Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Ապրիլ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ը Կորեական թերակղզում իրավիճակը մոտեցնում... «Ռեալ»-«Բարսելոնա». կադրից դուրս (տեսանյութ) Սախալինում ԻՊ գրոհայինների են ձերբակալել «Ամեն ինչ կարգին է». Զիդանը՝ «Ռեալ»-ի մասին Սիրիական հակամարտությունը չի կարող կարգավորվե... ՀՀԿ-ն՝ Աջափնյակում (լուսանկարներ) «Ատլետիկո»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձա... Ես միշտ այդ խնձորից եմ կերել, կարողա՞ մեռնեմ․... Սիրիայի հյուսիսում մարտեր են ընթանում քրդերի ... Մի հատ չընտրող եմ ման գալիս, վիզը կտրեմ. Աջափ... Ինչպե՞ս են գործերը, Հենրիխ (տեսանյութ) Ստեփանավանցին ի՞նչ մահմեդական. Միքայել եպիսկո... Մեր կատարած աշխատանքը բանավեճով չենք ներկայաց... Մեր հրապարակումների հետքերով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հավանական մեկնարկային... Մեդիախոհանոց. Որքանով են թափանցիկ գերատեսչութ... Ո՞վ կփոխարինի Զիդանին Ավանցիները մեր թեւից քաշում էին՝ մեր Տարոնին... Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Եվրոպակա... Երբ բողոքում են ավանցիները, ուրեմն ամեն ինչ լ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ը Կորեական թերակղզում իրավիճակը մոտեցնում... «Ռեալ»-«Բարսելոնա». կադրից դուրս (տեսանյութ) Սախալինում ԻՊ գրոհայինների են ձերբակալել «Ամեն ինչ կարգին է». Զիդանը՝ «Ռեալ»-ի մասին Սիրիական հակամարտությունը չի կարող կարգավորվե... ՀՀԿ-ն՝ Աջափնյակում (լուսանկարներ) «Ատլետիկո»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձա... Ես միշտ այդ խնձորից եմ կերել, կարողա՞ մեռնեմ․... Սիրիայի հյուսիսում մարտեր են ընթանում քրդերի ... Մի հատ չընտրող եմ ման գալիս, վիզը կտրեմ. Աջափ... Ինչպե՞ս են գործերը, Հենրիխ (տեսանյութ) Ստեփանավանցին ի՞նչ մահմեդական. Միքայել եպիսկո... Մեր կատարած աշխատանքը բանավեճով չենք ներկայաց... Մեր հրապարակումների հետքերով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հավանական մեկնարկային... Մեդիախոհանոց. Որքանով են թափանցիկ գերատեսչութ... Ո՞վ կփոխարինի Զիդանին Ավանցիները մեր թեւից քաշում էին՝ մեր Տարոնին... Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Եվրոպակա... Երբ բողոքում են ավանցիները, ուրեմն ամեն ինչ լ... Ֆիլիպինների նախագահը կայցելի Ռուսաստան Բացահայտվել է Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմ... Այս տարի պետք է հաղթահարենք՝ ցանքը հասցնելով ... Գողություն դեղատնից (տեսանյութ) Երեւանը հանելու ենք դժոխքից․ Զարուհի Փոստանջյ... Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ... Ռուսաստանը կստեղծի հրթիռ, որը համազոր կլինի F... Կյանքի կանոններ Յան Ֆլեմինգից 77-ամյա կնոջը որոնում են բնակարան հատկացնելու... Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստ... «ԵԼՔ»-ը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում (ՖՈՏՈՌԵՊ... Նորագավիթին հարակից վարելահողերի օգտագործողնե... Ընտրակաշառքը փիառ էր, որ հետագայում փողոց դու... Մուկուչյանը խնդրեց ՍԴ-ին` «Կոնգրես-ՀԺԿ» դաշին... United Airlines-ին պատկանող ինքնաթիռում վիթխա... Չինաստանն անհանգստություն է հայտնել Հարավային... Daily Mirror. Իբրահիմովիչը կհեռանա «Մանչեսթեր... Մայրաքաղաքում կտեղադրվեն Սիլվա Կապուտիկյանի և... Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մ... Չինաստանը գործարկել է սեփական արտադրության եր... Երևանի հ. 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հեր... Չավուշօղլուի տապալումը, կամ ո՞ւր է գլորվում Թ... Թուրքիայում ձերբակալված գյուլենականների թիվն ... Քաղաքում առաջնայինը մարդն է, բայց առաջնությու... Բացահայտվել է դատապարտյալի կողմից խարդախությա... ՊԵԿ-ը միջոցառումներ է նախաձեռնել՝ շուկայում ա... Ծեծկռտուք կարաոկե ակումբում. գործը ՀՔԾ-ում է Բրիտանական մամուլը քննարկում է HMS Daring ռազ... Ջրագիծը, կոյուղին՝ բնակարանից թանկ Մարին Լը Պենը ցանկանում է խաղաղ հարաբերությու...
Հարցում

Ավետիսյանների սպանության 2 տարվա մղձավանջն ու բացահայտումները (լուսանկարներ)

2015թ-ի հունվարի 12-ի առավոտը Գյումրիում արնաշաղախ էր: Մյասնիկյան փողոցը երկկողմանի փակ էր, 188 տունը՝ ոստիկանների կողմից շրջափակված: Լրագրողներին միայն հաջողվեց պարզել՝ դաժանաբար սպանվել էին ընտանիքի 6 անդամները՝ Սերյոժա, Հասմիկ Ավետիսյանները, նրանց դուստրը, որդին ու հարսը, փոքրիկ Հասմիկը, իսկ սրախողող արված 6ամսական Սերյոժային տեղափոխել են հիվանդանոց: Հարևաններն ու բարեկամները, ողջ Գյումրին ցնցված էր: Ո՞վ կարող էր լինել չափազանց համեստ, արդար քրտինքով ապրող Ավետիսյան ընտանիքի արյունարբու թշնամին:

Գյումրեցիներին վախի ու սարսափի զգացումն էր համակել: Շշուկով միմյանց հորդորում էին տանից դուրս չգալ, անծանոթների հետ չշփվել: Դեպքից ժամեր անց անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք ժամկետային զինծառայող 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով իր, ինչպես հետագա, այնպես էլ նախաքննական ցուցմունքներում նշեց՝ գիշերը զենքը ձեռքին, ոտքով ռազմաբազայից հասել է Մյասնիկյան փողոց, Ավետիսյանների տուն մուտք է գործել պատահական, ջուր խմելու նպատակով, նրանց երբևէ չի ճանաչել, տան անդամներին՝ բոլորին սպանել է բռնվելու վախից: Վ. Պերմյակովը ձերբակալվեց եւ հանձնվեց ռուսական կողմին:

Ռուս զինծառայողի ձերբակալությանը հաջորդեցին գյումրեցիների բազմահազարանոց բողոքի ակցիաները՝ լի արդար ցասումով:Գյումրեցիները պահանջում էին մարդասպանին հանձնել իրենց, պատրաստ էին հոշոտել:Գյումրի ժամանած երկրի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից ցուցարարները պահանջեցին կապվել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ, իսկ երբ ՀՀ դատախազի համարձակությունը չներեց դա անել, պահանջեցին, որ նա անմիջապես լքի Գյումրին: Շիրակի մարզային դատախազության շենքում ժամեր շարունակ պատսպարված Գևորգ Կոստանյանի հասցեին ամենաթունդ հայհոյանքները տեղացին, իսկ դատախազության շենքի վրա խելագարված ամբոխը քարեր ու ձվեր նետեց:

Հունվարի 15-ին Ավետիսյաններին հուղարկավորեցին: Ավետիսյանների հոգեհանգստի օրը Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու բակը հիշեցնում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, որտեղ ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Բազմաթիվ գյումրեցիներ եւ մայրաքաղաքից ժամանած հյուրեր կանոնավոր շարքով մտնում էին եկեղեցի՝ խաչակնքում եւ վերջին հրաժեշտն էին տալիս նահատակներին:

Չնայած բժիշկների համառ ջանքերին՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 19-ին մահացավ նաև փոքրիկ Սերյոժան, մարեց Ավետիսյանների վերջին հույսը: Փոքրիկ Սերյոժայի մահը գյումրեցիների ցասումը կրկնապատկեց:Օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիաներն ավարտվում էին երիտասարդների ձերբակալություններով:

Գյումրի էին ժամանում բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ: Գյումրեցիներին փոքրիշատե հանգստացրեց այն, երբ համոզվեցին, որ մարդասպանին իր հայրենիք չեն տեղափոխել: Համոզվելու համար մի քանի ցուցարարներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ռուսական 102-րդ ռազմաբազա մեկնեցին՝ անձամբ տեսնելու Վ. Պերմյակովին: 

Օրեր ու շաբաթներ տևած մղձավանջն ի վերջո ցրվեց, համառ պայքարի վերջը չերևաց, գյումրեցին անցավ իր առօրյա հոգսերին: Գյումրեցիների անդորրը կրկին խախտվեց փետրվարի 21-ին, երբ լրացավ Ավետիսյանների ընտանիքի մահվան 40 օրը: Օրը համընկավ ռուսական մասլենիցային: Քաղաքում լուրեր էին պտտվում, թե այդ օրը ռուս սպաները մեծ տոնախմբություն են պատրաստելու: 

Գյումրու ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հայր Անդրեյ Վալցը շտապեց հանգստացնել ոտքի ելած գյումրեցիներին՝ տեղեկացնելով , որ դեռևս հունվարի վերջին ուղղափառ եկեղեցին իր օրակարգում առանձնահատուկ է նշել փետրվարի 21-ը՝ այդ օրը պատարագ մատուցելու նպատակով: Իսկ ահա փետրվարի 22-ին ռուսական եկեղեցին միայն պատարագ մատուցեց՝ օրվա խորհրդի հետ կապված: Ըմբոստ գյումրեցիները համոզված էին, որ, եթե չլիներ իրենց ընդվզումը, գուցե հակառակը տեղի ունենար: Նշենք, որ հենց այդ օրերին Գյումրին իրենց ընտանիքներով շտապեցին լքել ռուս շատ սպաներ:

Դեպքից 7 ամիս անց ռուսական կողմը Վալերի Պերմյակովին դասալքության համար դատապարտեց 10տարի ազատազրկման: Հայկական կողմի դատավարությունը, որ սկսվեց 2015թ-ի դեկտեմբերի 18-ին, աղմկահարույց էր: Սպանված Ավետիսյանների երկու դուստրերը, մորաքույրներն ու հարազատները, իրավապաշտպանների հետ պայքարեցին, որ դատական նիստերը ռուսական ռազմաբազայի տարածքից տեղափոխվեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մինչդեռ դատավոր Հարություն Մովսիսյանը չընկրկեց: Շուրջ 9 ամիս տևած դատական գործընթացն ավարտվեց կանխատեսելի վերջաբանով: Վ. Պերմյակովը դատապարտվեց ցմահ: Նրանց տան դռները հարազատների առջև բացվեցին դեպքից միայն 1,6 տարի անց: Հարազատների համար այդպես էլ անբացատրելի մնացին սպանության հիմնական դրդապատճառները: Նրանք առ այսօր էլ չեն հավատում, որ հանցագործը միայնակ է գործել: Ի վերջո շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան: Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը, Ռուսաստանում, թե՞ Հայաստանում, դատարանը մինչ օրս չի տվել այս հարցի պատասխանը:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները վերջերս դիմել էին վերաքննիչ դատարան: Նրանք պահանջում էին ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Ինչպես նաև պահանջում, որ հայկական կողմը քաղհայց ներկայացնի ռուսական կողմին՝ նյութական վնասի հատուցման պահանջով, սակայն վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը: Այսօր արդեն լրացավ Ավետիսյանների մահվան երկու տարին: Միանգամից երեք սերունդ, գնաց, անհետացավ, իսկ ահասարսուռ ոճիրը մնաց:

Արևիկ Հակոբյան, Գյումրի

Դիտվել է 1686 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan