Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հունվար.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժողովուրդ». Ծառուկյան դաշինքի շո՞ւրջ ավելի շ... Ամեն ինչ կպարզվի համագումարից հետո «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փո՞... Սուրիկ Խաչատրյանի կայսրությունը փլուզվում է «Ժողովուրդ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր մտահոգություններ... Կադրային բարդ օպերացիաներ Օլանդի պատասխանը Թրամփին Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են... Եվրախորհրդարանը նոր նախագահ կընտրի Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունվարի 17-ի համար ՀԴԲ-ն ձերբակալել է Օռլանդոյի հրաձգի կնոջը Ուկրաինան դատի է տվել Ռուսաստանին Դեմոկրատ կոնգրեսականները պատրաստվում են բոյկո... Մոսկվա-Ուֆա չվերթի ինքնաթիռը վերադարձել է «Շե... ԱՄՆ իշխանությունը միասնական արտաքին քաղաքական... Մեծ Բրիտանիան չի կարող այս պահին առանձին առևտ... Միգրանտները Ռուսաստանում ապրել կսովորեն կոմիք... ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդո... Հրապարակվել է ԼՂՀ Սահմանադրության նախագծի լրա...
Ամենաընթերցված լուրերը
«Ժողովուրդ». Ծառուկյան դաշինքի շո՞ւրջ ավելի շ... Ամեն ինչ կպարզվի համագումարից հետո «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փո՞... Սուրիկ Խաչատրյանի կայսրությունը փլուզվում է «Ժողովուրդ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր մտահոգություններ... Կադրային բարդ օպերացիաներ Օլանդի պատասխանը Թրամփին Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են... Եվրախորհրդարանը նոր նախագահ կընտրի Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունվարի 17-ի համար ՀԴԲ-ն ձերբակալել է Օռլանդոյի հրաձգի կնոջը Ուկրաինան դատի է տվել Ռուսաստանին Դեմոկրատ կոնգրեսականները պատրաստվում են բոյկո... Մոսկվա-Ուֆա չվերթի ինքնաթիռը վերադարձել է «Շե... ԱՄՆ իշխանությունը միասնական արտաքին քաղաքական... Մեծ Բրիտանիան չի կարող այս պահին առանձին առևտ... Միգրանտները Ռուսաստանում ապրել կսովորեն կոմիք... ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդո... Հրապարակվել է ԼՂՀ Սահմանադրության նախագծի լրա... Նախկինում դեմ էի Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետ... Վթար՝ Սարալանջի պողոտայում, ուղևորը զոհվել է ... Ես ունեմ կոնկրետ մեկ ձայն․ Ճոյտ Դատարանը պատվեր կատարեց. Տիգրան Հայրապետյան ՄԱԿ-ի և Թրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչն... 80 տարեկանում 5-6 տարի սպասել՝ ավանդը ստանալո... Պայթյուն Դիարբեքիրում. սարքը գործ է դրվել ոստ... Դա սադրանք է. Ֆրանսիայի ԱԳ նախարարը` Թրամփի մ... Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «փոփոխական քաղաքականությ... Դեպքի իրական հանգամանքները պարզվել են նախաքնն... Չի լինի` ապրիլի ընտրակաշառքը հունվարին տաք, տ... Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝... Արևմտամետության մանկական հիվանդությունը «Հանրապետության» ցուցակին սպասենք վաղը Կիպրոսում ինը թուրք փախստական գնդապետներ են ձ... Որքան շուտ, այդքան լավ. Պեսկովը Պուտին-Թրամփ ... Խաբարովսկի գործարարի որդուն առեւանգել են, խեղ... Սերբիան պատրաստ է զորք ուղարկել Կոսովո Սա պատվեր էր, որը գալիս է ուղղակի Սերժ Սարգսյ... Սիրիայում ԻԼԻՊ դաշտային հրամանատար է ոչնչացվե... Սոցփաթեթի ծրագիրը կգործի բարեփոխվա՞ծ տարբերակ... Պատահարներ Երևանում Կյանքի կանոններ Վլադիմիր Պուտինից Ոստիկանության պաշտոնյաները հանիրավի մեղադրվել... Ձեր մեջ կույս կմնա՞…,- բարկանում է Գալուստ Սա... Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն Ղրղզստանի կառավարությունն ստանձնել է ավիաաղետ... Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատ... 2016թ. հոկտեմբեր-դեկտեմբերին գերակշռել են թմր... 900 ահաբեկիչներ փորձել են մուտք գործել ՌԴ
Հարցում

Նաիրիտցիները դիմում են կուսակցություններին

Նաիրիտցիների համակարգող խմբի անունից ներկայացված դիմումը՝
Հայկական Վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն,Հայ Ազգային Կոնգրես,Ժառանգություն, Համախմբում, Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր, Ազատ Դեմոկրատներ, Հայաստանի Դեմոկրատական, Ալյանս կուսակցություններին, «Միասնություն» համազգային շարժմանը

Տարիներ ի վեր Նաիրիտը եղել և մնում է նաիրիտցու հիմնական չլուծված խնդիրը։ Ինչու չէ՝ այն անհանգստացնում է կառավարության անդամներին ևս։ Իսկ անհանգստացնում է այնքանով, որ մնացել է նրանց կոկորդին, ինչպես՝ ձկան փուշը։
Այսօր մենք գտնվում ենք անորոշության մեջ․ մի կողմից սննանկացած Նաիրիտ, որի համար խոսք են տալիս «առողջացման ծրագիրե, մյուս կողմից՝ սնանկության գործընթաց և ցուցակ՝ վաճառված և վաճառվող սարքավորումների։ Սա այն բացառիկ լրջագույն հարցերից է, որ պետք է միավորի բոլորին՝ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ։

Ընդդիմադիր կամ իշխանական ուղղվածությունը չի խանգարում ձեզ միավորվել, միավորվել Նաիրիտի պես հսկայի շուրջ՝ ապացուցելու, որ և սանհանգստացած եք Նաիրիտի խնդրով և Հայաստանի ապագայով, ու ձեր բարձրացրած հարցերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են գործելու, գործելու հանուն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման։

Հիշեցում․ ետադարձ հայացք գցելով մեր համատեղ անցած ուղուն, զարմանքով նկատում ենք․ մենք՝ նաիրիտցիներս, ձեր հետ միասին, ձեր օգնությամբ մեր երկու տարվա պայքարի ընթացքում կարողացանք մեր ասելիքը տեղ հասցնել հանրության լայն խավերին։ Մենք օրինակ դարձանք անարդարության զոհ դարձած բազմաթիվ խմբերի համար, որոնք համախմբվելով, փորձեցին կառավարությունից ստանալ իրենց մտահոգող պատասխանները, պայքարի միջոցով լուծել իրենց հուզող հարցերը։

Իսկ մենք շատ բանի հասանք․
1. Աշխատավարձի ստացում՝ չնայած կառավարության ընդդիմությանը,
2. Սնակության գործընթացի ձգձգում շուրջ մեկ ու կես տարի,
3. Գործարանի տարածքում մասնագետների մասնակի պահպանում,
4. Կուսակցությունների կողմից ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում,
5. Տնօրենի փոփոխության որոշման կասեցում՝ հաշվի առնելով վերջինիս մասնակցությունը թալանին,
6. Բանակցություններ Եվրոպական հոլդինգի ղեկավարի հետ՝ համաձայնություն ստանալով ներդրումային ծրագրով հանդես գալու և Նաիրիտը վերակենդանացնելու։

Դա նրանից է, որ մենք ուժեղ ենք․․․Դա նրանից է, որ մենք մենակ չենք։
Մեր կողքին են կուսակցություններ, որոնց անտարբեր չի թողել մեր հոգսը։ Մեր պահանջը մտահոգել է նրանց և ստիպել հանդես գալու նաիրիտցու անունից՝ նաիրիտցու պահանջով։

Մեր կողքին են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, որոնց առայսօր մտահոգում է մեր խնդիրը։ Նրանք շատ են, իսկ նրանց գործը՝ բացառիկ անփոխարինելի։ Ցավոք,նրանց շարքերում չեն իշխանական լրատվությունները։

Մենք համոզված ենք՝ դուք բոլորդ ասելիք ունեք․․․Դուք հզոր եք, եթե համախմբված եք․․․ Ուրեմն համախմբվեք ՆԱԻՐԻՏԻ շուրջ՝
• «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (ՀՎԿ)
• «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
• «Հայ ՅեղափոխականԴաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
• «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ)
• «Ժառանգություն» կուսակցություն
• «Համախմբում» կուսակցություն
• «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
• «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
• «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն(ՔՊԿ)
• «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն (ԱԴԿ)
• Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)
• «Միասնություն» համազգային շարժում

Շատ և շատ կուսակցություն-խմբակցություններ նշված չեն, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մենք սպասում ենք բոլորիդ։ Սպասում ենք՝ փրկելու երբեմնի հսկային՝ ձե՛զ հետ․․․միասի՛ն․․․

Մենք՝ նաիրիտցիներս, որ երկար տարիներ աշխատել ենք և արարել Նաիրիտում, երբևէ չենք մտածել, որ կարող ենք կանգնել նման խնդրի առջև։ Նաիրիտը եղել է 2000 և ավելի նաիրիտցու և նրանց ընտանիքների կերակրողը։ Այն սովորական աշխատավայր չէր մեզ համար․ Նաիրիտը մեր երկրորդ տունն էր, և այն կորցնելու վախը մեզ ավելի մոտեցրեց նրան, մոտեցրեց այնքան, որ մենք՝ նաիրիտցիներս, պատրաստ ենք ցանկացած անկանխատեսելի, խելահեղ քայլի՝ մեր երկրորդ տունը ետ բերելու պայմանով։

Քաղաքական գործիչնե՛ր․․․ Ակնկալվումէձերաջակցությունըևգործունօգնությունը՝ Նաիրիտը փրկելու հարցում։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ՝ միավորվել այդ հարցի շուրջ։

Մեր պայքարի այս երկու տարիները մեզ շատ բան սովորեցրին։Մենք ունենք հարստություն՝ ի դեմս Նաիրիտի և պարտավոր ենք այն պահպանել ՀՀ գալիք սերունդների համար։

Մենք՝ նաիրիտցիներս, մտել ենք պայքարի մեջ անկախ մեր կամքից՝ հանդիպելով ղեկավարության քար անտարբերությանը։ Մեզ դարձրեցի՛ն պայքարող։ Ու մենք այսպիսին ենք ՀՀ որոշ ղեկավարների վատ կառավարման, անգործության շնորհիվ։

Հարգելի՛ կուսակցական կազմակերպության անդամներ, մենք պայքարում ենք՝ չունենալով ճկունություն, դիվանագիտական փորձ, և ընդհանրապես՝ փորձառություն։
Միաժամանակ ապացուցել ենք, որ ստեղծել ենք խումբ, որն ընդունակ է փոփոխություն մտցնելու քաղաքական դաշտում։ Այս 2 տարիների անդադար պայքարի ընթացքում ստեղծել ենք նաիրիտցիների շարժումը (պայքարը) համակարգող խումբ, որը ոչնչով չի զիջում որևէ ընդդիմադիր կուսակցության։ Ավելին՝ անզիջում պայքար է մղում և ապացուցում, որ ընդունակ է պայքարելու և հաղթանակ տանելու։ Այդ է պատճառը, որ խումբը կուսակցությունների կողմից որակվել է որպես անզիջում պայքարի խորհրդանշող տեսակ, որը երբեք չի նահանջում։

Դա նրանից է, որ մենք համառ ենք․․․Դա նաև նրանից է, որ մեր պահանջն է արդար, իսկ մենք դրա անկոտրում կրողն ենք ու բարձրաձայնողը։ Իսկ պահանջում ենք, որովհետև ՀՀ քաղաքացու կեցությունը մտահոգում է մեզ, ինչպես կմտահոգեր ցանկացած լուրջ կազմակերպության, ինչպես, ցավոք, պարտավոր էր մտահոգել իշխանական ուժերին։
Այս ամենը շատ քիչ է արդյունքի հասնելու համար։ Մեզ պետք է ձեր բոլորի աջակցությունը։

Նաիրիտի հիմնախնդրին վերջնական լուծում տալու համար ներկայացնում ենք առաջարկներ, որի շուրջ պետք է աշխատել և պայքարել․

1. Քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար սնանկության գործընթացը, որի կարգավորման համար նույն առաջարկով նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակով երկու անգամ դիմել է ՀԷՑ-ի սեփականատեր ՍամվելԿարապետյանին, բայց ապարդյուն։

2. Կիրառել քայլեր ՀՀէներգետիկենթակառուցվածքներիևբնականպաշարների նախարարության կողմից հայտարարված մրցույթը իրականացնելու համար։ Թույլ չտալ ՀՀ կառավարությանը օգտվել սնանկության գործընթացից՝ մրցույթը չեղյալ հայտարարելու։

3. Պահանջել կառավարությունից մրցույթի հաղթողի և պարտվողի ցուցանիշների բաց ներկայացում։

4. Թույլ չտալ գործարանի «առողջացման ծրագրիե անվան տակ առանձնացնել քլորի և թթուների արտադրությունները, իսկ «Նաիրիտ Գործարանե ՓԲԸ-ի գործունեության համար անհրաժեշտ հիմնական ակտիվները՝ ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի արտադրությունները հանձնել սնանկության կառավարիչին՝ պարտատերերի պարտքը մարելու համար։

5. Արագացնել ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի բաց քննարկումը՝ ընդգրկելով նաև Նաիրիտի համակարգող խմբի անդամներին։

Դիտվել է 120 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan