Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 18.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Կամբրիլսեում վիրավորված հինգերորդ ահաբեկիչը մ... Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ... Բարսելոնի ահաբեկչությունից տուժածների թիվը ան...
Ամենաընթերցված լուրերը
Կամբրիլսեում վիրավորված հինգերորդ ահաբեկիչը մ... Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ... Բարսելոնի ահաբեկչությունից տուժածների թիվը ան... Պորոշենկոն Ղրիմը վերադարձնելու պատասխանատունե... «Թալիբանը» բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դո... ԱՄՆ-ը և Ճապոնիան միասնական ճակատով կպատասխանե... ԱՄՆ-ը պատրաստ է օգնելու Իսպանիային՝ ահաբեկչու... Սաուդյան Արաբիայում կրկին արքայազն է մահացել ... Բարսելոնում ահաբեկչություն իրականացրած անձինք... 225 գիրք է վաճառվել 4 ժամվա ընթացքում․ Թուման... Վանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու մ... Պարզվել է Բարսելոնում ահաբեկչություն իրականաց... ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է Բարսելոնի ա... Կ. Պոլսի պատրիարքության Նախաձեռնակ մարմինը հր... Բարսելոնում ահաբեկչության զոհերի թիվը հասել է... Լեհերն ավելի քիչ են վախենում ռուսներից. Rzecz... Զորամասում թույլ չեն տվել «Հարրի Փոթեր» կարդա... Բարսելոնում չարագործները, հավանաբար, մարդկանց... Ավարտվել է նախկին փեսայի կողմից աներոջը դանակ... Այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունա... Նախագահին սպորտի և երիտասարդության հարցերի նա... Ռուսաստանը հզոր հարված կհասցնի, եթե Նախիջեւան... Միայնակ թոշակառուի ավանդի դիմաց տրվող փոխհատո... Թե ինչպես հայ թարգմանչուհին հայտնվեց Իսրայելո... Երևի Տարոն Մարգարյանը չգիտի կամ իրեն չի հետաք... Քաղաքացին ահազանգել է, որ իրեն առևանգել են և ... Ինչո՞ւ չունենք Փարաջանով-Ֆելինիի փողոց, այլ ո... Ռուսաստանում բաժանորդը դատի է տվել МТС-ին եւ ... Բախումներ վենեսուելական բանտում, 37 բանտարկյա... Ռուսաստանը դեմ է Փհենյանի դեմ նոր սանկցիաների... Վրաստանում զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքաց... Ռուսաստանին եւ Պուտինին սկսել են չվստահել աշխ...
Հարցում

Լավին լավ ասենք, եւ լավ կլինի

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները խոստանում են հետաքրքիր լինել նախեւառաջ որպես նոր Սահմանադրության եւ նոր Ընտրական օրենսգրքի պայմաններում անցկացվող առաջին համապետական ընտրություններ: Արդեն այսօր քաղաքական դաշտից ստացվող ազդակները նաեւ թույլ են տալիս զինվել լավատեսությամբ եւ հիմնավոր սպասումներով, որ հետընտրական շրջանում մարտիմեկյան բնույթի ղզղնումներ, կրակոց, տրաքոց չի լինելու: Լա՞վ է: Իհարկե:

Ես չեմ հիշում մի ընտրություն, որից առաջ քաղաքական ուժերն իրար չհայհոյեին, գոտկատեղից ներքեւ հարվածներ չհասցնեին, չցեխոտեին, ինչու ոչ` չՔԱՔոտեին: Այսօր նույնիսկ Յոժը քաղաքական դաշտում պահանջարկ չունի եւ նրա հետ դաշինք կազմելու ցանկություն ունեցող էլ չկա: Բոլորն ինչ-որ բանով զբաղված են` դաշինք են կազմում, դաշինք են որոնում, մարդիկ են ներգրավում, առաջնորդ են հետ կանչում, շարքեր են ընդլայնում, երիտասարդացնում եւ այլն: Միով բանիվ` պատրաստվում են ընտրությունների: Լա՞վ է: Իհարկե:

Եվս մեկ դիտարկում` քաղաքական դաշտում այսօր առավել ակտիվ են Սահմանադրությանը «ոչ» ասած ուժերն ու անհատները: Սա կարող է առաջին հայացքից պարադոքս թվալ. Բա՞ ասում էիք կառավարման խորհրդարանական համակարգը վատ է, դրանով Սերժ Սարգսյանը դառնում է ցմահ ղեկավար, ՀՀԿ-ն` ցմահ իշխանություն: Հարց եմ տալիս` խե՞ր լինի, ինչո՞ւ եք այսքան ակտիվ: Դե լավ, մի նեղացեք: Այլ կերպ չէր էլ կարող լինել «այո»-ի հաղթանակից հետո: Մի խոսքով` լա՞վ է: Իհարկե:

Քաղաքականության մեջ չկան հավերժական հակառակորդներ եւ հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր: Հավերժական շահերն են, որ նորանոր քաղաքական միավորների կազմության ու հին բլոկների, անգամ արհեստական ճանապարհով ստեղծված կուսակցությունների ու խմբակցությունների փլուզման պատճառ են դառնում: Այս պրոցեսները քաղաքականության անբաժան ուղեկիցն են: Նոր Սահմանադրությունը թույլ է տալիս, որ մենք այդ պրոցեսներին վերաբերվենք հանգիստ եւ պատմություն չսարքենք այնպիսի հասարակ մի հարցից, թե ինչո՞ւ, օրինակ, Վարդան Օսկանյանն ուրացավ ԲՀԿ-ն ու նոր կուսակցություն հիմնադրեց, կամ ինչու «Ժառանգություն», ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները փշրանքների վերածվեցին խորհրդարանում: Մյուս կողմից էլ` մենք շատ զարմացած էինք «Հրաշալի եռյակի» փաստով, չէ՞: Այդ ամենի հիմքում քաղաքական շահերն են, որոնք հավերժորեն հետամուտ են թե քաղաքական ուժերին, թե գործիչներին: Այսօր, երբ խոսում ենք քաղաքական ուժերի միջեւ ընթացող բանակցությունների եւ քննարկումների մասին, պետք է հասկանանք, որ նրանք այս ընթացքում համադրում են իրենց շահերը: Ոչ մի ֆոկուս չկա այդտեղ: Այլ կերպ` դա քաղաքական աշխատանք է: Ոմանց դեպքում, օրինակ` «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան»- «Հանրապետություն» եռյակի, այդ աշխատանքը պսակվել է որոշակի արդյունքով, եւ ստեղծվել է «Ելք» դաշինքը: Շատ այլ ուժեր` ԲՀԿ, «Համախմբում», ՀԱԿ, «Ժառանգություն» եւ այլն, դեռ շարունակում են ելքի որոնումները եւ վստահեցնում են, որ շուտով կբարձրաձայնեն դրանց արդյունքների մասին: Հնարավոր է մնան մենակ, բայց եւ հնարավոր է այնպիսի դաշինքներ առաջանան, որ մնանք ափիբերան: Բայց դա էլ սովորելու բան է, որ ժամանակի հետ կդադարի մեզ զարմացնել: Դա լա՞վ է: Ես կասեի` իհարկե: Բանակցելը, միմյանց ուսումնասիրելը միշտ էլ ավելի լավ է, քան միմյանց փոր թափելը կամ գոտկատեղից ներքեւ հարվածելը:

Քարոզչության օրերին չե՞ն սաստկանա, արդյոք, քննադատությունները, չե՞նք ունենա, արդյոք նախընթաց ընտրություններին հատուկ գզվռտոցն ու հայհոյախոսությունը. Ի վերջո մերոնց լավ ենք ճանաչում, չէ՞: Այ այս հարցին ես չեմ կարող միանշանակ պատասխան տալ, որովհետեւ որքան էլ շատ լինեն հայհոյանքից զերծ մնալու օբյեկտիվ պատճառները, միեւնույն է, շատ բան կախված է տվյալ քաղաքական ուժի կամ բլոկի կամքից, որոշների դեպքում` դաստիարակությունից, կրթության մակարդակից: Նոր Ընտրական օրենսգիրքը ոչ մեկին չի արգելում սեփական գաղափարների քարոզչությամբ առավելության հասնել մյուսի նկատմամբ, չի արգելում մատնացույց անել մրցակցի ընդունելի եւ մերժելի տեսակետները, չի արգելում խախտումների մասին բարձրաձայնել, ընտրության արդյունքները բողոքարկել եւ այլն: Իսկ ինչո՞ւ այդ ամենն անել կռիվ-դավիով, եթե կա հարցի կարգավորման ցիվիլ եղանակը: Նոր ԸՕ-ով գրեթե բացառվում են` թերթիկ գողանալը, մեռած մարդկանց քվեարկությունը, բացակայողների փոխարեն քվեարկելը, առանձին անհատների, շնորհիվ ռեյտինգային քվեարկության, հնարավորություն է տրվել իրենց կուսակցություններին հնարավորինս ավելի շատ ձայն բերել եւ էլի շատ ու շատ բաներ: Այդ ամենը թույլ է տալիս մրցունակ լինել: Եվ այս պայմաններում դիմացինին հայհոյելը, մրոտելը, տգեղ հարվածներ հասցնելը դառնում է մի տեսակ անշնորհակալ գործ: Լա՞վ է: Իհարկե:

Որեւէ քաղաքական ուժ, առանց ընտրողի հետ աշխատանքի, չի կարող հաջողության ակնկալիք ունենալ: Այսօր հաճելի է լսել այն նորաթուխ քաղաքական գործիչներին, ովքեր հայտարարում են, որ կփորձեն արթնացնել մեր հասարակության անտարբեր, «քնած» հատվածին: Իսկ դա մի ահռելի բանակ է, որ սպասում է նորության, թարմության, որ ունակ է ընկալել ամեն տեսակ քաղաքական պլատֆորմ եւ սեփական որոշում կայացնել:

Լա՞վ է: Իհարկե:

Բայց սա չի նշանակում, թե պետք է աչքաթող անել ընտրակաշառքի սովոր «էլեկտորատը»: Այս հատվածում էլ շատ գործ կա այսօր: Եթե մարդը չի հասկանում, որ չի կարելի փող վերցնել, ինչքան ուզում ես` հայհոյիր փող տվողին: Հնարավոր է այդ մարդը հետ դառնա ու քեզ հայհոյի` իր «բարերարին» բան ասելու համար: Հետեւաբար պետք է համբերատար նրան բացատրել վերցնելու վատ հետեւանքները, հասկացնել, որ երբ նա վերցնում է, դրանից տուժում են բոլորը, ազգը, երկիրը, հենց իր երեխան, հանուն որի, գուցե, վերցրել է «նվերը»: Թող որ ամեն ընտրության 10, 20, 50 ընտանիք հրաժարվի ընտրակաշառք վերցնելուց: Դա արդեն լավ է, եւ կարող ես ասել, որ քեզ հաջողվել է դրական բան անել: Լա՞վ է: Իհարկե:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է 181 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan