ... «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պետք է շատ զ... Կարեն Կարապետյանի մեծարման երեկոն` ՀՀԿ քարոզա... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է գնել «Բարսե... Իշխանությունները վախենում են Մոսկվայից, քաղաք... Ամոթ բոլոր քաղաքական ուժերին, որոնք գնում են ... Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձ... Անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին. «Ազատա... Իրավապահնները կորոշեն. Կարեն Կարապետյանը` Սամ... Ցանկալի է, որ Հրանուշ Հակոբյանը ավելի հասանել... Չեմ ցրում. Վարչապետը` քաղաքացուն Խարդախությամբ հափշտակել են նոթբուք (տեսանյութ... Շվեյցարիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, կ... «Հաց բերողի» պատմությունը կրկնվում է Սիրիական բանակը վերականգնել է իր հսկողություն... Որպես նախկին նախագահ՝ նա արժանի է հարգանքի․ Ռ... Մի քանի ժամանակ հետո էլ կասեն՝ Սեյրանը «Իսկան... Կյանքի կանոններ հայտնի հոգեբան Լուիզա Հեյից Զգոն եղեք, մեր տղերքին լցնում են բանտերը, որ ... Թուրքիան կոչ է արել փակել Ռուսաստանում քրդերի... Սավչենկոն չի բացառել, որ Ուկրաինան ապագայում ... Հենրիխ Մխիթարյանն այցելել է Արյունաբանական կե... Սերժ Սարգսյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի վարչ... Լոնդոնում նոր ահաբեկչության վտանգ չկա. Սքոթլե... ԱԱԾ-ի նոր հայտարարությունը՝ «Իգլա» տեսակի զեն... Փհենյանը հայտարարել է միջուկային հարցով բանակ...
Հարցում

Որտեղի՞ց եւ ի՞նչ վարկեր վերցրինք 2016 թ.-ին

Հայաստանի կառավարությունը 2016 թվականին բազմաթիվ վարկեր վերցրեց միջազգային բանկերից ու վարկավորող կազմակերպություններից եւ զգալիորեն մեծացրեց արտաքին պարտքը: Տարեվերջի դրությամբ, ոչ պաշտոնական հաշվակով, մեր պետական պարտքը կազմում է 5 մլրդ. 900 մլն. դրամ կամ ՀՆԱ-ի 55.5 տոկոսը։

Այժմ նշենք, թե միայն մեր հաշվարկներով որքան վարկ եւ վարկի խոստում ստացավ Հայաստանը 2016-ին: Սա ոչ թե պաշտոնական հաշվարկ է, այլ այն ամենը, ինչը հայտարարվել է տարվա ընթացքում եւ չի վրիպել մեր աչքից:

26.01.2016թ.: ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրվեց 75 մլն. եվրոյի վարկային համաձայնագիր՝ 20 տարի մարման ժամկետով: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով:

03.02.2016թ.: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 40 մլն. դոլարի վարկ կտարամադրի Հայաստանին՝ շուրջ 190 կմ ավտոճանապարհի կառուցման համար: Վարկն արտոնյալ է՝ 25 տարով:

04.02.2016թ.: Խորհրդարանը հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության միջեւ վարկային համաձայնագրին, որով բանկը տրամադրում է մոտ 112 միլիոն 960 հազար դոլար՝ Երեւանը բեռնաթափելու համար: Երեւանը շրջանցող մայրուղի է կառուցվում Իրանից Վրաստան ուղեւորվող ծանր բեռնատարների համար: Վարկը 22 տարով է:

09.02.16թ.: Ասիական զարգացման բանկը 13,6 մլն. դոլար տրամադրեց կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման համակարգը կատարելագործելու համար: Մարման ժամկետը 25 տարի է:

18.02.2016թ.: Կառավարությունը հավանություն տվեց Համաշխարհային բանկից 30 մլն. դոլարի ներգրավմանը՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման համար: Վարկի մարման ժամկետը 30 տարի է՝ 1.5 տոկոսով: Էներգետիկայի նախարարն ասաց, որ վարկի շնորհիվ հոսանքի գինը չի բարձրանա: Հայկական ատոմակայանը եւ Երեւանի ջերմաէլեկտրակայանը կուտակել են 104 մլն. դոլարի պակասուրդ: Պարտքերի պատճառներից մեկն այն է, որ 2013-ին Հայաստանի ԱԷԿ–ը պլանավորածից 88 օր երկար էր մնացել կանխարգելիչ վերանորոգման մեջ, իսկ ՀԷԿ–երը ավելի քիչ էլեկտրաէներգիա էին արտադրել չոր եղանակային պայմանների եւ գետերի հոսքի կրճատման պատճառով։ Ստացված միջոցներով Հայաստանի պետական էլեկտրակայանները կարող են վերակազմավորել իրենց վարկերը. 9-15 տոկոսով պարտքերը նրանք կարող են վերաձեւակերպել ավելի ցածր դրույքով եւ երկարաժամկետ վարկերի։

23.02.2016թ.: ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ստորագրած համաձայնագրով, Հայաստանին կտրամադրվի 55 մլն. դոլար՝ 25 տարի մարման ժամկետով: Նախատեսվում է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի եւ Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը:

03.03.2016թ.: Կառավարությունը հաստատեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական եւ Եվրոպական ներդրումային բանկերի հետ վարկային համաձայնագրերը, որոնցով տրամադրվում է 8-ական մլն. եվրո՝ Երեւանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը բարելավելու համար: Նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում: Ծրագրի արժեքը 24 մլն. եվրո է:

31.03.2016թ.: ՀՀ կենտրոնական եւ Գերմանիայի KfW բանկերի միջեւ ստորագրվեց «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում։ 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն. եվրո արժողությամբ: Վարկային միջոցներն ուղղվելու են մարզերում եւ Երեւանում էներգախնայողական հիփոթեքային վարկավորմանը:

06.04.2016թ.: Խորհրդարանը հաստատեց Միջազգային վերակառուցման ու զարգացման բանկի հետ վարկային համաձայնագիրը՝ 21 մլն. դոլար արժեքով: 25 տարի ժամկետով եւ 6 տոկոսով տրամադրվող վարկի նպատակն է հասարակական ֆինանսական հաշվետվությունների որակի ու էլեկտրոնային կառավարման ծառայությունների հասանելիության բարձրացումը:

06.04.2016թ: ՀՀ կառավարությունն ու ՎԶԵԲ-ը ստորագրեցին 5.5 միլիոն եվրո արժեքով համաձայնագիր՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման ժամանակակից լուծումներ կիրառելու նպատակով: Նոր աղբավայրը գտնվելու է Հրազդան քաղաքում:

25.04.2016թ.: Ազգային ժողովը վավերացրեց ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով Եվրասիական զարգացման բանկից արտոնյալ վարկը: Այն 40 մլն. դոլար է, 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 20 տարի ժամկետով: Նախատեսված է շահագործումից հանել 12 պոմպակայանները եւ դրանք փոխարինել ինքնահոս ոռոգմամբ:

28.04.2016թ.: ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ֆիննախի եւ KFW բանկի միջեւ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն. եվրո արժողության ֆինանսավորումը:

28.04.2016թ.: Կառավարությունը որոշեց Եվրոպական ներդրումային բանկից 51 մլն. եվրոյի վարկ վերցնել՝ Վանաձորից Ալավերդի եւ դեպի Վրաստանի սահման (Բագրատաշեն) 90 կմ-անոց ճանապարհի կապիտալ վերանորոգման համար: Շինարարության ընդհանուր արժեքը 102 մլն. եվրո է:

11.05.2016թ.: ՎԶԵԲ-ի հետ ստորագրած համաձայնագրով որոշվեց Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման եւ արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքների համար 14.6 մլն. եվրո վերցնել:

09.06.2016թ.: Կառավարությունը որոշեց Համաշխարհային բանկից 55 մլն. դոլար վերցնել՝ մշակույթի հուշարձանների բարեկարգման համար: Կնորոգվեն Գորիս եւ Մեղրի քաղաքների հին թաղամասերը, հնություններ Արենի, Տաթեւ եւ Տանձատապ գյուղերում, կբարեկարգվի Գառնու տաճարի, Խոր Վիրապի վանքի, Արենի գյուղում շուկայի եւ քարանձավի, Մոզրովի քարանձավի եւ այլ հուշարձանների շրջակա տարածքը: Միջոցները տրամադրվում են 25 տարով:

30.06.2016թ.: Խորհրդարանը հաստատեց Սահմանային անցակետերի արդիականացման համար Եվրոպական ներդրումային բանկից լրացուցիչ 534 հազար եվրոյի վարկը: Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման համար նախատեսված 38 մլն. եվրոն բավական չէ, անհրաժեշտ է եւս կես մլն., որը ստացանք: Վարկի մեծ մասը տրամադրվելու է սերվերներ եւ տեխնիկական սարքեր ձեռք բերելու համար:

19.07.2016թ.: «Երեւանի ՋԷԿ»-ի 220 կվ նոր ենթակայան կառուցելու համար Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից ստացանք 11,3 մլն. դոլար, 4,7 մլն. եվրո եւ 6,9 մլն. շվեդական կրոն։

9.11.2016թ.: ՀՀ եւ ԱԶԲ միջեւ ստորագրվեց «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: 50 մլն. դոլարով կվերակառուցվի եւ կբարելավվի Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող 51.5 կմ ընդհանուր երկարությամբ երկշարք M6 մայրուղին: Վարկը Հայաստանին կտրամադրվի 22 տարի մարման ժամկետով:

10.11.2016թ.: Կառավարությունը համաձայնություն տվեց Զարգացման ասիական բանկից 90 մլն. դոլար վարկային համաձայնագրին: Այն ճանապարհների, ջրամատակարարման եւ էլեկտրաէներգիայի ցանցի կառավարման համար է: Գումարը կտրվի 15 տարով:

18.11.2016թ.: Եվրոպական ներդրումային բանկը (EIB) եւ ՀՀ կառավարությունը ստորագրեցին 50 մլն. եվրո վարկի համաձայնագիր, որի նպատակն է ՓՄՁ աջակցությունը: Ստացված միջոցները ԿԲ–ն իր հերթին կփոխանցի բանկերին եւ ունիվերսալ վարկային կազմակերպություններին բիզնեսին ուղղակի վարկավորելու համար։

24.11.2016թ.: Կառավարությունը որոշեց բյուջեի կարիքների համար Համաշխարհային բանկից 50 մլն. դոլար վերցնել: Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկի միջոցները կտրամադրվեն 25 տարի ժամկետով։

30.11.2016թ.: Հայաստանի կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրվեց 40 մլն. եվրոյի բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր: Նպատակն է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության խթանման եւ մրցունակության ամրապնդման ուղղություններով: Գումարը կտրվի 20 տարի ժամկետով։

6.12.2016թ.: Եվրասիական զարգացման բանկը հաստատեց Հայաստանին 100 մլն. դոլարի երկրորդ վարկային տրանշի տրամադրումը: Նպատակն է էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը:

Փաստորեն, միայն մեր հաշվարկով, 23 վարկ եւ վարկի խոստում ենք ստացել 2016 թվականին՝ 287մլն. 334 հազար եվրո եւ 671 մլն. 560 հազար դոլար արժեքով:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մի քանի կանխատեսումներ արեց 2017 թ․-ի համար: Վերջին կանխատեսման համաձայն, 2017 թ. վերջին պետական պարտքը կկազմի 6.34 մլրդ. դոլար՝ ՀՆԱ 56.8 տոկոսը։

Արտաքին պարտքի բեռը կախված է տնտեսության արդյունավետությունից: Իսկ Հայաստանի պարագայում այդ արդյունավետությունը զրոյական է: Շուտով վիճակագրությունը կներկայացնի այդ մասին թվեր:

 Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է 289 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan