Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո... Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում ... Արդյոք Դոնալդ Թրամփը մարքսիստ է Վթարի հետևանքով մահացել է զինծառայող
Ամենաընթերցված լուրերը
Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո... Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում ... Արդյոք Դոնալդ Թրամփը մարքսիստ է Վթարի հետևանքով մահացել է զինծառայող ՀԱՄԱՍ-ը երբեք չի խզի հարաբերություններն Իրանի... Փլուզում Լոռիի հանքերից մեկում. կա զոհ Հայաստանում որևէ ամենալավ օրենք անգամ չի կարո... Դատապարտյալը պնդում է, որ ՔԿՀ աշխատակիցները խ... Բանտից փախուստ Ադրբեջանում Գաղտնի գործարք է տեղի ունեցել Իսրայելի իշխանո... «Իգլայի» գործով ամբաստանյալը հայտնել է, որ այ... 5-րդ հարկից ընկած կինը կոմայից դուրս է եկել, ... Այդ դեպքում ինչի՞ համար է նախարարի պաշտոնը. տ... Արտագաղթի շարժ եմ նկատում, 14 տարեկան տղան ար... No parking ! (տեսանյութ) Գնում են մագիստրատուրա, ասպիրանտուրա, հետո զբ... Իսրայելում գործող բանակի գեներալի են ձերբակալ... Որոշ մասնագիտությունների դեպքում տարկետում հն... Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի կո... FAST-ը դռներ է բացում երիտասարդ գիտնականների ... Բեռլինում հակառասիստական ակցիա է տեղի ունեցել... «Անհասկանալի ֆլեշմոբ» Հայաստանի մասին․ ֆոտո Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը Ով երաժշտությունը պատվիրում ա, նա էլ տանցուետ... Սլովենիան նոր նախագահ կունենա Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերական... «Վրացական երազանքը» հաղթել է Վրաստանի ՏԻՄ ընտ... Փրկարարները ննջասենյակի անկողնում դի են հայտն... Իտալիայում Վենետոն եւ Լոմբարդիան հանրաքվե են ... Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջն ուրիշ է․․․ ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում Ավտոմեքենան ընկել է ձորը Արմեն Ամիրյանն անդրադարձել է Վահան Արծրունու ... Ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվա...
Հարցում

Հեղափոխություն՝ ընտրությունների, այլ ոչ թե փողոցային կռիվների միջոցով

Հարցազրույց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

-Պարոն Հովհաննիսյան, Հայաստանի քաղաքագետների միությունը ստեղծելու է ընտրությունները վերահսկող շտաբ՝ որտեղի՞ց ֆինանս։

-Նույն հարցն 1998 թվականի նախագահական ընտրարշավից առաջ ինձ տալիս էր խորհրդային ժամանակներից հայտնի գործիչ Ալեքսան Կիրակոսյանը՝ թե Արմեն Խաչատրյանի որկորը ի՞նչ փողերով եք լցնելու, եթե Կարեն Սերոբիչը մոր կողմից վանեցի է ու ձեզ փող չի տալու... Ես էլ կեսկատակ-կեսլուրջ պատասխանում էի, թե Զավիկ Գեւորգյանը Արմեն Խաչատրյանի «պերերիվի» հարցն արդեն կարգավորել է, իսկ մյուս ծախսերը մենք ընկերովի ենք հոգալու, ռուսի ասած՝ «с миру по нитке» տարբերակով: Հիմա մեզանում «գարգանտյուաներ» ընդհանրապես չկան, բոլորը, ինչպես ՀՔՄ անդամ Անդրիաս Ղուկասյանը վերջերս նորից ցույց տվեց, մշտապես պատրաստ ենք հացադուլի: Ավելին՝ մենք արդեն 25 տարի է պարտադրված պերմանենտ հացադուլի մեջ ենք եւ, չնայած դրան՝ ամենաքիչը որկորի մասին ենք մտածում: Առաքյալների ծախսերը ո՞վ էր հոգում. Աստված ի դեմս ժողովրդի՝ նրանց հազարավոր հետեւորդների:

-Մամուլը գրեց, որ հնարավոր է միանաք Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան առանցքին:

-Դուք ինքներդ խոսեցիք 2012 թ․ իմ ստեղծած՝ Ընտրությունների օրինականության հանրային վերահսկման միասնական միջկուսակցական շտաբի օրինակով այս անգամ էլ քաղաքական ուժերին համախմբելու հնարավորության մասին, եւ այդ համատեքստում ինձ հարցնել, թե մտադի՞ր եմ միանալ այս կամ այլ ուժերին՝ տրամաբանական չէ: Եթե այս անգամ էլ ինձ հաջողվի ընդդիմադիր քաղաքական ուժերին համախմբել, ապա ես արդեն ձգտելու եմ չսահմանափակվել ընտրությունների օրինականության համատեղ վերահսկման նպատակով, այլ պնդելու եմ ընդդիմության միասնական ընտրացուցակի ձեւավորման եւ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը: Ինչպես ցույց տվեց 2012-ի իմ փորձը, ընտրությունների օրինականության հանրային վերահսկումը կարող է արդյունավետ լինել եւ բերել ընտրողների կամարտահայտության իրական պատկերի ամրագրմանը միայն միասնական նախընտրական ցուցակով ընդդիմության հանդես գալու դեպքում: Այլ դեպքում Սերժ Սարգսյանը՝ ընտրությունների ընթացքում եւ քվարկությունից անմիջապես հետո, հնարավորություն ունի «բազարներ» անել կուսակցապետերի հետ հետընտրական զարգացումներից հրաժարվելու եւ մանդատները խորհրդարան անցած անկաշառ եւ անհաշտ ընդդիմադիրներից խլելու հարցերի շուրջ: Արդյունքում մենք ընտրությունից ընտրություն տեսնում ենք, թե ինչպես է հակաժողովրդական վարչախմբին հաջողվում ընդդիմադիր կուսակցապետերի ձեռքերով խլել ԱԺ անցած իրական ընդդիմադիրների մանդատները, ինչպես նաեւ ընտրությունների ընդհանուր արդյունքի կեղծման պայմաններում կանխել հետընտրական զարգացումները, ինչպես դա տեղի ունեցավ 2012 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո: Իրավիճակի իմ այս վերլուծությունը պետք է Ձեզ հուշի, որ ես ինքս կմասնակցեմ առաջիկա ընտրություններին, եթե հաջողվի ձեւավորել ընդդիմության միասնական շտաբ, որն էլ կկազմի եւ ընտրողների դատին կներկայացնի միավորված ընդդիմության ընտրացուցակ: Այս գործընթացի հաջողությունը մեծի մասամբ կախված է հանրության ակտիվ ներգրավումից, որի կազմակերպման գործում Հայաստանի քաղաքագետների միությունը ունի անգնահատելի փորձ:

- Շատերը «մարտի 1»-ը համարում են բաժանարար գիծ, թե ինչու չեն կարող համագործակցել Վարդան Օսկանյանի: Դուք մարտի 1-ին բարիկադի վրա էիք, դա Ձեզ հետ չի պահի:

- Այո, ես ոչ միայն միշտ եղել եմ եւ կմնամ ժողովրդի հետ, այլ մարտի 1-ից հետո առաջինն եմ եղել, ով ողբերգության թարմ հետքերով ծանրակշիռ քաղաքագիտական վերլուծություն է ներկայացրել հանրությանը կատարվածի վերաբերյալ եւ հիմնավորել է այդ սպանդի կազմակերպիչներին Հաագայի միջազգային դատարանի առջեւ կանգնեցնելու անհրաժեշտությունը: Արդեն ապրիլից ես համակարգել եմ մարտի մեկի սպանդի հանրային հետաքննության կազմակերպման հարցով ստեղծված միջկուսակցական կլոր սեղանի աշխատանքները, որոնց ընթացքում հաջողվեց բյուրեղացնել հայտնի փաստահավաք խմբի հետագա գործունեության առաջնահերթությունները: Ինչո՞ւ ցրվեց իմ ձեռքից էստաֆետը վերցրած փաստահավաք խումբը: Որովհետեւ այդ խումբը, հաշվի առնելով մեր կլոր սեղանի մեթոդաբանական առաջադրանքները ձեռնամուխ էր եղել բարձրաստիճան գործիչների եւ օլիգարխների մեղավորության կոնկրետ փաստերի բացահայտմանը՝ թե կոնկրետ ո՞վ եւ կոնկրետ ինչի՞ համար պետք է պատասխան տա դատարանի առջեւ: Հենց այդ կոնկրետությունը իշխանությանը ձեռնտու չԷր: Ձեռնտու էր լղոզված պատասխանատվությունը՝ թե մեղավոր են բոլորը, ովքեր այդ պահին եղել են իշխանության եւ ընդդիմության ղեկավար կազմում: Դրանով վարչախումբը փորձում էր բացառել իշխանությունից սահմանազատվելու որեւէ պաշտոնյայի որեւէ քայլ, իսկ մյուս կողմից՝ երբեւե կատարվելիք այդպիսի քայլի դեպքում հենց նրա վրա բարդել մեղքի «այռուծի բաժինը»: Ես սա ասում եմ ոչ թե Վարդանին արդարացնելու համար. բոլորը լսել են նրա ելույթը այն ժամանակ, ինչպես նաեւ հետագայում հանրությանը ներկայացված բացատրություններն ու հասարակությանն ուղղված ներողամտության խնդրանքը: Նաեւ մենք պետք է հաշվի առնենք այն, որ Վարդան Օսկանյանն այդ ժամանակ արտգործնախարար էր եւ ի պաշտոնե պարտավոր էր առաջին հերթին մտածել այն մասին, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառով մեր երկրի միջազգային հեղինակությունը կարող է հավասարվել զրոյի եւ երկիրը կարող է զրկվել եւ՜ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով, եւ՜ մյուս նմանատիպ՝ մինչ այդ հնարավոր դրամաշնորհային եւ ներդրումային ծրագրերով նախատեսվող օգուտներից: Սա այն դեպքն է, երբ քաղաքացի եւ մարդ Վարդան Օսկանյանի, եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջեւ չէր կարող չառաջանալ անխուսափելի երկփեղկում: Իհարկե, ես կցանկանայի, որ Վարդանը հրաժարական տար եւ այդ ձեւով անմիջապես հաղթահարեր իր ներքին երկփեղկումը, բայց մյուս կողմից՝ մի՞թե երկրի արտգործնախարարն իրավունք ունի առաջնորդվել զգացմունքներով, թե՞ միշտ է պարտավոր առաջնորդվել ամեն գնով երկրի միջազգային հեղինակությունն ու շահերը ապահովելու հրամայականով: Նույնը կարելի է ասել Սեյրան Օհանյանի մասին, ով պատասխանատու էր երկրի սահմանների ապահովության համար, իսկ մենք գիտենք, թե այդ խառը օրերին ինչպիսի՜ լկտի դիվերսիոն գործողությունների փորձեր են եղել շփման գծում: Գիտակցելով սա, ես կցանկանայի, որ նրանք դուրս գային իշխանությունից Սերժ Սարգսյանի կողմից մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք, եւ ես կարեւորում եմ այն հանգամանքը, որ պետական աշխատանքում մեծ փորձառություն ունեցող եւ երկար տարիներ ամբողջ բնագավառներ ղեկավարած ականավոր դեմքերը համալրում են ընդդիմության շարքերը: Դա այն իրողության արտացոլումն է, որ «վերեւներն» այլեւս ի վիճակի չեն կառավարել հին ձեւով, ինչը երկրում ձեւավորվող նախահեղափոխական իրավիճակի առաջացման ապացույցն է: Ամեն ինչ պետք է անել, որ հայկական նոր հեղափոխությունը իրականանա ընտրությունների, այլ ոչ թե փողոցային կռիվների միջոցով:

-Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ինչպես եք գնահատում: Նա խոսեց «խաղաղություն` հիմա» կարգախոսի մասին: Սա հաջողված նախընտրական քարոզչական հնա՞րք է, որի հաշվարկը հիմնված է նրա վրա, որ ծառայողներ ունեցողները ձայն տան Տեր Պետրոսյանի կուսակցությանը:

- Եթե խոսքը վերաբերեր ոչ թե հայերին, այլ մի ուրիշ ժողովրդի, ապա կարելի էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը համարել խաղաղության ձգտողների համակրանքը շահելու արդյունավետ նախընտրական միջոց: Բայց հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ում հետ այսօր գործ ունի. գործ ունի հայոց ցեղասպանությունը ժխտող եւ արդարացնող՝ թուրք-ազերիական հայատյաց դաշինքի հետ: Ի՞նչ կարող է մտածել այս ելույթի մասին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Իրավունք ունի մտածելու, որ Լեւոնը երեւի ձգտում է միանալ Բաքվում Ալիեւի նախաձեռնությամբ ստեղծված «Հանուն խաղաղության» պլատֆորմին, որ դրա համար նրան անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ում ընտրություններին մասնակցել, այլ միանալ Բաքու մեկնած այն չորս «այլախոհներին», ովքեր արդեն սպիտակ դրոշով գնացել են Ալիեւից խաղաղություն մուրալու: Այն, որ նրանք եւ էլի ինչ-որ «խաղաղասերներ» Բաքվում սեւ խավիար ուտելու հնարավորություն կունենան, իհարկե չի մոտեցնի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին իրական խաղաղության: Ընդհակառակը՝ կեղծ պատրանքներ ստեղծելով կհեռացնի իրավիճակի ճիշտ գնահատականից եւ դրա հիման վրա սթափ ու իրատեսական լուծումներից: Տերպետրոսյանական պացիֆիզմը ոչ այլ ինչ է, քան Բաքվի առանց այդ էլ մեծ ախորժակը գրգռող եւ նրա միլիտարիստական ոգին ամրապնդող վնասարար քարոզչություն: Հիշենք, որ Ալիեւը ապրիլյան հայտնի դեպքերից հետո հետեւողականորեն պնդել է, որ հենց Սերժ Սարգսյանն է խնդրել Կրեմլին ամեն գնով կանխել պատերազմական գործողությունների հետագա ծավալման վտանգը: Այս համատեքստում պացիֆիզմի վերացական քարոզչությունը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի ռազմական շանտաժի խրախուսում:

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է 370 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan