Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 21-ի համար Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մե... Պուտինը՝ Time-ի շապիկին Իսրայելի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են... Ընթրիքի ժամանակ Թրամփը Պուտինի հետ ժեստերի լե... Լիբանանի Բիքֆայայի Մխիթարյան վանքում կյանքից ... Վալենսիայում ՌԴ քաղաքացու են սպանել Քոբուլեթիում փրկարարները փոթորկված ծովից երկո... Մակքեյնը խոստացել է վերադառնալ աշխատանքի Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում... Աչքալուսանք՝ Լոքյանից Քուվեյթը արտաքսում է Իրանի դեսպանին Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացուն ծանր մար... Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Մանչեսթեր Յուն... Էթիկայի հանձնաժողովը դատավոր Իշխան Բարսեղյանի... Բազմաթիվ սանկցիաներ, ընդմիջումներ «Սասնա ծռեր... 1-ին բանակային զորամիավորումում հրամանատարակա... Ամերիկյան խոշոր ընկերությունները կոչ են անում... Բաբլոյանը ոչ միայն մեր զոհերի, այլ հակառակորդ...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 21-ի համար Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մե... Պուտինը՝ Time-ի շապիկին Իսրայելի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են... Ընթրիքի ժամանակ Թրամփը Պուտինի հետ ժեստերի լե... Լիբանանի Բիքֆայայի Մխիթարյան վանքում կյանքից ... Վալենսիայում ՌԴ քաղաքացու են սպանել Քոբուլեթիում փրկարարները փոթորկված ծովից երկո... Մակքեյնը խոստացել է վերադառնալ աշխատանքի Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում... Աչքալուսանք՝ Լոքյանից Քուվեյթը արտաքսում է Իրանի դեսպանին Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացուն ծանր մար... Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Մանչեսթեր Յուն... Էթիկայի հանձնաժողովը դատավոր Իշխան Բարսեղյանի... Բազմաթիվ սանկցիաներ, ընդմիջումներ «Սասնա ծռեր... 1-ին բանակային զորամիավորումում հրամանատարակա... Ամերիկյան խոշոր ընկերությունները կոչ են անում... Բաբլոյանը ոչ միայն մեր զոհերի, այլ հակառակորդ... Մանրամասներ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքից... Փորձաքննությունների ազգային բյուրոն առանց Արտ... SpaceX-ը պատրաստ է Falcon Heavy-ի ձախողմանը ... ՊԲ սպաները մասնակցում են Կարմիր խաչի միջազգայ... Վանաձորցիները աղբահեռացնող տեխնիկա են նվեր ստ... Բակո Սահակյանը Ճարտարում մասնակցել է քաղաքի օ... Լիտվայի նախագահը առաջարկել է Patriot համակարգ... ՓՊ նախագահը դիմել է ՄԻՊ-ին` դատական սանկցիայի... Վարչապետն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահ... Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախա... Սարգսյանն ու Ալիեւի հանդիպման վայրը ճշտվում է... Վառոդը միշտ չոր պահեք․ Լևոն Մնացականյան Դատարանը կդառնա բուֆետ․ «Սասնա ծռերի» գործով ... Եվս երկու սուտ մատնություն. քննիչն ու ոստիկան... Արաբական պետությունները ներկայացրել են Քաթարի... Քաղաքագրություն. Երեւանը՝ Մեծ պատերազմի տարին... Մեծ թատրոնը մեկնել է ԱՄՆ` հյուրախաղերի Մեր դիմաց մարդասպան չէ նստած, նա մարդասպան էր... SpaceX-ի ղեկավարը հանդես է գալիս Մարսի յուրաց... Լինելու են պատժիչ գործողություններ, ոչ թե փող... Փհենյանն անհեթեթ է համարել Սեուլի առաջարկը «Սասնա ծռերին» հեռացրին դատական նիստերի դահլի... Փրկելով ՍԱՊԾ-ի «գործարար համբավը» Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալը Ղրիմի մասին հ... Կարեն Փոլադյանը «չափ էր տալիս» «Սասնա ծռեր» վ... Ռակիրովկաներ դատախազությունում Ո՞ւր ես, Լեռ Կամսար, ի՜նչ ասպարեզ է բացվել գր... Գյումրիում դանակահարվածն արդեն իսկ դատապարտվա... Վահան Տերյանը, փողը եւ իշխանությունները Բակի կանաչ տարածքն ուզում են վերածել ավտոկայա...
Հարցում

Համշենը և համշենահայությունը. համառոտ պատմություն և արդի հիմնախնդիրներ

ՀՅԴ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը լույս է ընծայել բանասիրական գիտությունների թկնածու Հայկազուն Ալվրցյանի «Համշենը և համշենահայությունը, արդի հիմնախնդիրները» պատմա-բանասիրական աշխատասիրությունը, որտեղ ներկայացված են Համշենի և համշենահայության համառոտ պատմությունն ու արդի հիմնախնդիրները: Գիրքը հիանալի նվեր է խնդրով զբաղվող ոչ մեծաթիվ մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:

«Համամաշեն կամ Համշեն գավառի հայությունը պատմական ճակատագրի բերումով նախ սփռվեց Սև ծովի հարավային ափերին (բյուզանդական, ապա` օսմանյան) այնուհետև, 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած և հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո, նաև հյուսիս-արևելյան (ռուսական) ափերին:

Ազգային պետականության բացակայության պայմաններում ինքնության հիմնական ցուցիչ համարվող կրոնից, դավանանքից և եկեղեցուց բռնի հեռացումը դարերի ընթացքում ավերիչ հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի այս հատվածի համար: Իսլամացված հատվածը ոչ միայն հեռացավ իր եկեղեցուց, այլև աստիճանաբար կորցրեց լեզուն, մշակույթի, սովորույթների և ավանդույթների հիմնական մասը:

Համշենահայության մյուս հատվածը, որ անլուր զրկանքներ կրելով` փրկվեց կրոնափոխությունից և ապրեց որպես հայ եկեղեցու հետևորդ, 1915-1923 թթ. Ցեղասպանության տարիներին հիմնականում կոտորվեց կամ մահացավ աքսորի ճանապարհին և Դեր Զորի անապատներում: Փրկվեցին շատ քչերը, որոնք ապաստան գտան հիմնականում Ռուսական կայսրության հարավային շրջաններում` Եկատերինոդարի (այժմ` Կրասնոդար) երկրամասում և Աբխազիայում»,- գրքի ներածական մասում գրում է հեղինակը:

Այսօր էլ Համշենի հայության իսլամացած հատվածի հիմնական մասը բնակվում է իր պատմական հայրենիքում` Թուրքիայի սևծովյան ափերի Արդվինի, Ռիզեի, Տրապիզոնի, Կիրասոնի, Օրդուի, Սամսունի և հարակից մի շարք այլ նահանգներում: Համշենահայերի թիվը մեծ է Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, ինչպես նաև Ադանայում և Սպերում, իսլամացած համշենահայերը անցել են նաև Գերմանիա, համայնքներ ունեն Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, միջինասիական երկրներում և այլուր:

Հեղինակի վկայությամբ` համշենահայերի երկու հատվածների մասին այսօր շատ քիչ բան գիտեն ոչ միայն հիմնական շահագրգիռ կողմերը` հայերն ու թուրքերը, այլև իրենք` համշենցիները: Եվ այս աշխատության նպատակներից մեկն էլ հայ ժողովրդի այդ հատվածի պատմության դրվագներն ի մի բերլն է, ինչը կօգնի ընթերցողին ընդհանուր պատկերացում ունենալ համշենահայության անցած պատմական բարդ ու հակասական ճանապարհի մասին:

Գրքում անդրադարձեր կան Ռուսաստանում հաստատված համշենահայերի հոգևոր, կրթական և մշակութային կյանքին, մամուլին ու լրատվությանը: Առանձին գլխում տրված են կրոնափոխ համշենցիների բնակության վայրերն ու խմբերը: Նույն գլխում խոսվում է նաև նրանց թվի, թեմային առնչվող թուրքական պաշտոնական պատմագրության, կրոնափոխ համշենցիների ինքնության հարցերի մասին:

Գրքի պատասխանատու խմբագիրն է պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը:

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է 259 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan